Հայկավան (Հոկտեմբերյան)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հայկավան, (hАйкаван, Haykavan), Արմավիր րմավիր Փոքր, Թափադիբի , Թափադիբի Արմավիր, Թափադիբի Հայ - Թեփետիպի, Թեքեդիբի Թեքետիպի, Տապաղիբի - Գյուղ ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջ-ում, նրա կենտրոնական մասում , Հոկտեմբերյան ք-ից մոտ 5 կմ հր, հարթավայրում, թաղված մրգատու և խաղողի այգիների մեջ։ Հ Է վերանվանվել 4.4.1946 թ։ Տները քարակերտ են, թեք տանիքով։ Խմելու ջուրը արտեզյան ջրհորներից: Բնակիչների նախնիների մի մասը այստեղ է եկել Սուրմալուից, Իգդիրից և այլ տեղերից։ 1831-ին ուներ 81, 1897-ին՝ 673, 1926-ին՝ 679, 1939-ին՝ 717, 1959-ին` 1233, 1970– ին 1292, 1979-ին՝ 1255 հայ բնակիչ։ Կոլտնտեսությունն զբաղվում Է խաղողագործությամբ, պտղա-բանջարաբուծությամբ, խորդենու մշակությամբ , անասնապահությամբ։Ունի 8—ամյա դպրոց , ակումբ, կինո, գրադարան , բուժկայան։ Այստեղ հայտնաբերվել են ուրարտական սեպագիր արձանագրություններ և հնագույն բնակավայրի մնացորդներ: