Վաղատին

From armeniapedia.org
Revision as of 12:48, 26 February 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Վաղատին, (Вагатин, Vaghatin), Վագուղի, Վաղադի, Վաղադին, Վաղադն, Վաղադնի, Վաղադու, Վաղաթնի, Վաղանդան, Վաղանդի, Վաղանդին, Վաղանդն, Վաղանդնի գյուղ, Վաղանդնո գյուղ, Վաղանդնու գյուղ, Վաղանդո, Վաղանտի, Վաղատու, Վաղատուն, Վաղընդու, Վաղուդի, Վաղուտու, Վղադի – Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1225 թ), նախկին Սիսիանի շրջ-ում, նրա արլ կողմում, Սիսիան ք-ից 9-10 կմ արլ, Որոտան գետի ձախափնյա մասում, հս-արլ-ից գ եզերող գեղատեսիլ գոգավորությունում` թաղված տանձենիների, խնձորենիների, բալենիների, կեռասենիների այգիների և բանջարանոցների մեջ: Կլիման տաք է, տեղումները`սակավ: Ունի խմելու և ոռոգելու առատ ջուր: Հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիքի աշխ-ի Ծղուկ գավ-ի մեջ և Տաթևի վանքին տալիս էր 12 միավոր (դրամ) հարկ: Հետագայում աղավաղվելուվ դարձել էր Վաղուդի, որը 1991 թ կրկին վերանվանվել էր վաղատին: Գ.-ի մոտ գտնվում էր Ծործորի հորդաբուխ աղբյուրը: Առանձնատները նորաշեն են, հարմարավետ: Գ 1831 թ ուներ 44, 1897-ին` 1286, 1926-ին` 527, 1939-ին`783, 1959-ին` 1132, 1970-ին` 1218, 1979-ին` 1111, 1989-ին` 537 բնակիչ: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և պտղաբուծությամբ: 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կապի հանգույց, կենցաղի տուն, մշակույթի տուն, մանկապարտեզ, հիվանդանոց: Եկեղեցիները երեքն են` ս Ստեփանոս, ս Կարապետ, ս Լուսավորիչ (9-12-րդ դդ), որոնցից մեկը իբր բուժում է օձի խայթոցը: Սրանք երեքը միասին անվանվում են Վարդանի վանք: Գ-ի արմ կողմում կար մի խաչքար, շրջակայքում` Փիրալու, Քյուլլուքյահա գ-ատեղիները, միջնադարյան կամուրջը և հռչակավոր Որոտնավանքը: Այստեղ է ծնվել նշանավոր փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388): 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայկական կոտորածների և բռնագաղթի կապակցությամբ գ-ի ադրբեջանցիները արտագաղթել են Ադրբ. Հ: 1988 թ մայիսից սկսած այստեղ են եկել Ադրբ. Հ-ից բռնագաղթած 42 տ (150 անձ) հայեր: 1992 թ վերջերին գ-ի բնակչությունը կազմում էր 224 տ (637 անձ):