Հայրավանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հայրավանք, (hАйраванк, Hayravank), Այրիվանք, Հայրիվանք, Հայր Հոհանք, Հայր Հովհան, Հայր Հովհաննավանք, Հայր Հովհաննու վանք, Հայրվանք, Հայրուվանք, Հայր Օհավանք, Հովանավանք, Մարդաղավանք –Վանք ՀՍՍՀ Կամոյի շրջ-ում, հնում ` Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Գեղարքունիք գավ-ում: Գտնվում է Սևանա լճի հր ափին, Այրիվան գ-ում, Հիմնադրվել է 9-րդ ղ քառախորան եկեղեցու կառուցմամբ, որին կից 1 2-րդ դ կառուցել են գավիթը։ Վանքից 1 կմ հեռու գտնվում է Սպիտակ ամրոց կոչվող կիկլոպյան ամրոցը: Ավանդության հա-մաձայն՝ Հ վերջինիս հետ կապված էր ստորգետնյա ուղիով և իբր այդ պատճառով էլ Հ կոչվել է նաև Այիվանք: Եղել է գրչության կենտրոն: Տաճարը ունի խաչաձև հատակագիծ, ըստ գավթի պատի վրա եղած արձանագրության, կառուցվել է 1211 թ. սև, սրբատաշ բազալտե քարերով, ներսում պահպանվել են ծեփի մնացորդներ, հավանաբար ծածկված է եղել որմնանկարներով: Մեզ է հասել կիսավեր վիճակում, առանց գմբեթի: Գավիթը համեմատաբար լավ է պահպանվել, Հուշարձանը վերականգնվել է 1977-80 թթ։