Հարանց Անապատ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հարանց Անապատ, (Аранц анапат, Haranc anapat), Անապատ, Արանց անապատ, Հարան, Մեծ Անապատ, Սյունյաց Մեծ անապատ, Վերին Տաթևո անապատ, Տաթևի Մեծ անապատ, Տաթևո անապատ — Վանք, մենաստան ՀԽՍՀ Գորիսի շրջ–ում: Որոտանի աջ ափին, «Սատանի» կամուրջի մոտ, Տաթևի վանքի հր-արմ կողմում, Տաթևի ձորի և Որոտանի միախառնվելու տեղում։ Միջին դդ-ում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Ծղուկ գավ-ի մեջ։ Գոյություն ուներ 11-12-ր դդ-ից ։ Խարխուլ վիճակում մեզ հասած վանական համալիրը կառուցվել Է 1613թ: Ուներ բարձր տիպի դպրոց , կուսանոց : Եղել է գրչության հայտնի կենտրոն։ Վանքի անավնի գործիչներից է ձաղկող Հակոբ Շոռոթեցին (17-րդ դ ) : Ունեցել է բազմամարդ միարանություն : Վանքի եկեղեցին մեծ կառույց է՝ քառանկյունի հատակագծով, սրբատաշ քարերով, լայնանիստ աշտարակավոր պարսպով։ Տաճարն ու պարիսպը բավական լավ վիճակում հասել են մինչև մեր օրերը և այժմ պահպանվում են պետության կող-մից ։ Օժանդակ շենքերի ՝ խուցերի տնտեսական և մյուս կառույցների ավերակները հազիվ նշմարվում են: