Difference between revisions of "Սասունցի Դավիթ III:2"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
Line 90: Line 90:
 
:Գուսանների  երգ լսեց,  հավնավ,  
 
:Գուսանների  երգ լսեց,  հավնավ,  
 
:Պալատից  էլավ  դուրս,  հարցուց.
 
:Պալատից  էլավ  դուրս,  հարցուց.
: —  Ուր  կէրթաք, գուսաններ:
+
:—  Ուր  կէրթաք, գուսաններ:
 
:Ասին,—  Խանում,  աստծուց պահենք,  
 
:Ասին,—  Խանում,  աստծուց պահենք,  
 
:Քեզնից  չենք կարա  պահի,  
 
:Քեզնից  չենք կարա  պահի,  
Line 139: Line 139:
 
:Քեռի  Թորոս  տեսավ,  Էկավ,  
 
:Քեռի  Թորոս  տեսավ,  Էկավ,  
 
:Էդ ճժերի վրա հերսոտավ,  ասաց,
 
:Էդ ճժերի վրա հերսոտավ,  ասաց,
: —  Ա~յ,  իմկնի  Սասնա  ծռեր,  
+
:—  Ա~յ,  իմկնի  Սասնա  ծռեր,  
 
:Էդ  ի՞նչ  կանեք,  
 
:Էդ  ի՞նչ  կանեք,  
 
:Դուք ըսկի բան չեք տեսեր,  
 
:Դուք ըսկի բան չեք տեսեր,  
Line 498: Line 498:
  
 
:'''5'''
 
:'''5'''
 +
 +
:Դավիթ Քուռկիկ Ջալալին քշեց,  գնաց,
 +
:Հասավ Մշո  դաշտի  ծըծմակաքիթ,
 +
:Անկե  անցավ, իրիկվա վախտ  մտավ Խլաթ,
 +
:Խլաթա  կամուրջ  տի  անցներ,  Էրթեր,
 +
:Երկու մարդ կանգնին  դեմ:
 +
:Ասին,—Դու ո՞վ ես:
 +
:Ասաց. —  Ես  Դավիթն  եմ:
 +
:Ասին.֊  Չլինի՞ Սասնա  Դավիթ  դու ես:
 +
:Ասաց.—  Հա,  Սասնա  Դավիթ  ես  եմ:։
 +
:Ասին.— Հրամեցի,  մեր թագավոր  կըկանչե:
 +
:Դավթին  առան,  տարան  պալատ:
 +
 +
 +
:Չմշկիկ  Սուլթան  շորեր  հագավ,
 +
:Գլուխ  կապեց,  էկավ Դավթի  առեջ:
 +
:Դւսվիթ ,տեսավ կնիկարմատ  է,  թագավոր չկա:
 +
:Ասաց.—  Թագավոր ո՞ւր  է:
 +
:Չմշկիկ  Սուլթան  ասաց.
 +
:—  Դավիթ,  թագավոր ես եմ,
 +
:Թագավոր վախճանվեր է:
 +
:Դավիթ  ասաց,—  Ձին քաշեք դուրս,  ես էրթամ:
 +
:Ասաց.—  Դավիթ,  էսօր, ինձ հյուր էղի,
 +
:Մութն  է,  գիշեր մնա,  առավոտ կէրթաս:
 +
:Ասաց,—  Չէ,  կէրթամ,  ինձ ճամփից մի  գցի:
 +
:Ասաց,—  Ես գիտեմ,  դու Խանդութի  համար կէրթաս,
 +
:Համա  էն իմ  ճըկըթի բարա  չի  էղնի:
 +
:Դավիթ,  քեզ  կըխաբեն,  տանեն,  վնասեն,
 +
:Մի  էրթա,  արի  ինձ  առ,  մնա  էստեղ,
 +
:Համ  թագավորի  կնիկ  եմ,
 +
:Համ  Էլ  լավ կնիկարմատ:
 +
:Չմշկիկ  Սուլթան ճշմարիտ,
 +
:Շատ  գոզալ  փահլևան  Էր:
 +
:Դավիւթ ասաց,—  Չէղնի,  տի  էրթամ:
 +
:Չմշկիկ  Սուլթան  ասաց,—  Դավիթ, մի  հակառակի,
 +
:Նստի,  հաց  կեր,  հետո  ուր  կէրթաս,  գնա:
 +
:Դավթին խաբեց, տարավ  իր  սենեկ,
 +
:Շատ  պատիվ,  հարգանք  տվեց,
 +
:Կերան,  խմեցին,  Էլան մեկտեղ  քնան:
 +
:Մնաց  մինչև  առավոտ:
 +
:Առավոտ  Դավիթ փոշմանեց  իր արած,
 +
:«Էդ Ի՞նչ բան  Էր,—  ասաց,—  ես բռնեցի,
 +
:Պըտի  մեր  ազգ  չխաբվեր,
 +
:Ես ինչո՞ւ խաբվա  մեկ  կնկա  ապով»:
 +
:Էլավ դուրս,  ձին հեծավ,  որ  էրթա,
 +
:Չմշկիկ  Սուլթան իմացավ,  ասաց,
 +
:—Դավիթ,  կէրթաս,  հա՞,
 +
:Էկար, ինձ խաբեցիր,  թողիր,  կէրթաս,
 +
:Դե  կեցի...  ու ինադ ընկավ  հետ:
 +
:Դավիթ քշեց Քուռկիկ  Ջալալին,  գնաց:
 +
 +
 +
:'''6'''
 +
 +
:Իրիկվա  վախտ  Դավիթ հասավ Կաղզվան:
 +
:Խանդութ Դավթի  ճամփեն  կըպահեր:
 +
:Մեկել  աղախին  նայեց  դուրս,  ասաց.
 +
:—    Խաթուն,  տես  ահա,  մի  ձիավոր՝ մեջ  երկինք,
 +
:Մեջ գետինք  գիկա,  հազիվ կէրևա:
 +
:Խանդութ խաթուն  էլավ նայեց, տեսավ՝
 +
:Կրակ  մեջ  երկինք,  մեջ  գետինք  կըտար,
 +
:Թոզ-դուման ձիու ոտաց  տկեն  կէլներ,
 +
:Ասաց, «Կա-չկա  էս  Դաւվիթն  է»:
 +
:Կանչեց,—  Գորգիս,  դարպասներ  զարկ,
 +
:Շուտով ձիավոր  մի  գիկա:
 +
:Գորգիզ լե  կանչեց.
 +
:—    Համդոլ,  դարպասներ  զարկ,
 +
:Շուտով  ձիավոր  մի  կիգա,
 +
:Քո  շնորհք  շանց  տուր,  նոր դարպասներ բաց.
 +
:Խոսք  դեռ  բերանն Էր,  Դավիթ վրա հասավ,
 +
:Համա Համդոլ  դարպասներ փակեց:
 +
 +
 +
:Դավիթ  ձիով շրչեց բերդի բոլոր,
 +
:Գնաց  առջև Խանդութ խաթունի  պատուհան,
 +
:Խանդութ խաթուն  Էնտեղ  նստուկ,  դուրս  կընայեր,
 +
:Տեսավ  Դավիթ  ինչքան որ կըպատմեն,
 +
:Դեռ յոթ անգամ  ավել  է:
 +
:Ուրախացավ,  խելք  գնաց,
 +
:Խնձոր մի  էզար Դավթին:
 +
:Դավիթ  խնձոր բռնեց  վեր ձիուն,
 +
:Խնդացավ վեր խնձորին:
 +
:Նայեց  Խանդութ խաթուն,  տեսավ,
 +
:Գուսաններ ինչքան  որ  գովեր են,
 +
:Հլա  էնոր կես չեն ասեր:
 +
:Էնտեղեն  էկավ,  որ մտնի  պալատ,
 +
:Տեսավ    դարպասներ փակ են .
 +
:Ասաց.—  Դուռ բացեք:
 +
:Համդոլ  ասաց,—  Չեմ բանա,
 +
:Դուռ  որ  կողպեր  ենք,
 +
:Էլ  չենք  բանա,  էդ Խանդութի  օրենքն  է,
 +
:Խանդութ խաթուն  հրամանք  արե,
 +
:Որ  մթնի՝  դուռ չբանանք:
 +
:Մրնչև  առվոտ  կըմնաս  Էստեղ,
 +
:Առավոտ  դուռ  կըբանամ,  կըգաս  ներս:
 +
:Դւսվիթ  ասաց.—  Դարպասչի,  դուռ բաց:
 +
:Համդոլ  ասաց.—  Դու  ի՞նչ մարդ ես
 +
:Դավիթ ասաց,—  Իմ ինչ մւսրդ Էղնել  քեզ ի՞նչ,
 +
:Ես  Խանդութ խաթունի  սիրով կըվառիմ,
 +
:Թե  որ  դարպասներ չես բանա,
 +
:Քո  մատ  հան  ես պագեմ,
 +
:Իմ փափագ առնեմ, իմ սիրտ  հովանա,
 +
:Նոր առավոտ  դուռ  բաց:
 +
 +
 +
:Համդոլ  իր մատ  դռան ծակից  հանեց,
 +
:Դավիթ մատ բռնեց քամեց,  եղունգ Էթալ,
 +
:Ոտների  բթերից ջղեր կըտրավ՝ էկավ:
 +
:Ասաց,—  Կըբացե՞ս,  թե՝ չէ:
 +
:Ասաց,—  Աման,  իմ մատ  կոտրավ,
 +
:Իմ մատ թող,  դուռ բանամ:
 +
:Դավիթ  մատ թողեց,  էն դուռ բացեց:
 +
:Դավիթ տեսավ՝ զոռբա,  այլակերպ  մի  մարդ,
 +
:Մի  պռունկ  վեր դարգահի  շեմուց,
 +
:Մեկ՝ իջե  ներքև,  կախվե  գետին:
 +
:Դավիթ միտք  արավ.
 +
:«Ինչ Մորեն  մեկներ եմ,
 +
:Մարդու բարև չեմ տվե:
 +
:Թե բարև տամ, տէլնի խոց
 +
:Ընկնի իմ սիրտ, ինձ  վառի,
 +
:Թե բարև չտամ,  անցնեմ    էրթամ,
 +
:Վախեմ էս մարդ ինձ սպանի»:
 +
:Բարև տվեց,  անցավ ներս,
 +
:Դարպասապահ բարևն  աոավ,
 +
:—  Տո մարդ, քո  անունն ի՞նչ է, —  հարցուց Դավիթ:
 +
:Ասաց.—  Իմ  անուն Հաւմդոլ  է:
 +
:Ասաց.–  Ես լէ  Մհերի տղա  Դավիթն  եմ:
 +
:Ինչ Մորե մեկներ եմ, մինչև էսօր
 +
:Մ արդու բարև չեմ տվե,
 +
:Էսօր  Համդոլն  եմ տեսե,
 +
:Ահու  բարև եմ տվե:
 +
:Համդոլ դարձավ, ասաց.
 +
:—  Էս  քառսուն տարի  կա՝
 +
:Էստեղ  դարպասապահ  եմ,
 +
:Մարդու  բարև չեմ  առե,
 +
:Էսօր  զԴավիթն եմ  տեսե,
 +
:Ահու  բարևն  եմ  առե:
 +
:Դավիթ ասաց.—  Օրհնյալ  է աստված,
 +
:Չէ՞ դու ահու  իմ բարև  առար,
 +
:Թող ես  էլ  ահու  քեզ բարև ,տամ.
 +
:Թե  դու ահու  իմ բարև չառներ,
 +
:Տ՚ելներ խոց, ընկներ իմ սիրտ, ինձ տ՝սպաներ,
 +
:Դավիթ հարցուց.—  Համդոլ,
 +
:Էդ ի՞նչ գուրզ է  դրել  են քո  ձեռ:
 +
:Գուրզ ձեռքեն  առեց,  շպրտեց,
 +
:Մինչև  էսօր հլա կէրթա:
 +
:Ասաց,— Համդոլ,  իմ ձին  տար  ախոռ:
 +
:Ասաց.—  Դավիթ, տեղ չունեմ:
 +
:Ասաց.—  Ինչի  տեղ չունես:
 +
:Ասաց.—  Քառսուն  ուզընկան  էկած,
 +
:Խանդութ խաթունի  համար  էն  էկած,
 +
:Էնոնց  ձիանքն  են կապած՝ ախոռ:
 +
:Ասաց.—  Համդոլ,  որ  էդպես  է,
 +
:Դու ձիու սանձ բերնից հան, ներս արա,
 +
:Թե  կարաց,  թող իրեն  տեղ  անի,
 +
:Թե չէկարաց, թող մնա դուրս:
 +
:Համդոլ Քուռկիկ Ջալալին ներս արավ,
 +
:Քուռկիկ Ջալալին  ծառս  Էղավ,  խրխնջաց,
 +
:Ձիանք  տվեց  դես,  տվեց դեն,
 +
:Տարավ գոմի մի  քունջ  ժողվեց,
 +
:Ինք  գնաց,  ամենու գարին  կերավ:
 +
:Համդոլ  ասաց.  «Ձին  ձիանք  հաղթեց,
 +
:Տիրվանք՝ մնաց  աստված»:
 +
:Խաբար  ղրկեց  Խանդութ խաթուն,  թե՝
 +
:«Ձին իր հունար խարջեց,  մնաց՝ Դավիթ»:
 +
 +
 +
:Դավիթ վռազ վեր  Էլավ Խանդութի  սենեկ,
 +
:Տեսավ,  դռան առեջ  մի մարդ կայնուկ:
 +
:Հարցուց.—  Տո  տղա,  քո  անուն  ինչ  տէղնի:
 +
:Ասաց.—  Իմ  անուն    Գորգիզ  է:
 +
:Ասաց.—  Ես էլ Սասունցի Դավիթն  եմ,
 +
:Խանդութ խաթունի համար  եմ էկե,
 +
:Շուտ  արա,  դուռ բաց, Գորգիզ:
 +
:Ասաց,—  Որ  Խանդութ  խաթուն  առար,
 +
:Ինձ կանես  քեզ քավոր,
 +
:Ասաց.—  Կանեմ, քավոր  Գորիզ,
 +
:Շուտ  արա,  դուռ բաց:
 +
 +
 +
:Գորգիզ  դուռ  էբաց, Դավիթ  մտավ ներս,
 +
:Բարև տվեց, Խանդութ բարև  առավ,
 +
:Առաջ  էկավ,  ձեռ բռնեց,
 +
:Տեղ  շանք  տվեց,  որ նստի,
 +
:Դե,  ջահել  տղա  էր,  չդիմացավ,
 +
:Ձեռ  թալեց  Խանդութ խաթուն  գրկեց,
 +
:Ճակատ  պագեց,  երեսներ  պագեց,
 +
:Հետո  դարձավ, դոշի մեջտեղ պագեց:
 +
:Որ  դոշի  մեջտեղ պագեց,  Խանդութ ,ըռկավ,
 +
:Բռուցք  մի  էզար  Դավթի  քիթ-բերան:
 +
:Ինչ աղբուր  ջուր կըթալի,
 +
:Արուն-արնուճուր բերնեն թալեց դուրս:
 +
:Ասաց.—  Դավիթ,  դու քո  հոր կտրիճն  ես,
 +
:Ես  էլ իմ հոր  կտրիճն  եմ.
 +
:Ներս  մտար ինձ գրկեցիր,
 +
:Քո  ճամբի  խաթեր,  քեզ հալալ  էր.
 +
:Դարձար,  իմ ճակատ  պագեցիր,
 +
:Քո սիրու խաթեր, քեզ հալալ էր.
 +
:Իմ  երեսներ  պագեցիր,
 +
:Քո ջահելության  խաթեր, քեզ հալալ էր,
 +
:Դու ինչո՞ւ իմ  դրոշի  մեշտեղ պագեցիր,
 +
:Դու խոյա  Շըբգան Խորասականի,
 +
:Լոռա  Հըմզա  փահլիվանների  գլուխն  ես բերե ,
 +
:Որ էվել պագ  կ՚առնես իմ մոտեն:
 +
:Դավիթ ասաց.—Խանդութ խաթուն,
 +
:Երդում  կանեմ աստված,
 +
:Որ քեզ չըտանեմ  էստեղեն,
 +
:Մինչև քենե  փոխ  չառնեմ:
 +
:Մեկ  էլ  աստված խնդիրք  կանեմ՝
 +
:Ինչքան  աստղ կա  երկինք,
 +
:Էնքան  դուշման  կա  վեր քո հոր կռիվ:
 +
 +
 +
:'''7'''

Revision as of 13:13, 16 February 2006

<- Եդ Սասունցի Դավիթ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԴԱՎԻԹ ԵՎ ԽԱՆԴՈԻԹ

Ա. ԴԱՎԹԻ ԱՄՈԻՍՆՈՒԹՅՈԻՆԸ

1
Դավիթ որ Մըսրա Մելիք հաղթեց,
Ձեն ի ձեն գնաց, աշխարհ բռնեց,
Գնաց, հասավ Կաղզվան,
Ընկավ Խանդութ խաթունի ականջ:
Խանդութի հոր անուն Վաչո էր,
Մոր անուն՝ Մարջո.
Ւնք շատ խորոտ էր:
Քառսուն փահլևան էդ լսած, էկած,
Յոթ տարի էնտեղ նստեր,
Էնոր սիրուն կուտեն, կըխմեն,
Որ իրենցից մեկին հավներ, առներ:
Համա էն մարու խոսք չէր տվե,
Քառսուն թագավորի խոսք կոտրեր էր,
Ւր գորա մարդ չկար էնոնց մեջ:
Դավթի անուն որ լսեց,
Որ իմացավ էն կտրիճ փահլևան է,
Մըսրա Մելիք սպաներ,
Սասնա ժողովուրդ ազատե,
Սիրահարվավ Դավթին,
Կուզեր էնոր առներ:
Ւնք զենք ասաց,
«Իմն օր կա՝ Դավիթն է,
Իմն օր չկա՝ Դավիթն է,
Էսոնք ինչ մարդ են, որ էսոնցմե առնեմ:
Լավ է խաբար տամ Դավթին,
Քաշեմ բերեմ Կաղզվան,
Տեսնեմ ի՞նչ տղամարդ է,
Էն էլ ինձ նման կտրիճ է, թե՝ չէ¦:


Էլավ, կանչեց գուսաններ, ասաց.
— Գուսաններ, օրական դուք ի՞նչ կառնեք:
— Խաթուն, աշըղութեն է,— ասին,—
Մենք ինչ գինանք, որ ասենք,
Օր կա շատ կառնենք, օր կա քիչ,
Օր կա մեկ արծաթ, օր կա երկու:
Խանդութ խաթուն ասաց.
— Ես ձեզ գործի կուզեմ դնե:
— Ինչ գործ, խաթուն,— ասին գուսաններ:
Ասաց,— Դուք էլեք գացեք Սասուն, դարձեք,
Քանի օր գացիք, էկաք,
Օրական ձեզ մեկ ոսկի կըտամ:
Գուսաններ շատ ուրախացան,
Շուտ էլան, բռնին Սասնա ճամփեն:
Խանդութ հարցուց.— Ո՞ւր կերթաք:
Գուսաններ ասին,— Խաթուն, դու չասիր,
Էկեք գացեք Սասուն, դարձեք:
Խանդութ ասաց,— Աստված ձեր տուն չավրի,
Սասուն ինչու կերթաք,
Չէ, ձեզ բանի կըճամփեմ,
Հո, պարապ չե՞ք էրթա, դառնա:
Գուսաններ ասին,— Ւնչի՞ կըճամփես:
Խանդութ ասաց,
— Կէրթաք Սասուն, Դավթի մոտ,
Կէրթաք, ,կընստեք Էնոր օդեն,
Իմ գովք կանեք Էնոր առեջ,
Թե հասկացավ՝ կըգա ինձ տեսության,
Թե չէ՝ գլուխը քար, երեսը պատ,
Էն ինձի էլ ըսկի պետք չէ:
Գուսաններ ասին.— Մեր գլխի վրա, խաթուն,
Կերթանք քո գովք կանենք Դավթին:
Խանդութ մի բուռ ոսկի տվեց էնոնց,
Գուսաններ էլան, առան տամբուրեք,
Ընկան ճամփա՝ դեպի Սասուն:


2
Գացին, հասան Խլաթա քաղաք,
Խլաթա մարդեր հարցրին.
— Ուստի կըգաք:
Էնոնք ասին,— Գուսաններ ենք,
Գեղե-գեղ ման կըգանք, հաց կաշխատենք:
Ասին.—Մի երգ ասեք, արծաթ կըտանք:
Գուսաններ կայնան պալատի առեջ,
Տամբուրներ առան ձեռներ, երգին:
Էդ քաղքի թագավոր Չմշկիկ Սուլթանն էր,
Մարդ մեռե, ինք նստե թագավոր:
Գուսանների երգ լսեց, հավնավ,
Պալատից էլավ դուրս, հարցուց.
— Ուր կէրթաք, գուսաններ:
Ասին,— Խանում, աստծուց պահենք,
Քեզնից չենք կարա պահի,
Կերթանք Սասուն քաղաք.
Որ Խանդութի գովք անենք Դավթին:
Չմշկիկ Սուլթան լսեր էր Դավթի քաջութեն,
Էն էլ կուզեր Դավիթ առներ,
Թուղթ մի գրեր, ղրկեր էր Սասուն,
Թե՝ «Դավիթ, արի, ինձ առքե կնիկ»:
Համա գուսաններին բան չասաց,
Միտք արեց, թե՝ «Գուսաններ թող էրթան,
Դավթին բերեն, ես ձեռնեն առնեմ»:
Ասաց.— Բարով էրթաք, գուսաններ,
Թող աստված ձեր մուրազ կատարի:
Էրկու մարդ Էլ կանչեց,
Դրեց ճամփի վրա, պատվիրեց,
«Դուք Էստեղից չէրթաք
Դավիթ անունով տղա թե գիկա,
Առեք, բերեք մոտ ինձ,
Ասեք թագավոր կըկանչե:


Գուսաններ Խլաթա քաղքից էլան,
Գացին, հասան Ալաշկերտ,
Ալաշկերտից անցան, գացին Մանազկերտ,
Մանազկերտից գացին Մուշ,
Զարգեցին Մշու դաշտ անցան,
Մտան Սասնա քաղաք:
Տեսան մեյդան ճժեր կըխաղան:
Հարցրին,— ճժեր, Դավթի տուն ո՞ր մեկն Է:
Ճժեր մոտեցան Էնոնց, ասին,
— Էն ջոջ բերդ կըտեսնե՞ք,
Դավիթ էնտեղ կընստի,
Էկեք, ձեզ տանենք Դավթի տուն:
Տեսան փետեր կան նրանց ուսից կախ,
Փետի վրա էլ ականջներ կպուկ,
Ասին.— էդ ի՞նչ եք կախե փիճից:
Գուսաններ ասին.— էդոնք տամբուրա են:
Ասին,— Տամբուրան ի՞նչ է:
Ասին,— Տամբուրի մեջեն ձեն կէլնի անուշ-անուշ:
Ասին,— Մի հանեք, լսենք նրա ձեն:
Գուսաններից մեկ տամբուրեն առավ ձեռ,
Թազանեն զարկեց, անուշ ձեն հանեց:
— Վա՜յ,— ասին ճժեր,— էդ ի՞նչ տեսակ փետ է,
Որ ձեն կէլնի մեջեն:
Թափան գուսանների վրեն,
Որ տամբուրեն առնեն:
Քեռի Թորոս տեսավ, Էկավ,
Էդ ճժերի վրա հերսոտավ, ասաց,
— Ա~յ, իմկնի Սասնա ծռեր,
Էդ ի՞նչ կանեք,
Դուք ըսկի բան չեք տեսեր,
Էդ գուսաններ են, տամբուրներ են,
Արեք էդոնց տանենք մեր օդեն կոնախ,
Թող տամբուրա զարկեն, խաղ ասեն,
Մենք լէ ականջ անենք, խնդանանք:


Գուսան ասաց,— Քեռի Թորոս, դու ո՞վ ես:
Մենք էկեր ենք, էրթանք Դավթի տուն:
Ասաց,— Դուք ի՞նչի կէրթաք Դավթի տուն:
Ասաց,— Կէրթանք՝ Խանդութի գովք անենք,
Որ Դավիթ հավանե, իրեն կնիկ առնե:
Դավիթ ո՞ւր է, Դավիթ ո՞ւր է,
Մեզ Դավթի օդեն տարեք:
Դավիթ տուն չէր, նեջիր էր գացե:
Քեռի Թորոս ասաց,— Դավիթ ես եմ,
Արեք, էրթանք տուն,
Ինչ որ կասեք, իմ առեջ ասեք:
Գնացին տուն, նստան,
Հաց բերել տվեց, հաց կերան, պրծան:
— Դե,— ասաց,— գուսաններ, ձեր երգ ասեք:
Գուսաններ տամբուրներ առան ձեռ,
Լարեր զլին, երգեցին անո՜ւշ-անո՜ւշ,
Հետո դարձան Խանւդութի գովք արին:
Քեռի Թորոս հարցուց,
— Գուսաններ, Էդ Խանդութ որտե՞ղն Է:
Գուսաններ ասին,— Կաղզվան Է,
Վաչո-Մարջոյի աղջիկն Է:
Քեռի Թորոս Էլավ,
Էդոնց մեկ-մեկ ճլոտ էզար,
Տամբուրեք առավ, տվեց գետին, կոտրեց, ասաց,
— Ճժեր, էդոնք էկեր են իմ եղնիկի սիրտ ավրեն,
Տղեն խափեն, տնից հանեն,
Էլեք, էդոնց ծեծեք, արեք դուրս:
Ճժեր էլան, ծեծեցին, արին դուրս:
— Դե, գացեք,— ասաց,— ձեր հեր անիծած,
Գացեք, Խանդութին խաբար տարեք:


Գուսաններ քաղքից էլան դուրս,
Քաղքի տակ կամուրջ մի կար,
Գացին կամրջի գլուխ կայնան,
Միտք արին, ասին,,
«Կէղնի մենք Խանդութի ասած չարինք,
Որ մեր տամբուրներ ջարդին,
Մեզ լե ծեծին, քաղքից հանին:
— Չէ ,— ասաց ջահել գուսան,—
Խանդութ մեզ էդպես պատվիրեց:
— Ախպեր,— ասաց մեկել գուսան,—
Ապա էդոնք ծո՞ւռ են,
Ինչի՞ մեզ ծեծին, քաղքից հանին:


Նստան Դավիթ անիծեցին,
Հեր, մեր քաշին, ուշունց տվին,
Ասին.— Աստված էնոր տուն քանդի,
էնոր արև մարի, կարճ անի:


Դավիթ էդ վախտ նեճիր վեր թևին,
Ւր ձիով Ավագ սարից կըգար:
էկավ կամրջի գլուխ: կայնավ,
Տեսավ՝ իրեք մարդ իրեն կանիծեն,
Հեր, մեր կըքաշեն, ուշունց կըտան:
Ասաց.— Ա՜ք մարդեր, ինչի՞ Դավիթ կանիծեք,
Հեր, մեր կըքաըեք, ոլշոլնց կըաաք,
Դավիթ ձեզ ի՞նչ է արե:
Ասին.—Դավթի խեր չտեսնեք,
Բա էնոր չանիծենք, էլ ո՞ւմ անիծենք:
Մենք զուսաններ ենք, էկանք Սասուն,
Խանդութ խաթուն իր համար գովեցինք,
Էն էլավ մեր տամբուրեք կոտրեց,
Ճժերի հետ մեզ ծեծեց, քաղքեն հանեց:
Դավիթ իրեն-իրեն մտածեց,
«Կա–չկա էդ Քեռի Թորոս է էղե»:
Ասաց,— Գուսաններ, Դավիթ որ կա՝ ես եմ,
Ձեր ասած, իմ քեռին է,
Դե, Խանդութ գովացեք, լսեմ:
Գուսաններ ասին.— Անսազ ինչպե՞ս գովենք:
Դավիթ մի բուռ ոսկի տվեց, ասաց.
— Տարեք ձեր տամբուրեք տվեք շինել,
Ոսկե թել քաշեք վրեն,
Ոսկե ականջ դրեք վրեն,
Բերեք, Խանդութ խաթուն գովացեք:


Գուսաններ գացին քաղաք,
Տամբուրեք տվին շինել,
Ոսկե թել քաշին վրեն,
Ոսկե ականջ դրին վրեն,
էկան, Դավթի համար Խանդութ գովեն:


Ծեր գուսան տամբուրեն առավ ձեռ,
Լարեր զլեց, թափով զարկեց,
Խանդութ խաթուն գովեց, ասաց,
«Օրհնյալ բարերար աստված,
Խնամք շատ էր մ եծ թագավորին,
Դառնամ քո ստեղծած գովեմ,
Խանդութ խաթուն գովաբանեմ.
Կիրիշկեմ՝ էնոր բոյ-բուսաթ,նման կտա քաղաքի բուրջ,
Ա՜խ հալա տգո, քաղաքի բուրջ:
Կիրիշկեմ՝ էնոր ճակտի լենք, Հալապա յոթ կանգուն է,
Ա՜խ, հալա տգո, յոթ կանգուն է:
Կիրիշկեմ՝ էնոր լանջ, Քուռկիկ Ջալալու մեյդան է,
Ա՜խ, հալա տգո, մեյդան է:
Կիրիշկեմ՝ էնոր սպիտակութեն, քանց գարնան ձուն սիպտակ է,
Ա՜խ, հալա տգո, սիպտակ է:
Կիրիշկեմ՝ էնոր խելք, քանց Սողոմոն իմաստուն խելոք է,
Ա՜խ, հալա տգո, խելոք է»:


Ծեր գուսան ,իր գովք արեց, լռեց:
Սազն առավ ձեռ տարեց գուսան,
Լարեր զլեց, թափով զարկեց, ասաց,
«Խանդութ խաթունի երես ասեմ,
Լուսնակ է ,տասնհինգին, Դավիթ,լուսնակ է,
Խանդութ խաթունի ծամեր ասեմ,
Ոսկեգույն կըվառվռի, Դւսվիթ, ոսկեգույն,
Խանդութ խաթունի աչքեր ասեմ,
Ամեն մեկ մի ծով է, Դավիթ, մի ծով է.
Խանդութ խաթունի թարթիչներ, ասեմ,
Կռնկան ճղի նման է, Դավիթ, կռնկան ճղի.
Խանդութ խաթունի հոնքեր, ասեմ,
Ամեն մեկ ,մե կամար է, Դավիթ, կամար է.
Խանդութ խաթուն անմահական խնձոր է,
ԱշխարհՀի մեջ մի հատիկ, Դավիթ, մի հատիկ»:
Տարեց գուսան իր գովք արեց, լռեց,
Սազն առավ ձեռ ջահել գուսան.
Լարեր զլեց, թափով զարկեց, ասաց.
Տ՚ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
Էնու բաժ գոլու կամիշ նման է,
Տ’ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
էնու ծծեր քանց շաքար քաղցր է.
Տ’ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
էնու բերան մեղրով բացած է,
Տ՝ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
Էնու ատամներ մարգարիտ շարած է.
Տ՝ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
Էնու ձեռ-ոտ կալանքով քաշած է,
Տ՝ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
Էնու ծիծաղ արեգական ծիծաղ նման է.
Տ’ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
Էն էլ քանց քե կտրիճ է.
Դավիթ, Խանդութ խաթուն քո անուն լսեր է,
Քո տեսքին կարոտ է, քո ճամփին կիրիշկե:


Դավիթ Խանդութի գովք որ լսեց,
Ջահել գուսանի սազ առավ ձեռ, ասաց.
— Գուսաններ, դուք բարով էկաք.
Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,
Մերան թալիք, մակարդիք.
Իմ սիրտ քանց Սասնա բերդ, ամուր էր,
Քուլնգ առիք, հիմ քանդեցիք.
Իմ սիրտ քանց աշունքվա գետ զուլալ էր,
Գարնան հեղեղի նման պղտորիք:


Դավիթ իր երգ ասաց,
Սազը տվեց գուսանին, հարցուց.
— Խանդութ խաթուն որտե՞ղ է նստուկ:
Ասին.— Կաղզվան քաղքի մեջ,
Վաչո-Մարջոյ,ի աղջիկն է:
Ասաց.— Կաղզվան որտե ղ է:
Ասին,–— Կապուտկողի վերևն է.
Կէրթաս Ճաժվան, հետո Խլաթ,
Կըհասնես Բանդումահու կամուրջ,
Կըմտնես Կապուտկողա քաղաք,
Կապուտկողի վերև Կաղզվանն է:
Դավիթ ասաց.— Գուսաններ,
Վեց օր էստեղ եմ,
Վըրա յոթին կըգամ Կաղզվան:
Ճաշըս կուտեմ Ճաժվան,
Հրամեց կանեմ Բանդումահու կամուրջ,
Ընթրիքին Խանդութի հյուրն եմ:
Հանեց մի բուռ ոսկի տվեց,
Գուսաններ ոսկիք առան,
Տամբուրեք գցին ուսեր,
Բռնին Կաղզվանի ճամփեն:


3
Գուսաններ վեց օրից հասան Կաղզվան:
Խանդութ խաթուն պատուհան նստուկ՝
Էնոնց ճամփեն կիրիշկեր:
Մոտեցան իրեն, հարցուց.
— Հը, գացի՞ ք Սասուն, թե՞ չէ:
Ծեր գուսան ասաց,— Խանդութ, գացքինք,
Աստված նրանց տուն ավրի,
Նրանք սւմեն ծուռ են,
Մեզ էնպես ծեծին, էնպես ծեծին,
Որ իմ վիզ օլրավ, կըպավ իմ փեջ:
էլի աստված կյանք տա Դ՚ավթին,
Աղոթք արեց, իմ վիզ շիտկեց:
Խանդութ խաթուն ասաց.
— Պաբո, էդ բոլոր աղեկ,
Ասա, իմ գովք արի՞ ք Դավիթին, թե՞ չէ,
Դավիթ ի՞նչ ասաց, կըգա՞ էստեղ, թե՞ չէ:
— Խանդութ, քո գովք արինք, գովաբանինք,
Դավիթ ասաց, «Վեց օր էստեղ եմ,
Վրա յոթին կըգամ Կաղզվան.
Ճաշս կուտեմ ճաժվան,
Հրամեց կանեմ Բանդումահու կամուրջ,
Ընթրիքին Խանդութի հյուրն եմ»:
Էսօր Դավիթ կըգա, աչք բռնի ճամփեն:
Խանդութ էլավ տուն տեղ մաքրեց, սարքեց,
Ամեն բան բերել տվեց, պրծավ,
Նստավ պատուհան, պահեց Դավթի ճամփեն:


Դավիթ իր խոսք տվածին պես,
Վեց օրից էլավ՝ էրթա Կաղզվան:
էդ վախտ Քեռի Թորոս ասաց,
— Դավիթ, լաո, աստված քեզ ստեղծեց,
Որ կըռվով ջոջանաս.
Ինչ կռվի մեջ էր, կըլավաներ, կըլցվեր,
Հիմիկ կռիվ չկա, օրեցօր կընիհարես:
Ասաց,— Քեռի, դու իմ դարդ չես .իմանա:
Քեռի Թորոս ամեն ինչ գիտեր,
Համա հարցուց,— Ի՞նչ դարդ, լաո:
Դավիթ ասաց.— Եսիմ…
Ասաց,— Իմա՞լ եսիմ, եսիմ ո՞րն է:
Դարդ ունիս, ասա,
Ես քո դարդին դարման կանեմ:
Ասաց.— Քեռի, իմ դարդի դարման
Կաղզվանա Խանդութ խաթունն է,
Կաղզվանա բերդ Խանդութ խաթուն կա,
Տէրթամ Խանդութ խաթուն բերեմ:
Էն գուսաններ ինչ էկան–չէկան,
Էնոր սեր գցին մեջ իմ սիրտ,
Էնոր սիրուց հալվեր, մաշվեր եմ,
Թե չէրթամ, չառնեմ էնոր,
Ես կըմեռնիմ, Քեռի:
Քեռին ասաց.— Լա՛ո, արի, ինձ լսի,
Էդ քար քո փեշեն թափի:
Էնտեղ զոռի տեղ չէ,
Էնտեղ ուժի տեղ չէ,
էնտեղ կռվի տեղ չէ,
Էն կախարդի երկիր է,
Էնտեղ զացող էլ ետ չի գա:
Արի էրթանք աշխարհք ման գանք,
Աշխարհք սիրուններ շատ կան,
Որին տեսար, հավնար,
էն աղջիկ քեզ համար ուզեմ:
Ասաց.— Չէ, Քեռի, իմ խոսք խոսք է,
Ես իմ խոսքից չեմ դառնա:
Ձենով Հովան էդ օր լսեց,
Առաջ էկավ, ասաց.
— Դավիթ, մի էրթա,
Համա որ կէրթաս, իմ խրատ լսի
Կերթաս, պատուանի տակով կանցնես,
Թե քեզ խնձոր թալի՝ կէրթաս մոտ,
Թե չըթալի՝ դառնաս կըգաս:
Դավիթ էլավ, գնաց իր օդեն,
Սնդուկ բացեց, շորեր հագավ,
Կապեց իր զենք ու զրահ,
:Գնաց Քուռկիկ Ջալալին հանեց  դուրս,
Թամք զարկեց մեջքին, գամ դրեց բերան,
Քեռուն, հորոխպոր մնաք բարով արավ,
Հեծավ ձին, բռնեց Կաղզվանի ճամփեն:


4
Սասնա քաղքից մինչև Ճաժվան
Յոթ ավուր ճամփա է,
Ճաժվանա մինչև Բանդումահու կամուրջ
էլի յոթ օր կէրթա:
Դավիթ ձին քշեց, գնաց,
Ճաշին հասավ Ճաժվան,
Հրամեցին՝ Բանդումահու կամուրջ,
Էնտեղից մտավ Գործութա դաշտ,
Տեսավ Գործութա ռեսի յոթ գութան
Բերած էնտեղ,
Գոմեշներ լծած, վար կանեն:
Գոմեշներ զոռից վիզ ճկած,
Շոգուց լեզուն հանած դուրս,
Անջախ կէրթան, գիկան,
Գութան կըքաշեն:
Դավթի խեղճ ընկավ էնոնց վրա, ասաց,
— Հոտաղներ, գոմեշներ արձկեք, մեղք են:
Գոմեշներ արձկեցին, տարան գոլ:
Դավիթ գութնի զնջիլ առավ ձեռ,
Կուզեր ինք վարեր դաշտ, մաճկալ ասաց.
— Աքխպեր, հացի վախտն է, արի հաց ուտենք,
Նոր կէլնես, կըվարես դաշտ:
Դավրթ ասաց.— Չէ, ես կէրթամ:
Ասին.— Համեցեք, դու մեր հյուրն ես:
Ասաց.— Ախր, ես որ նստեմ, ուտեմ,
Դու սոված կըմնաք:
— Ա՜յ, քո տուն շինվի,— ասին,— մեկ մարդ ես,
Ինչքան տի ուտես, որ մենք սոված մնանք,
Յոթ ավուր հաց հլա ավել ենք բերե,
Աշխարհք գութանի մոտ կը լիանա,
Դու կեր, մենք թող մնանք անոթի:
Դավիթ գամ ձիու բերնեն հանեց,
Ձին թողեց՝ արածա,
Ինք մեջք տվեց սելի ական,
Էդ մարդկանց հետ նստավ հացի,
Հա բերին, հա կերավ, հա բերին, հա կերավ.
Վերջ մի պղինձ փլավ բերին,
Երկու արեց մի թիքա,
Զարկեց փլավի տակ, հանեց,
Բիրադի կերավ, մի բրդուճ չթողեց,
Վերջ տվեց Էնոնց հացին ու ջրին:
Հոտաղներ աչքին իրար, փսփսացին.
Դավիթ էդ որ տեսավ, ասաց,
— Հը, տղերք, ինչո՞ւ կիշկանք իրար էրես,
Ինչ կըփսփսաք, ինչ կասեք:
Ասին. — Գինա՞ս՝ մենք ինչու կիշկանք իրար երես,
Մենք քոթ ավուր հաց ենք բերե,
Յոթ ավուր Էլ հլա ավել,
Փշում կախ դու բիրադի կերար,
Տնավեր, .մենք ասինք հաց կե,
Հո չասինք յոթ գութանվորի հաց կե:
Յոթ օր գիշեր-ցերեկ տի գութան անենք,
էդ Հացով յոլա էրթենք,
Մեզ Էլ հաց չմնաց,
Ւնչպե՞ս տի գութան անենք:
Դավիթ ասաց.— Տղերք,
Որ էդենց է, մեղք ընկավ իմ վիզ,
Ես կէլնեմ, էն յոթ ավուր գութան
Մեկ սհաթվան մեջ կանեմ,
Իրիկուն կէրթաք, կըհասնեք ձեր հացին:
Դավիթ էլավ, գութաններ կապեց ձիուն,
Ւնք թռավ ձիու մեջքին,
Գընաց էկավ, գընաց էկավ,
Վեց ավուր վարն արեց:
Մշակներ դարձան, ասին. —
Ախպեր, էդ քո հունար չէր,
էդ հունար քո ձիուն էր.
էս որ լսավ, Դավիթ ըռկավ, ձիուց իջավ.
Յոթ գութանի շղթան գցեց թև,
Քաշեց ւոարավ էն գլուխ, բերեց էս գլուխ,
Մի քիչ էլ գնաց էկավ, գընաց էկավ,
Մեկ ավուր վարն արավ, պրծավ:
Մաճկալներ շատ զարմացան, իրար ասին.
«էս կէղնի հողածին չէ, ջրածին է»:
Մեկ էնոնցմե հարցուց.— Դու հո՞ւստ ես:
Ասաց.— Ես Սասունցի եմ:
Ասաց,— Չըլնի՞ Դավիթ դու ես:
Ասաց,— Ես եմ որ կամ:
Ասաց.— Տղա Դավիթ, որ կասեն, դո՞ւ ես,
Այ բարով Էկար, բարով էրթաս,— ասին,—
Քո ոտ քարի չդիպնե,
Աստված քո արև կանաչ պահե:


Դավիթ Քուռկիկ Ջալալին տարավ
Բանդումահու գետ, լավ լվաց,
Թամք դրեց մեջքին, սանձ դրեց բերան,
Հեծավ ձին, քշեց, գնաց:


5
Դավիթ Քուռկիկ Ջալալին քշեց, գնաց,
Հասավ Մշո դաշտի ծըծմակաքիթ,
Անկե անցավ, իրիկվա վախտ մտավ Խլաթ,
Խլաթա կամուրջ տի անցներ, Էրթեր,
Երկու մարդ կանգնին դեմ:
Ասին,—Դու ո՞վ ես:
Ասաց. — Ես Դավիթն եմ:
Ասին.֊ Չլինի՞ Սասնա Դավիթ դու ես:
Ասաց.— Հա, Սասնա Դավիթ ես եմ:։
Ասին.— Հրամեցի, մեր թագավոր կըկանչե:
Դավթին առան, տարան պալատ:


Չմշկիկ Սուլթան շորեր հագավ,
Գլուխ կապեց, էկավ Դավթի առեջ:
Դւսվիթ ,տեսավ կնիկարմատ է, թագավոր չկա:
Ասաց.— Թագավոր ո՞ւր է:
Չմշկիկ Սուլթան ասաց.
— Դավիթ, թագավոր ես եմ,
Թագավոր վախճանվեր է:
Դավիթ ասաց,— Ձին քաշեք դուրս, ես էրթամ:
Ասաց.— Դավիթ, էսօր, ինձ հյուր էղի,
Մութն է, գիշեր մնա, առավոտ կէրթաս:
Ասաց,— Չէ, կէրթամ, ինձ ճամփից մի գցի:
Ասաց,— Ես գիտեմ, դու Խանդութի համար կէրթաս,
Համա էն իմ ճըկըթի բարա չի էղնի:
Դավիթ, քեզ կըխաբեն, տանեն, վնասեն,
Մի էրթա, արի ինձ առ, մնա էստեղ,
Համ թագավորի կնիկ եմ,
Համ Էլ լավ կնիկարմատ:
Չմշկիկ Սուլթան ճշմարիտ,
Շատ գոզալ փահլևան Էր:
Դավիւթ ասաց,— Չէղնի, տի էրթամ:
Չմշկիկ Սուլթան ասաց,— Դավիթ, մի հակառակի,
Նստի, հաց կեր, հետո ուր կէրթաս, գնա:
Դավթին խաբեց, տարավ իր սենեկ,
Շատ պատիվ, հարգանք տվեց,
Կերան, խմեցին, Էլան մեկտեղ քնան:
Մնաց մինչև առավոտ:
Առավոտ Դավիթ փոշմանեց իր արած,
«Էդ Ի՞նչ բան Էր,— ասաց,— ես բռնեցի,
Պըտի մեր ազգ չխաբվեր,
Ես ինչո՞ւ խաբվա մեկ կնկա ապով»:
Էլավ դուրս, ձին հեծավ, որ էրթա,
Չմշկիկ Սուլթան իմացավ, ասաց,
—Դավիթ, կէրթաս, հա՞,
Էկար, ինձ խաբեցիր, թողիր, կէրթաս,
Դե կեցի... ու ինադ ընկավ հետ:
Դավիթ քշեց Քուռկիկ Ջալալին, գնաց:


6
Իրիկվա վախտ Դավիթ հասավ Կաղզվան:
Խանդութ Դավթի ճամփեն կըպահեր:
Մեկել աղախին նայեց դուրս, ասաց.
— Խաթուն, տես ահա, մի ձիավոր՝ մեջ երկինք,
Մեջ գետինք գիկա, հազիվ կէրևա:
Խանդութ խաթուն էլավ նայեց, տեսավ՝
Կրակ մեջ երկինք, մեջ գետինք կըտար,
Թոզ-դուման ձիու ոտաց տկեն կէլներ,
Ասաց, «Կա-չկա էս Դաւվիթն է»:
Կանչեց,— Գորգիս, դարպասներ զարկ,
Շուտով ձիավոր մի գիկա:
Գորգիզ լե կանչեց.
— Համդոլ, դարպասներ զարկ,
Շուտով ձիավոր մի կիգա,
Քո շնորհք շանց տուր, նոր դարպասներ բաց.
Խոսք դեռ բերանն Էր, Դավիթ վրա հասավ,
Համա Համդոլ դարպասներ փակեց:


Դավիթ ձիով շրչեց բերդի բոլոր,
Գնաց առջև Խանդութ խաթունի պատուհան,
Խանդութ խաթուն Էնտեղ նստուկ, դուրս կընայեր,
Տեսավ Դավիթ ինչքան որ կըպատմեն,
Դեռ յոթ անգամ ավել է:
Ուրախացավ, խելք գնաց,
Խնձոր մի էզար Դավթին:
Դավիթ խնձոր բռնեց վեր ձիուն,
Խնդացավ վեր խնձորին:
Նայեց Խանդութ խաթուն, տեսավ,
Գուսաններ ինչքան որ գովեր են,
Հլա էնոր կես չեն ասեր:
Էնտեղեն էկավ, որ մտնի պալատ,
Տեսավ դարպասներ փակ են .
Ասաց.— Դուռ բացեք:
Համդոլ ասաց,— Չեմ բանա,
Դուռ որ կողպեր ենք,
Էլ չենք բանա, էդ Խանդութի օրենքն է,
Խանդութ խաթուն հրամանք արե,
Որ մթնի՝ դուռ չբանանք:
Մրնչև առվոտ կըմնաս Էստեղ,
Առավոտ դուռ կըբանամ, կըգաս ներս:
Դւսվիթ ասաց.— Դարպասչի, դուռ բաց:
Համդոլ ասաց.— Դու ի՞նչ մարդ ես
Դավիթ ասաց,— Իմ ինչ մւսրդ Էղնել քեզ ի՞նչ,
Ես Խանդութ խաթունի սիրով կըվառիմ,
Թե որ դարպասներ չես բանա,
Քո մատ հան ես պագեմ,
Իմ փափագ առնեմ, իմ սիրտ հովանա,
Նոր առավոտ դուռ բաց:


Համդոլ իր մատ դռան ծակից հանեց,
Դավիթ մատ բռնեց քամեց, եղունգ Էթալ,
Ոտների բթերից ջղեր կըտրավ՝ էկավ:
Ասաց,— Կըբացե՞ս, թե՝ չէ:
Ասաց,— Աման, իմ մատ կոտրավ,
Իմ մատ թող, դուռ բանամ:
Դավիթ մատ թողեց, էն դուռ բացեց:
Դավիթ տեսավ՝ զոռբա, այլակերպ մի մարդ,
Մի պռունկ վեր դարգահի շեմուց,
Մեկ՝ իջե ներքև, կախվե գետին:
Դավիթ միտք արավ.
«Ինչ Մորեն մեկներ եմ,
Մարդու բարև չեմ տվե:
Թե բարև տամ, տէլնի խոց
Ընկնի իմ սիրտ, ինձ վառի,
Թե բարև չտամ, անցնեմ էրթամ,
Վախեմ էս մարդ ինձ սպանի»:
Բարև տվեց, անցավ ներս,
Դարպասապահ բարևն աոավ,
— Տո մարդ, քո անունն ի՞նչ է, — հարցուց Դավիթ:
Ասաց.— Իմ անուն Հաւմդոլ է:
Ասաց.– Ես լէ Մհերի տղա Դավիթն եմ:
Ինչ Մորե մեկներ եմ, մինչև էսօր
Մ արդու բարև չեմ տվե,
Էսօր Համդոլն եմ տեսե,
Ահու բարև եմ տվե:
Համդոլ դարձավ, ասաց.
— Էս քառսուն տարի կա՝
Էստեղ դարպասապահ եմ,
Մարդու բարև չեմ առե,
Էսօր զԴավիթն եմ տեսե,
Ահու բարևն եմ առե:
Դավիթ ասաց.— Օրհնյալ է աստված,
Չէ՞ դու ահու իմ բարև առար,
Թող ես էլ ահու քեզ բարև ,տամ.
Թե դու ահու իմ բարև չառներ,
Տ՚ելներ խոց, ընկներ իմ սիրտ, ինձ տ՝սպաներ,
Դավիթ հարցուց.— Համդոլ,
Էդ ի՞նչ գուրզ է դրել են քո ձեռ:
Գուրզ ձեռքեն առեց, շպրտեց,
Մինչև էսօր հլա կէրթա:
Ասաց,— Համդոլ, իմ ձին տար ախոռ:
Ասաց.— Դավիթ, տեղ չունեմ:
Ասաց.— Ինչի տեղ չունես:
Ասաց.— Քառսուն ուզընկան էկած,
Խանդութ խաթունի համար էն էկած,
Էնոնց ձիանքն են կապած՝ ախոռ:
Ասաց.— Համդոլ, որ էդպես է,
Դու ձիու սանձ բերնից հան, ներս արա,
Թե կարաց, թող իրեն տեղ անի,
Թե չէկարաց, թող մնա դուրս:
Համդոլ Քուռկիկ Ջալալին ներս արավ,
Քուռկիկ Ջալալին ծառս Էղավ, խրխնջաց,
Ձիանք տվեց դես, տվեց դեն,
Տարավ գոմի մի քունջ ժողվեց,
Ինք գնաց, ամենու գարին կերավ:
Համդոլ ասաց. «Ձին ձիանք հաղթեց,
Տիրվանք՝ մնաց աստված»:
Խաբար ղրկեց Խանդութ խաթուն, թե՝
«Ձին իր հունար խարջեց, մնաց՝ Դավիթ»:


Դավիթ վռազ վեր Էլավ Խանդութի սենեկ,
Տեսավ, դռան առեջ մի մարդ կայնուկ:
Հարցուց.— Տո տղա, քո անուն ինչ տէղնի:
Ասաց.— Իմ անուն Գորգիզ է:
Ասաց.— Ես էլ Սասունցի Դավիթն եմ,
Խանդութ խաթունի համար եմ էկե,
Շուտ արա, դուռ բաց, Գորգիզ:
Ասաց,— Որ Խանդութ խաթուն առար,
Ինձ կանես քեզ քավոր,
Ասաց.— Կանեմ, քավոր Գորիզ,
Շուտ արա, դուռ բաց:


Գորգիզ դուռ էբաց, Դավիթ մտավ ներս,
Բարև տվեց, Խանդութ բարև առավ,
Առաջ էկավ, ձեռ բռնեց,
Տեղ շանք տվեց, որ նստի,
Դե, ջահել տղա էր, չդիմացավ,
Ձեռ թալեց Խանդութ խաթուն գրկեց,
Ճակատ պագեց, երեսներ պագեց,
Հետո դարձավ, դոշի մեջտեղ պագեց:
Որ դոշի մեջտեղ պագեց, Խանդութ ,ըռկավ,
Բռուցք մի էզար Դավթի քիթ-բերան:
Ինչ աղբուր ջուր կըթալի,
Արուն-արնուճուր բերնեն թալեց դուրս:
Ասաց.— Դավիթ, դու քո հոր կտրիճն ես,
Ես էլ իմ հոր կտրիճն եմ.
Ներս մտար ինձ գրկեցիր,
Քո ճամբի խաթեր, քեզ հալալ էր.
Դարձար, իմ ճակատ պագեցիր,
Քո սիրու խաթեր, քեզ հալալ էր.
Իմ երեսներ պագեցիր,
Քո ջահելության խաթեր, քեզ հալալ էր,
Դու ինչո՞ւ իմ դրոշի մեշտեղ պագեցիր,
Դու խոյա Շըբգան Խորասականի,
Լոռա Հըմզա փահլիվանների գլուխն ես բերե ,
Որ էվել պագ կ՚առնես իմ մոտեն:
Դավիթ ասաց.—Խանդութ խաթուն,
Երդում կանեմ աստված,
Որ քեզ չըտանեմ էստեղեն,
Մինչև քենե փոխ չառնեմ:
Մեկ էլ աստված խնդիրք կանեմ՝
Ինչքան աստղ կա երկինք,
Էնքան դուշման կա վեր քո հոր կռիվ:


7