Հայրենաց

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հայրենաց, (hАйренац, Hayrenyats), Հայենյաց, Սանգյառլի, Սոնգյուռլի Սոնգյուռլու, Սոնգյուրլիգ, Սոնգյուրլու, Սոնգուրլի, Սոնդուրլի, Սոնղուրլի, Սունգյուրլի, Սունգուռլի – Գյուղ ՀՍՍՀ Արթիկի շրջ-ում, Արթիկ ք-ից մոտ 9 կմ արմ, հարթավայրում՝ արգավանդ դաշտերի մեջ, Տները թեք տանիքով են, քարակերտ։ Կլիման ցուրտ է։ Խմելու ջուրը բերված է Պեմզաշենի մոտից՝ մոտ 9 կմ հեռավորությունից: Հ է վերանվանվել 31. 5. 1946 թ։ 1831-ին ուներ 88, 1897-ին՝ 772, 1926-ին՝ 745, 1939-ին՝ 772, 1959–ին՝ 539, 1970-ին՝ 582, 1979-ին՝ 534 հայ բնակիչ։ Զրաղվում են դաշտավարությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, որի 100-ամյակը լրացել է, 1929-ին, ակումբ, գրադարան, բուժկետ, կինո: Գ–ի եկեղեցին նոր, անշուք շենք է։