Սևանավանք

From armeniapedia.org
Revision as of 13:58, 9 February 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Սևանավանք, (Севанаванк, Sevanаvank), Սևանի վանք, Գեղամա վանք, Կեգամ, Սևան, Սևանա անապատ, Սևանա վանք, Սեվանգ, Սևվանի ս Աստվածածին. Սևանկ, Սևանք, Սև վանք - Վանք ՀՀ Գեղարքունիքի մարգում (04.12.1995 թ), նախկին Սևանի շրջ-ում, Սևանի կղզում (այժմ՝ թերակղզի)։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Գեղարքունիք գավ-ի մեջ։ Միջին դդ Ս վ եղել է պատմա-ճարտարապետական մեծ համա լիր, որի մեջ եկեղեցիներից բացի մտնում էին ամենատարբեր նպատակների համար կառուցվածքներ (գրատուն, հյուրատներ, պահեստներ, սեղանատուն ևն)։ Ս վ հա մալիրում հիշատակված են ս Աստվածա մայր, ս Լուսավորիչ, ս Կարապետ, ս Հարություն, ս Հովհաննես Սկրտիչ, Սևանի ս Նշան եկեղեցիները, որոնց անուններով եր բեմն կոչվել է նաև վանքը։ Այժմ վանքի համալիրից պահպանվել և կանգուն են Առաքելոց եկեղեցին և ս Աստվածամայրը, որը եր բեմն շփոթվում է ս Աստվածածին այժմ ան հետացած եկեղեցու հետ։ Ոաումնասիրութ յունները ցույց են տվել, որ հնագույն ժամա նակներում վանքի տեղում հեթանոսական մեհյան է եղել։ Մյուս հեթանոսական շինությունների նման Ս-ի տարածքում եղածները նույնպես քրիստոնեության ընդունումից հե տո (301 թ) քանդվել ու նրանց տեղում հաս տատվել են քրիստոնեական կառույցներ։

Ըստ տեղեկությունների՝ այստեղ առաջին եկեղեցին՝ ս Հարություն անունով, կառուցել է տվել Գրիգոր Լուսավորիչը, որը ավերվել է 995 թ երկրաշարժից։ Ս վ զարգացումն ու բարգավաճումը սկսվում է 9-րդ դ-ից, որը կապված էր երկրի ռազմաքաղաքական հզորացման և անկախության վերահաս տատման հետ (885 թ)։ Վանական համալիրի կառուցապատման, նրա ներքին կյանքի ու գրչության արվեստի զարգացման բնագավառում այդ ժամանակներում հատկապես ակտիվ գործունեություն են ծավալել Բագրատունիները և Սյունիքի իշխանները։ 874 թ իշխանաց-իշխան Աշոտ Բագրատունու դուստր, Սյունիքի Վասակ Գաբուռ իշխանի կին Մարիամը և վանահայր Մաշտոցը (897-ից՝ կաթողիկոս) Սևանի կղզում կառուցել են Առաքելոց և ս Աստվածածին եկեղեցիները։ Առաջինի վրա պահպանվել է շինարարության մասին 874 թ արձանագրությունը։ Այս երկու եկեղեցիներն էլ եռաբսիդ հորինվածք են։

Արվեստի ստումով ուշագրավ են աոաջինի փայտյա, փորագրված դուռը (15-րդ դ) և ս Աստվածամայր եկեղեցու սյուների վրայի փայտե քանդակազարդ խոյակները։ վերջիններս պահվում են Երևանի պետական պատմական և էջմիածնի թանգարաններում։ Համալիրի տարած քում կան հին շինությունների մնացորդներ, խաչքարեր, գերեզմաններ։ Ս Աստվածածինը վերանորոգվել է 1661 թ, Չիթաղյան եղբայրների նախաձեռնությամբ։ Այստեղ 19–րդ դ վերջերին պահպանվում էին 200 ձեռագրեր և 400 տպագիր գրքեր, եկեղեցական զգեստներ, զարդեր, խաչեր և հայկական դրոշի երկաթյա մի խաչ` ս Նշան անունով, որը, իբր, վանքին է նվիրել Աշոտ Բագրատունին իր այցելության ժամանակ՝ 874 թ։ Միջին դդ Ս վ հանդիսացել է գիտության, ձեռագրերի ընդօրինակության և բարձր տիպի ուսումնական կենտրոն, որտեղ ժամանակին իրենց բեղմնավոր գործունեությունն են ծավալել կաթողիկոսներ Մաշտոց Ա Եղվարդեցին (897-898), Սարգիս Ա Սևանեցին (992–1019), պատմիչ և կաթողիկոս Հովհաննես Ե. Դրասխանակերտցին (898-929), Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիր՝ Մխիթար Սեբաստացին, գրիչներ, մանրան կարիչներ։ Սևսւնի եկեղեցական շինություն ները զգալիորեն տուժել են 995 թ երկրաշարժից։ Կղզու վրա այժմ վեհորեն իշխում են Առաքելոց և ս Աստվածամայր եկեղեցիները, որոնք հիմնավոր վերանորոգման են ենթարկվել 1956-57 թթ.։ Այժմ այստեղ գործում է հոգևոր դպրոց-ճեմարան։