Կեչարիս

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կեչարիս, (Кечарис, Kecharis), ս Գրիգոր Լուսավորիչ, Դարաչիչագի վանք, Դարաչիչակի վանք, Եջառիս, Էջառիս, Կեչառա վանք, Կեչառիսի վանք, Կեչառոս, Կեչառված ս Աստվածածին, Կեչառված վանք, Կեչառվոց վանք, Կեչառույք, Կեչառուս, Կեչառուսի վանք, Կեչառու ս Լուսավորիչ, Կեչառու վանք, Կեչառուք - Վանք ՀԽՍՀ—ում, Հրազդանի շրջ-ի Ծաղկաձոր ք–ում, նրա հս–արմ կողմում, բարձրադիր ու գեղատեսիլ վայրում: Կ ճարտարապետական մեծ համալիր է, որը ձևավորվել է ու ամբողջացել 11-13-րդ դդ Պակլավունի և Պռոշյան (Խաղբակյան] իշխանների ջանքերով։ Կ իր ժամանակի Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհալի ռազմական ու քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյան իշխանը , նշանավոր ճարտարապետ Վեցեկը, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։ Կ նաև գրչության կենտրոն էր, պահպանվել ու մեզ են հասել այստեղ գրված ու ընդօրինակված հա-յերեն մի քանի ձեռագրեր : Կ վանքի համալիրի եկեղեցիներից է ս Գրիգոր Լուսավորիչը: Այն կառուցվել Է Գրիգոր Մագիստրոսի նախա-ձռռնությամբ 1003 թ: Այս եկեղեցին, որը վերանորոգվել է 12—13-րդ դդ , զգալիորեն տուժել է 1827 թ երկրաշարժից: Եկեղեցուն կից 12-րդ դ կառուցվեք է գավիթը։ Ս Նշան եկեղեցին չափերով ավելի փոքր է։ Այն վերանորոգվել է 13—րդ դ Պատրոն Վաչեի միջոցներով։ Կաթողիկե եկեղեցին կառուցել է Խաղբակ իշխանի տղան Վասակը: Ճարտարապետը եղել է Վեցիկը, որի գերեզմանը գտնվում է եկեղեցու մոտ: Կ համալիրից փոքր—ինչ արմ գտնվում է ս Հարություն փոքրիկ, բայց գեղեցիկ ու ճաշակավոր եկեղեցին: Հուշարձանի տարածքում կան պատմաճարտարապետական այլևայլ կոթողներ։ Կ վերանորոգվել է 1939, 1947—48, 1957 թթ։