Կարճևան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կարճևան, (Карчеван, Karchevan), Գարաչեվան, Կարճավան Կարճիվան, Կարճվան, Կարչեվան, Կիրճեվան, կրճիվան, Պայծառագյուղ , Պայծառգյուղ, Քարաչեվան — Գյուղ ՀՍՍՀ Մեղրու շրջ-ում, Մեղրի ք—ից 12 կմ արմ, երեք կողմերից լ–ներով շրջապատված, հովտում , բարձունքի վրա ։ Ունի գեղեցիկ դիրք, մեղմ ու առոզջարար կլիմա: Առանձնատները 1—2 հարկանի են, քարաշեն, թեք տանիքներով ու հարմարավետ: 1831 թ. ուներ 154. 1897-ին՝ 489 , 1926–ին՝ 566, 1939– ին՝ 617, 1959-ին՝ 590, 1970-ին՝ 507, 1979-ին՝ 506 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանից 1828—29 թթ։ Պետական տնտեսությունը Գուդեմնիս և Կուրիս գ-երի հետ միասին զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ , բանջարաբուծությամբ, շերամապահությամ:

Գ-ում կա թռչնաբուծական ֆաբրիկա: Ունի ութամյա դպրոց , ակումբ-գրադարան, մանկապարտեզ։ Խմելու ջուրը ջր մուղով բերվում է 2—3 կմ հեռավորու թյունից։ Գ–ի այգիներին կենդանություն է տալիս Կարճևանի ջրանցքը, որր սնվում է Մեղրու գետից և ունի 2-5 կմ երկար: Կ-ի բնակիչներն աչքի են ընկնում բարեկրթությամբ, հյուրասիրությամբ: Արտակարգ մաքրասեր են, բնակարանները ՝հարդարում ու կահավորում են ճաշակով: Նրանք լավագույն գինեգործներ են, շերամապահներ։ Գ-ն ունի անշուք մի եկե ղեցի՝ ս Ասւովածածին անունով։ Կ հիշա տակվում է 10—րդ դ—ից: Այն հայոց Սմբատ Բագրատունի թագավորր (890—914 թթ) գնել և նվիրել է Տաթևի վանքին: Մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Արևիք գավ–ի մեջ, և երբեմն հիշատակ վում է նաև իբրև «մեծ աւան»։ Ըստ հհն Հարկացուցակի (13-րդ դ) Կ Տաթևի վանքին տարեկան վճարում էր 12 միավոր ( դրամ) հարկ, նոր հարկացուցակով (18—րդ դ)՝ 3400 դահեկան պտղի հարկ։ Ըստ հիշատակությունների Կ–ից հր-արմ գտնվում էր Կարճևանի կամ ս Ատեփանոս ւիվանքը: Նախկինում ուներ իջևանատուն: Գ-ի մոտ են գտնվում Կարճևանի բերդի ավերակները: Եվրոպացի ճանապարհորդ Դյու բուան հիշատակում է, որ 1834 թ Կ–ի մոտ արծաթ էին արդյունահանում: Ըստ Ղ. Ալիշանի, Կ Դյուբուան շփոթել է Ագարակ գ-ի հետ: Կ-ում են ծնվել գյուղատնտեսական գիտ պրոֆ, ԳԱ թղթակից անդամ Ա. Մաթևոսյանը, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Սուրեն Սարգսյանը: