Հանդաբերդ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հանդաբերդ, (Àндаберд, Handabert), Լև, Լևաղալա, Լևկալա, Լեղալա, Լեոնաբերդ,Լոհաբերդ, Հանդբերդ, Հանդուբերդ - Բերդ Ղարաբաղում, Վերին Խաչեն գավ-ում: Գտնվում էր սեպաձև ժայռի վրա, ունենալով միայն մի նեղ և դժվարանցանելի մուտք։ Այստեղ են գտնվել Հայոց Աղվանքի իշխան Ատրներ-սեհի բնակարանը , մահապատժի ենթարկվածների բանտը: Հ ուներ մի խոր հոր և գետնուղի, որ տանում էր դեպի մոտակա գետակը: Ըստ Կ. Գանձակեցու նշած մի ավանդության՝ Հ իբր Կիլիկիայի Լևոն թագավորն է նորոգել և կոչել իր անունով՝ Լևոնաբերդ: Արցախի ամուր բերդերից էր: Հաճախ այստեղ ապաստան էին գտնում շրշակայքի վտանգի ենթակա բազմաթիվ բնակիչներ։ Մինչև օրս դեռ նշմարվում են նրա քարուկիր պարսպի բեկորներ: