Հարիճավանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հարիճավանք, (Аричаванк, Harichavank), Հառիճ, Առին, ս Աստվածածին, Խարտիչ, Հառինավանքը, Հառինի ս Աստվածածին, Խարտիչ, Հառիճավանքը Հառիճի ս Աստվածածին ս Աստվածածին, Հառինի ս Գրիգոր, Հառիճի վանք, Հառիճի ուխտ, Հառիճո ս Աստվածածին, Հառիճո ս Գրիդոր, Հառիճո վանք, Հառիճո ուխտ, Հառիճու ս Գրիգոր, Հառինո վանք, Հառիջ, Հառնջո վանք, Հարիճավանք, Հարիջավանք, Ղփչաղ - Վանք ՀԽՍՀ Արթիկի շրջ–ում, Արթիկ ք–ից մոտ 3,5 կմ հր–արլ, Հ հնագույն գ–ում, գեղատեսիլ սարավանդին։ Հայտնի է, 7-րդ գ-ից: Կառուցված Է տեղական մանուշակագույն, սև և գորշ սրբատաշ տուֆից: Ճարտարապետական բարդ համալիր է` բաղկացած 2 եկեղեցուց, 2 գավիթից 3 մատուռից, կացարաններից, ու այլ շինություններից, գերեզմանոցից : Շրջապատված է պարսպով։ Ս Գևորգ եկեղեցին կառուցվել է 7-րդ դ-ում, իսկ ս Աստվածածինը՝ 13–րդ գ-ում, որր համարվում է վանքի գլխավոր շինությունը և կառուցվել է Զաքարե Ամիրսպասալարի հանձնարարությամբ: Ներսից և դրսից ունի արձանագրություններ, քանդակներ, արլ պատի վրա` Զաքարյան եղբայրների խորաքանդակները։ Սյունազարդ Է, ունի շատ կամարներ, իսկ առաստաղը ստալակտիտային է։ Համալիրը մի քանի անգամ վերանորոգվել է, վերջին անգամ՝ մեր օրերում։ Ներկայումս բավական լավ վիճակում է։ Հ միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային հայտնի կենտրոններից է։ Որպես ուսումնակրթական կենտրոն Հ նշանավոր էր դարձել դեռևս 7—րդ դ–ից: Այրարատ աշխ–ի Շիրակ գավ-ի մյուս դպրոցների հետ մեկտեղ Հ-ի դպրոցը լայն գործունեություն է ծավալել 10—14-րդ դդ-ում։ Այստեղ եղել են նշանավոր մտավորականներ Սարգիս ճոնը (7-֊րդ դ), Վարդան Արևելքի պատմիչը (13-րդ դ), Սամվել Անեցին (12-րդ դ) Մխիթար Անեցին և ուրիշներ։ Եղել է գրչության և մանրանկարչության կենտրոն: Այստեղ գրվել և ծաղկվել են շատ ձեռագրեր, որոնցից հայտնի են 1209 և 1219 թթ երկու ձեռագիր: Դրանցից առաջինը կազմել և ծաղկել է գրիչ Մարգարեն։

Հ—ում տարածված է եղել նաև երաժշտական արվեստը: Վանքն իր երկրորդ եռանդուն գործունեութսունը ծավալում է Արլ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո։ Երբ լքված Հ վանք է գալիս Հոոոմոսի վանքի միաբանությունը , 1850 թ ստեղծվում է «Հառիճավանական ընկերությունը», որի նպատակն էր պահպանել այդ ճարտարապետական գոհարը և բացել դպրոց: 1857 թ այստեղ բացված դպրոցում (21 աշակերտով) ավանդում էին հայոց լեզու, հայոց պատմություն , հայկաբանություն, ռուսաց լեզու, աշխարհագրություն , ընդհանուր պատմություն, հռետորական արվեստ, կրոնի պատմություն: Ընկերու֊թյունը դպրոցում հիմնում է մատենադարան, իսկ 1881 թ նրա կին անդամների ջանքերով բացվում Է օրիորդաց դպրոցը: Նույնիսկ ջանքեր են գործադրվում Հ–ում տպարան ստեղծելու համար։ Հ.—ի դպրոցը մեծ համբավ ուներ: Իրենց նախնական կրթությունն այստեղ են ստացել մի շարք մտավորականներ, որոնց թվում՝ 1887 — 1888 թթ նաև Ավետիք Ւսահակյանը: