Հանքավան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հանքավան, (Aнкаван, Hankavan), Բերզեն, Մեխայելովկա, Միխայլովկա, Միսխանա, Նովոմիխայիլովկա, Նովոմիխայլովկա, Նոր Միխայիլովկա, Նոր Միխայլովկա, Պղնձահանք - Գյուղ ՀՍՍՀ Հրազդանի շրջ-ում, նրա հս-արմ մասում, Մարմարիկ գետի վերնագավում, շրջապատված անտառներով: Ունի հանքային հորդաբուխ աղբյուրներ, որոնց հիմքի վրա ստեղծված է “Հանքավան” առողջարանը: Կլիման մեղմ է, մթնոլորտային տեղումները` բավարար, խմելու ջուրը`տեղից: Հ է վերանվանվել 1.12.1949: Տները քարակերտ են, թեք տանիքով։ Հրաշալի ամառանոցավայր է։ Ունի սպիտակ մարմարի պաշարներ , հայտնաբերված են գունավոր մետաղների (պղինձ , մոլիբդեն) և ոսկու որոշ պաշարներ։ Հունաբնակ է (այստեղից էլ նրա անվան Բերզեն տարբերակը)։ 1873-ին ուներ 96, 1897–ին՝ 190, 1926–ին՝ 292, 1939-ին՝ 401, 1959-ին՝ 551, 1970-ին՝ 469, 1979-ին՝ 363 բնակիլ, որոնց նախնիներն այստեղ են եկել 18—րդ դ և. զբաղվել պղնձի հանույթով ու նախնական մշակմամբ : Գ—ի անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ , առողջարանի սպասարկմամբ : Ունի 8—ամյա դպրոց , ակումբ , գրադարան , բուժկայան: Բարձր լ—նային կլիմայական առողջարան է։ Հ-ի մոտ գտնվում է Կոռմա գ—ատեղին, որի շենքերի ՚հետքերը հազիվ են նշմարվում։