Հացառատ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հացառատ, (Ацарат, Hacarat) Առեղ, Առեղի, Առնեղ, Բաշքյանդ, Մահմատ Աղալու, Մահմեդ Աղալի, Մահմեդ Աղալու, Մամեդ Ադալու Փաշաքանդ, Փաշաքենդ, Փաշաքենտ, Փաշաքյանդ — Գյուղ ՀՍՍՀ Կամոյի շրջ-ում, Կամո ք-ի հր-արմ մասում, տեղ-տեղ բլրապատ ու գեղատեսիլ հարթավայրում: Գավառագետի երկու ափերին: Փռված է բավական մեծ տարածության վրա և հրաշալի ամառանոցավայր է։ Գ-ի աղբյուրները վայրկյանում տալիս են 700 լ ջուր: Հնում կոչվում էր Առնեղ (Առեղ, Առեղի) և մըտ-նում էր Մեծ Հայքի Սյունիք աշխ–ի Գեղարքունիք գավ-ի մեջ: Հ է վերանվանվել 7,12 1945թ։ 1962-ից միացված է Կամո ք-ին և կազմում է նրա թաղերից մեկը: 1831-ին ուներ 464. 1897–ին՝ 2158, 1926-ին 3550, 1939-ին՝ 4000, 1959-ին՝ 4673 հայ բնակիչ: Զբաղվում են անասնաբու-ծությամբ , դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ , խաղողագործությամբ, սւյգեգործությամթ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, մանկապարտեզ, մշտական կինո, բուժտեդամաս: Գ-ի հին եկեղեցին (ս Աստվածածին , 7-րղ դ) գմբեթավոր է, խաչաձև հատակագծով, կառուցված սև որձաքարից: վերանորոգվել Է 1893 թ և կանգուն վիճակում հասել է մեր օրերը։ Մյուս եկեղեցին նոր է, կառուցվել է նրան կից և նույնպես կոչվում է Աստվածածին։ Քաոակուսի, երկարավուն շինություն է, կառուցվաձ կարմիր տու-ֆով, ունի փոքր զանգակատուն: Գ-ի տարածքում , հայտնաբերվել են քանգակազարդ մեդալիոն և բրոնզյա մի շարք իրեր: Այստեղ են ծնվել սոց աշխ հերոսներ Հ. Գրիգորյանը, Մ. Մանուկյանը, Ա. Ջրա– ղացպանզանը: