Difference between revisions of "Mekhak Apresyan"
(Created page with "{{Person |Sex=Male |Name in Armenian=Մեխակ Ապրեսյան |Lived in=Yerevan |Residence=Yerevan |Citizenship=Armenia |Languages=Armenian, English, Russian |Ethnicities=A...") |
(No difference)
|
Latest revision as of 03:42, 12 July 2018
![]() ![]() | |
---|---|
Name in Armenian | Մեխակ Ապրեսյան |
Lived in | Yerevan |
Resides in | Yerevan |
Languages | Armenian, English, Russian |
Ethnicities | Armenian |
Dialects | Eastern Armenian |
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Մեխակ Ապրեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
11/07/2018
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Դիմելով բոլոր նրանց, ովքեր գործի բերումով իր հետ առնչվել են, նաև իր ընտանիքին նա շնորհակալություն է հայտնել երկար համագործակցության համար։
«Այսօր ես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնավարումս թողնելու դիմում եմ ներկայացրել։
Այս տարի լրացել է նախարարությունում իմ աշխատանքի 20 տարին։ 2005-2016 թվականներին ղեկավարել եմ նախարարության Զբոսաշրջության վարչությունը, իսկ 2016 թվականից, երբ ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտեն, հանդիսացել եմ կոմիտեի նախագահի տեղակալը։ 2013 թվականից Զբոսաշրջության իրավաբանների միջազգային ֆորումի (IFTTA) անդամ եմ։
Ես յուրաքանչյուրիցդ սրտանց շնորհակալություն եմ հայտնում այս երկար տարիների համագործակցության, համատեղ աշխատանքի ու ջանքերի համար՝ ի նպաստ մեր Հայրենիքի բարօրության։
Մեր համատեղ նվաճումների ու ձեռքբերումների, ինչպես նաև իմ բացթողումների մասին կդատեք ինքներդ»,–գրել է Ապրեսյանը ֆեյսբուքյան իր էջում։
http://www.armtimes.com/hy/article/141410
This article contains text from a source with a copyright. Please help us by extracting the factual information and eliminating the rest in order to keep the site in accordance to fair use standards, or by obtaining permission for reuse on this site.. |