Կոշ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կոշ, (Кош, Kosh), Գոշ, Կավաշ, Կվաշ, Կվաշավան, Կուաշ - Գյուղ ՀՍՍՀ Աշտարակի շրջ-ում, Աշտարակ—Թալին ավտոճանապարհի աջ կողմում, Աշտարակ ք—ից 16 կմ արմ, Արագածի՝ ձորերով կտրտված ու քարքարոտ լանջին, մրգատու և խաղողի այգիների մեջ: Տները նո-րակերտ են և թեք տանիքով, խմելու ջու-րը՝ տեղի աղբյուրներից, իսկ ոռոգմանը՝ Ամբերդի ջրւանցքից: Այստեղ կան տուֆի , բազալտի, ավազի և կավի հանքավայրեր։ 1831 թ ուներ 90, 1897 թ՝ 163, 1926 թ՛ 891, 1939 թ՝ 1218, 1959 թ՝ 1843, 1970 թ 1911, 1979 թ՝ 1183 բնակիչ։ Գ-ի ծխախոտագործական—այգեգործական պետական տնտեսությունն ունի նաև դաշտավարության, անասնապահության , բանջարաբուծության , մեղվաբուծության օժանդակ ճյուղեր: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեղ, բուժտեղամաս: Կ—ռւմ գործում Է «Հայսարքնորոգում» տեղական ձեռնարկության մասնաճյուղ։

Հուշարձաններով Հարուստ պատմությամբ հայտնի բնակավայր է: Հնում կոչվում Էր Կվաշ(Կուաշ) և մտնում Էր Մեծ Հայքի Այրարատ աշխ–ի Արագածոտն գավ-ի մեջ։ Ըստ ավանդության՝ այստեղ բնակություն Է հաստատել բիբլիական Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից իբր առաջացել է Կվաշ անունը։ Առաջին անգամ որպես բերդավան հիշատակում է Փավստոս Բյուզանդը 4—րդ դ պատմական անցքերի նկարագրության ընթացքում: Մովսես Խորենացու վկայությամբ Կ-ում ապրել է կուրացած Տիրանը (339 — 345): Տիրանը խեղդամահ է արվել իր որդու՝ Արշակ 2—րդի հրամանով և թաղվել այս ավանում։ վարդան Արևելցին բնակավայրը հիշատակում Է Կոշ անունով և. հավաստում, որ այստեղ են թաղվել հայոց Հուսիկ ու Դանիել կաթողիկոսները։ Կ եղել Է արքունի ձմեռանոց։ 5-րդ դ (Եղիշեի վկայությամբ) Վասակն ավերել Է այս ավանը, որից հետո այն այլևս չի հիշվում պատմական կարևոր անցքերի շղթայում։ Զաքարիա սարկավագը (17-րդ դ ) հիշում Է Կվաշը և Վժանը՝ պարսկական պատերազմների կապակցությամբ: Սրա մոտ է գտնվել Կոշավանքը (Ղոշավանքը), որից հս–արլ, լ–նալաջին մնացել է ս Ստեփանոս Նախավկայի եկեղեցին (7-րդ դ)` կառուցված սրբատաշ դեղնակարմրավուն տուֆից։

Եկեղեցու շրջակայքում է գտնվել հին ավանը՝ իր ջրավազանով, մառաններով և պաշտամունքի կառույցներով։ 1172 թ այստեղ ընդօրինակվել է Եղիշեի պատմությունը։ Եկեղեցուց արլ պահպանվել են 10-րդ դ կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արմ՝ 13-րդ դ խաչքարերով հարուստ գերեզմանոցը։ Այստեղ կա 1175 թ խաչքար—մահարձան։ Գ–ում կան երկու եկեղեցի` ս Գրիգոր Լուսավորիչ (կառուցված 13-րդ դ) , ս Գևորգ (19-րդ դ), որից միայն կիսապատերն են մնում։ Գ—ի հր սահմանին, խճուղու աջ եզրին կանգնեցված է գեղաքանդակ) հոյաշեն խաչքար-հուշարձան (1195թ)` կառուցված կարմրավուն տուֆի սրբատաշ քարով և կրաշաղախով։ Խաչքարն ունի ընդարձակ արձանագրություն է ըստ որի` այն նվիրված Է Արագածոտնը սելջուկներից ազատագրելուն: Գ–ից քս, Արագածյան հր լանջի մի լ–նաբազկի վրա գտնվում են Կ–ի ամրոցի (13-րդ դ) ավերակները։ Քառանկյուն հատակագծով) բազալտե հիմքի վրա բարձրացող կրաշաղախով շինված ամրոց Է։ Անկյուններում ՝կանգնեցված են 4 կիսակլոր աշտարակներ։ Ելնելով հատակագծի յուրահատկություններից` Թ՝.Թորամանյանը ենթադրում է, որ սա ավելի վաղ շրջ-ի կառույց է։ Այդ են հաստատում տեղում գտնված հելլենիստական ժամանակի կավանոթները։ Ամրոցից հս–արլ բարձրադիր բլուրների վրա պահպանվել են վաղ երկաթի դ բնակավայրի հետքեր և բազալտե մեծ քարերով աշտարակաձև կառույց ։ Գ-ի հս նախալեռներում կան միջնադարյան կացարան–քարայրներ։

Կ-ում է ծնվել դրամագուրդ Վ. Հարությունյանը (1898)։