Կարս

From Armeniapedia.org
Jump to: navigation, search


Կարս, (Карс, Kars), Գարս, Գարու քաղաք, Խարս, Խոչզին, Կարի, Կարիս, Կարիս կոլակի, Կաոիս քալաքի, Կարիս քոլաքի, Կարուլ, Կարուց քաղաք, Կորսա, Ղարս, Ղարսի, Ղորսան, Վանանդ, Քոլսան — Քաղաք, բերդաքաղաք Կարսի մարզում, նրա կենտրոնը: Գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարսի գետի ափին, բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում, 1850 մ բարձր վրա: Կ մատենագրության մեջ հիշատակվում է համեմատաբար ուշ 9 — 10-րդ դդ, սա կայն իբրև բերդ կամ բնակավայր այն գոյություն է ունեցել շատ վաղ` հնագույն ժամանակներում (9 —6–րդ դդ մ.թ.ա.): Կարին ք–ի նման, Կ նույնպես որոշ հայագետներ կապում են հին կարենիտիս ցեղի անվան հետ: Հայկականից բացի Կ–ի մասին շատ տեղեկույուններ են հաղորդում նաև բյուզանդական, վրացական, թուրքական և ռուսական աղբյուրները:

Հնում Կ մտնում էր Այրարատ աշխ-ի Վանանդ գավ–ի մեջ: Նրա առաջին տերերը Վանանդի նախարարներն էին, իսկ Կ հավանաբար նրանց գլխավոր բերդն ու նստոցն էր: 9-րդ դ վերջերից Կ հիշատակվում է իբրև բք, իսկ 928 թ այն դարձավ Հայաստանի մաքրաքաղաքը: 961 թ մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, իսկ Կ մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի ֆեոդալական թագավորության մայրաքաղաքը: 11-րդ դ երկրորդ կեսերից մինչև 12-րդ դ վերջերը Կ-ին տիրել են թուրք-սելջուկները: 12– րդ դ վերջերին Կ իր շրջակայքով ազատա գրեցին Զաքարյան իշխանները, իսկ 1240-ական թթ այն գրավեցին մոնղոլները: 9—րդ դ մինչև մոնղոլական նվաճումները, Կ զգալիորեն առաջադիմեց: Այդ ժամանակներում են կառուցվում Կ-ի մինչև այժմ կանգուն Կաթողիկե եկեղեցին (10-րդ դ) և հայտնի անառիկ բերդը: 10 — 13-րդ դդ Կ Հայաստանի առևտրի ու արհեսաագործության խոշոր կենտրոններից Էր: Նա սերտ կապեր ուներ Սև ծովի նավահան գիստների և հարևան երկրների ք-ների հետ: Անուղղակի տեղեկություններից կարելի է ենթադրել, որ Կ 11 — 13-րդ դդ ուներ շուրջ 50000 բնակիչ: Կ-ի անկումն ու նրա պատմության մռայլ ժամանակներն սկսվում են 1240-ական թթ: 1394 թ—ից ք պարբերաբար ավերում են Լենկթեմուրի հրոսակախմբերը, իսկ 15-րդ դ այն ավերում ու կողոպտում են կարակոյունլու և ակկոյունլու բարբարոս ցեղերը: Պակաս ավերիչ չէին նաև 16—18-րդ դդ պարսկա-թուրքական պատերազմները: 17—19-րդ դդ Կ Կարսի փաշայու թյան կենտրոնն Էր, որն իր հերթին մտնում էր Էրղրումի վիլայեթի (նահ–ի) մեջ: 1876 թ Կ անջատվեց Էրզրումից և դարձավ Կարսի վիլայեթի կենտրոնը: Այս հանգամանքը, սակայն, Կ—ի համար որևէ դրական նշանակություն չունեցավ: Այն թուրքական տիրապետության ողջ ընթացքում մնաց սոսկ սովորական բք` իր անճաշակ հյուղակների քաոսային վիճա կով: Թուրք նվաճողները հոգ էին տանում միայն Կ-ի բերդը ամրացնելու և ստվար կայազոր պահելու մասին:

Կ 19-րդ դ շատ հաճախ առնչվել է ռուս-թուրքական ռազմաքաղաքական հարաբերությունների հետ: Կ ռուսական զորքերն առաջին անգամ գրավում են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828 — 29 թթ)՝ 1828 թ հունիսի 23– ին: Կարսի 11000-անոց կայազորն ու բեր դը պաշտպսյնող 151 թնդանոթները ռու սական զորքերի հաղթանակը կասեցնել չկարողացան: Սակայն 1829 թ սեպտեմ բերի 14-ի Ադրիանապոլսի պայմանագրով Կ և նրա շրջակայքը վերադարձվեց թուրքերին: Երկրորդ անգամ Կ ռուսները գրա վեցին Ղրիմի պատերազմի (1853—1856 թթ) ժամանակ՝ 1855 թ նոյեմբերին: Այդ ժամանակ գեներալ Ն. Մուրավյովը կոտրելով Կ-ի 33000-անոց կայազորի դիմադ րությունը, հարկադրեց նրան անձնատուր լինել: Սակայն պատերազմի՝ Ռուսաստանի համար անհաջող ավարտից հետո Կ կրկին վերադարձվեց Թուրքիային:

Կ–ի հարցը հաջողությամբ լուծվեց 1877 — 78 թթ ռուս–թուրքական պատերազմից հետո: Կ իր շրջակայքով Ռուսաս տանին անցավ Բեռլինի 1878 թ հուլիսի 13–ի պայմանագրով: Ռուսական կայս րությունը նոր նվաճած տարածքից կազմեց Կարսի Մարզ-ը (տ), Կ կենտրոնով:

Կ-ի ու համանուն մարզի միացումը Ռուսաստանին ուներ առաջադիմական հսկայական նշանակություն: Ռուսական տիրապետության շրջ–ում նախկինում գործադրվող բռնություններին ու կամա յականություններին փոխարինեցին կարգ ու կանոնը, գույքի և անձի երաշխիքը և խաղաղ ու անդորր կյանքը: Բարեփոխու թյունները շատ զգալի չէին ք—ի ներքին կյանքում: Կ ռուսական տիրապետության ժամանակ նույնպես մնում էր որպես արեևելյան տիպի, ծուռ ու մուռ փողոցներով բնակավայր առանց ընդհանուր հատա կագծի: Ք շուներ կոմունալ տարրական պայմաններ, գրեթե զուրկ էր կանաչից: Տները քարաշեն էին, երկհարկանի, փայտ յա պատշգամբներով: Նրանց մի մասը դասավորված էր լ–ան լանջերին: Ռուսները վերակառուցեցին ք–ի դաշտային մասի հր կողմի արվարձանը: Այն շրջապատված Էր աշտարակավոր պարիսպներով: Այստեղ կառուցվել էր նաև ռուսական եկեղեցի, միահարկ, ընդարձակ, թիթեղ յա տանիքներով տներ ու խանութներ: Կ 1800—1830 թթ ուներ 15000 բնակիչ, որից 10000-ը՝ հայեր, 1830—1850 թթ՝ 14000, որից 6000-ը՝ հայեր, 1897-ին՝ 20805, որից 10332-ը` հայեր, իսկ 1914-ին՝ 30086, որից մոտ 84 տոկոսը՝ հայեր: Ք-ի տնտեսական կյանքը բավական աշխուժացավ 20—րդ դ սկզբներից՝ Ալեքսանդրապոլ — Կարս (1899 թ) և Կարս —Սարիղամիշ (1915 թ) երկաթուղագծերի կառուցման ու խճուղային ճանապարհների բա րեկարգման շնորհիվ: Այդ ժամանակ ք-ում ստեղծվեցին սննդի և թեթև արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ, սպանդանոց, որտեղ տարեկան մորթվում էր մինչև 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ուներ շուրջ 800 խանութ ու կրպակ, ուր կազմակերպվում էին տոնավաճառներ: Ք—ի կյանքում զդալի տեղ Էր գրավում գյուղատնտեսությունը: Այն ժա մանակ քաղաքապատկան հողերի տարած քը հասնում էր 4000 դեսյատինի: 19–րդ դ սկզբին ք ուներ տարբեր կարգի 3000 տ, 18 եկեղեցի և մի քանի մզկիթ, որոնց մի զգալի մասը ավերված ու լքված էր: Թուրքական լծից ազատագրվելուց հետո Կ—ում բավական աշխռւժանում է կրթական գործը: Այստեղ 1880 թ բացվում են քաղաքային տարրական արական և իգական ուսումնարանները: 1909 թ սկսում է գոր ծել իգական գիմնազիան: Սրանք բոլորն էլ ռուսական դպրոցներ էին: Դրանցից բացի հայկական մի քանի եկեղեցիներին կից կային տարրական ուսումնարաններ: Այդպիսի երկու (տղաների և աղջիկների) ուսումնարան ուներ ս Մարիամ եկեղեցին: Ք–ում գոյություն ունեին նաև մասնավոր՝ խալֆայական տիպի, մի քանի ուսումնարաններ: 1910 թ ք-ի բոլոր դպրոցներում սովորողների թիվը հասնում Էր 1376-ի: Նոր և նորագույն ժամանակներում Կ—ում հրապարակված պարբերականներից են «Կարս» (1883 թ), «Բանվոր» (1917 թ) շաբաթաթերթերը, «Աշխատավորի ձայն» բանվորական-գյուղացիական (1920 թ) և «Դիրքերում» օրաթերթերը (1920 թ): 1920 թ Կ-ում կազմակերպվում է բոլշեվիկյան ռազմահեղափոխական կոմիտե:

Կ, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ ք—ներ, սկզբում սովորական բերդ Է եղել, և հայ պատմիչները այն հենց այդպես Էլ ներկայացնում են («Բերդ Կարուց» ևն): 9—13-րդ դդ բերդի շուրջն էլ ծավալ վել է ք, իսկ ամրոցը վերածվել միջնաբեր դի: Հետագայում, պարսկա–թուրքական տիրապետութրան մռայլ ժամանակներում, Կ—ի հայկական բերդը, որը գտնվում Էր ք-ի արլ մասում, շարքից դուրս է եկել: Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կ–ի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կա ռույցներով: Թուրք պատմիչ Փեչևիի վկա յությամբ Կ–ի բերդի հիմնավոր վերակա ռուցումը սկսվել Է 1578 թ: Հետագայում ամրակայվող աշխատանքները շարունակ վել են այն աստիճանի, որ Կ, որպես ամրություն, 19—րդ դ կեսերին համարվում Էր Վերդենին (Ֆրանսիա) ու Պերեմիշլին (Ռումինիա) հավասար հռչակ ունեցող բերդ: Կ–ի բերդն ուներ կրկնակի պարիսպներ 26 ամրակուռ աշտարակներով: Աշտարակներից 17–ը գտնվում էին հր կողմում, 9–ը՝ արմ: Բերդի անկյունների չորս աշտարակները մյուսներից ավելի խոշոր ու բարձր Էին: Պարիսպների բարձր 10 — 12 մ Էր, պատերի լայն` 1,5 մ: Բերդի ընդհանուր երկար 1000 մ Էր, լայն՝ 500 մ: Բուն միջնաբերդը տեղադրված Է Կարսի գետի աջակողմյան ժայռի վրա: Միջնաբերդը, որ շրջապատված Է կրկնակի պա րիսպներով, պետք Է որ կառուցված լինի հին հայկական բերդի տեղում: Մինչև թուրքական լծից ազատագրվելը՝ Կ-ի բերդը բնակեցված էր բացառապես թուրքերով և. բաժանված Էր 17 թաղերի: Բերդի ամրություններն ու մյուս կառույցները շարված են անմշակ քարով, բայց ամուր են, բարձր ու գեղեցիկ: Կ-ի բերդի ողջ համալիրում երբեմն տեղավորվում էր 30000 — 40000 զինվոր:

Կ—ի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի (928 — 953 թթ) ժամանակ՝ 10—րդ դ կեսերին: Այն կլոր հատակագծով կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, հայկական միջնադարյան լավա գույն կոթողներից մեկը, որը թուրքական ավերիչ ձեռքից ազատված, այսօր Էլ տի րաբար իշխում է հետամնաց գավառական ք-ի վրա: Բացի դրանից, Կ-ում կային հայկական ս Նշան, ս Աստվածածին, ս Գրիգոր, ս Մարիամ, ս Առաքելոց, ինչպես և Միքայել Հրեշտակապետի ռուսական և ս Գևորգ հունական եկեղեցիները:

Կ—ի մյուս հրշարժան կառույցներից են Կարսի գետի վրա գտնվող քարաշեն երեք կամուրջները:

Կ այժմ թեև Կարսի նահ–ի (վիլայեթ) վարչական կենտրոնն է, սակայն 1918 — 1920 թթ հետո ոչնչով չի փոխվել: Այն տն տեսությամբ, մշակույթով և արտաքին տեսքով խղճուկ մի բնակավայր է` 50000—60000 բնակչով: Հայերի վերջին բեկորները Կ-ից հեռացել են 1918 — 20 թթ:

Կ—ում են ծնվել Հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ: Կ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդավայրն է: Այստեղ են ծնվել նաև ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ Հ. Զար դարյանը, ՀԽՍՀ ժող նկարիչ Խ. Եսայանը, լեռնային ինժեներ, սոց աշխատանքի հերոս Ռ. Գրիգորյանը, կենսաբան, գի տութ դ-ր, պրոֆ ՀԽՍՀ ԳԱ թղթակից–անդամ է Դավթյանը, գրաքննադատ Գ. Վանանդեցին, քիմիկոս, դ-ր, պրոֆ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ Հ. Չալթիկյանը, բժիշկ, պրոֆ Եղ. Հովսեփյանը, տեխ նիկական գիտ դ-ր, պրոֆ, Ղազախական ՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Խ. Ավետիսյանը, իրանահայ գրող Լ. Բզնունին, տեխն գիտ դ-ր պրոֆ Ա. Աբրահամյանը, գրող Ատրպետը (Աարգիս Մուբայաջյան), բառաստեղծ Վ. Արամունին, գրող Աղավնին (Գրիգորյան), ռեժիսորներ Ա. Ալայանը, ժ. Ավետիսյանը, ճարտարապետ Փ. Մանուկյանը:




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox