Difference between revisions of "Սասունցի Դավիթ IV:1"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
Line 310: Line 310:
  
 
==Բ. ՄՀԵՐԸ ՎԱՆՔԻ ԱՆՈՒՆԸ ԴՆՈԻՄ է ՄԱՏՆԱՎԱՆՔ==
 
==Բ. ՄՀԵՐԸ ՎԱՆՔԻ ԱՆՈՒՆԸ ԴՆՈԻՄ է ՄԱՏՆԱՎԱՆՔ==
 +
 +
:Սասնա  ճամբին մի  վանք կար.
 +
:Էդ վանքի  անուն  Մատղավանք  էր,
 +
:Էնտեղ  քանի  մի  վանական  կապրեր՝
 +
:Վանհոր  հետ մեկտեղ:
 +
:Դավթի թշնամի յոթ թագավոր
 +
:Իմացան՝ Մհեր էդ կողմով տ՚անցնի,
 +
:Մարդ ղրկին վանք,  վանահոր ասին.
 +
:—    Ինչ  վախտ  Մհեր քեզ մոտ  գա,
 +
:Կամ վանքի մոտով անցնի,
 +
:Մեզ էն  սհաթ իմաց  տուր:
 +
:Նրանց միտք էն էր՝
 +
:Մհերի  ճամփան  փակեն,
 +
:Մհեր  բռնեն,  սպանեն:
 +
 +
 +
:Քեռի  Թորոս  առջևեն  կերթար,
 +
:Մհեր,  Ձենով Հովան՝ հետևեն,
 +
:Օրը  մթնել էր,
 +
:Լեռնալանջով իջան ձոր:
 +
:Թորոս տեսավ՝ գերաններ դրած,
 +
:Իրենց ճամփան  փակեր են:
 +
:Էդ որ  տեսավ,  կայնավ,
 +
:Մհեր  հարցուց.—  Քեռի,  ինչո՞ւ  կայնար:
 +
:—    Էհ,  որդի,—  պատասխան  Էտուր Թորոս,-
 +
:Ես միշտ  ասեր եմ,
 +
:Որ քարն  ու քոլն  էլ մեզ հակառակ են,
 +
:Գերաններ գցեր, ճամփան  փակեր են:
 +
:Էդ թակարդ վանահոր սարքածն էր.
 +
:Էդպես  էր արե,  որ էնոնք ճամփան  մաքրելուց  դադրեն,
 +
:Հասնեն վանք,  քնեն,
 +
:Թշնամիք  ջան, բռնեն-սպանեն,
 +
:Մհեր  ասաց,—  Փակ քացել  չէ՞ղնի,  Քեռի:
 +
:—    Կէղնի,  ինչու չէ,—  ասաց Թորոս,—
 +
:Քո  տեղ թե Դավիթն էղներ,
 +
:Գերաններ նիզակով կըտայի էնոր,
 +
:էն  կառներ,  կըթալեր  դեն,
 +
:Ճանփան  կըբացվեր,  կերթենք:
 +
:—    Քեռի  Թորոս,—  ասաց  Մհեր,
 +
:— Հիմիկ  դու ինձ փորձի:
 +
:Թորոս  մի  գերան  առավ նիզակի  ծերին,
 +
:Գլխի  վերևով պարզեց,  ասաց,
 +
:—    Առ,  Մհեր,  շպրտի  դեն:
 +
:Մհեր  առավ,  շպրտեց  ձոր:
 +
:Քեռին  տվեց,  Մհեր  շպրտեց,
 +
:Քեռին  տվեց,  Մհեր շպրտեց,
 +
:Մինչև կես  գիշեր ճամփան բացին,
 +
:Գացին  հասան  վանք:
 +
 +
 +
:Վանահեր Էնոնց սենեկ  մի  տվեց,
 +
:Հաց  դրեց,  հաց  կերան,
 +
:Դադրեր ին,  պառկան, քնան:
 +
:Հենց  որ էդոնք քնան,
 +
:Վանահեր էլավ,  գաղտուկ
 +
:Իմաց  տվեց յոթ թագավորին,
 +
:Թե  Մհեր քներ է,  էկեք:
 +
 +
 +
:Լուս չէր բացվե,  Թորոս զարթնավ,
 +
:Տեսավ՝  զորք էկե,  ճամփեք փակե,
 +
:Վանք փաթթեր է,  նստե՝
 +
:Սաղ էլ  սիպտակ  շապիկ հագած:
 +
:Շատեր էլ ձիեր հեծած,
 +
:Դեսուդեն կըքշեն,  կըբոռան՝
 +
:«Վարավուրդ արեք՝ Մհեր չփախչի»:
 +
:Մոտեցավ,  Մհեր բոթեց,  ասաց.
 +
:  Մհե՛ր, Մհե՛ր, վեր էլի:
 +
:Մհեր զարթնավ,  ասաց.
 +
:- Հը,  ի՞նչ կա, քեռի, ի՞նչ է  պատահե:
 +
:—  Չէ՛  ես կասեմ,  լաո ,—  ասաց  Թորոս,-
 +
:Մենակ քարեր լեզու չունեն,
 +
:Համա էնոնք էլ մեզ թշնամի են,
 +
:Վեր էլի,  մի դուրս  նայե:
 +
:Մհեր էլավ,  նայեց,  տեսավ
 +
:Զորք էկե,  ճամփեք փակե,
 +
:Վանք փաթթեր է,  նստե՝
 +
:Սաղ էլ սիպտակ շապիկ հագած,
 +
:Անհամար խարույկներ կվառվեն,
 +
:Կանաչ-կարմիր բոցեր էլած
 +
:Գահի մտնեն ներս, իրենց կուլ տան:
 +
 +
 +
:—  Քեռի  Թորոս,—  ասաց  Մհեր,—
 +
:Դու և Ձենով Հովան
 +
:Ձեր ձիեր հեծեք,  գացեք  տուն,
 +
:Մութ է, ձեզ չեն տեսնի,
 +
:Ես կըմտնեմ զորքի մեջ,
 +
:Աստված յա ինձ  կտա, յա էնոնց:
 +
:—    է՜հ,  որդի,—  ասաց Քեռի  Թորոս,—
 +
:Քո  տեղ թե  որ  Դավիթ էղներ,
 +
:Կարող էր էդպես  աներ,
 +
:Դու տղա ես, մի էրթա:
 +
:—    Չէ,—  ասաց,— Քեռի,  վեր էրթանք:
 +
:Ու վեր կացան:
 +
 +
 +
:Մհեր գնաց, հեծավ իր ձին,
 +
:Թուրը  քաշեց, ընկավ զորքի մեջ,
 +
:Աջու զարկեց,  ձախու զարկեց,
 +
:Զորք կոտորեց, քշեց,
 +
:Ինչպես էլած զորեղ քամին
 +
:Մղմեղի  երամ կըքըշի:
 +
:Թորոս, Հովն Էդ որ տեսան,
 +
:Իրենք Էլ եռանդի Էկան,
 +
:Առան մեկ-մեկ մի ջոջ  գերան,
 +
:Ընկան  զորքի մեջ, ջարդին:
 +
:Մհեր տեսավ հանկարծ,
 +
:Յոթ գազ երկան մի  գերան,
 +
:Քեռի Թորոս առած ձեռ,
 +
:Կըդնի զորքի քամկին,
 +
:Կըքշի կըթափի  անդունդք:
 +
:Հովան  էլ մի  կողմից կանի էդ:
 +
:—    էդ ի՞նչ կանեք,—  ասաց Մհեր,—
 +
:Թուրը  թողած, փետով կըջարդեք:
 +
:—    Երդում եմ էրե,—  ասաց Թորոս,—
 +
:Քո հորից ետ սուր չառնեմ իմ ձեռ,
 +
:Սրի  փոխարեն  գերան առա,
 +
:Որ քիչ օգնեմ քեզ:
 +
:Կալի  մեջ դու հաշան  կանես,
 +
:Խուրձեր ցաք-ցրիվ կըտաս,
 +
:Մենք էլ  փեշեր վրա կըթալենք:
 +
 +
 +
:Էդպես  մի լավ ջարդ տվեցին,
 +
:Զորքի քոք կտրին,  պրծան,
 +
:Դարձան էկան վանք:
 +
:Մհեր վանահոր գտավ, բերեց,
 +
:Մե ձեռքով բանցրցուց ,վանքի սուն,
 +
:Մեկել ձեռով բռնեց Վանահոր մազեր,
 +
:Գլուխ դրեց սան  տակ,
 +
:Սուն բաց թողեց  վրեն,  ասաց.
 +
:—  Անիծվի  Էն մարդ,  ով սրանից  ետ
 +
:Էս վանք Մատղավանք կոչի,
 +
:Սրանից եդ վանքի անուն
 +
:Մատնավանք պիտի Էղնի,
 +
:Քանի  որ վանահեր մատնություն  արեց:
 +
 +
 +
:Էլան  ապա խաղաղ, հանգիստ
 +
:Ձիեր հեծան,  էկան  Սասուն:

Revision as of 14:19, 16 February 2006

<- Եդ Սասունցի Դավիթ

Ճյուղ չորրորդ


ՓՈՔՐ ՄՀԵՐ


ՈՂՈՐՄԻՍ—ՆԱԽԵՐԳ

1
Հիշենք, զօղորմին տանք
Գագիկ թագավորին՝ հազա ր Օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Ծովինարին հազա՜ ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Սան ա՛ս արին՝ հազա՜ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Բաղդասարին հազա՜ր օղորմի.
Հիշենք, զօղորմին տանք
Դեղձուն ճուղ-Ծամին հազա՜ ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Մեծ Մհերին՝ հազա՜ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Արմաղանին՝ հազա՜ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Ձենով Հովանին՝ հազա՜ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Քեռի Թորոսին՝ հազա՜ ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Թառլան Ղավթին՝ հազա՜ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Խանդութ խաթունին՝ հազա՜ ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Արտատեր պառավին հազա՜ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Իսմիլ խանումին՝ հազա՜ր օղորմի.
Հիշենք, զօղորմին տանք
Փոքր Մհերին հազա՜ր օղորմի.
Հիշենք, զօղորմին տանք
Գոհար խաթունին հազա՜ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Դարբին Մարկոսին՝ հազա՜ր օղորմի,
Հիշենք, զօղորմին տանք
Հազար օզորմի
Սասնա Ջոջ տան մեծին ու փոքրին:


ՄԱՍՆ Ա Ռ Ա Ջ Ի ն


ՄՀԵՐԸ ՎՐԵԺԽՆԴԻՐ է ԼԻՆՈՒՄ ՉՄՇԿԻԿ ՍՈԻԼԹԱՆԻՑ


Ա. ՁԵՆՈՎ ՀՈՎԱՆՆ ՈԻ ՔԵՌԻ ԹՈՐՈՍԸ ՄՀԵՐԻՆ ԲԵՐՈԻՄ ԵՆ ՍԱՍՈԻՆ

2
Սուգ Քեռի Մորոսի սիրտն էր,
Էնոր հոգին չէր դադրի.
Միտք արեց, միտք,
Կանչեց Ձենով Հովան, ասաց.
— Հովան, մեր արև թեքվավ,
Չմշկիկ Սուլթան, ագռավներ կըգան,
Մեր աչքեր կըհանեն,
Սասնա հող-քար կողողեն, կըտանեն:
Էլի, լաո, էրթանք Կաղզվան,
Մհեր առնենք, դառնանք.
Համ Դավթի արյան վրեժ տառնի,
Համ էլ Սասուն չի մնա անտեր,
Տեր կըկանգնի Ջոջանց տան:
Էլան Քեռի Թորոս, Ձենով Հովան,
Գացին, հասան Կաղզվան
Ու տեղի նստողին ասին,
— Մեր տղեն տուր տանենք,
Դավիթ սպանեցին, Խանդութ մեռավ:
Վաչո թագավոր ասաց.
— Դավթի տղա Մհեր մեռեր է, չկա:
Ասաց,— Մեռեր է, գերեզման շանց տոլ,
Մեր մեռելներուն նշան կա,
Մեր ջինսի գերեզման ես կըճանաչեմ:
Մեր տան մարդ մեկ տարեկան մեռնի,
Էնոր տապան տաս Հալապա գազ է,
Էրկու տարեկան մեռնի, քսան հալապա գազ է,
Քանի տարեկան որ մեռնի,
Ամեն տարվան տաս-տաս կէվելնա:
Կէլնեն-կէրթան գերեզմաններ,
Կըտեսնեն, որ էնտեղ
Իրենց ջինսիր գերեզման չկա:
Կըդառնան տուն, կասեն,
— Վաչո, մեր տղեն ո՞ւր Է, տուր տանենք:
Վաչոն կայնավ, չտվեց, ասաց,
— Տղեն մեռեր Է, չկա:
Ձենով Հովան ասաց,
— Մարդկանց մեղաց տակ մի ընկնի,
Հեսա բոռում եմ, հա՜,
Ւնչքան հալիվոր կա՝ կմեռնի,
Ին,չքան Էրեխով կնիկ կա՝ անցուցք կանի,
Ւնչքան մատակ կա՝ կըձագտի,
Ինչքան կով կա՝ կըորթըկտի,
Ինչքան ձի կա՝ կըքուռկըտի:
Հովան Էլի թագավորի վրա չի կարում,
Էդ մի բերան ասում է թե՝
«Տղեն մեռեր է, չկա»:
Թագավոր Վաչոն էլե,
Տուն էր շինե գետնի տակ,
Յոթ դուռ կախե վրեն:
Մհեր ղրկե էնտեղ,
Քառսուն ջահել դրե կողքին,
Քառսուն դհոլ-զուռնաչի տվե,
Որ ուտե, խմե, խնդանա,
Չիմանա՝ ինչ կա աշխարհք:
Էդ քառսուն ջահելին ասե,
Թե հանկարծ դրսեն ձեն լսեն,
Դհոլ-զուռնան զլեն,
Չթողնեն՝ Մհեր ձեն լսե,
Չթողնեն՝ Մհեր դուրս էլնե,
Չէ՞, Մհեր բերդի պես կայներ էր,
Չէր թողնի՝ դուշման թագավորներ
Ոտ դնեն Կաղզվանա հող:


Կաղզվանա վերև սար կար.
Քեռի Թորոս, Ձենով Հովան,
Գացին կայնան էդ սարի վրա:
Քեռի Թորոս ասաց.
— Հովան, բոռա իրեք անգամ.
Մհեր, թե Դավթի տղեն Է, գիկա,
Թե Դավթի տղեն չէ, մեզ պետք չի,
Կըթողնենք, կէրթանք տուն:
Հովան յոթ գոմշի կաշի փաթաթեց վրեն,
Յոթ գոմշի զնջիլ կապեց վրեն,
Ձեռներ դրեց կողերին
Ւրեք անգամ բոռաց,
«Մհեր, Մհեր, ո՞ւր ես,
Դավիթ սպաներ են,
Էսօր յոթն ենք արե,
Մհեր, Մհեր, ո՞ւր ես:
Արի, քո վրեժ առ»:
Ձեն գնաց, հասավ Մհերի ականջ,
Թռավ, կայնավ իր տեղեն.
Դհոլ-զուռնեն զլեցին,
Մհեր դհոլչուն-զուռնաչուն ասաց.
— Դհո-զռւռնի ձեն կտրեք,
Էդ իմ ջնսի ձենն էր էկավ,
«Ձենիկ մի էկավ,
Համա չեմ գիտի՝
Արևելն էր, թե արևմուտն էր
Հարավա էր, թե հյուսիսա»:
Տղեք էլւսն փաթաթվան վիզ,
— Ջանըմ, ի նչ էղավ,— ասին,—
Ի՞նչ է, դու մենակ ես Մհեր,
Էս քաղաք էլ Մհեր չկա
Էս քաղաք Մհեր շատ…
Մհեր նստեց իր տեղ:
Ձենով Հովան մեկ էլ բոռաց,
«Մեջ հյուսիսա էր,
Մեջ հարավա էր,
Մեջ արևմուտ էր,
Մեջ արևել էր,
Մհե՜ր, Մհե՜ր,
Քո հեր սպանած,
Էսօր յոթն ենք արե:
Դավթի տղա Մհեր,
Թե դու սաղ ես, արի,
Քո հոր վրեժ մնացե գետին,
Արի, քո հոր վրեժ առ»:


Դհոլ-զուռնի ձեն դհա զլեցին:
Մհեր բոռաց, ասաց,
— Դհո-զուռնի ձեն կտրեք,
Էն իմ ջնսի ձենն էր էկավ,
Էն ինձ կըկանչեն:
Տղեք նորեն փաթաթվան վիզ,
— էն ձեր ջնսի ձեն չէ,— ասին,—
Էն ճժերն են՝ իրար կըկանչեն:
Մհեր էլ ականջ չարավ,
Զարկեց, դուռ կոտրեց,
էն դիպավ մեկելին, մեկել՝ մեկելին,
Յոթն էլ շար, դեց, էլավ դուրս:
Տեսավ էրկու մարդ կայնած են սարին:


Էդ վախտ Հովան մեկել բոռաց.
«Մհե՜ր, Մհե՜ր,
Քո հեր սպանած.
Քո մերն էլ մեռե,
Էսօր յոթն ենք արե.
Թե դու սաղ ես, արի,
Քո հոր վրեժ մնացե գետին,
Արի քո հոր վրեժ առ»:


Մհեր վազեց, մտամ ախոռ,
Վաչոյի ձին քաշեց, հեծավ,
Վաչոյի գուրզ կապեց վրեն,
Դիմեց դեմի էն էրկու մարդ,
Էլավ սարի գլուխ, կայնավ:


Քեռի Թորոս դարձավ Հովան, ասաց.
— Հովան, սրան պետք է փորձեմ.
Թե Դավթի տղեն է, կըտանեմ,
Թե Դավթի տղեն չէ, կըզարկեմ,
Կըթողնենք, էրթանք Սասուն:
Որ հասավ մոտ Քեռի Թոոոս,
Թորոս ասաց,— Տղա , լաո , էդ ուր,
էդ ո՞ւր էդպես հպարտ, հպարտ:
Ասաց.— Ւնձ էրկու մարդ կըկանչեն,
Էնոնք էստեղ ին, ուր գացին:
Ասաց,— Դու ի՞նչ մարդ ես, որ քե կանչեն,
Դու ճիժ ես հալա, տղա ես:
Ասաց.— Ի՞նչ է, դու մարդ ես, ես մարդ չե՞մ:
Քեռի Թորոս ասաց,— Տղա , լաո ,
Քե գուրզ մի կըզարկեմ՝ թռնես չուրի Արազ,
Համա դու ճիժ ես, առաջ դու զարկ,
Հեւոո ես կըզարկեմ իմ գուրզ:
Տղեն որ իր գուրզ վրա բերավ,
Քեռի Թորոս քշեց վեցոտեն Լազգին,
Մհերի ձիու դոշի տակով անցավ,
Մհերի գուրզ դատարկ գնաց:
Քեռի Թորոս օլրավ, կայնավ, ասաց.
— է՜յ, տղա, քե պատրաստ պահի,
Օր քե իմ գուրզ զարկեմ:


Գուրզ որ զարկեց Թորոս,
Մհերի ճուռ գամեց թամքին,
Համա Մհեր օֆ էլ չարեց:
Որ օֆ չարեց, Քեռին ասաց,
— Յա , տղա՛, քո հոր հերական ասա,
Քո մոր մերական ասա,
Չէ՞ղնի թե դու բիճ ես:
Ես իմ գուրզ կըզարկեմ,
Ապառաժ քարեր ջարդ ու խուրդ կանի,
Համա դու իսկի օֆ Էլ չարիր:
Մհեր ասաց.— Բիճը դու ես,
Ւմ հոր հերական Վաչոն Է,
Իմ մոր մերական Մարջոն Է:
— Վայ, իմ աչքեր քոռնան,— ասաց Թորոս,
Ուշք անցավ, ընկավ գետին:
Մհեր մոլրավ, կայնավ, ասաց.
— Էդ հայ ծո՞ւռ Է, ի՞նչ Է,
Ւնք զարկեց ինձ, բրինդար Էրեց,
Ւնք լե ընկավ, մեռավ,
Էս ի՞նչ բան Է, Էս ի՞նչպես կէղնի:
Ձենով Հովան վազեց, ջուր բերեց,
Ջուր տվին երեսին, կանչեցին,
Քեռի Թորոս ուշքի էկավ, կայնեց:
Մհեր հարցուց.— էդ ի՞նչ բան է, բիձա,
Դու ինձ զարկիր, բրինդար էրիք,
Դու էլ ընկար, մեռար:
Քեռի Թորոս ասաց.
— Բա ես չմեռնեմ, ո վ մեռնի,
Քո հոր հերական Դավիթ էղնի,
Քո մոր մերական Խանդութ էղնի,
Դու էսօր կայնես, ասես ՝
Վաչոն՝ իմ հոր հերական:
Մարջոն՝ իմ մոր մերական:
— Հապա, բիձա,— ասաց Մհեր,—
Ո՞ւր է իմ հերական Դավիթ,
Ուր Է իմ մերական Խանդութ:
Քեռի Թորոս ասաց,
— Լաո՛, Դավիթ սպանվեր է,
Խանդութ էլ մեռե:
— Քեռի,— ասաց,— ո՞վ է սպաներ Դավիթ:
Քեռի Թորոս ասաց,
— Չմշկիկ Սուլթանի աղջիկ է սպանե.
Չմշկիկ Սուլթան էլ գահ է կա,
Սասնա հող-քար. ողողի, տանի:
Ձենով Հովան ասաց,
— Որդի, կռապաշտներ սպանին Դավիթ,
Էս Կաղզվանից բռնած,
Մինչև էրթանք, էլնենք Սասուն,
Բոլորն էլ դուշման են մեզ:


Մհեր էդ որ լսեց, էլաց,
Քիթ ու բերնին ընկավ գուճ:
Քեռին, Հովան թափան վրեն,
Ւնչ արեցին, չկարացան շտկեն:
Մհերի արտասունք թափավ,
Գետին արեց խանդակ, գնաց:
Ւրեք օր անցավ, սիրտ հովացավ,
Գետնից վեր էլավ, ասաց,
— Աչքեր, դու կուրաներ, տղա-տղա որբ չմներ,
Խնդաներ վեր քո հոր գլխու գոտին,
Աչքեր, կուրաներ, տղա-տղա որբ չմներ,
Խնդաներ վեր քո հոր Քամար պողվըտին.
Աչքեր, դու կուրաներ, տղա-տղա որբ չմներ,
Խնդաներ վեր քո հոր Թուր Կեծակին.
Աչքեր, դու կուրաներ, տղա-տղա որբ չմներ,
Խնդաներ վեր քո հոր Շապիկն Զրխլին,
Աչքեր, դու կուրաներ, տղա-տղա որբ չմներ,
Խնդաներ վեր քո հոր Ջըզմեն ոտնին,
Աչքեր, դու կուրաներ, տղա-տղա որբ չմներ,
Խնդաներ վեր քո հոր Քուռկիկ Ջալալին:
Քեռի Թորոս, Ձենով Հովան էլան,
Մհերի բրին կապեցին,
Առան, էկան Սասուն:


Բ. ՄՀԵՐԸ ՎԱՆՔԻ ԱՆՈՒՆԸ ԴՆՈԻՄ է ՄԱՏՆԱՎԱՆՔ

Սասնա ճամբին մի վանք կար.
Էդ վանքի անուն Մատղավանք էր,
Էնտեղ քանի մի վանական կապրեր՝
Վանհոր հետ մեկտեղ:
Դավթի թշնամի յոթ թագավոր
Իմացան՝ Մհեր էդ կողմով տ՚անցնի,
Մարդ ղրկին վանք, վանահոր ասին.
— Ինչ վախտ Մհեր քեզ մոտ գա,
Կամ վանքի մոտով անցնի,
Մեզ էն սհաթ իմաց տուր:
Նրանց միտք էն էր՝
Մհերի ճամփան փակեն,
Մհեր բռնեն, սպանեն:


Քեռի Թորոս առջևեն կերթար,
Մհեր, Ձենով Հովան՝ հետևեն,
Օրը մթնել էր,
Լեռնալանջով իջան ձոր:
Թորոս տեսավ՝ գերաններ դրած,
Իրենց ճամփան փակեր են:
Էդ որ տեսավ, կայնավ,
Մհեր հարցուց.— Քեռի, ինչո՞ւ կայնար:
— Էհ, որդի,— պատասխան Էտուր Թորոս,-
Ես միշտ ասեր եմ,
Որ քարն ու քոլն էլ մեզ հակառակ են,
Գերաններ գցեր, ճամփան փակեր են:
Էդ թակարդ վանահոր սարքածն էր.
Էդպես էր արե, որ էնոնք ճամփան մաքրելուց դադրեն,
Հասնեն վանք, քնեն,
Թշնամիք ջան, բռնեն-սպանեն,
Մհեր ասաց,— Փակ քացել չէ՞ղնի, Քեռի:
— Կէղնի, ինչու չէ,— ասաց Թորոս,—
Քո տեղ թե Դավիթն էղներ,
Գերաններ նիզակով կըտայի էնոր,
էն կառներ, կըթալեր դեն,
Ճանփան կըբացվեր, կերթենք:
— Քեռի Թորոս,— ասաց Մհեր,
— Հիմիկ դու ինձ փորձի:
Թորոս մի գերան առավ նիզակի ծերին,
Գլխի վերևով պարզեց, ասաց,
— Առ, Մհեր, շպրտի դեն:
Մհեր առավ, շպրտեց ձոր:
Քեռին տվեց, Մհեր շպրտեց,
Քեռին տվեց, Մհեր շպրտեց,
Մինչև կես գիշեր ճամփան բացին,
Գացին հասան վանք:


Վանահեր Էնոնց սենեկ մի տվեց,
Հաց դրեց, հաց կերան,
Դադրեր ին, պառկան, քնան:
Հենց որ էդոնք քնան,
Վանահեր էլավ, գաղտուկ
Իմաց տվեց յոթ թագավորին,
Թե Մհեր քներ է, էկեք:


Լուս չէր բացվե, Թորոս զարթնավ,
Տեսավ՝ զորք էկե, ճամփեք փակե,
Վանք փաթթեր է, նստե՝
Սաղ էլ սիպտակ շապիկ հագած:
Շատեր էլ ձիեր հեծած,
Դեսուդեն կըքշեն, կըբոռան՝
«Վարավուրդ արեք՝ Մհեր չփախչի»:
Մոտեցավ, Մհեր բոթեց, ասաց.
Մհե՛ր, Մհե՛ր, վեր էլի:
Մհեր զարթնավ, ասաց.
- Հը, ի՞նչ կա, քեռի, ի՞նչ է պատահե:
— Չէ՛ ես կասեմ, լաո ,— ասաց Թորոս,-
Մենակ քարեր լեզու չունեն,
Համա էնոնք էլ մեզ թշնամի են,
Վեր էլի, մի դուրս նայե:
Մհեր էլավ, նայեց, տեսավ
Զորք էկե, ճամփեք փակե,
Վանք փաթթեր է, նստե՝
Սաղ էլ սիպտակ շապիկ հագած,
Անհամար խարույկներ կվառվեն,
Կանաչ-կարմիր բոցեր էլած
Գահի մտնեն ներս, իրենց կուլ տան:


— Քեռի Թորոս,— ասաց Մհեր,—
Դու և Ձենով Հովան
Ձեր ձիեր հեծեք, գացեք տուն,
Մութ է, ձեզ չեն տեսնի,
Ես կըմտնեմ զորքի մեջ,
Աստված յա ինձ կտա, յա էնոնց:
— է՜հ, որդի,— ասաց Քեռի Թորոս,—
Քո տեղ թե որ Դավիթ էղներ,
Կարող էր էդպես աներ,
Դու տղա ես, մի էրթա:
— Չէ,— ասաց,— Քեռի, վեր էրթանք:
Ու վեր կացան:


Մհեր գնաց, հեծավ իր ձին,
Թուրը քաշեց, ընկավ զորքի մեջ,
Աջու զարկեց, ձախու զարկեց,
Զորք կոտորեց, քշեց,
Ինչպես էլած զորեղ քամին
Մղմեղի երամ կըքըշի:
Թորոս, Հովն Էդ որ տեսան,
Իրենք Էլ եռանդի Էկան,
Առան մեկ-մեկ մի ջոջ գերան,
Ընկան զորքի մեջ, ջարդին:
Մհեր տեսավ հանկարծ,
Յոթ գազ երկան մի գերան,
Քեռի Թորոս առած ձեռ,
Կըդնի զորքի քամկին,
Կըքշի կըթափի անդունդք:
Հովան էլ մի կողմից կանի էդ:
— էդ ի՞նչ կանեք,— ասաց Մհեր,—
Թուրը թողած, փետով կըջարդեք:
— Երդում եմ էրե,— ասաց Թորոս,—
Քո հորից ետ սուր չառնեմ իմ ձեռ,
Սրի փոխարեն գերան առա,
Որ քիչ օգնեմ քեզ:
Կալի մեջ դու հաշան կանես,
Խուրձեր ցաք-ցրիվ կըտաս,
Մենք էլ փեշեր վրա կըթալենք:


Էդպես մի լավ ջարդ տվեցին,
Զորքի քոք կտրին, պրծան,
Դարձան էկան վանք:
Մհեր վանահոր գտավ, բերեց,
Մե ձեռքով բանցրցուց ,վանքի սուն,
Մեկել ձեռով բռնեց Վանահոր մազեր,
Գլուխ դրեց սան տակ,
Սուն բաց թողեց վրեն, ասաց.
— Անիծվի Էն մարդ, ով սրանից ետ
Էս վանք Մատղավանք կոչի,
Սրանից եդ վանքի անուն
Մատնավանք պիտի Էղնի,
Քանի որ վանահեր մատնություն արեց:


Էլան ապա խաղաղ, հանգիստ
Ձիեր հեծան, էկան Սասուն: