Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Kharpert Province

From armeniapedia.org
Revision as of 05:32, 15 October 2018 by Raffi (talk | contribs) (Reverted edits by AnthoneyK (talk) to last revision by Raffi)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

The province of Kharpert in Western Armenia had (among others) the following important Armenian towns, villages and cities with Armenian populations:

Needs translation to English

Խարբերդ Նահանգ,(Харберд, Kharpert Province)– Էլյազըգ, Էլյզըգ, Էլյազըկ, Էլյզըղ, էլյազիգ, Խարբերդ, Խար բերդի կուսակալություն, Խարբերդ, Խարբուդ. Խարբութ, Խարբուտ, Խարպերտ, Խարպութ, Խարպուտ, Խարպուրտ, Խարփութ, Խսւրփուտ, Կարբերդ, Հարբերդ, Հարբուտ, Հզնիզիատ, Հըսն Զիատ, Հըսն Զիյատ, Հիսն Զիադ, Հիսն Զիաթ, Հիսն Զիաւո, Հիսն Զիյադ, Հիսն Զիյաթ, Մամուրեթ-ել-Ազիզ, Մամուրեթ-յուլ-Ազիզ, Մամուրեթ-յուլ-Էազիզ, Մամուրեթ-ուլ-Ազիզ, Մամուր-ուլ-Ազիզ, Մեմուրեթ-ալ-Ազիզ, Քարպութ, Քարպուտ, Քարփութ—Նահանգ (վիլայեթ), կուսակալություն Արմ Հայաստանում, Արմ Եփրատի և Արածանիի հովտում: Համապա տասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխ–ին (Ծոփք) և Փոքր Հայքի Երրորդ Հայք պրովինցիայի մի մասին: Արմ Հայաստանի 6 նահ-ներից (վիլայեթներից) մեկն էր: Հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես կուսակալություն, Կազմավորվել է 1878 թ: Վարչական կենտրոնը Մեզիրե (այժմ՝ էլյազըգ) ք-ն էր, որի նախկին անունով նահ-ը կոչվել է Մեմուրեթ-ուլ-Ազիզ, իսկ նորագույն շրջ-ում՝ էլյազըգ: Սահմաններն էին՝ Խ-ից և հս–արլ-ից՝ էրզրումի, արլ– ից և հր-ից՝ Դիարբեքիրի, հս-արմ–ից՝ Սեբաստիայի, հր-ից՝ Հալեպի նահ–ները, հր-արմ-ից՝ Ադանայի նահ–ի Մարաշի գավ-ը: Բաժանված էր երեք գավ-ների (սանջակների)՝ Խարբերդի, Դերսիմի, Մալաթիայի: Խ ն–ի տնտեսական և մշակութային կենտրոնը Խարբերդն էր: Մինչև 1830-ական թթ նրա տարածքը մտնում էր նախ՝ Սեբաստիայի (Սվազի), ապա` Դիարբեքիրի նահ–ի մեջ: 1880-ական թթ ստեղծվում է Խ ն և Դիարբեքիրի նահ–ին են անցնում Բալուի, Արղնամաղենի, Արզնիի, Ջերմուկի, Չնքուշի և Սևերեկի գվռկ-ները: Նահ-ը ղեկավարում էր նահանգապետը (վալին):

20-րդ դ սկզբին զբաղեցնում էր 32,900 քառ կմ տարածություն, որից մշակելի հողերը միայն 2500 քառ կմ էին: Կենտրոնական մասում Խարբերդի արգավանդ դաշտն էր: Հողատարածությունները ոռոգվում էին Արածանիի, Արմ Եփրատի և մայր Եփրատի ջրերով ու սրանց սնող գետակներով: Նահ–ի համեմատաբար բարեկարգ և բանուկ ճանապարհներն էին Մալաթիա — Խարբերդ-Դիարբեքիր, Խարբերդ—Արաբկիր, Խարբերդ —Խոզաթ խճուղիները: Գլխավոր ք-ներն էին՝ Խարբերդ, Մեզիրե (այժմ՝ Էլյազըգ), Քեբանմադեն (Կապանմադեն), Արաբկիր, Ակն, Մալաթիա, Բեհեսնի, Ադյաման (Հասան Ման սուր), Չարսանջակ) Խոզաթ, Բերրի (Փե րի): 19-րդ դ վերջի և 20-րդ դ սկըզբի բնակավայրերի քանակի վերաբերյալ կան հակասական տվյալներ: Այդ ժամանակ, ըստ վկայությունների, ուներ 1153 գ: Ըստ հավաստի վկայությունների 1882 թ նահ ուներ 270 000 հայ բնակիչ, իսկ բնակչության ընդհանուր քանակը մոտ 500 000 էր: 20-րդ դ սկզբին հայերը կազմում էին նահ–ի բնակչության 50, քրդերը՝ 27, թուրքերը` 22, ասորիները` 1%-ը: 1912 թ ռուսական աղբյուրների վիճակագրությամբ նահ-ն ուներ 450000 բնակիչ, որից 168000-ը՝ հայեր, 182000-ը՝ թուրքեր, 95000-ը՝ քրդեր, 5000-ը՝ ասորիներ: Ասորիները բնակվում էին Խարբերդում և եփրատամերձ մի քանի գ–երում, հայերը և թուրքերը հիմնականում դաշտային, իսկ քրդերը լեռնային բնակավայրերի բնակիչներ էին: Զբաղվում էին դաշտավարությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, բամբակագործությամբ, շերամապահությամբ: Ուներ պղնձի, ոսկու, կերակրի աղի հանքեր, հանքային աղբյուրներ: Խարբերդում գործում էին Բարիկյան եղբայրների գործիքաշինական, Քյուրքչյան եղբայրների մետաքսի գործարանները, Մեզիրեում՝ մետաքսի, Մալաթիայում և Արաբկիրում՝ գործվածքեղենի գործարանները: Խ–ի նահ-ում 1912—14 թթ գործում էին երեք միսիոներական կոլեջ, մեկ աստվածաբանական դպրոց, հինգ ճեմարան, բազմաթիվ վարժարաններ, նախակրթարաններ, մանկապարտեզներ: Ուսումնական կրթարանների սովորողների ընդհանուր թիվը 35000 էր, որից 28000-ը՝ հայեր: Նշանավոր էին Խարբերդ և Մեզիրե ք—ների կոլեջներն ու վարժարանները: Հուշարձաններով և հնավայրերով հարուստ նահ էր: 20-րդ դ սկզբին ուներ 15 վանք և 190 եկեղեցի: 1895 թ հայկական կոտորածի ժամանակ թուրքերը ավերել են նահ–ի, 138 հայաբնակ գ ու ք, այրել՝ 5064 տ, սպանել՝ 12708 հայ: Մոտավոր տվյալներով եղեռնի նախօրեին հայ բնակչությունը 204000 էր, որից մոտ 180000-ը զոհվեց, թալանվեցին ու կողոպտվեցին 68 եկեղեցի, 12 վանք, 83 դպրոց: Խ–ի, նահ-ի կոտորածից փրկված հայ բնակչությունը տարագրվեց աշխարհով մեկ: Նրանց մի մասը ապաստան գտավ Արլ Հայաստանում: