Կոռնիձոր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կոռնիձոր, (Корнидзор, Kornidzor), Գենիձոր, Գերինզոր, Գերինզուր, Գերինձոր, Գորունզուր, Կանաձոր, Կերենզուր Կոռիձոր, Կոոինձոր, Կռոնաձոր, Կոոնձոր, Կորնիձոր, Կռնաձոր, Կուռնիձոր — Գյուղ ՀՍՍՀ Գորիսի շրջ-ում, Գորիս ք-ից 16 կմ հս-արլ, Գորիս—Ստեփանակերտ խճուղու աջ կողմում, Հագարի գետի ավազանի Կոռնիձոր գետակի ձախ զառիթափ լանջին և դրանից վերև՝ սարավանդի վրա։ Կլիման համեմատաբար մեղմ Է, զգացվում է արհեստական ոռոգման անհրաժեշտություն: Լինում են ուժեղ քամիներ։ Ունի ընդարձակ, արգավանդ դաշտեր։ Խմելու ջուրը սակավ Է։ Գ բաժանված է երկու խիստ տարբեր մասերի՝ մեկը հին թաղն է, որն ընկած է ձորի զառիթափ կողին, և տները քարանձավներ են կամ հողե հարթ կտուրներով անշուք խրճիթներ, իսկ մյուսը` նոր թաղն է, տեղադրված ավելի վեր, սարավանդի վրա: Նոր թաղը կառոււցված է վերջին տասնամյակներում պլանավորված , շախմատաձև հատակագծով: Յուրաքանչյուր տան մոտ կա տնամերձ հողամաս,տները թիթեղապատ տանիքներով են , քարուկրե պատերով, հարմարավետ ։ Գ-ի մոտ կան ոչ մեծ տարածությամբ թփուտներ։ Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահ-ի Զանգեզուրի գավ–ի մեջ և անվանվում էր Կերենզուր կամ Կոռնձոր։ Ավանդությունը գ-ի Կ անունը կապում է այս ձորում խաների մոտ տեղացիների կատարած կոռային աշխատանքի հետ։ 1873 թ ուներ 491, 1897 թ՝ 122Տ, 1926 թ՝ 981, 1939 թ՝ 1049, 1959 թ` 1022, 1970 թ՝ 1279, 1979թ` 1252 բնակիչ: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ դաշտավարությամբ, խաղողագործությամբ , պտղաբուծությամբ, բանջարանոցային և կերային կուլտուրաների մշակությամբ, շերամապահթյամբ , մեղվաբուծությամբ:

Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, բուժկայան , մսուր–մանկապարտեզ: Այստեղ գործում է տեղական արդյունաբերական ձեռնարկության մասնաճյուղը։ Կ հին աղբյուրներում չի հիշատակված: Տաթևի վանքի նոր հարկացուցակի (1781 թ) համաձայն վանքին տալիս էր 4000 շահի հարկ։ Գ-ի ս Հովհաննես եկեղեցին (18–19-րդ դդ) կրաշաղախ պատերով, քարածածկ, եռանկյունաձև կտուրով, անշուք կառույց է: Կ–ի շրջակայքում պահպանվել են քարայր-կացարաններ և առանձին անուններով գ-ատեղիներ։ Այստեզ է ծնվել բժիշկ, պրոֆ Ա. Սարգսյանը: