Վարդաշեն

From armeniapedia.org
Revision as of 10:05, 28 February 2007 by 217.113.20.108 (talk)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Վարդաշեն, (Вардашен, Vardashen) Մեհրաբլի, Մեհրաբլու - Գյուղ ՀՀ Արարատի մարզում (04.12.1995 թ), նախկին Արտաշատի շրջ-ում, նրա հս-արմ կողմում, Ազատ գետի ափին, Արտաշատ ք-ից 8-9 կմ հեռավորությամբ։ Վ է վերանվանվել 20.08.1945 թ։ Գ կառուցված է հարթավայ-րում՝ թաղված այգիների ու բանջարանոցների մեջ։ Առանձնատները մեկ-երկու հարկանի են, քարաշեն ու հարմարավետ։ Խմելու ջուրը ստանում են Գառնիի գլխավոր ջրատարից։ 1831 թուներ 118, 1897-ին՝ 152, 1926-ին՝ 155, 1939-ին՝ 195, 1959-ին՝ 383, 1970-ին՝ 439, 1979-ին՝ 469, 1989-ին՝ 533 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայասաանի Խոյի և Սալմաստի գավ-ների գ-երից 1828-29 թթ։ Զբաղվում են խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ 1991 թ անցել են գյաղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Ունի 8-ամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մսուր–մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։