Կարմիր գյուղ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կարմիր գյուղ, (Кармир гюг, Karmir gyugh), Գուլալի, Կարմիր, Կարմիր աղբյուր , Կուլալի, Ղուլալի - Գյուղ ՀՍՍՀ Կամոյի շրջ–ում, Կամո ք-ից 2 — 3 կմ հր, Գավառագետի վտակներից մեկի հովտում , Շրջակայքը հարուստ Է արոտավայրերով ունի առողջւսրար լ-նւսյին կլիմա: Խմելու ջուրը բերվում է ջրմուղով Սարուխան գ-ից։ Կ Գ Է վերանվանվել 1. 6. 1940 թ հրամանագրով: Գ–ի առանձնատները 1—2 հարկանի են, քարաշեն, ընդարձակ ու հարմարավետ, որոնց կից կան պտղատու ծառերի պուրակներ ու բանջարանոցներ: 1831 թ ուներ 709, 1897-ին՝ 1744, 1926-ին՝ 2442, 1939-ին՝ 2895, 19Տ9-ին՝ 3466, 1970-ին՝ 4389, 1979-ին՝ 4648 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Բայազետի գավ-ի գ-երից 1829-30 թթ:

Կաթնաանասնապահական պետական տնտեսությունն զբաղվում Է նաև կարտոֆիլի, հացահատիկների, կերային կոլլտուրաների մշակությամբ և բանջարարուծությամբ։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, ակումբ, գրադարան (2), մսուր-մանկապարտեզ (2), կապի բաժանմունք, բուժկայան, հեռախոսակայան։ 1959 թ այստեղ գործում է "Հայգորգ" միավորման մասնաճյուղը։ Ունի ս Աստվածածին անվամբ եկեղեցի՝ կառուցված 1674 թ, որի մոտ պահպանվել է; ոմն Մելիքսեթի 1541 թ կանգնեցված հուշարձանը։ Մյուս եկեղեցին (ս Գեորգ) ավերված է։ Վերջինիս մոտ կան 1546 և 1549 թթ խաչքարեր։ Գրիչ Հայրապետ սարկավագը 1864—65 թթ Ավետարանի հիշատակարանում հիշատակում է նաև ս Գրիգոր եկեղեցի։ Մյուս հնություններից են ս Վառվառե և Թուխ Մանուկ մատուռները։

Ենթադրվում է, որ գ հիմնադրել է Վահան Գողթնեցին (8-րդ դ) կամ ուրիշները` նրա հիշատակը հավերժացնելու համար։ Կ գ նաև նշանավոր հնավայր Է։ Այստեղ գտնվել են կիկլոպյան ամրոցի հետքեր, պեղվել են բրոնզի դարի դամբարաններ (Ե. Լալայան՝), որտեղ հայտնաբերվել են բրոնզե ղարդեր ու զեն¬քեր: 20-րդ դ սկզններին այտեղ հայտնաբերվել է արամեերեն գրերով մի արձանագրություն (2-րդ դ, մ թ ա): Պահպանվել են միջին դդ այստեղ ընդօրինակված մի քանի հայերեն ձեռագրեր։ Կ գ-ում են ծնվել Սովետական Միության հերոս Ւ. Սիմոնովը, բժշկ գիտ դ-ր պրոֆ Ի.՝ Գևորգյանը, բժիշկ , պրոֆ Վ . Արծրունին, սոց աշխատանքի հերոսներ Հ.. Ջրաղացպանյանր, Ս. Վարդանյանը; Խ . Վարդանյանը, Ս. Ենգոյանը, Խ. Դավթյանը, Ո. Ումրշատյանը, Դ. Սարգսյանը, գուսան Մաշրուբը։