Սասունցի Դավիթ III:2

From armeniapedia.org
Revision as of 12:41, 16 February 2006 by Envoy (talk | contribs)
Jump to: navigation, search

<- Եդ Սասունցի Դավիթ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԴԱՎԻԹ ԵՎ ԽԱՆԴՈԻԹ

Ա. ԴԱՎԹԻ ԱՄՈԻՍՆՈՒԹՅՈԻՆԸ

1
Դավիթ որ Մըսրա Մելիք հաղթեց,
Ձեն ի ձեն գնաց, աշխարհ բռնեց,
Գնաց, հասավ Կաղզվան,
Ընկավ Խանդութ խաթունի ականջ:
Խանդութի հոր անուն Վաչո էր,
Մոր անուն՝ Մարջո.
Ւնք շատ խորոտ էր:
Քառսուն փահլևան էդ լսած, էկած,
Յոթ տարի էնտեղ նստեր,
Էնոր սիրուն կուտեն, կըխմեն,
Որ իրենցից մեկին հավներ, առներ:
Համա էն մարու խոսք չէր տվե,
Քառսուն թագավորի խոսք կոտրեր էր,
Ւր գորա մարդ չկար էնոնց մեջ:
Դավթի անուն որ լսեց,
Որ իմացավ էն կտրիճ փահլևան է,
Մըսրա Մելիք սպաներ,
Սասնա ժողովուրդ ազատե,
Սիրահարվավ Դավթին,
Կուզեր էնոր առներ:
Ւնք զենք ասաց,
«Իմն օր կա՝ Դավիթն է,
Իմն օր չկա՝ Դավիթն է,
Էսոնք ինչ մարդ են, որ էսոնցմե առնեմ:
Լավ է խաբար տամ Դավթին,
Քաշեմ բերեմ Կաղզվան,
Տեսնեմ ի՞նչ տղամարդ է,
Էն էլ ինձ նման կտրիճ է, թե՝ չէ¦:


Էլավ, կանչեց գուսաններ, ասաց.
— Գուսաններ, օրական դուք ի՞նչ կառնեք:
— Խաթուն, աշըղութեն է,— ասին,—
Մենք ինչ գինանք, որ ասենք,
Օր կա շատ կառնենք, օր կա քիչ,
Օր կա մեկ արծաթ, օր կա երկու:
Խանդութ խաթուն ասաց.
— Ես ձեզ գործի կուզեմ դնե:
— Ինչ գործ, խաթուն,— ասին գուսաններ:
Ասաց,— Դուք էլեք գացեք Սասուն, դարձեք,
Քանի օր գացիք, էկաք,
Օրական ձեզ մեկ ոսկի կըտամ:
Գուսաններ շատ ուրախացան,
Շուտ էլան, բռնին Սասնա ճամփեն:
Խանդութ հարցուց.— Ո՞ւր կերթաք:
Գուսաններ ասին,— Խաթուն, դու չասիր,
Էկեք գացեք Սասուն, դարձեք:
Խանդութ ասաց,— Աստված ձեր տուն չավրի,
Սասուն ինչու կերթաք,
Չէ, ձեզ բանի կըճամփեմ,
Հո, պարապ չե՞ք էրթա, դառնա:
Գուսաններ ասին,— Ւնչի՞ կըճամփես:
Խանդութ ասաց,
— Կէրթաք Սասուն, Դավթի մոտ,
Կէրթաք, ,կընստեք Էնոր օդեն,
Իմ գովք կանեք Էնոր առեջ,
Թե հասկացավ՝ կըգա ինձ տեսության,
Թե չէ՝ գլուխը քար, երեսը պատ,
Էն ինձի էլ ըսկի պետք չէ:
Գուսաններ ասին.— Մեր գլխի վրա, խաթուն,
Կերթանք քո գովք կանենք Դավթին:
Խանդութ մի բուռ ոսկի տվեց էնոնց,
Գուսաններ էլան, առան տամբուրեք,
Ընկան ճամփա՝ դեպի Սասուն:


2
Գացին, հասան Խլաթա քաղաք,
Խլաթա մարդեր հարցրին.
— Ուստի կըգաք:
Էնոնք ասին,— Գուսաններ ենք,
Գեղե-գեղ ման կըգանք, հաց կաշխատենք:
Ասին.—Մի երգ ասեք, արծաթ կըտանք:
Գուսաններ կայնան պալատի առեջ,
Տամբուրներ առան ձեռներ, երգին:
Էդ քաղքի թագավոր Չմշկիկ Սուլթանն էր,
Մարդ մեռե, ինք նստե թագավոր:
Գուսանների երգ լսեց, հավնավ,
Պալատից էլավ դուրս, հարցուց.
— Ուր կէրթաք, գուսաններ:
Ասին,— Խանում, աստծուց պահենք,
Քեզնից չենք կարա պահի,
Կերթանք Սասուն քաղաք.
Որ Խանդութի գովք անենք Դավթին:
Չմշկիկ Սուլթան լսեր էր Դավթի քաջութեն,
Էն էլ կուզեր Դավիթ առներ,
Թուղթ մի գրեր, ղրկեր էր Սասուն,
Թե՝ «Դավիթ, արի, ինձ առքե կնիկ»:
Համա գուսաններին բան չասաց,
Միտք արեց, թե՝ «Գուսաններ թող էրթան,
Դավթին բերեն, ես ձեռնեն առնեմ»:
Ասաց.— Բարով էրթաք, գուսաններ,
Թող աստված ձեր մուրազ կատարի:
Էրկու մարդ Էլ կանչեց,
Դրեց ճամփի վրա, պատվիրեց,
«Դուք Էստեղից չէրթաք
Դավիթ անունով տղա թե գիկա,
Առեք, բերեք մոտ ինձ,
Ասեք թագավոր կըկանչե:


Գուսաններ Խլաթա քաղքից էլան,
Գացին, հասան Ալաշկերտ,
Ալաշկերտից անցան, գացին Մանազկերտ,
Մանազկերտից գացին Մուշ,
Զարգեցին Մշու դաշտ անցան,
Մտան Սասնա քաղաք:
Տեսան մեյդան ճժեր կըխաղան:
Հարցրին,— ճժեր, Դավթի տուն ո՞ր մեկն Է:
Ճժեր մոտեցան Էնոնց, ասին,
— Էն ջոջ բերդ կըտեսնե՞ք,
Դավիթ էնտեղ կընստի,
Էկեք, ձեզ տանենք Դավթի տուն:
Տեսան փետեր կան նրանց ուսից կախ,
Փետի վրա էլ ականջներ կպուկ,
Ասին.— էդ ի՞նչ եք կախե փիճից:
Գուսաններ ասին.— էդոնք տամբուրա են:
Ասին,— Տամբուրան ի՞նչ է:
Ասին,— Տամբուրի մեջեն ձեն կէլնի անուշ-անուշ:
Ասին,— Մի հանեք, լսենք նրա ձեն:
Գուսաններից մեկ տամբուրեն առավ ձեռ,
Թազանեն զարկեց, անուշ ձեն հանեց:
— Վա՜յ,— ասին ճժեր,— էդ ի՞նչ տեսակ փետ է,
Որ ձեն կէլնի մեջեն:
Թափան գուսանների վրեն,
Որ տամբուրեն առնեն:
Քեռի Թորոս տեսավ, Էկավ,
Էդ ճժերի վրա հերսոտավ, ասաց,
— Ա~յ, իմկնի Սասնա ծռեր,
Էդ ի՞նչ կանեք,
Դուք ըսկի բան չեք տեսեր,
Էդ գուսաններ են, տամբուրներ են,
Արեք էդոնց տանենք մեր օդեն կոնախ,
Թող տամբուրա զարկեն, խաղ ասեն,
Մենք լէ ականջ անենք, խնդանանք:


Գուսան ասաց,— Քեռի Թորոս, դու ո՞վ ես:
Մենք էկեր ենք, էրթանք Դավթի տուն:
Ասաց,— Դուք ի՞նչի կէրթաք Դավթի տուն:
Ասաց,— Կէրթանք՝ Խանդութի գովք անենք,
Որ Դավիթ հավանե, իրեն կնիկ առնե:
Դավիթ ո՞ւր է, Դավիթ ո՞ւր է,
Մեզ Դավթի օդեն տարեք:
Դավիթ տուն չէր, նեջիր էր գացե:
Քեռի Թորոս ասաց,— Դավիթ ես եմ,
Արեք, էրթանք տուն,
Ինչ որ կասեք, իմ առեջ ասեք:
Գնացին տուն, նստան,
Հաց բերել տվեց, հաց կերան, պրծան:
— Դե,— ասաց,— գուսաններ, ձեր երգ ասեք:
Գուսաններ տամբուրներ առան ձեռ,
Լարեր զլին, երգեցին անո՜ւշ-անո՜ւշ,
Հետո դարձան Խանւդութի գովք արին:
Քեռի Թորոս հարցուց,
— Գուսաններ, Էդ Խանդութ որտե՞ղն Է:
Գուսաններ ասին,— Կաղզվան Է,
Վաչո-Մարջոյի աղջիկն Է:
Քեռի Թորոս Էլավ,
Էդոնց մեկ-մեկ ճլոտ էզար,
Տամբուրեք առավ, տվեց գետին, կոտրեց, ասաց,
— Ճժեր, էդոնք էկեր են իմ եղնիկի սիրտ ավրեն,
Տղեն խափեն, տնից հանեն,
Էլեք, էդոնց ծեծեք, արեք դուրս:
Ճժեր էլան, ծեծեցին, արին դուրս:
— Դե, գացեք,— ասաց,— ձեր հեր անիծած,
Գացեք, Խանդութին խաբար տարեք:


Գուսաններ քաղքից էլան դուրս,
Քաղքի տակ կամուրջ մի կար,
Գացին կամրջի գլուխ կայնան,
Միտք արին, ասին,,
«Կէղնի մենք Խանդութի ասած չարինք,
Որ մեր տամբուրներ ջարդին,
Մեզ լե ծեծին, քաղքից հանին:
— Չէ ,— ասաց ջահել գուսան,—
Խանդութ մեզ էդպես պատվիրեց:
— Ախպեր,— ասաց մեկել գուսան,—
Ապա էդոնք ծո՞ւռ են,
Ինչի՞ մեզ ծեծին, քաղքից հանին: