Հառիճ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հառիճ, (Арич, Harich) – Խփչախ, Կիպչախ, Հառիչ, Հառիջ, Ղբչախ, Ղբչաղ, Ղեչաղ, Ղըբչախ, Ղըփչաղ, Ղպչախ, Ղըպչաղ, Ղփչախ, Ղփչաղ- Գյուղ ՀՍՍՀ Արթիկի շրջ-ում Արթիկ ք-ից 3 -3,5 կմ հր–արլ, Արագածի արմ լանջին, գեղատեսիլ սարավանդին։ Կլիման ցուրտ է։ Ունի արգավանդ հողեր։Խմելու քուրը բերված է Արագածից` 20 կմ հեռավորությունից: Ունի վարդագույն, սև և կարմիր տուֆի պաշարներ, շինարարական ավաղ։ Տները տուֆակ են, թեք տանիքով ու հարմա-րավետ։ Հնում կոչվում էր Հ (որը գտնվում Էր այժմյան Հ-ից հր-արլ), հետագայում , մի շարք օտարածին անուններ կրելուց հետո, ՀԽՍՀ Գերագույն սովետի 31.5. 1946 թ հրամանագրով նորից վերանվանվեց Հ: Աճառյանը ենթադրում է , թե "առիճ", "առինճ" կամ Հ. նշանակում է գ, իսկ Հ. Մանանդյանր՝ «ամրություն», «բերդ»: 1831-ին ուներ 86, 1887-ին՝ 654, 1326-ին՝ 880, 1939-ին՝ 1035, 1959-ին՝ 1958, 1970-ին՝ 1096, 1979-ին՝ 1058 հայ քնակիչ։ Սրանց նախնիների մի մասը եկել է Արմ Հայաստանից (Բասենից Մժնկերտից, Բաբերդիր, Երզնկայից, Մուշից)։ Անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում Է նաև հացահատիկի, կերային կուլտուրանեոի մշակությամբ։

Գ-ում գործում է Արթիկի արտադրական կոմբինատի մասնաձյուղր: Այստեղի դպրոցը բացվել Է անցյալ դ 70-ական թթ-ից: Այժմ ունի միջնակարգ դպրոց մշակույթի տուն, գրադարան, պատմահնագիտական թանդարան: Հ-ի հս-ում գտնը– վում է 12 հա ընդհանուր տարածքով բրոնզեդարյան բնակատեղի բաղկացած մի շարք մշակութային շերտերից, որոնք պատկանում են մ. թ. ա. 3-րդ հազարամյակից մինչև մ թ 10-րդ դ-ին: Նրա մոտ գտնվում է 3 քառ կմ տարածքով դամբարանադաշտ: Հ-ում Է գտնվում միջնադարյան Հառիճի վանքը: Հ-ի դպրոցում 1378 — 1889 թթ, սովորել է Ավետիք Իսահակյանը: Այստեղ պաշտոնավարել են Մ. Հարությունյանը (դպրոցի հիմնադիր և ուսուցիչ), Գալուստ Տեր-Մինասյանը (ուսուցիչ), Երվանդ Տեր-Մինասյանը (պրոֆ, դ-ր) և ուրիշներ: Հ-ում են ծնվել փիլիսոփայական գիտ, թեկնածու, դոցենտ Կ. Անանիկյանը, պատմ գիտ թեկնածու, մամուլի գործիչ Բ. Անանիկյանը: