Երիցմանկանց վանք
ԵՐԻՑՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ
Ջրաբերդից 7 կմ հեռավորության վրա հիանալի տեսարան է բացվում, հեռվում' անտառի միջից վեր է խոյանում Երիցմանկանց վանքը: Ալն իր վեհատեսիլ դիրքով, կաոուցվածքների դասավորությամբ հրաշալի ներդաշնակում է իր շըբ-ջապատին, և ձուլված է բնությանն ու միջավայրին:
Շրջակա լւսնշտվոր լեոների մուգ կանաչության վրա ճերմակին է տալիս եկեղեցին: Այստեղ լեռները մինչև ամպերն են բարձրացնում իրենց ժայռեղեն գլուխները, ձորերն անդնդախոր են, գետերը' սրընթաց, անտառները' կուսական:
Երիցմանկանց վանք հասնելու համար պետք է հաղթահարել ճանապարհի դըժ-վարությունը: Առհասարակ Արցախի վանքերի ճանապարհը դժվար է, երևի նաև նրա համար, որ ուխտավորը մարզի մարմինը, հոգին, հիանա ճարտարվեստի վեհությամբ:
Համաձայն պահպանված արձանագրությունների, Երիցմանկանց վանքի եկեղեցին կառուցվել է 1691 թվականին: Եկեղեցու պատերի մեջ ագուցված խամքարերն ունեն Ո»Ի (1571), 1>ԿԹ (1620), ՌՃՂԴ (1745) և այլ թվագրություններ:
Եոանավ գմբեթավոր .բազիլիկի հորինվածք ունեցող եկեղեցին կառուցված է սրբատաշ ե կոպտատաշ սպիտակավուն քարերով: Տաճարի գմբեթը բարձրանում է չորս հոյակապ, քառակուսի, խաչաձև սյուների և դրանք իրար օղակող կամարների վրա: Դռան բարավորի քարը ամբողջությամբ քանդակ ֊հյուսվածք է, վիմագրված:
Եկեղեցին շինող ճարտարապետը Սարգիսն է, որի արձանագրությունը գտնվում է ներսում, բեմի հյուսիսային կողմի պատին' «©ի^սսդ և վարպետ եկեղեցպս ուստա Սարգիսն յիշհցեք ի Քրիստոս»:
Եկեղեցին հետաքրքիր է դիտվում ներսից: Ընդարձակ դահլիճը, որի ւխհությունն ու կատարյալ անդորրությունն ավելի է ընդգծվում դեպի վեր սլացող սյուների շքեղությամբ, աղեղնաձև խաչվող կամարների թեքությամբ, թմբուկի խոշոր լուսամուտներից ներս թափանցող արևի ճառագայթների ծփանքից, կրկնահարկ ավանդատների խորհրդավորությամբ, բեմա-ճ ակ ատի ընդարձակ երկաթագիր վիմագրով, տասնյակ մեծ ու փոքր խաչքարերի, պատուհանների առկայությամբ;
Վանական տարածքում պահպանված բազմաթիվ բնակելի սենյակներն ու այլ կաոուցվածքները ևս վկայում են Երիցմանկանց վանքի միա- փագրաթյան քանակի մասին:
Վանականների կացարանները, մյուս օժանդակ դա՛հլիճները, որպես կանոն, ունեն բուխարիներ, պատուհաններ: Աշխ՛արհիկ այս կաոուցվածքները հատակագծային հորինվածքով, նույնիսկ աոանձին տարրերի կրկնությամբ աղերսվում են Քոլատակի սրբ. Հակոբավանքի նույնատիպ կաոուցվածքներին, թեև ծավալատարածական առումով սրանք որոշ չափով մեծ են: Եկեղեցու արևելյան մասում գտնվող բնակեւի ՛բջիջը բաղկացած է թաղակապ, դ՛եպի բակը բացվող սրահից, որի ներսում դոները տանում են դեպի սրահի երկու կողմերում դասավորված բնակելի սենյակներ: Սենյակների հաջորդ խումբ՛ը գտնվում է եկեղեցու հարավային պատի մակարդակից ցած և բաղկացած է իրար հաջոր՛դող երկու ուղղանկյուն դահլիճ՛ներից: Երկրորդ' ամբողջովին հավ մեջ թաղված սրահի ձախ կողմում գտնվում է շրջանաձև մեծ դահլիճը' վեհարանը Այն հետաքրքիր և իր տեսակի մեջ Եզակի կաոուցվածք !է: Կլոր սրահի լոաամու սփց, ասես դիտակի մեջ, երևում է Ջրաբերդը, Թրղի գետակի ձորը: