Կեչուտ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կեչուտ, (Кечут, Kechut), Գեչյուտ, Գիշար, Գուշճի, Կեճառ, Կեչյուտ, Կուշչի, Կուշչիբելակ, Ղուշճի, Ղուշչի Ղուշչիբալաք, Ղուշչիբյակ, Ղուշչիբուլաղ - Գյուղ ՀԽՍՀ Ազիզբեկովի շրջ-ում, նրա հս–արլ կողմում, Արփա գետի վերին հոսանքում, նրա ձախ ափին։ Կ Է վերանվանվել 12. 11. 1946 թ հրամանագրով, Տեղադրված է կանաչապատ լ–նալանջի վրա։ Ունի լ-նային, զով ու առողջարար կլիմա, խմելու սառնորակ ջուր, 1873 թ ուներ 362, 1897-ին՝ 631 , 1926–ին՝ 708, 1939-ին` 939 բնակիչ, որոնց, մի մասի նախնիները տարբեր ժամանակներում այստեղ են փոխադրվել Նախիջևանի ԻԽՍՀ Զնաբերդ և Զանգեզուրի գ-երից: Կեչուտի ջրամբարի կառուցման պատճառով գ տեղափոխվեց փոքր-ինչ վերև, դեպի անտառապատ լ-նալանջը, որտեղ այժմ կառուցվել են 2 և 4-սենյականոց առանձնատներ ու տրվել բնակիչներին։ Այս նոր ավանը 1960-ական թթ ձուլվել է Ջերմուկ ք հետ։ Ունի նորակառույց դպրոց, մանկապար տեղ, առևտրի կենտրոն, կենցաղի տուն: Կ պետական տնտեսությունը զրաղվում է հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ ու անասնապահությամբ (1928)։Կ հիշատակվում է միջին դդ: Ըստ հին հարկացուցակի (13-րդ դ) Տաթևի վանքին տարեկան վճարում Էր 6 միավոր (դրամ՝) հարկ։ Հին դ ուներ եկեղեցի, գերեզմնոց, խաչքարեր և այլ հնություններ; Կ– ում են ծնվել պատմաբան-աղբյուրագետներ, հայր և որդի պրոֆ Ա. Գ. Աբրահամյանը (19Օ3—1983 թթ) և Ռ. Ա. Աբրահամյանը։