Հալիձոր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հալիձոր, (Aлидзор, Halidzor) - Երամադան, Հալիձոր - Գյուղ Սյունիքում, Բաղք—Աճանան գավ-ում, Դավիթ-Բեկի իշխանանիստ Հալիձորի բերդի մոտ, Ողջի գետի զառիթափ աջ ափին, այժմյան Ղափան ք–ի արմ ծայրամասում: Հիշատակված է Տաթևի վանքի նոր հարկացուցակներում։ Նախասովետական շրջ—ում հայտնի Էր իր պղնձաձուլարանով, որ պատկանում էր Բեխ գ-ի Մելիք-Փարսադանյաններին։ Տեղացիներն այդ պատճառով կոչել են Երամադան (=վերևի հանդ, Ղափանը համարելով ներքևի հանդը)։ Ավերակների մի մասը ոչնչացվել է Ղափանի ՀԷԿ-ը և Ղափան-Քաջարան Նախկին խճուղին կառուցելիս: Այնուամենայնիվ պահպանվում են բավական թվով շենքերի ավերակներ և կիսակորձան , անշուք եկեղեցին: