Կարմրաշեն (Ազիզբեկով)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կարմրաշեն, (Кармрашен, Karmrashen), Քյոթանլի, Քյոթանլու - Գյուղ ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջ-ում, նրա հս-արմ կողմում, Հերհեր գետի վերին հոսանքում,բարձրադիր սարավանդում: 1–2 հարկանի առանձնատնորը քարաշեն են, հարմարավետ: Շրջակայքում կան անտառակներ: Մոտակաըքում գտնվող հրաբխային խարամները օգտագործվում են որպես շինարարական ավազ: Տեղանքը քամոտ է: 1873 թ ուներ 250, 1897-ին`456,1926-ին`415, 1939-ին` 776, 1959-ին` 590,1970-ին` 1157, 1979-ին` 870 բնալիչ: Անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկների և կերային կուլտուրաների մշակությամբ: ՈԻնի միջնակարգ դպրոց, 2 ակումբ, 2 գրադարան, հեռախոսային ցանց, մսուր մանկապարտեզ, բուժակայան, անասնապահական կետ: 1963 թ այստեղ հիմնվել էր բանավան` Արփա-Սևան ջրատարի բանվոր-ծառայողների համար: Գ-ի շրջակայքում կան հնավայրեր և պատմաճարտարապետական կոթողներ: մեկ կմ հր-արլ գտնվում է Պողոս-Պետրոս խաչքարը: Հր-արմ-ում ` խարաբաներ գ-ատեղին է: Հս-արմ-ում է գտնվում Գենգարա գ-ատեղին: Խաչքարերը վերաբերում են 10-13րդ դդ: Ղ. Ալիշանը Կ-ին է նույնացնում Սյունիք աշխ-ի վայօց ձոր գավ-ում հիշատակվող Գուտենի գ-ը: