Help someone in Armenia today by giving them a micro business loan!

William Saroyan Day

From Armeniapedia.org
Revision as of 15:08, 1 September 2018 by Raffi (Talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

On August 31, 2018, Fresno declared the day to officially be William Saroyan day.

Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակել է Վիլյամ Սարոյանի օր

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր: Ֆռեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է մեծանուն գրողի տուն-թանգարանի պաշտոնական բացումից մեկ օր առաջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրեզնոյի քաղաքապետի խոսքով, ով անձամբ է տեսել Վիլյամ Սարոյանին՝ քաղաքը հարգանքի տուրք է մատուցում այստեղ ապրած ու ստեղծագործած հանրահայտ գրողին: «Ես սիրում էի կարդալ նրա գրքերը: Չափազանց կարևոր է հանրահայտ գրողի թողած գրական ժառանգությանը, ուստի այսպես փորձում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել»,-նշում է Ֆրեզնոյի քաղաքապետ Լիի Բրենդը:

Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահ Էսմերալդա Սորիան կարևորել է Վիլյամ Սարոյանի թողած գրական ժառանգության պահպանումը: «Նա Ֆրեզնոյի լեգենդն է դարձել: Հայ համայնքը ևս Ֆրեզնոյի համար կարևոր է, քանի որ նպաստում է մեր քաղաքի զարգացմանը: Իսկ Սարոյանն այն անհատներից է, որն ամբողջությամբ ներկայացնում է Ֆրեզնոյին հայ համայնքի տված արժեքները»,- նշում է նա:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ ուրախալի կլինի, եթե Ֆրեզնոյի քաղաքապետարանի որոշումը օրինակ ծառայի նաև Երևանի քաղաքապետարանի համար և այստեղ էլ օգոստոսի 31-ը հռչակվի Սարոյանի օր: «Սարոյանն ասում էր՝ «Բոլոր մարդիկ պետք է մեռնեն, բայց միշտ մտածել եմ, որ իմ դեպքում բացառություն կարվի»: Այո՛, փաստացի այդ բացառությունն արված է, մեծանուն գրողը միշտ կլինի կենդանի՝ իր թողած մեծ ժառանգությամբ»,-ասում է Հակոբ Հակոբյանը:

Օգոստոսի 31-ին, մեծանուն գրողի 110-ամյակին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում իր դռները կբացի գրողի տուն-թագարանը՝ «Սարոյան Հաուսը»: Սարոյանի տունը գնելու և այն թանգարանի վերածելու գաղափարի հեղինակն ու իրականացնողը բարերար Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ռենեսանս» հիմնադրամն է:

Հիշեցնենք, որ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի առանձնատունը գնել էր 2015 թվականին, վերակառուցել որպես տուն-թանգարան և Սարոյանին պատկանող և առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել այնտեղ: Տուն-թանգարանը ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Այնտեղ կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:

https://armenpress.am/arm/news/945663/


This article contains text from a source with a copyright. Please help us by extracting the factual information and eliminating the rest in order to keep the site in accordance to fair use standards, or by obtaining permission for reuse on this site..



Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox