Կոտայք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կոտայք, (Котайк, Kotayk), Անաբի, Բաբացի, Բարծափի, Բարձաբի, Բարձապ, Բարձապի, Բարձափի, Բարձրաբեյ, Բար ցաբի, Ելղավան, Ելղովան, Ելքովան, Էլքովան, Պարսաբի — Գյուղ ՀԽՍՀ Արովյանի շրջ-ում, Աբովյան ք-ից 5 կմ հս-արլ , ալիքավոր հարթավայրում՝ թաղված պտղատու և դեկորատիվ ծառաստանների մեջ: Տները քարակերտ են , մեծ մասր` երկհարկանի, թիթեղապատ տանիքով։ Գ փոքրիկ ք-ի տեսք ունի: Խմելու ջուրը վերցվում է 2 կմ հեռավորությունից` լ-նային աղբյուրներից , իսկ ոռոգմանը` Կոտայքի ջրանցքից։ Նախկին Ելղովանը Կ է անվանվել Գերագույն սովետի 31 . 7 . 1965 թ հրամանագրով: 1831 թ ուներ 150, 1897 թ` 570, 1926 թ` 862, 1939 թ` 910, 1959 թ` 951, 1970 թ` 1181, 1979 թ` 1295, հայ բնակիչ։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնաբուծությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ , բանջարաբուծությամբ: Ուն ի միջնակարգ դպրոց , մշակույթի տուն , գրադարան , կինո, հիվանդանոց , կենցաղսպասարկման տաղավար, հեռախոսացանց, բաղնիք: Օգտվում են բնական գազից։ Գ—ում պահպանվել են ս Նշան և Մարիամ Աստվածա ծին եկեղեցիները : Նրա հս ծայրամասում սարի վրա կա եղբայրական գերեզման` խաչարձանով, որն ըստ ավանդության` 8-րդ դ է: Այստեղ է ծնվել բանասիրական գիտ դ-ր, պրոֆ Վ. Առաքելյանը (1910 թ):