Հավուց Թառ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հավուց Թառ[[1]] [[2]], (hАвуц Tар, Havuts Tar), Ամենափրկիչ Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք , Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ , Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք — վանք, մենաստան Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Գեղարքունիք (կամ Այրարատ աշխ—ի Մազազ) գավ-ում Ավերակները գտնվում են այժմյան ՀԽՍՀ Արտաշատի շրջ-ում , Գառնի գ—ից արլ Ազատ գետի բարձրադիր ձախ ափին , լ—նաճյուղի գագաթին , Գողթ գ-ի դիմաց, գեղատեսիլ վայրում: Բաղկացած է մի գլխավոր տաճարից, որ կոչվում է ս Ամենափրկիչ և կառուցվել է 1013 թ Գրիգոր Մագիստրոսի կողմից, գավթից, տապանատնից, շրջապարսպից , որոնք բոլորն էլ կիսակործան վիճակում հասել են մինչև մեր օրերը է Շրջակայքում կան մի կիսավեր եկեղեցի , մի քանի մատուռներ, գերեզմաններ։ Վանքի և գ—ի խմելու ջուրը բերել են լ-ներից՝ հատուկ խողովակներով։ Համալիրը ավերվել է 1679 թ երկրաշարժից։ Ուներ ընդարձակ կալվածքներ։ Եղել է կրոնական և մշակութային կենտրոն, ուներ իր գրչության դպրոցը, վարժարանը։ Այստեղ ընդօրինակված մի ամբողջ շարք ձեռագրեր` ավետարաններ, ճաշոց, Շարակնոց և այլ բովանդակության մատյաններ հասել են մինչև մեր օրերը։ Վանքի մոտ գտնվում էր համանուն գ-ը: