Վարդանավանք

From armeniapedia.org
Revision as of 15:54, 6 March 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Վարդանավանք, (Варданаванк, Vardanavank), Ս Վարդան, Աստապա ս Վարդան, ս Վարդանի վանք, ս Վարտանտի – Եկեղեցի (վանք) Մեծ Հայքի Վասպուրական աշխ-ի Նախճավան գավ-ում, Աստապատ գ-ում։ Ըստ ավանդության` այստեղ են թաղված 451 թ Ավարայրի ճակատամարտում զոհված հայ զինվորները, և եկեղեցին կոչվել է զորավար Վարդան Մամիկոնյանի անունով։ Բաղկացած էր եկեղեցու շենքից և գավթից։ Եկեղեցին ուներ բարձր գմբեթ, 2 ավանդատուն, 3 մուտք։ Շենքի պատերի ստորին շարքերը քարից Էին, մնացածը՝ թրծած աղյուսից, պատերը ներսից ունեին որմնանկարներ։ Գավթի մեջ բացվող արմ մուտքի ճակատին պատկերված էր Տիրամայրը՝ Հիսուսը գրկին։ Պատերի վրա, դրսից կային հայերեն արձանագրություններ։ Միջին դդ ուներ դպրոց և մատենադարան. պահպանվել են այստեղ գրված մի քանի ձեռագրեր։ 19-րդ դ վերջերից եկեղեցին կիստվեր էր և այլևս չէր գործում։ Նախիջևանի լիճը կառուցելուց հետո, Աստապատ գ-ի հետ եկեղեցին նույնպես մնաց ջրի տակ։