Կարմրաշեն (Թալին)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կարմրաշեն, (Кармрашен, Karmrashen), Գըրըզլը, Խբրմրզլու, Խրմգլուխրմգլը, Կրմգլու, Խրմըգլու, Կիրմիգլի, Կիրմիգլու, Կրմզլու, Ղըրմըզլու, Ղրմզլու, Ղրմըզլու, Ղըրմզլու, - Գյուղ ՀՍՍՀ Թալինի շրջ-ում, նրա հս-արլ կողմում, Թալին ֆտա-ից մոտ 8 կմ հս-արլ: Կ է վերանվանվել 12.11.1946թ հրահամանագրով: Գ տեղադրված է Արագածի սարալանջին, քարքարոտ վայրում: Առանձնատները 1-2 հարկանի են, նորաշեն, հարմարավետ: Շինարարության մեջ գերազանցապես օգտագործված է կարմրավուն քարը, որից և առաջացել է գ-ի Կ անունը: Խմելու ջուրը ջրմուղով բերվում է մոռ 2 կմ հեռավորությունից: 1831 թ-ին ուներ 22, 1897-ին` 790, 1926-ին` 601, 1939-ին` 860, 1959-ին` 830, 1970-ին` 616, 1979-ին` 562 բնակիչ, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում այստեղ են գաղթվել Վանից, Ալաշկերտից, Կարսից և Սասունից: Գ-ի անասնապահական պետական տնտեսությունը գրավում է նաև հացահատիկների և կերային կուլտուրաների մշակությամբ: ՈՒնի միջնակարգ դպրոց, գրադարան, փոստի բաժանմունք, բուժկայան, ակումբ: Գ-ի արլ կողմում է գտնվում Թալինի ՀԷԿ-ը (կառուցված` 1936թ): Գ-ի ս Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1865 թ: Շրջակայքում պահպանվել են վիմափոր մատուռ` (ճգնավոր) անունով,խաչքարեր, գերեզմաններ, (10-18-րդ դդ), հնագույն կիկլոպյան ամրոցի և միջնադարյան շինությունների մնացորդներ: