Հայթաղ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հայթաղ, (hАйтаг, Haytagh), Այեաթաղ, Այեաթաղլի, Այթախտ, Այթաղ, Թաղլի, Հայաթաղ, Հայաթաղթ – Գյուղ ՀՍՍՀ Էջմիածնի շրջ-ում, Էջմիածին – Հոկտեմբերյան ճանապարհին, Էջմիածին ք-ից 4 կմ արմ, հարթավայրում: Նախկինում մտնում էր Երևանի նահ-ի Էջմիածնի գավ-ի մեջ, իսկ հնում կոչվում էր Հայաթաղ և մտնում էր Այրարատ աշխ-ի Արագածոտն գավ-ի մեջ: Բարեկարգ գ է: 1831-ին ուներ 339, 1897-ին` 1016, 1926-ին`1141, 1939-ին`1208, 1959-ին`1499, 1970-ին` 2086, 1979-ին` 2052 հայ բնակիչ,որոնց նախնիների մի մասը այստեղ է եկել 1829-31-ին Ուրմիայի շրջ-ից: Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան: Շրջայքում կան զանազան հնություններ: Եկեղեցին` ս Աստվածածին: