Հադրութ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հադրութ, (Адрут, Hadrut) - Հադրուտ, Հատրութ - Քաղաքտիպ ավան Լեռնային Ղարաբաղի ԻՄ-ում, Հադրութի վարչական շրջ-ի կենտրոնը (1923 թ-ից): Գտնվում է Ստեփանակերտ ք-ից մոտ 50 կմ հր-արլ, գեղատեսիլ Գոզլու գետի ձորահովտում, որը ելք ունի դեպի արլ: Բնակիչների մեծագույն մասը բնիկ է, մյուսների նախնիները եկել են Ագուլիսի կողմերից, Բարգուշատից, Ղարաբաղից, Թբիլիսիից և այլ տեղեչից: Երկարակյաց են: 1907-ին ուներ 3000, իսկ 1960-ական թթ`շուրջ 2100 բնակիչ`մեծագույն մասը հայեր: Խաղողագործական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ, ամասնապահությամբ: Ունի խաղողի նախնական վերամշակման գործարան, ծխախոտի, մորթեղենի, յուղի ընդունման կայաններ: Նախասովետական շրջ-ում Հ-ն գ էր, և մտնում էր Ելիզավետպոլի նահ-ի Կարյագինի գավ-ի մեջ և ուներ երկսեռ ուսումնարան, արքունի զինանոց` 1500 զինվորների համար: Այժմ Հ-ում գործում են 2 միջնակարգ դպրոց, 2 գրադարան, մշակույթի տուն, կինոթատրոն, երաժշտական դպրոց, հիվանդանոց: Տները Հիմանականում երկհարկանի են ու բարեկարգ: Գոյություն ունի միջին դդ-ից: Եկեղեցին կոչվում է ս Հարություն` կառուցված չորս սյուների վրա: Քտա-ի շրջակայքում գտնվում են տեղացիների կողմից “ Բերդին Մուտք”, “Ծծախաչ ղալա”, “Վնեսաղալա” բերդերի ավերակները և Սպիտակի Խաչվանքի, Շախկախի ու Շինատեղի վանքերը: Այստեղ Ղամսայի մելիքները 1723 թ հաղթական ճակատամարտ են տվել Երևանի խանի զորքերի դեմ:

Հ-ում են ծնվել ինժեներ-տեխնոլոզ, մաթեմատիկոս Ա. Ն. Մելիքյանը (1877-1967) սովետական պետական աշխատող Գ. Ա. Մելքումյանը(1932 թ), գեներալ-մայոր Մ. Ա. Մուրադյանը (1921 թ), տեխ գիտ դ-ր, պրոֆ Ե. Ջ. Սաֆարյանը (1906):