Սարավան

From armeniapedia.org
Revision as of 14:12, 21 January 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Սարավան, (Сараван, Saravan), Դարբ, Դարբն, Դերբ, Դերբեն, Դերբն, Թարփ, Թերփ, Տարպ, Տերպ – Գյուղ (ավան) ՀՀ Վայոց ձորի մարզում (04.12.1995 թ), նախկին Վայքի շրջ-ում, Դարբ գետի ափին, Վայք-Սիսիան ավտոմայրուղու վրա, ընդարձակ ձորամիջում։ Ս է վերանվանվել 27.02.1956 թ։ Առանձնատները մհծ մա սամբ քարաշեն են ու հարմարավետ։ 1831 թ ուներ 96, 1873-ին՝ 243, 1897-ին՛ 187, 1926– ին՝ 222, 193 1-ին՝ 408, 1939-ին՝ 501, 1959-ին՝ 322, 1970-ին՝ 519, 1979-ին` 685, 1989-ին՝ 216 բնակիչ։ Զբաղվամ են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ ու պտղաբուծությամբ։ Ունի միջնա կարգ ղպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Ս-ի տարածքում են գտնվում հին գ-ատեղիներ (Թարվւ, Թերփ ևն), գերեզմանոց՝ 11-17-րդ դդ գերեգմանաքարերով ու խաչքարերով, ավերակ եկեղեցի (17-րդ դ), 13-րդ դ աղբյուր-հուշարձան։ 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայկական կոտորածների և բռնագաղթի կապակցությամբ ադրբեջանցիները արտագաղթել են Ա Հ։ 1988 թ վերջերից այստեղ են եկել Ադրբ. Հ Բաքվից, Գանձակից, Նախիջևանից և Ձնաբերդից բռնագաղթած 32 տ (91 անձ) հայեր։