Կարբի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կարբի, (Карби, Karbi), Կառբու,Կարբի Մեծ, Կարպի, Կարպի Մեծ, Կարփի, Կարփու, Կարփու գյուղ, Քառբի, Քարբի Գյուղ ՀՍՍՀ և Աշտարակի շրջ-ում, Աշտարակ ք-ից մի քանի կմ հս-արլ, Աշտարակ-Ապարան ավտոմայրուղու վրա, Քասաղ գետի աջափնյակում: Գ-ը տեղադրված է գեղատեսիլ սարահարթում, ունի առողջարար կլիմա, խմելու սառնորակ ջուր, փարթամ մրգաստաններ և խաղողի այգիներ: Առանձնատները 1-2 հարկանի են, քարեշեն, ճաշակավոր ու հարմարավետ, որոնց կից կան այգիներ բանջարանոցներ: Կ-ն 1831 թ ուներ 694, 1897-ին` 1148, 1926-ին` 1629, 1939-ին` 1645, 1559-ին` 1852, 1970-ին` 2314, 1979-ին` 2505 հա բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Բայազետի Գավ-ի գ-երից 1829-30թթ: Այգեպտղաբուծական անասնապահական պետական տնտեսությունը զբաղվում է նաև հացահատիկի ու բանջարեղենի մշակությամբ:

Կ-ում կառուցված է խոշոր մրգապահեստ` 7500 տոննա տարողությամբ: Գ-ն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժական մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, ծննդատուն: Կ-ն հիշատակվում է 13-րդ դ-ից, որպես Այրարատ աշխ-ի Արագածոտն գավ-ի նշանավոր բնակավայրերից մեկը, հաճախ նաև որպես գք, ք:Այն կարեվոր դեռ է կատարում ներքին ու արտաքին առևտրական հարաբերությունների մեջ:Պարսկական տիրապետության ժամանակ (16-19-րդ) դդ Կ-ն Կարբիբասարի գավ-ի կենտրոնն էր: 17-րդ դ-ում կարբեցի Մեծահարուստ Այվազ Հակոբջանը գ-ից դուրս իր միջոցներով փորել է տալիս հողը, կառուցում մի ոչ մեծ արհեստական ջրամբար` լճակ, Որդկան գ-ից հանված առվով ամբարում է այստեղ ջուրը և թույլ տալիս համագյուղացիներին ոռոգման նպատակով: 18-րդ դ կեսերին Կ-ում կար փողերանոց` դրամահատական, որտեղ հարուստ վաճաեականները դրամ էին հատում: Միջին դդ-ում Կ-ի անունով երբեմն Արագածոտն գավ-ի մի մասը անվանվում էր Կարբո երկիր, Կարբո գավառ, իսկ գ-ի հարթավայրային մասերը` Կարբո դարեր: Կ-ն ավերվել ու կողոպտվել է 14-15-րդ դդ-ում, Լենկթեմուրի հերոսախմբերի արշավանքների ժամանակ: Կ-ն նույն ճակատագրին է արժամացել նաև 17-րդ դ սկզբերին` Շահ Աբասի օրոք: Պարսկա-Թուրքական պատերազմի ժամանակ 16-18-րդ դդ Կ-ն անընդհատ ավերում ու կողոպտվում էր: 1724 թ Թուրքական զորքերի երևանյան արշավանքի ժամանակ կարբեցիք 40-օրյա հերոսական դիմադրության շնորհիվ Թեւրքերին հարկադրեցին հաշտություն կնքել գ-ի անվտանգության ապահովության երաշխիքով: Կ-ն ունեցել է մի քանի եկեղեցիներ` ս Աստվածածին կառուցված` (1691-93թթ), ս Կիրակի կամ ս Գևորգ (11-13-րդ դդ), Ծիրանավոր Թուխմանուկ, մենաստան կուսանոց, Մեզ են հասել Կ-ում գրաված հայերեն մի քանի ձեռագրեր, որոնցից մեկը 13-րդ դ է: Գ-ում և շրջակայքում են գտնվում (Զարգարենց ժամ) մատուռը, բերդատեղի,քարայրներ են:

Այստեղ են ծնվել Հովհաննես Բ կարբեցի կաթողիկոսը (աթոռակալ է 1831-42թթ), սովետահայ նկարիչ Ցոլակ Ազիզյանը և ուրիշներ: