Հարթագյուղ

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Հարթագյուղ, (Артагюг, Hartagyugh), Արտագյուղ, Ղալթախչի, Ղալթախշի, Ղալթաղչի - Գյուղ ՀԽՍՀ Սպիտակի շրջ-ում, Սպիտակ ք-իքք մոտ 18-կմ արմ երեք կողմից մեդմաթեք ու կանաչապատ սարերով պատած սևահողային հարթավայրում: Տները նորակերտ են, թեք տանիքով ու քարակերտ: Շրջապատն անտառազուրկ է, բայց զ-ում կան մրգատու և դեկորատիվ ծառեր: Խմելու ջուրը բերված է 5 կմ հեռավորությունից: Հ Է վերանվանվել 26.4.1946թ: 1831-ին ուներ 195, 1897-ին 1514, 1926-ին՝ 969, 1939-ին ` 1507, 1959-ին` 1620, 1970-ին 1722, 1979-ին`1344 հայ բնակիչ: Կոլտնտնտեսությունն զբաղված Է հակնդեղագործությամբ, հացահատիկների մշակությամբ, անասնապահությամբ, Այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մշտական կինո, բուժկետ: Գ-ի Եկեղեցին 19-րդ դ-ի է, կանգուն է, կառուցված սրբատաշ սև տուֆով: Հ-ից 3 կմ հր կան բնակավայր ավերակներ, իսկ 1 կմ հր օ Հովհաննես փոքրիկ մատուռն է, որը դարձեր էր ուխտատեղի:




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox