Հայկաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հայկաշեն, (hАйкашен, Haykashen), Կարաշիրին, Կարգաբազար, Ղարլապազար, Ղարդաբազար -Գյուղ ՀՍՍՀ Էջմիածին շրջ-ում, Էջմիածին ք-ից մոտ 12 կմ հր-արլ, Երևան-Լենինական երկաթուղու ձախ կողմում, հարթավայրում: Տները նորակերտ են, թեք տանիքով ու հարմարավետ: Հ է վերանվանվել 25.5.1967 թ: 1873-ին ուներ 618, 1897-ին`569, 1926-ին`190, 1939-ին`266,1*959-ին 600, 1970-ին` 804, 1979-ին 925 հայ բնակիչ: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: Ըստ Ղ. Ալիշանի` այս գ մոտ հիշատակվում է Աղզիվարի կալեսի բերդը (“Այրարատ” էջ 203): Կառուցվել է 1941-45 թթ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվրիված հուշարձան-կոթող: