Հացաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հացաշեն, (Ацашен, Hatsashen) Կարմիր գյուղ, Սաբունչի, Սաբունչի Արի Սաբունչիլար, Սաբունջի, Սաբունջիլար, Սապունճի, Սապունճի Արի, Սապունճիլեր, Սապունջի - Գյուղ ՀՍՍՀ Թալինի շրջ-֊ում, Թալին քտա–ից մոտ 10 կմ հս–արմ, Արեգ գ-ից 6 կմ հեռավորությամբ, քարքարոտ հարթավայրում, շրջապատված բլրաշարքերով և արգավանդ դաշտերով։ Տները քարակերտ են, մի մասը` հարթ կտուրներով։ Հ է վերանվանվել 1978 թ: 19-րդ դ 20 — 30-ական թթ և 20-րդ դ սկզբներին հիշատակվում է իբրև ավերակ գ։ 1873 թ ուներ 80, 1987-ին՝ 180, 1926-ին՝ 204, 1939-ին՝ 580, 1959-ին՝ 348, 1970-ին՝ 333, 1979-ին՝ 344 հայ բնակիչ: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամթ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: 1984-ին այստեղ ավարտվեց ջրամբարի կառուցումը, որի շնորհիվ ոռոգելի դարձավ 50—60 հա հողատարածություն: Այստեղ են ծնվել բան, դիտ, դ-ր ՝Վ. Մկրտչյանը և. հնագետ, պատմաբան Ա . Սարգսյանը : Ունի 8-ամյա դպրոցէ ակումբ, գրադարան, բուժկայան։ Գ—ից հս–արմ գտնվում է մի գ-ատեղի, որը հավանաբար վերը նշված նախկին Սաբունչին է: