Կողբ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կողբ, (Когб, Koghb) Կողբաքար, Կողբ Նոր, Կուլբի, Կուլն, Կուլպ- Գյուղ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջ-ում, նրա կենտրոնական մասում, համանուն գետի ձախ ափին, շրջկենտրոնից 4 կմ արմ, խճուղու վրա։ Գ-ի բնակչության նախնիները հավանաբար եկել են Ղարաբաղից։ 1831 ք ուներ 592, 1897 թ՝ 2008, 1926 թ՝ 2423, 1939 թ` 2970, 1959 թ՝ 3165, 1970 թ՝ 4142, 1979 թ՝ 4421 բնակիչ։ Կ-ի կաթնա– անասնապահական-պտղաբուծական պետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Ունի 2 միջնակարգ դպրոց, պրոֆտեխնիկական ուսումնարան, մշակույթի տուն, 3 գրադարան, 2 մանկապարտեզ, պարտեղ, կինո, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար, հեռախոսայինցանց ճաշարան, բաղնիք, ալրաղաց` Կ—ում են գտնվում անտառարդյունաբերության տնտեսությունը և Դիլիջանի կահույքի ֆաբրիկայի մասնաճյուղը: Կ համապատասխանու մ է Մեծ Հայքի Գուգարք աշխ– ի Կողբոփոր գավ–ի Կողբ կամ Կողբաքար բերդավանին, որի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 4-րդ դ։ Այն վկայված է Մ. Խորենացու պատմության մեջ: Հետագա աղբյուրներում հիշատակվում է "մեծ ավան", "քաղաքագյուղ", " բերդավան ": Սրա ավերակները տեղացիները անվանել են Հին Կողբ, իսկ վերա շինվածը` Նոր Կողբ: Այստեղ գործել է 1892 թ շինված բարեկարգ ուսումնարան : Գ– ում և շրջակայքում կան բազ-մաթիվ հնություններ: Գ-ի կենտրոնական հրապարակից ոչ հեռու, գտնվում է հին եկեղեցին (6-րդ դ), որի աղյուսաշեն տանիքը հենվում է 6 սյուների վրա: Այստեղ պահպանվել է գրչագիր Ավետարան։ Կ-ից 4 կմ հր-արմ «Տվարագեղցի» կոչված գ–ատեղում գտնվում են համանուն եկեղեցու ավերակները: Սրանք 19—րդ դ վերջին նկարագրել է Մ. Բարխուդարյանը։ Եկեղեցու շուրջը հին գերեղմանոց է, հս կողմում բացվել են քարարկղային թաղումներ: Կանգուն է միայն արլ պատը: Համարում են 5 — 6—րդ դդ կառույց։ Գ–ից 3 — 4 կմ հր-արմ, բարձր և անտառախիտ լ-նալանջին գտնվում է ՄՇԿԱՎԱՆՔԸ (տ), որի համալիրի մեջ են մտնում ս Աստվածածին եկեղեցին (9 — 13—րդ դդ), խաչքարերով գերեզմանոցներ։ Կ— ի մոտ են գտնվում Ծռխաչ եկեղեցին (5 — 6—րդ դդ) և ս Գևորգ մատուռը: Գ–իք հր-արլ «Բերդաղի » բերդշենից արլ գտնվում է "Ղարսոնց գոլկոչվող ամրոցբնակատեղին (մ թ ա 2—րդ հազարամյակ, իսկ արմ–ում` 2 կիկլոպյան ամրոց ( «Զիկուրատի , «Կռզմանի"՝), որոնց մոտ Հարսնաքար հարթավայրում գտնվել է այս բերդշեների դամ բարանադաշտր : Այստեղ է ծնվեք Սովետական Միության հերոս Ջ. Կարախանյանը (1918 — 1943 թթ):

Հղումներ

Կողբի պաշտոնական կայք