Սասունցի Դավիթ IV:2

From armeniapedia.org
Revision as of 14:35, 16 February 2006 by Envoy (talk | contribs)
Jump to: navigation, search

<- Եդ Սասունցի Դավիթ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՄՀԵՐԻ ԱՄՈԻՍՆՈՒԹՅՈԻՆէ; ԵՎ ԿՌԻՎԸ ՅՈԹ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ


1
Շատ գնաց՝ քիչ, Աստված գիտի.
Գնաց ընկավ մեջ մեկ անտառ,
Ծառեր ճամփան փակեր էն,
Չեն թողնի՝ առաջ Էրթա:
Ձիուց իջավ տակ, ջարդեց ծառեր,
Ճամփան բացավ, գնաց:


Լուսաբացին դեմ առավ մեկ քարափի.
Քարափ պինդ կապել էր ճամփան,
Մհեր չէր կարա առաջ Էրթա,
Կայներ, միտք կաներ,
Մեկ էլ տեսավ մի աղցես:
Աղվես փախավ, ինք ընկավ հետև,
Գնաց, էլավ քարափի գլուխ:
Քարափի գլխին տեսավ քաղաք մի.
Ձին քշեց դըպա քաղաք.
Մեկ է լ առաջն էկավ մարալ մի՝
Լեզուն դուրս թալած կըվազեր:
Առեց նետ-աղեղ, սպանեց մարալ:
Նայեց, տեսավ քառսուն ձիավոր
Էն կողմից գիկան, կըհայհոյեն,
Դավթի տղա Մհեր կհիշեն,
Էնոնք մոտեցան Մհեր, ասին.
— Քո տիրու հեր անիծած,
Էդ թագավորի մարալ ինչի՞ զարկիր,
Տուր մեր թագավորի մարալ:
Մհեր ասաց.— Որս թագավորին չէ, զարկողին է:
Նրանք թրեր հանին, վրա քշին Մհեր,
Մհեր դարձավ, բռնեց ձիերաց մեկի պոչ,
Զարկեց, բոլոր սպանեց,
Մենակ մեկ ազատվավ, փախավ:


Մհեր ձին քշեց, գնաց,
Գնաց Պաճիկ թագավորի քաղաք,
Գուրզ առավ ձեռ, սկսավ ջարդել:
Խաբար տարան թագավորին, թե՝
«Մհեր էկե, քո քաղաք կավրի»:
Պաճիկ թագավոր առավ վսւզիր-վաքիլ,
Առավ իր սինոնդներ, զորապետներ,
Էկավ Մհերի առաջ, ասաց.
— Մհեր, մեր քաղքին ձեռ մի տա:
Ասաց.— Ինչի՞ համար ձեռ չտամ:
Ասաց.— էն ժամանակ ինչ քո հեր
Մըսրա Մելիքի հետ կռիվ արեց,
Ես ու քո հեր ուխտ արեցինք:
— Ի՞նչ ուխւո արիք,— ասաց Մհեր:
Ասաց. — Ուխ տ արինք քո հոր հետ,
Որ հենց ինձ աղջիկ էղնի, էնոր՝ տղա,
Ւմ աղջիկ տամ էնոր տղին,
Որ էնոր աղջիկ էղնի ինձ տղա,
Ւր աղջիկ տա իմ տղին:
Հիմիկ աստված Էնոր տղա Է տվե,
Ւնձ Էլ աղջիկ է տվե,
Դու գաս, առնես իմ աղջիկ:
Ասաց.— Տեսնամ՝ թե հավնա, կառնեմ,
Թե չհավնա, չեմ առնի:
Առավ Մհեր, գացին աղջկա կուշտ,
Մհեր տեսավ, չհավնավ ,
Նեղեցավ, թողեց, գնաց:


Գնաց, հեռվից մուխ էրևաց,
Մոտկացավ, տեսավ մեջ դաշտին քար մի,
Էդ քարի գլուխ բերդ շինած,
Քարի տակ ջոջ զաղա,
Պառավ մի նստե հաց կըթխի.
Ձախ ծիծ քցե վեր աջ թևին,
Աջ ծիծ քցե վեր ձախ թևին,
Ինչ շան լակոտ՝ էնոր ծծեր
Վեր թևքերուն իրար կառնեն:
Մհեր վախեցավ, ասաց. «Օղորմած աստված,
Ուր որ կէրթամ,
Մի վտանգ կըգա իմ առեջ.
Ես ի նչ անեմ, աստված,
Թե երևամ պառավին,
Վախենամ պառավ ինձ ուտի,
Թե չերևամ, անցնեմ, էրթամ:
Էդ էլ մեր ազգին վայել չի:
Մե կռիվ որ պատահի,
Կասեմ՝ պառվու վրա չկռցա,
Ես ինչպե՞ս կռիվ անեմ:
Մհեր միտք արեց, միտք, ասաց.
«Պետք Է վրա տամ պառավին,
Էնոր ծծեր բռնեմ, քամեմ,
Թե չէ, չեմ կարա Էնոր հաղթի»:
Քամկի տեղեն գաղտուկ
Մհեր հասավ, ծծեր բռնեց, քամեց,
Արուն-արնաջուր ծծերուց Էլավ:
Պառավ ասավ,
— Ես իմացեր էր՝ Դավիթ սպաներ են,
Էս Դավթի զարմի դարբն էր ինձ հասավ,
Թե Դավթի զարմեն չէղներ,
Ուրիշ իմ ծծեր չէր կարա քամի:
Աստծու սիրողն, իմ ծծեր թող,
Յոթ տարի կա՝ Հալաբա թագավոր
Իմ աղջիկ Գոհար կուզի, չեմ տվե,
Ւմ ծծեր թող, իմ աղջիկ տամ քե:
Մհեր ծծեր թող էտու, ասաց.
— Բերդի առաջ ինձ համար վրան խփեք,
Մինչև առավոտ կըմնամ էստեղ,
Առավոտ կըգամ, Գոհար կըտեսնեմ,
Թե աղջիկ հավնա, կառնեմ,
Թե չհավնա, չեմ առնի:
Վրան զարկին էնոր համար,
էն մտավ վրան, քնեց:
Պառավ էլավ, գնաց բերդ:
Կանչեց իր աղջիկ, ասաց,
Որ իրեն տվեր է Մհերին:


2