Կարմրաշեն (Մարտունի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կարմրաշեն, (Кармрашен, Karmrashen), Խարաբա, Կարմիր խարաբ, Կարմիր խարաբա, Կարմիր խարապա, Կարմիրշեն, Կզրլ խարաբ, Կզրլ խարաբա, Կիզիլ խարաբա – Գյուղ ՀՍՍՀ Մարտունու շրջ-ում, Արծվանիստ գ-ից հր, Վարդենիսի լշ-ի լանջին: Կ է վերանվանվել 7.12.1945 թ հրամանագրով: 1897 թ ուներ 153, 1926-ին` 273, 1939-ին` 382 բնակիչ: Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, կարտոֆիլի և բանջարեղենի մշակությամբ: 1950-ական թթ բնակավայրերի խոշորացման պատճառով գ-ը լքվել է: Գ-ի մոտ կան մոկ ավերակ եկեղեցի, գերեզմաններ և խաչքարեր: Ղ. Ալիշանը հնարավոր է համարում նույնացնել Կզըլադաշ գ-ատեղիի հետ: