Alexander Arzumanian

From armeniapedia.org
Revision as of 14:03, 30 August 2007 by Nareklm (talk | contribs)
Jump to: navigation, search

HELSINKI ASSOCIATION DEMANDS SETTING ALEXANDER ARZUMANYAN FREE

“Carefully watching the process of the criminal case against Alexander Arzumanyan we once again came to the assurance that the Armenian law enforcement bodies continue to act in the field of illegality as they did in the past,” Helsinki Association made this statement today. The statement says: “Keeping to the logic pursued for years in their style of work the Armenian law enforcement bodies first found the “guilty” and then made up the “guilt.” The statement also says the aim is to keep ex-foreign minister and the initiator of Civil Disobedience Movement Alexander Arzumanyan away “as long as possible” in order to avoid problems before the presidential elections.

Helsinki Association demands to “swiftly set ex-foreign minister Alexander Arzumanyan free” and to charge “criminal officials of the National Security Service” for making groundless accusations against Arzumanyan. The authors of the statement also demand civil investigation in the National Security Service and the Prosecutor’s Office of Armenia saying the latter was not “consistent in preventing the illegalities taking place within the case.”

Armenian

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ

«Ուշադիր հետևելով Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքին` հերթական անգամ համոզվեցինք, որ ՀՀ իրավապահ մարմինները շարունակում են գործել նախկինում իրենց կողմից նախանշված անօրինականության դաշտում»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Հելսինկյան ասոցիացիան: Հայտարարության մեջ նշվում է, որ «ՀՀ իրավապահ մարմինները, պահպանելով իրենց գործելաոճի` տարիներով նախանշված տրամաբանությունը, նախ գտան «մեղավորին», ապա հորինեցին նրա մեղքը»:

Որպես ասվածի հիմնավորում բերվում է այն փաստը, որ երբ պարզվել է, որ Ալ. Արզումանյանը «լվացել է» ոչ թե նախկինում նույն գործով անցնող Լևոն Մարկոսի «անօրինական վաստակած գումարները», այլ մոսկվաբնակ գործարար Սաշիկ Աղազարյանի փողերը, «հանկարծ նախաքննական մարմինը մտավ փակուղի և իրադրությունը փրկելու նպատակով, դիմեց Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին` այս անգամ Ս. Աղազարյանի գործունեության օրինականությունը պարզելու համար»:

«Սա կարող է ունենալ միայն մեկ բացատրություն` որքան կարելի է երկար «փակված վիճակում» պահել ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդության» շարժման նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանին` նախագահական ընտրություններից առաջ ավելորդ խնդիրներից հեռու մնալու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Հելսինկյան ասոցիացիան, իր այս հայտարարությամբ պահանջում է «անհապաղ ազատ արձակել ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, անցկացնել ծառայողական քննություն թե’ Ազգային անվտանգության ծառայությունում, որը անհիմն մեղադրանք է առաջադրել Ա. Արզումանյանին` պատասխանատվության ենթարկելով ԱԱԾ հանցագործ աշխատակիցներին, թե’ ՀՀ գլխավոր դատախազությունում, որը հետամուտ չի եղել, որպեսզի այս քրեական գործի շրջանակներում տեղի ունեցող անօրինականություններն անհապաղ կանխվեն»:


This article contains text from a source with a copyright. Please help us by extracting the factual information and eliminating the rest in order to keep the site in accordance to fair use standards, or by obtaining permission for reuse on this site..