Սասունցի Դավիթ IV:2

From armeniapedia.org
Revision as of 14:56, 16 February 2006 by Envoy (talk | contribs)
Jump to: navigation, search

<- Եդ Սասունցի Դավիթ


ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ


ՄՀԵՐԻ ԱՄՈԻՍՆՈՒԹՅՈԻՆէ; ԵՎ ԿՌԻՎԸ ՅՈԹ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ


1
Շատ գնաց՝ քիչ, Աստված գիտի.
Գնաց ընկավ մեջ մեկ անտառ,
Ծառեր ճամփան փակեր էն,
Չեն թողնի՝ առաջ Էրթա:
Ձիուց իջավ տակ, ջարդեց ծառեր,
Ճամփան բացավ, գնաց:


Լուսաբացին դեմ առավ մեկ քարափի.
Քարափ պինդ կապել էր ճամփան,
Մհեր չէր կարա առաջ Էրթա,
Կայներ, միտք կաներ,
Մեկ էլ տեսավ մի աղցես:
Աղվես փախավ, ինք ընկավ հետև,
Գնաց, էլավ քարափի գլուխ:
Քարափի գլխին տեսավ քաղաք մի.
Ձին քշեց դըպա քաղաք.
Մեկ է լ առաջն էկավ մարալ մի՝
Լեզուն դուրս թալած կըվազեր:
Առեց նետ-աղեղ, սպանեց մարալ:
Նայեց, տեսավ քառսուն ձիավոր
Էն կողմից գիկան, կըհայհոյեն,
Դավթի տղա Մհեր կհիշեն,
Էնոնք մոտեցան Մհեր, ասին.
— Քո տիրու հեր անիծած,
Էդ թագավորի մարալ ինչի՞ զարկիր,
Տուր մեր թագավորի մարալ:
Մհեր ասաց.— Որս թագավորին չէ, զարկողին է:
Նրանք թրեր հանին, վրա քշին Մհեր,
Մհեր դարձավ, բռնեց ձիերաց մեկի պոչ,
Զարկեց, բոլոր սպանեց,
Մենակ մեկ ազատվավ, փախավ:


Մհեր ձին քշեց, գնաց,
Գնաց Պաճիկ թագավորի քաղաք,
Գուրզ առավ ձեռ, սկսավ ջարդել:
Խաբար տարան թագավորին, թե՝
«Մհեր էկե, քո քաղաք կավրի»:
Պաճիկ թագավոր առավ վսւզիր-վաքիլ,
Առավ իր սինոնդներ, զորապետներ,
Էկավ Մհերի առաջ, ասաց.
— Մհեր, մեր քաղքին ձեռ մի տա:
Ասաց.— Ինչի՞ համար ձեռ չտամ:
Ասաց.— էն ժամանակ ինչ քո հեր
Մըսրա Մելիքի հետ կռիվ արեց,
Ես ու քո հեր ուխտ արեցինք:
— Ի՞նչ ուխւո արիք,— ասաց Մհեր:
Ասաց. — Ուխ տ արինք քո հոր հետ,
Որ հենց ինձ աղջիկ էղնի, էնոր՝ տղա,
Ւմ աղջիկ տամ էնոր տղին,
Որ էնոր աղջիկ էղնի ինձ տղա,
Ւր աղջիկ տա իմ տղին:
Հիմիկ աստված Էնոր տղա Է տվե,
Ւնձ Էլ աղջիկ է տվե,
Դու գաս, առնես իմ աղջիկ:
Ասաց.— Տեսնամ՝ թե հավնա, կառնեմ,
Թե չհավնա, չեմ առնի:
Առավ Մհեր, գացին աղջկա կուշտ,
Մհեր տեսավ, չհավնավ ,
Նեղեցավ, թողեց, գնաց:


Գնաց, հեռվից մուխ էրևաց,
Մոտկացավ, տեսավ մեջ դաշտին քար մի,
Էդ քարի գլուխ բերդ շինած,
Քարի տակ ջոջ զաղա,
Պառավ մի նստե հաց կըթխի.
Ձախ ծիծ քցե վեր աջ թևին,
Աջ ծիծ քցե վեր ձախ թևին,
Ինչ շան լակոտ՝ էնոր ծծեր
Վեր թևքերուն իրար կառնեն:
Մհեր վախեցավ, ասաց. «Օղորմած աստված,
Ուր որ կէրթամ,
Մի վտանգ կըգա իմ առեջ.
Ես ի նչ անեմ, աստված,
Թե երևամ պառավին,
Վախենամ պառավ ինձ ուտի,
Թե չերևամ, անցնեմ, էրթամ:
Էդ էլ մեր ազգին վայել չի:
Մե կռիվ որ պատահի,
Կասեմ՝ պառվու վրա չկռցա,
Ես ինչպե՞ս կռիվ անեմ:
Մհեր միտք արեց, միտք, ասաց.
«Պետք Է վրա տամ պառավին,
Էնոր ծծեր բռնեմ, քամեմ,
Թե չէ, չեմ կարա Էնոր հաղթի»:
Քամկի տեղեն գաղտուկ
Մհեր հասավ, ծծեր բռնեց, քամեց,
Արուն-արնաջուր ծծերուց Էլավ:
Պառավ ասավ,
— Ես իմացեր էր՝ Դավիթ սպաներ են,
Էս Դավթի զարմի դարբն էր ինձ հասավ,
Թե Դավթի զարմեն չէղներ,
Ուրիշ իմ ծծեր չէր կարա քամի:
Աստծու սիրողն, իմ ծծեր թող,
Յոթ տարի կա՝ Հալաբա թագավոր
Իմ աղջիկ Գոհար կուզի, չեմ տվե,
Ւմ ծծեր թող, իմ աղջիկ տամ քե:
Մհեր ծծեր թող էտու, ասաց.
— Բերդի առաջ ինձ համար վրան խփեք,
Մինչև առավոտ կըմնամ էստեղ,
Առավոտ կըգամ, Գոհար կըտեսնեմ,
Թե աղջիկ հավնա, կառնեմ,
Թե չհավնա, չեմ առնի:
Վրան զարկին էնոր համար,
էն մտավ վրան, քնեց:
Պառավ էլավ, գնաց բերդ:
Կանչեց իր աղջիկ, ասաց,
Որ իրեն տվեր է Մհերին:


2
Առավոտ Գոհար էլավ,
Դուրս էկավ պատշգամբ, տեսավ
Մհեր վրանի տակ քնած:
Վրան պստիկ Էր,
Ոտներ վրանից մնացե դուրս:
Սիրտ ցավեց Մհերի վրա,
«Չէղնի,— ասավ,— արև զարկի Մհերին»:
Շորեր փոխեց,
Հագավ տղամարդու կարմիր շորեր,
Զենքեր կապեց վրեն,
Հեծավ խարտեշ ձի մի,
Քշեց էկավ դեպի Մհեր,
Բոռաց, ասաց.
Մհե՛ր, Մհե՛ր, մուղաթ կեցի,
Քաղքի էրկու մաս քեզ թշնամի են.
Դու պառկեր ես անհոգ,
Ոտներդ վրանից հանե դուրս,
Արև քեզ կըզարկի,
Էս Հալեպի արևն է,
Էս Սասնա արև չէ;
— Էհ, ինչ անեմ,— ասաց Մհեր,—
Վրան պստիկ է:
— Վրան պստիկ չէ,— ասաց Գոհար,— ջոջ է,
Դու ազնահուրի ջան ունես:
— Լավ, թող քնեմ,— ասաց Մհեր:
— Ել, ես պառավի տղան եմ,— ասաց Գոհար,—
Լսեր եմ՝ մայրս խմ քուր Գոհար,
Իր անձին փրկանք է տվե քեզ.
Բայց ես չեմ ուզեր,
Որ դու իմ քուր առնես, տանես:
Էկեր եմ քեզ փորձեմ,
Տեսնեմ՝ արժան ես իմ քրոջ:
Ի՞նչ անենք որ պարթև ես:
Ուղտից պարթև չկա,
Բայց կըչոքեցուն, նոր կըբառնան:
Վրանից ել, կռիվ անենք,
Թե դու հաղթիր ինձ,
Գոհար կառնէս, կըտանես:
Թե ես հաղթի քեզ,
Ես քո զլուխ կըզարկեմ:
Մհեր հեծավ ձին, էլավ մեյդան:
Գոհար էլ էլավ մեյդան, կայնավ:
Մհեր գուրզ թալեց, գոհար վերուց,
Գոհար գուրզ թալեց, Մհեր վերուց,
Մեկ մեկու չկարացան հաղթեն:
Գոհար ասաց,— Մհեր, հերիք է,
Էդ անասուններ սպանեցինք,
Գնա, իջի քո տեղ, դինջացի,
Ես քեզ հաց ու ջուր կըճամփեմ:
Կուտես, կըխմես, համա չքնես,
Թե քնար, կըվնասվես, գիտե՞ս:


Գոհար էլավ, գնաց:
Գիտեր էնոր ուտելու չափ:
Ոչխար մի կարմրցուց,
Դրեց սիպտակ փլավի վրեն,
Տիկ մի գինի, հացն էլ հետ
Տվեց իր առջևի ծառային,
Տարավ Մհերի վրանի դուռ:
Մհեր հաց կերավ, գինին խմեց, պառկեց,
Համա չքնավ մինչև լուս.
Չէ՞ Գոհար էդպես էր ասե:


Լուս բացվավ, Գոհար էլավ,
Հագավ ճերմակ շորեր,
Իր զենք ու զրահ կապեց,
Հեծավ ճերմակ ձի մի,
Էկավ Մհերի վրանի դուռ կտրեց, ասաց.
— Դավթի տղա Մհեր դո՞ւն ես:
Մհեր ասաց,— Հ՛ա , ես եմ:
Ասաց,— Ա՛յ նամարդ,
Թե խղճից բռնված չէղնեի,
Քեզ կտոր-կտոր կանեի.
— Ւնչու որ,— ասաց Մհեր:
— Ես Գոհարի երկրորդ ախպերն եմ,
Լսեր եմ՝ մայրս իմ քուր Գոհար
Ւր անձին փրկանք է ւովե քեզ:
Բայց ես չեմ ուզեր,
Որ դու իմ քուր առնես, տանես:
էկեր եմ՝ քեզ փորձեմ,
Տեսնեմ քո ինչին է հավանե,
Շատ էլ հասակդ պարթև է,
Գուցե մեջդ շնորհք չկա:
Վրանից էլ, կոխ բռնենք,
Թե որ դու ինձ զարկիր գետին,
Գոհար կըտամ, կառնես, կէրթաս,
Թե որ ես քեզ զարկի գեւոին,
Քո գլուխ գուրզով կըկտրեմ:
էլան Գոհար ու Մհեր,
Ինչ որ գոմեշ, առան իրար,
Մինչև կեսօր տարան, բերին,
Ոչ էն էնոր զարկեց գետին,
Ոչ էն էնոր զարկեց գետին:
Գոհար ասաց,— Մհեր, հերիք է,
Չենք կարա իրար հաղթի,
Ես էրթամ, հաց ջուր ճամփեմ:


Գոհար էլավ, գնաց,
Ոչխար մի կարմրցուց
Դրեց սիպտակ փլավի վրեն,
Տիկ մի գինի, հացն էլ հետ
Տվեց իր առջևի ծառային,
Տարավ Մհերի վրանի դուռ:
Մհեր հաց կերավ, գինին խմեց, պառկեց,
Համա չքնավ մինչև լուս,
Չէ՞ Գոհար էդպես էր ասե:


Արև ծաղկեց, Գոհար զարթնավ:
Հագավ իր սև շորեր,
Զենք ու զրահ կապեց,
Դուրս քաշեց սև ձի մի,
Հեծավ, էկավ դեմ ի Մհեր:
էկավ վրանի դուռ կտրեց, ասաց,
— Դավթի տղա Մհեր դո՞ւն ես
Մհեր ասաց, —Հա՛, ես եմ:
— Իմ քուր Գոհար որ կառնես, դուն ես:
— Հա՛, ես եմ,— ասաց Մհեր:
— Ես Գոհարի երրորդ ախպերն եմ,
Արի պայման մի կապենք,
Թե դու տարար,
Իմ քուր Գոհար կըտամ քե.
Թե ես տարա,
Ես քո գլուխ կտրեմ:
Մհեր ասաց,— Ինչ ի քո պայման:
Ասաց,— Քո մատնիք դնենք, զարկենք,
Նետ մեջեն անցունք,
Ով չկարաց անցու, էն տարված է:
Մհերի մատնիք բերին դրին մեջտեղ,
Մատնիք պստկ չէր, որ չանցնէր:
Առաջ Գոհար զարկեց,
Նետ մատնիքի մեջեն անցուց,
Մատնիք ըսկի չխլվլաց:
Հերթն էկավ Մհերին:
Մհեր որ զարկելու արեց,
Գոհար դիտմամբ
Էկավ, կայնավ էնոր առեջ:
Գոհար խաթուն շատ խորոտ էր,
Մհեր հենց որ նայեց Գոհար,
Մի աչք մնաց էնոր երես,
Մեկել աչքով զարկեց մատնիք,
Մատնիք տեղեն թռցուց
Որ չկարաց նետն անցուցեր,
Գոհար գուրզ քաշեց, ասաց,
— Իմ խոսք, խոսք է:
Ես քո գլուխ պիտի զարկեմ:
Մհեր վերուց, ասաց,
— Չէ, դու իմ աչք խաբիր,
Դու կայնար իմ առեջ,
Իմ աչք մնաց քո երես,
«էս որ էդքան խորոտ է,— ասի,—
Հապա քուր ինչքան խորոտ կէղնի»:
Բերեց մեկ էլ մատնիք դրեց, ասաց.
— Թե էս անգամ անցուցիր,
Իմ խոսք խոսք է,
Իմ քուր Գոհար կըտամ քեզ,
Չանցուցիր, քո գլուխ կըզարկեմ:
Դրեց, Մհեր նշան բռնեց, զարկեց,
Մատնիքի միջեն անցուց նետ:
Գոհար ասաց,— Դու արժանի ես
Որ Գոհարի մարդն էղնիս:
Էրթամ, քեզ հաց, ջուր ճամփեմ,
Կուտես, կըխմես, համա չքընես,
Քեզի շատ մուղաթ կեցի,
Էս Սասնա արև չէ,
Էս Հալեպա արևն է.
Որ քնես, կըվնասվես:
Գնաց մեկ վրան էլ ղրկեց,
Զարկեցին ոտների վրեն:
Էդտեղ Մհեր հասկացավ,
Որ էն պառավի աղջիկն էր:
Արև թեքվավ, Գոհար էկավ,
Մհեր առավ, գնացին բերդ,
Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արին,
Կերան, խմեցին, խնդացան:
Հետո էկան ջոկ սենեկ մի,
Ուրց կտրեցին, որ մեկտեղեն,
Գոհար քաշեց թուր, դրեց մեջտեղ,
Մհեր ասաց.– Ինձ չես հավներ:
Գոհար ասաց.– Որ չհավներ, չէր պսակվի:
Մհեր ասաց,– Հապա էս թուր ինչո՞ւ դրիր:
Գոհար ասաց,– Հալապա թագավոր
Տարին քառասուն կոտ ոսկի,
Քառսուն կոտ արծաթ կառնե խարջ:
Էս յոթ տարի կա
Մենք խարջ չենք տվե.
Հիմի զորք առե, Էկե,
Կուզե ինձ տանե խարջի բադալ,
Ուխտ եմ արի, էնոր ջարդեմ,
Նոր մեկտեղեմ քեզ հետ:
Արև աչք բացեց, Մհեր էլավ,
Կապեց հոր Թուր Կեծակին,
Հեծավ Քուռակ Ջալալին, ասաց.
- Գոհար, կերթամ դեմ ի թագավոր,
Կասեմ, Գոհար Էկե խելքի.
Մենակ քաղաք ինչքան մարդ կա,կասի
Թող գա իմ դեմ, ինձ ընդառաջ
Չգան, չեմ գա քեզ կին էղնի:
Զորք, զորական, բոլոր մարդեր,
Հենց որ քաղքից էլնեն,
Ես հետևից կառնեմ ջարդել,
Դու առջևից կառնես ջարդել,
Մինչև որ գանք, հասնենք իրար:
–Գնա, Մհեր,– ասավ Գոհար
Ու ինք կապեց զենք ու զրահ,
Թամբեց սև ձին, պատրաստ կայնեց,
Մհեր գնաց մոտ թագավոր,ասաց.
— Թագավոր ապրած կենա,
Գոհար հիմի էկե խելքի,
Մենակ կասի. «Քաղաք քաղքով
Թող գան իմ դեմ, ինձ ընդառաջ,
Չեն գա, չեմ գա քեզ կին էղնի»:
Թագավոր ասաց.— Շատ լավ:
Մարդեր ղրկեց, ձեն տվեցին,
Թե ով կարա գդալ վերու,
Թող զորքի հետ քաղքից էլնի,
Էրթա Գոհարին ընդառաջ:
Բոլոր Էլան, քաղքից գացին:
Որ խելի հետք քաղքեն կտրավ,
Մհեր հետևից առեց սպանել,
Գոհար առջևից առեց սպանել,
Մինչև իրիկուն կոտորեցին,
Իրիկուն Էկան, հասան իրար,
Գնացին, մտան բերդ:
Էդպես ամեն օր Մհեր, Գոհար
Լուսուն կէլնեն բերդեն,
Թագավորի զորք կզարկեն, կըըջրդեն,
Իրիկուն կէրթան, կըմտնեն բերդ,
Ջմբուշ կանեն, կըխնդանան;


Հալապա թագավոր որ տեսավ
Չի կարա Մհեր հաղթի,
Չի կարա խարաջ առնի,Գոհար զավթի,
Էլավ գիր ղրկեց յոթ թագավորու,
Թե՝ «Սասնա Դավթի տղա Մհեր էկե,
Գոհար առե, նստե բերդ,
Ոչ խարաջ կըտա, ոչ Գոհար,
Էկեք, Գոհար խլենք ձեռնեն,
Ես մենակ չեմ կարա էնոր հաղթի»:
Յոթ թագավոր՝ զորքով Էկան,
Էկան բերդ փաթթեցին, նստան:
Լուս բացվավ, Մհեր Էլավ,
Տեսավ՝ անթիվ, անհամար զորք Էկե,
Բերդի բոլոր փաթթե, նստե:
Ասաց.— էս ի՞նչ բան է, Գոհար,
Չէ երեք քաղաք ամեն ջարդինք:
Գոհար ասաց,— Յոթ թագավոր
Ջոկ-ջոկ ինձ ուզընկա էկան,
Համա իմ մեր յոթին էլ խաբեց,
Էդ յոթ թագավորի զորքն է:
Էկեր են քեզ սպանեն,
Ւնձ էլ գոռով առնեն, տանեն:
Մհեր Քուռկիկ Ջալալին հեծավ,
Թուր Կհծակին աոավ ձեռ,
Աջու գնաց, ձախու զարկեց,
Քշեց ընկավ զորքի մեջ:
Ձախու գնաց, աջու զարկեց,
Արուն, արնաջուր էլավ, լեշեր տարավ:
Էդպես մինչև արեմուտ ջարդեց.
Արևմուտրն գնաց, մտավ բերդ:


Հալապա թագավորի սինոդներ
Տեսան, որ էդ զորքն էլ ջարդվավ,
Դարձան թագավոր, ասին.
— Թագավոր ապրած կենա,
Սասմա տեղ շատ կտրիճներ կան,
Ղրկիր Սասմա տեղ թող մեկ գա,
Մհեր հաղթի, Գոհար առնի, բերի:
Թագավոր մարդ ղրկեց, Սասմա տեղ՝
Մոտ Ցռան Վերգո, ասաց.
— Մենք իմացեր ենք
Սասմա քաղաք շատ կտրիճներ կան,
Մեկ ճամփի գա Հալեպ,
Մեր թշնամին Հաղթի,
Իմ կն՚կ առնինք, բերինք,
Յոթ քաղաք քեզ նվեր կըտանք:


Ցռան Վերգոն մեկ տղա ուներ.
Անուն Աստղիկ Ցոլածին,
Էլավ էնոր ճամփեց Հալեպ:
Աստղիկ Ցոլածին ձին Հրեղեն հեծավ,
Ձին թևավոր էր, մեջ երկինք, մեջ գետինք
Թռավ, գնաց, հասավ Հալեպ:
Մհեր ճանաչեց Աստղիկ Ցոլածին,
Իրիկուն էկավ բերդ,
Մազդեն արավ նստավ,
Ոչ կըխոսի, ոչ կըխնդանա:
Գոհար ասաց,— Մհեր, ինչո՞ւ չես խոսի,
Ինչո՞ւ մազդեն արեր, նստեր էս,
Ոչ կըխոսես, ոչ կըխնդանաս:
Մհեր ասաց,— Ես առավոտուն չեմ էրթա կռիվ:
Գոհար ասաց,— Դու չէրթաս, ես կէրթամ:
Մհեր ասաց.— Կերթաս, կնստես, ինչ կուզես՝ արա,
Ես առավոտուն չեմ էրթա կռիվ:
Լուս բացվավ, Գոհար էլավ, ասաց.
— Մհեր, էլ, գնա կռիվ:
Մհեր ասաց,— Չեմ էրթա:
Գոհար խաթուն շատ որ զոռեց,
Մհեր ասաց,— Դե, դու երդում կեր,
Որ ես էրթամ կռիվ,
Դուռ, պատուհան փակես,
Տնից չէլնես դուրս մինչև գամ:
Գոհար խաթուն ասաց,— Շատ լավ,
Ես դուռ, պատուհան կըփակեմ,
Կընստեմ, իմ քարգահ կանեմ,
Մինչև դու կռվից դառնաս:


Մհեր էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին,
Զենք ու զրահ կապեց,
Մատալ էդի վար գլխուն,
Նետ -աղեղ առավ ձեռ,
Գնաց, մեյդան կայնավ:
Աստղիկ Ցոլածին էլ
Իր թևավոր ձին հեծավ,
Մեջ երկինք, մեջ գետինք խաղալեն
Էկավ, Մհերի վերև կըֆռա:


Առավոտից մինչև կեսօր կռվան,
Մհեր գուրզ կըզարկեր,
Աստղիկ կրցոլեր, թևի տակից կանցներ,
Համա Աստղիկ, որ թուր կըշարժեր
Բուռ-բուռ կրակ կըթափեր վար մատալին,
Մատալից շուռ կառներ գետին, կԷրթար անդունդք:
Թրի շառավիղք բռներ էր մեյդան,
Գնաց, հասավ բերդ, էզար պատուհան,
Մըտավ մեջ թախտին:
Գոհար խաթուն ասաց,
«Ամպ չի, անձրև չկա,
Գիշեր չի, կեծակ կըտա,
էս ինչ շառավիղք էր՝ դիպավ թախտին»:
Գոհար խաթուն չդիմացավ,
Էլավ պատուհան էբաց, տեսավ՝
Մարդ մի ձին թևավոր հեծե,
Վար Մհերի գլխուն կէրթա-կըգա,
Հավլունի թուր կըշարժի,
Բուռ-բուռ կրակ կըթափի վար մատալին,
Մատալից շուռ կառնի, կէրթա անդոնդք:


Գոհար իմաստուն կարդացվոր էր,
Գիրք էդի առեջ, կարդաց,
Տեսավ՝ Մհերի հորոխպեր տղեն է,
Երգեց, ասաց.
«Հորոխպեր, դու էկիր բարով, հազար բարով,
Թափեցիր կրակ վար Մհերֆ գլխուն,
Թափեցիր կրակ վար Մհերի գլխուն,
Ավրեցիր զտուն Գոհար խաթունին»:


Աստղիկ Ցոլածին Գոհարի ձեն չլսավ,
Էս անգամ Գոհար բոռաց, ասաց.
— Աստղիկ Ցոլածին, իմ Մհեր մի զարկի,
Իմ կյանք կուզես, տամ քեզ:
Աստղիկ Ցոլածին կըզարկեր, հա կըզարկեր,
Ախր էնոր միտք սպանելն էր:


Գոհար խաթուն, էդ որ տեսավ՝
Սիպտակ ծծեր հանեց դուրս, ասաց.
— Քեզ էս սիպտակ ծծերի մեջ կպահեմ,
Իմ Մհերին մի զարկի:


Ձեն ընկավ Մհերի ականջ.
— Վա՜յ, քո կնկա բախտ կտրի,— ասաց,—
Ես ասի դուռ, պատուհան փակես,
Տնից չէլնես դուրս, մինչև գամ,
Էն ծծեր հանե, խնդիրք կանե:
Մհեր ըռկավ, ասաց. «Ջանըմ, ես կասեմ,
Դեմի իմ աստծուն իմ դըրբ չզարկեմ,
Թե չէ Ցոլածին սպանել չաթին չէ»:
Նետ ու աղեղ լարեց Մհեր,
Նշան բռնեց ձիու փոր,
Էզար, ձիու փոր ծակեց,
Աստղիկի գագաթից էլավ դուրս,
Ձին, Ցոլածին բերեց տակ:
Աստղիկ Ցոլածին ասաց.
— Էս մեր ազգի դարբն էր ինձ հասավ:
Մեր ազգական չէղներ,
Ուրիշ ինձ չէր կարա սպանի:
էն չէր ճանաչի Մհեր:
Մհեր ասաց.— Ես իմ աչքեր քոռցուցի,
Իմ ազգական զարկի մեռուցի,
Մեր ադաթ էն է, ով մեռնի
Գլուխ դնի ազգականի ծնկան, հոգին տա:
Մհեր Աստղկան գլուխ էդի վար ծնկան,
Աստղիկ Ցոլածին հոգին էտուր:
Մհեր էդտեղ ուխտ արեց
«Մինչև չար մարդեր ամեն չջարդեմ,
Իմ դոշակ՝ Գոհարի մոտ չէրթամ»:
Էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին, գնաց:


ՄՀԵՐԻ ԿՌԻՎԸ ՉԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄ ԵՎ ՔԱՐԱԺՍՅՌՈԻՄ ՓԱԿՎԵԼԸ


1

Գնաց, հասավ Հալապա Դուրան,
էնտեղից ձին թեքեց դեմի Բուրզա:
Բուրզա թագավոր խարջ ու խարաջ կառներ,
Գոհար խնդիրք էր էրե,
Որ էրթա Բուրզա ավիրի,
Թագավոր բռնի, սպանի:
Մհեր իրիկուն մտավ Բուրզա,
Քաղքի մի ծերից սկսեց ջարդել,
Կըջարդեր զորք ու կըբոռար,
«Թագավորի տեղ նշանց տվեք»:
էդ վախտ օգնական զորքեր
Թափան, կայնան հետև,
Թամանդ գցին, որ Մհեր բռնեն:
Մհեր քաշեց, կտրեց թամանդ:
Զորք, զորական շատ չարչարվին,
Ինչ արին, չարին,
Չկարացան Մհեր բռնեն:
Վրա օխտ օր էդոնք էլան,
Թամանդ արին օխտ շար, գցին,
Մհերի թևերու գլուխ բռնին:
Մհեր մեկ դեհեն քաշեց,
Զորքեր մեկ դեհեն, ու բռնին Մհեր:
Վախեցան, թե օխտ շար թամանդ կտրի,
Զնջիլով պինդ կապեցին,
Տարան, գցին հորի մեջ,
Սալ դրին հորի բերան, գացին:


Խաբար տարան թագավորեն, թե
«Մհեր թամանդով բռներ ենք,
Զնջիլներով ոտ-ձեռ կապե՝
Գցե քառսուն դազ հոր մի»:
Թագավոր խնդացավ, ասաց,
— Օխտ օր թող մնա էնտեղ,
Օխտ օրեն էրթանք, քարկոծենք,
Արճիճ հալենք, լցնենք վրեն:
Թագավոր օխտ օր իրար վրա
Արճիճ հավաքեց, որ հալի, լցնի վար Մհեր:


Պառավ մի կար որբեվարի,
Էդ պառավ օխտ աղջիկ ուներ,
Պստիկ աղջիկ հարիր տարեկան էր՝
Անունն էլ Ջոհար:
Պառավ ասաց,— Իմ աղջիկ տանեմ,
Գցեմ հորի մեջ, մոտ Մհեր,
Թող էնոր մոտեն տղա մի էղնի,
Էլնի կտրիճութեն անի,
Մենք էլ էնոր շնորհով ապրենք.
Պառավ էլավ, գնաց հորու վրեն,
Սալ տ՚արավ դեն, կանչեց:
— Մհեր, որ էդտեղեն ազատեմ,
Կառնես իմ աղջիկ Ջոհար:
Մհեր բոռաց, ասաց,
— Ջանըմ, չէղնի Գոհար, էղնի Ջոհար,
Դու էս տեղեն ինձ ազատի,
Չեմ ուզեր Գոհար, կառնեմ Ջոհար:
Պառավ ասաց.
— Դե, որ էդպես է, երդում կեր:
Մհեր երդում կերավ, ասաց,
— Քեզ էլ կըպահեմ, քո աղջկադ էլ,
Էրկուսիդ էլ իմ ձեռքով կըթաղեմ:
— Դե, հիմիկ,— ասաց պառավ,—
Էդ վրիդ կաշիք, զնջիլ կտրի:
Մհեր, ինչքան ուժ ուներ, ժողվեց,
Ժըխշեց, թոթվեց իրեն,
Կաշիք, զնջիլ էն սհաթին
Պատռան, կտրան, դեն ընկան:
Մհեր բոռաց, ասաց.
— Սաղ պատռեցի, կտրի, ընկան:
Պառավ ասաց.
— Մհեր, էսօր կըգան քեզ քարկոծեն,
Արճիճ Էլ հավաքած, կհալեն, լցնեն վրեդ:
Մհեր ասաց.— Հապա ինչ անեմ:
Պառավ ասաց.— էդ հորի կշտի հետ,
Մի ավեր հոր կա,
Առ էս խանչալի կտոր,
Էդ հոր ծակե, անցի էն հոր:
Առ էս բուրդն էլ անլվա,
Որ էնոնք քեզ ձեն կըտան
Դավթի տղա Մհեր, սա՞ղ ես,
Դու էնոնց ձեն կըտաս:
Որ քարկոծեն քեզ,
Կըփախնես, կանցնես Էն մեկել հոր,
Բուրդ կըզարկես ծակի դեմ,
Արճիճ որ լցնեն, չգա վառի:
Հետո ես կըգամ Գոհարի հետ,
Քեզ դուրս կըհանենք Էդ հորեն:
Պառավ գնաց իր տուն,
Մհեր Էլավ, ճամփա բացեց էն հոր:


Մի ժամանակ անցավ,
Թագավոր Էլավ, էկավ իր մարդերով,
Կայնավ հորի բերան, բոռաց,
— Դավթի տղա Մհեր, դուն սա՞ղ ես:
Սհեր բոռաց, ասաց.
— Առաջ աստված, ես կամ, իմ դուշման չկա:
Փախավ, անցավ մեկել հոր,
Բուրդ զարգեց ծակի բերան, նստավ:
Էնոնք քարկոծեցին Մհեր,
Քար էկավ, հասավ հորի բերան.
Հետո բերին արճիճ հալին, լցրին,
Էլավ, հորի բերան մոտվավ,
Էդ թափան էլ արճիճի հալածով ծածկին,
Թողին, գացին քաղաք:


Պառավ ամեն օր հաց կըտաներ,
Չէր թողնփ՝ Մհեր մեռնի անոթի:
Մի գիշեր Էլ աղջկա հետ գնաց,
Կայնավ հորի բերան, բոռաց.
— Մհեր, վերև նայի, տես՝
Ինչ հուրի մալաք է քո նշանած:
Մհեր վերև նայեց, տեսավ
Էնոր վերի մռութ մի արշինից էլ երկար է:
Քըմծիծաղ տվեց, ասաց,
«Բա էդ պիտի էղնի իմ նշանած»:
— Կախի, թող գա,— ասաց Մհեր:
Պառավ աղջիկ իջուց հորու տակ:
Մհեր մոտկանց տեսավ, հերսոտավ,
Էլավ, մի ոտ դրեց վար աղջկա ոտաց,
Ճղեց, գցեց մի կողմ:
Հետո պարան կապեց իր մեջք, ասաց,
— Մարե, Ջոհար քաշե դուրս:
Մհեր շատ ծանր էր,
Պառավ զոռով կըքաշեր,
Համա կըծիծղար, կխնդանար, կասեր,
«Փա՜ռք քեզ, աստված, փա՛ռք,
Նոր էր իջավ, ոտ ծանրացավ»:
Քաշեց մինչև հորի բերան,
Տեսավ աղջիկ չէ, Մհերն է,
Ճանկվելով հասավ Մհեր,
Կուզեր էնոր գցեր հոր,
Համա չկարաց գցեր:
Մհեր ձեռքեր գցեց հորի թումբ,
Մինչև բազուկներ թաղվեց հողի մեջ:
Էլավ, կայնեց, ասաց,
«Թե էս կենդանի մնա,
Ինձ մատնություն կանի,
Լավ է, էսոր էլ սպանեմ»:
Բռնեց պառավ, վիզ օլրտեց,
Թաղեց մեջ հորին, գնաց քաղաք:


2
Ճամփին էնոր ռաստ էկավ
Հսկա մարդ մի, անուն Ավդալ:
Ավդալի օխտ ախպեր կռվի մեջ
Սպաներ էր Մհեր,
Ավդալ կուզեր վրեժ առնի:
Շալկեր էր մեծ քար մի, .
Ձեռն առեր բարդի, կըգար:
Մհեր հարցուց.— Էդ ի՞նչ քար Է:
Ավդալ ասաց.— Մհեր գցեր են հոր, քարկոծե,
Արճիճ հալե, լցրե վրեն,
Կըտանիմ, դնեմ հորի բերան,
Որ նշանգա էղնի էնոր,
Էս փեդով էլ օխտ դըրբ զարգեմ,
Որ իմ սիրտ քիչ մի հովնա:
Մհեր էս բան որ իմացավ,
Ուրեն միտք արեց, ասաց,
«Աստված վկա, էդ իմ փորի խարջ չէ,
Էդ քար քո փորի խարջ է, Ավդալ»:
Քար բռնեց, իջուց ղալկից,
Մի դոմփ զարկեց, վիզ օլրտեց,
Լեշ դրեց գըբի մեջ, հողով ծածկեց,
Քար քաշեց վրեն, ասաց.
«Տեսար ինչքան հարմար կրգա քեզ»:
Դարձավ, հագավ Ավդալի շորեր,
Մտավ քաղաք, հայերի թաղ,
Տեսավ մի տան մեջ հայեր նստած,
Ւրեն հոգու հաց կուտեն:
Սեղանի գլուխ դարբին Մարկոս,
Սգո սև շորեր հագած,
Տխուր, տրտում կըհառաչե:
Մհեր բոլորին բարև բռնեց.
Ձենից առաստաղ ճաքեց, հող թափավ:
— Ւ՞նչ խեր խաբար,— հարցուց դարբին:
Մհեր առյուծի պես մռնչաց.
— Առաջ հաց, հետո հարց:
Բերին ոչխար մի, փլավի վրեն,
Հացն էլ հետ, Մհեր կերավ,
Մի փշուր ոսկոռ էլ գետին չթողեց:
Դարձավ, մի ջոջ տակառ վերուց,
Գավաթի պես դրեց բերնին, խմեց,
Մհերի տուն ավրի, մարդ հո չէր,
Շիրակա ջո ամբար էր:
Գինին Մհեր վերուց,Մհեր տարավ:
Էնտեղ հիշատակ աթոռ էր դրուկ,
Մհեր տեղից թռավ, գնաց,
Էն նշանակ տեղի վրա նստեց,
Հավաքվածներ էդ որ տեսան, ասինէ
— Արծիվ Մհերի դիմաց,
Դու դաշտի քոռ ագռավ ես մի,
Էնոր նշանակ, հիշատակ,
Դու ինչո՞ւ անպատիվ կանես:
Էդտեղ Մհեր դարձավ, ասաց,
— Բոլոր մերո՞նք են, հա՞յ են:
— Բոլորն էլ հայ են,— ասաց դարբին Մարկոս:
— Ես Մհերն եմ,— ասաց Մհեր
Ու պատմեց իր գլխի էկած:
Էդ տեղեն Մհեր գնաց,
Շաբի արքունի կուշտ, ասաց,
— Թագավոր, ես Սասմա եմ,
Մհերի շորեր տու, հագնեմ,
Զենք ու զրահ տու, կապեմ,
Էրթամ ձին բռնեմ, բերեմ քեզ:
Ինձ զորքու զորական էլ տու,
Որ կարենամ ձին բռնեմ, բերեմ:
Թագավոր Մհերի շորեր էտու,
Մհերի զենք ու զրահ էտու,
Անհամար զորք ու զորական էտու:
Մհեր շորեր հագավ,
Զենք ու զրահ կապեց,
Զորք ու զորական առավ, տարավ:


Տարավ, դրեց մի ձորի մեջ,
Ինք կայնավ զորքի հետև
Ու Էնտեղից ձիուն կանչեց:
Ձին ճանաչեց Մհերի ձեն,
Էկավ զորքի առեջ աոավ:
Ձին առաջից, ինքն հետևից,
Զարկին, ջարդին, զարկին, ջարդին,
Մինչև էկան, հասան իրար,
Մնացին մենակ ,ինք ու իր ձին:
Գնաց ձիու վզով ընկավ, աչքեր պագեց,
Թռավ, նստեց թամբին,
Թուր Կեծակին առավ ձեռ,
Քշեց, մտավ քաղաք,
Պալատի դուռ կայնավ, ասաց,
— Շաբի արքունի, դուրս արի, կռվենք:
Թագավոր հարցուց,— ԴոԼ ո՞րն ես, տղա:
— Ես Մհերն եմ,— ասաց:
— Չէ, քե քարկոծինք,– ասաց թագավոր,-
Արճիճ հալինք, լցրինք վրեդ:
— Արճիճ ծակի, դուրս էկա,— ասաց Մհեր
Ու զարկեց, թագավորի գլուխ կտրեց:


Քաղաքից դուրս կէլներ,
Տեսավ՝ ջուլհակ մի,
Հինած կէներ ու կուլար,
Հինածի կես սև էր, կես սիպտակ:
Մհեր հարցուց.—Ինչո՞ւ մեկ սև կըհինես,
Մեկ սիպտակ ու կիլաս հետ:
Ջուլհակ ասաց.— Ես Սասնա եմ,
Մհեր բռնին, թալին հորի մեջ,
Քարկոծեցին ու արճիճ հալին վրեն,
Էդոր համար էլ մեկ սև կհինեմ,
Մեկ սիպտակ, ու կիլամ հետ:
Մհեր ջուլհակ վերուց իր հետ,
Էկավ թագավորի դիվան,
Ջուլհակ դրեց թագավոր
Շաբի արքունի տեղ:
Մհեր ձին քշեց դպա Գոհար,
Գնաց մտավ բերդ, տեսավ՝
Գոհար նստուկ պատուհան՝ կըննջի:
Պլընդուկ մի էզար Գոհարի քիթ.
Գոհար վախեց, էլավ կայնավ,
Նայեց, տեսավ իր առեջ
Մհերն է իր փառք ու փելով:
Ասաց.— Մհեր, դու բարով, հազար բարին,
Ես չէի հավատա՝ իմ աչք տիսներ քեզ,
Չէ, սաղ-սալամաթ քեզ տեսա,
Հիմիկ ինչ կուզի, թող էղնի:
Շատ խնդացավ Գոհար,
Գրկեց Մհեր ու համբուրեց:


3