Վահան

From armeniapedia.org
Revision as of 12:52, 26 February 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Վահան, (Ваган, Vahan), Ջրդխան, Ռուբենակերտ, Օրջոնիկիձե – Գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում (04.12.1995 թ), Նախկինում Կրասնոսելսկի շրջ-ում, Ճամբարակ ք-ից մոտ մոտ 4 կմ հր-արլ, Գետիկ գետի վերին հոսանքի շրջ-ում, լ-նալանջի վրա: 03.04.91 թ նախկին Օրջոնիկիձեն վերանվանվել է Վահան: Տները նորակերտ են, տանիքով: Կլիման ցուրտ է, ձմեռը` բքառատ: Հիմնադրվել է 1925 թ: Օ է վերանվանվել 1930-ական թթ: 1926 թ ուներ 679, 1939 թ` 1032, 1959 թ` 1591, 1970 թ` 1433, 1979 թ` 1342, 1989 թ` 1269 հայ բնկաիչ: Կարտոֆիլաբուծական – անասնապահական տնտեսությունները զբաղվում են նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ: 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսավարման: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մսուր-մանկապարտեզ, բուժկայան, կենցաղի տուն, մարտական փառքի թանգարան, 2-րդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող: Ունեցել է եկեղեցի, որի ավերակները անհետացել են: Գ-ից մոտ 7 կմ արլ կան կիկլոպյան ամրոցի (մթա 1-ին հազ) մնացորդներ: