Difference between revisions of "Սասունցի Դավիթ III:1"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
Line 3,528: Line 3,528:
 
:Էդ Կոզբադին է, քո զորապետ:
 
:Էդ Կոզբադին է, քո զորապետ:
 
:Մըսրա Մելիք երես ժանգոտեց,  ասաց.
 
:Մըսրա Մելիք երես ժանգոտեց,  ասաց.
:—  Կոզբադին,  էդ ի՞նչ է էղեր,  էդ ո՞վ արեց,
+
:—  Կոզբադին,  էդ ի՞նչ է էղեր,  էդ ո՞վ արեց,
 
:Ո՞ւր են իմ մարդեր,  ո՞ւր  է թալան,
 
:Ո՞ւր են իմ մարդեր,  ո՞ւր  է թալան,
 
:Ուր է  Սասնա  յոթ տարվա խարջ  ու խարաջ:
 
:Ուր է  Սասնա  յոթ տարվա խարջ  ու խարաջ:

Revision as of 14:14, 15 February 2006

<- Եդ Սասունցի Դավիթ

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ

Ճյուղ Երրորդ

ՈՂՈՐՄԻՍ–ՆԱԽԵՐԳ

1
Դառնանք զօղորմին տի տանք
Գագիկ թագավորին՝ հազա ր օղորմի,
Դառնանք, զօղորմին տի տանք
Ծովինար խաթունին՝ հազա ր օղորմի.
Դառնանք, զօղորմինտի տանք
Սանասարին հազար օղորմի,
Գառնանք, զօղորմինտի տանք
Բաղդասարին՝ հազա ր օղորմի,
Դաոնանք, զօղորմին տի տանք
Քեռի Թորոսին՝ հազար օղորմի.
Ղառնանք, զօղորմին ՝տի տանք
Մելիքսեթ քահանին՝ հազար օղորմի.
Ղառնանք, զօղորմին տի տանք
Դեղձուն ճուղ-ծամին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Ջոջ Մհերին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Արմաղանին՝ հազա ր օղորմի,
Դառնանք, զօղորմին տի տանք
Իսմփլ խանումին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Ձենով Հովանին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմինտի տանք
Արտատեր պառավին՝ հազա ր օղորմի.
Գառնանք, զօղորմին տի տանք
Խանդութ խաթունին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Չմշկիկ Սուլթանին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին չի տանք
Մըսրա Մելիքին՝ հազա՜ր օղորմի.
Դաոնանք, զօղորմին տի տանք
Թառլան Դավթին՝ հազա՜ր օղորմի.
Դառնաւնք, զօղորմին տի տանք
Ականջ արողների ծնողներին՝ հազա՜ր օղորմի.
Խաղանք ճյուղե ճուղ, գանք
Վեր թառլան Դավթին:


ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ


ԴԱՎԹԻ ԿՌԻՎԸ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ


Ա. ՄԱՆՈՒԿ ԴԱՎԻԹԸ ՄԸՍՐՈԻՄ

2


Դավիթ մնաց անհեր, անմեր,
Գետնի վրա րնկած, վեր ծըղին,
Կըբոռար, ձեն երկինք կառներ,
Դավիթ անոթի էր:
Ձենով Հովան էլավ,
Ինչքաձ ծըծմե,ր կար քաղաք, կանչեց,
Թե, էկեք ծիծ տվեք Դավթին:
Ծծմեր մի էկավ, ծիծ դրեց բերան,
Կաթի հետ արուն-արնաջուր տվեց դուրս,
Էդ կնիկ վախեց, ճվաց, փախավ:
Մեկ ուրիշ ջոջ կնիկ բերին,
Հատ կում ծիծ քաշելուն, Էդ կնիկ մեռավ:
Մեկ Էլ բերին, էն է լ էնպես էլավ:
«Զուր է»,— ասին,— էս ազնահուր է
Ոչ մեկ չի կարա էնոր դիմանա»:
Ձենով Հովան քաղքցիք ժողվեց ասաց.
— էս տղեն չենք կարա՝ շահի,
Էսպես որ կենա՛ կըմեռնի,
Ի՞նչ անենք, ինչ չանենք:
Էդտեղ նստածն միտք ա՛րին, ասին.
— Մհեր յոթ տարի որ Մըսր մնաց,
Մկա էնոր ցեղից էնտհղ ծծմեր կա,
Դավիթ ղրկի մոտ Իսմիլ խանում,
Թե էն տիրանա՝ տիրանա–,
Թե չէ, մարդ չի կարա տիրանա:
Ասին,— Բա ով տանի, ով չտանի,
Թե՝ Քուոկիկ Ջալալին տանի:
Քուռկիկ Ջալալին կըբերեն,
Աղեկ թիմար մի կըտան,
Դավթին բարուր կանեն,
Կըդնեն վեր ձիուն, ժիր կըկապեն,
Թուղթ մի կըգրեն, կըդնեն դոշին,
«Դե,— կասեն,— մեր ամանաթ տար»:
Հովան ձիու վիզ կըբռնի, կասի,
— Քուռկիկ Ջալալին, ես քենե կուզեմ,
Իմ տղեն գետ չթալես, քար չզանես,
Տանես Մըսրա երկիր,
Մըսրա խանումին թասլիմ անհս, գաս:
Քուոկիկ Ջալալին հրեղեն ձի էր,
ԸզԴավիթ առավ,
Մեջ երկինք, մեջ գետինք գնաց;


3
Մըսրա խանում փանջարեն նստուկ էր,
Տեսավ թոզ ու դուման դաշտեն կէլնի,
Կրակ գետնու էրեսեն կըտա երկինք:
Ասաց.— էս ամպ չի, կա-չկա,
Էս Քուռկիկ Ջալալու ոտաց կրակն է, էդպես կելնի:
— Դռնապաններ,— գոռաց,— գնացէք, դարպաս բացեք,
Կո ձի մի կհասնի դարպասի դուռ:
Դռնապաններ դարպաս կըբանան,
Քուռկիկ Ջալալին կըգա,
Չոքեր կըզարկի գետին, կըկայնի:
Կը տեսնեն բարուր մի ձիու վրա կապուկ:
Բարուր կառնեն կըտանեն վեր,
Կըտան Սելիքի մոր,
Ւսմիլ բարուր էբաց, տեսավ ի՞նչ,
Նորածին էրեխա է, մի թուղթ էլ վեր դոշին:
Թուղթ վերուց, կարդաց.
Ձենով Հովան դրեր էր.
«Ախպոր կնիկ, հարսե...
Ահեր ,իր կնիկ էրկոլսով մեռեր են,
Դավիթ ,մնացեր է վեր ծըղին, եթիմ.
Կխնդրենք, էրեխեն պահես, պահպանես»:
Իսմիլ խանում միտ վե ասաց.
«Մհերի խաթեր ես կըշահեմ Դավթին,
Նա հո Էլ չի էրթա Սասուն,
Շահեմ էստեղ կենա,
Մելիքի հետ ախպեր էղնեն,
Սասուն, ամբողջ երկիր զավթեն, տիրապետեն»:
Ապա դարձավ դռնապաններ, ասավ.
— Դռնապաններ, դարպասներ փակեր,
Քուռկիկ Ջալալին ընկեր է մեր ձեռ,
Բռնենք, մնա մեզ համար:
Դռնապաններ դարպասներ զարկին,
Որ Քուռկիկ Ջալալին բռնեն:
Քուոկիկ Ջալալին ասաց.
«Ինչըխ տազատվեմ էսոնց մոտեն, աստված»:
Բադանի մեջ դես գնաց, դեն գնաց,
Էզար, զքառսուն գազ բադան անցավ,
Թռամ, հասավ Սասնա երկիր:


4


Հովանի աչք մնացեր էր ճամփն,
Մեկ էլ կըտեսնի՝ իրիկվա կողմ,
Մեջ երկինք, մեջ գետինք թոզ մի կէլնի:
Ասաց.— Կնիկ, Քուռկիկ Ջալալին կրգա,
Բան մի չկա հետ:
Ո՞վ գիտե՝ ո՞ր սարն է թալե,
Ո՞ր քարն է թալե,
Ո՞ր թուփն է թալե, իմ թառլան Դավիթ,
Ո՞ր գելն է կերե,
Ո՞ր ջանավարն է կերե,
Իմ թառլան Դավիթ:
Քուռկիկ Ջալալին էկավ, հասավ,
Ձենով Հովան հարցուց.
— է՜յ, Քուռկիկ Ջալալին
Ո ր սարն ես թալե,
Ո՞ր քարն ես թալե
Ո՞ր թուփն ես թալե իմ թառլան Դավիթ,
Ո՞ր գելն է կերե,
Ո՞ր ջանավարն է կերե իմ թառլան Դավիթ,
Մեր ճրագ հանգավ, թե՞ վառուկ է:
Քուռկիկ Ջալալին աստծու հրամանքով
Լեզու առավ, ասաց,
— Ոչ սարն եմ թալե,
Ոչ քարն եմ թալե,
Ոչ թուփն եմ թալե քո թառլան Դավիթ,
Ոչ գելն է կերե,
Ոչ ջանավարն է կերե քո թառլան Դավիթ:
Տարեր եմ, տեղ եմ հասուցե,
Իսմիլ խանումին թասլիմ եմ արե,
Սասնա ճրագ չի հանգե, վառուկ է:
Համա էնտեղեն հազիվ եմ պրծե,
Ւսմիլ խանում հրաման էտուր,
Դարպասներ վեր ինձ զարկեցին,
Ձիավարներ էկան, որ ինձ բռնեն,
Համա մեկ թափ էտու զինք,
Ձիավորներու մեջեն էլա դուրս,
Զարկի, քառսուն գազ բաղան անցա, էկա:


Ձենով Հովան ձիու ճակատ պագեց,
Թիմար արեց, ասաց.
— Աստծո անեծք վեր էնոր տուն տեղաց էղնի,
Վեր էնոր ղավակներոլն էղնի,
Ով էս ձիու խաբար աշխարհ հանի:
Քուռկիկ Ջալալին տարավ ապա,
Մըլեց յոթ դռնով ներս,
Դռներ գոցեց, հող տվեց վրան,
Էնոր ուտելիք, խմելիք, հերդիս վե կըտար:


5


Իսմիլ խաթուն շատ ուրաիացավ էդ տղի վերա:
Առեց, դրեց ուր գիրկ,
Ծիծ հանեց, գրեց բերան:
Դավիթ Էնոր ծիծ վերուց:


Մսրա Մելիք որսից էկավ՛, ասաց.
— Էս ի՞նչ տղա Է առեր ես քո գիրկ:
Ասաց,— Որդի, քո ախպերն Է,
Էսիկ Սասնա Մհերի տղեն է:
Հերդ, իրեն կնիկ մեռեր են,
Էդ էլ քո ախպերն է, ճամփած են՝
Էրկու տարի, իրեք՝ ծիծ տամ, պահեմ:
Մսրա Մելիք ասաց.— Մարե, էդ իմ բան չէ,
Վերուս՝ դու գիտես, չվերուս՝ դու գիտես:
Մեր ասաց.— Բան չկա, որդի,
Էրեխա է, կըպահենք էրկու-իրեք տարի,
Հրոխպեր գիկա, կառնե կերթա:
Երբ որ էդպես մեր ասաց,
Մսրա Մելիք թողեց, գնաց:


Անցավ իրեք օր, իրեք գիշեր,
Ւսմիլ խաթուն ծիծ էտու,
Դավիթ էնոր ծիծ չվերուց:
Իսմիլ Խաթուն շատ էլաց, մնաց շիվար,
Չէր գիտի՝ ինչ աներ հետ Էնոր.
Կանչեց Մսրա Մելիք, ասաց,.
— Ւ՞ն,չ անենք հետ էս տղին,
Իրեք օր, իրեք գիշեր կա՝ իմ ծիծ ուտի,
Մնա անոթի, տի մեռնի,
Մենք մեղաց տակ կըմնանք,
Ամոթանք կըքաշենք էնոր տիրոջ մոտեն:
Ի՞նչ անենք էս տղի հետ,
Ինչպե՞ս շահենք, որ չմեռնի:
Մսրա Մելիք ասաց.— Մարե,
Էն հայ է, մենք արաբ ենք,
Էդոր համար քո ծիծ չի ուտի:
Մարէ, քո տուն չավրի,
Էնու հոր չկա մեղր ու կարագ,
Չկա անուշ~անուշ բաներ:
Ուղտեր ճամփի, էրթան Սասուն,
Բերեն մեկ բեռ մեղր, մեկ բեռ կարագ,
Կըշինիս եղ-մեղր, կըտաս տղեն կուտի:
Իսմիլ խաթուն Բաթմանա Բուղեն կանչեց, ասաց.
— Կերթաս Սասուն մոտ Ձենով Հովան,
Մեկ բեռ մեղր կըբերես,
Մեկ բեռ Էլ կարագ կըբերես,
Մեղրով, կարագով տի պահենք տղեն.


Բաթմանա Բուղեն էլավ, գնաց Սասուն:
Դավթի հրոխպեր մեկ բեռ կարագ էտու,
Մեկ բեռ մեղր էտու էնոր:
Էն էդի, էդի Իսմիլ Խաթունի առեջ:
Մելիք էդ որ տեսավ, մոր ասաց.
— Տեսա՞ր ինչ աղեկ բան էղավ.
Հա տուր, թող ուտի, ջոջնա:


Մսրա խաթուն տղեն շատ լավ կըշահեր,
Ամեն օր մի աման մեղր,
Մի աման կարագ կըխառներ,
Կըտար Դավթին, Դավիթ կուտեր:
Մեղր, կարագ Դավթի վերա կըգար
Թե հողեղեն ամիս-ամիս կըմեծանա,
Էն օրեօր, ժամե-ժամ կըմեծանար:
Դավիթ էնպես զորացավ՝ բնդեր կըկտրեր:
Մեր էլավ զնջիլ էբի, արավ բնդի թել,
Ջնջիլ լդիմացավ, կտրավ:
Ինչ արեց, ճար չէղավ, կտրավ:
Նոր էբի որվանք, փեխր մանեց,
Արավ էնոր բնդի թել, որ պահեց:
Ինչ Դավիթ շունչ կըքաշեր,
Որվանք կըերկարեր,
Նորեն որ շունչ կըհաներ,
Որվանք կըկծկվեր, դիպներ օրորոցին:
Դավիթ օրորոցից կիրիշկեր չորս կողմ,
Կըտեսներ էս ու էն բաներ կախուկ,
Մեկ ձեռ կըմեկներ, կուզեր բռնի,
Մեկ էլ կըճղար, կըթռներ վեր:
Մի օր էլ որ էդպես կաներ՝ թռավ,
Օրորոցն առավ ձեռ, էլ՚ավ դուրս:
Էս բան ամենուն սարսափեցուց,
«Դավիթ աժդահար կէղնի»,— ասին:


6


Դավիթ որ էղավ հինգ տարեկան,
Մելիք էղավ տասներկու տարեկան,
Էլավ հոր տեղ նստավ,
Դարձավ Մըսրա թագավոր:
Ւսմիլ խաթուն ասաց.
«Տի տամ Դավիթ ուսում առնի»:
Կանչեց վարժապետ մի, ասաց.
— Գիշեր-ցերեկ մեկ արա,
Դավթին ուսում տուր:
Վարժապետ վերցուց, տարավ, էդիր սենեկ մի:
Իսմիլ խաթուն թամբահ էրեց
Թե.— Դավիթ որ հաց տանեք,
Միս էղնի՝ ոսկոռ հանեք,
Չիր էղնի՝ կորիզ հանեք:


Մեկ օր Դավթի հաց տանողին տփին,
Ասաց.— Դու կայնեք, էսօր
Դավթին հաց տանելուց՝
Միս կըտանեմ, ոսկոր չեմ հանի,
Թող ուտի, ոսկոռ բկին դեմ առնի,
Դուրս էլի, ձեզ սպանի:
Էն հաց վերուց, առավոտ տարավ,
Էդիր Դավթի առեջ:
Դավիթ հաց կերավ, միս թալեց ատամներ,
Տեսավ՝ միս փլավ:
Քանի կակուղ էր, կուտեր,
Վերջ տեսաք մի սիվտակ բան դուրս էկավ,
Ասաց.— Չուր մկա հաց կըբերին,
Էսենց բան չեմ տեսեր:
Գցեց ատամներ՝ էս յան, էն յան,
Տեսավ՝ մի բան չեղավ, ըռըկավ, թալեց,
Էտուր փանջարի շուշան կոտրեց,
Շող կաթեց ներս:
«էս ի՞նչ էր մտավ իմ սենեկ»:
Դավիթ թևեր քշտեց, էլավ,
Փաթթվավ շողին, ընկավ գետին:
էնքան հետ շողին կռիվ արեց՝
Քրտինք էս յանեն, էն յանեն թափավ,
Նեղեցավ, ինքզինք ընկավ գետին;


Վարժապետ էկավ, տեսավ՝
Դավիթ քիչ է մնացե՝ մեռնի:
Ջուր բերեց, իրես լվաց, ասաց.
— Դավիթ, քե ղուրբան,
Ինչի՞ էդպես կանես,
Ինչի՞ էդպես կըտփես գետին:
Ասաց.— էս մտեր իմ սենեկ,
Չեմ կանա հանե դուրս:
Ասաց.— Աչքերդ մե խփի:
Դավիթ ալքեր խփեց:
Վարժապետ թաշկինակ բռնեց,
Էն շուշի ծակ կալավ, շող կտրավ:
Դավիթ աչքեր էբաց, ասաց. ՚
— Ուր են մարդ:
Ասաց.— Հանի դուրս:
Ասաց.— Յա, էսօր առավոտնե ես կըչարչարվիմ,ք–
Չեմ կանա հանե դուրս,
Ընձնե զոռբա՞ էր դու, ինչըխ հանիր դուրս:
Ասաց.— Ղուրբան, հեյրան,
Էնիկ մարդ չէր, էնիկ արևի շող էր:
Ասաց.—Բա արև որ կա՝
Ինչի ինձ ճխտել եք էս սենեկի մեջ:
Ասաց,— Ղուրբան, հեյրան,
Արև էլ կա, օր էլ կա, գիշեր էլ կա:
— Բա ինչի՞ ինձ չեք հանի դուրս:
Վարժապետ ասաց,— Ղուրբան, սաբր արա,
էրթամ թագավորին իմաց տամ,
Նոր գամ, քե հանեմ դուրս:


Գնաց թագավորին գլուխ իջուց, ասաց,
— Տղա Դավիթ չի սըթրում:
Միս կերե, ոսկոր թալե, շուշեն կոտրե,
Շող ընկեր է մեջ սենեկ,
Էլեր, թևեր քշտե հետ շողին կռիվ տվե:
էնքան հետ շողին կռիվ է տվե,
Որ քափ ու քրտինք տվե վրեն,
Վերջ նեղցե, ընկե գետին
Գացի տեսա՝ Դավիթ քիչ է մացե մեռնի,
Գետնից վեր առի, ուշքի բերի,
Էն շողի տակ կալա, շող կտրեց,
Դավիթ աչքեր էբաց, նստավ:
Երբ իմացավ՝ դուրս արև կա, աշխարք կա, ասաց
«Ինչու ինձ բանտարկեր եք էստեղ,
Կուզեմ էլնեմ դուրս, արև, աշխարք տեսնեմ»:
Թագավոր ասաց,— Գնա, առավոտուն հան դուրս:
Վարժապետ դարձավ մոտ Դավիթ, ասաց,
— Հրաման կա՝ աոավոտ քե հանեմ դուրս:


7


Առավոտուն էլավ Դավիթ, տեսավ՝
Դուռ փակուկ է, ինք մենակ է ներս:
Դուռ էհան տեղեն, ընկավ դուրս:
Ճժեր էրկու փետ դրած վեր պատին,
Նստեր են տրնկոզի կըխաղան:
Դավիթ ասաց,— Տղեկներ, էդպես չէղնի,
Ես էլ խաղցեր եմ, համա էդպես չի:
Ճժեր ասին,— Ապա դու ինչպե՚ս կըխաղեր:
Ասաց,—էկեք, էրթանք շանց տամ:
Ճժեր ընկան ետև Դավիթ, գնացին:
Մեջ բախչին էրկեն բարդի ծառ կար,
Դավիթ ձեռ թալեց էդ բարդու ծառ,
Ծառ կոռեց, ծեր հասուց գետին,
Ծեր պինդ բռնեց, կանչեց.
— Տղեկներ, էկեք, հեծեք, տընկողի խաղանք,
Տղեկներ էկան, շարվան վեր ծառին,
Մեկ-մեկ ճյուղ բռնին, կըխնդանան:
Էնքան խաղցան՝ Դավիթ դադրավ, ասաց.
— Տղեք, իջեք տակ, իմ ձեռ դադրավ:
Էնոնք Դավիթ չլսին. չիջան տակ:
Դավիթ մեկել կանչեց.— Ւջեք տակ:
Տղեկներ ասին.— էստեղ մենք կըխաղանք,
Վրե իջնենք տակ:
Չեն գիտե՝ Դավթի ձեռ կըցավի:
Որ չիջան տակ, Դավիթ ըռըկավ,
Ձեռ բաց էթող, գնաց:
Բարդի ծառ թափով վեր էլավ,
Տղեկներ հանեց էրկինք:
Էրկնուց տղեկներ էկան տակ՝ թափան գետին,
Մեկու թու կոտրեց, մեկու մեջք ջարդեց,
Մեկու թև կոտրեց, մեկու գլուխ ջարդեց,
Մեկելներ ընկան մեռան:
Շատեր պետ մարդերու տղեկներ ին:


Ձեն գնաց քաղքի մեջ, խաբար տվին.
— Շուտ հասեք, տղեկներ մեռան:
Հըմեն մարդ ուր տնեն էլավ, վազեց, ասաց.
— Շուտ հասնեմ իմ տղի հավարին,
Էս ի՞նչ բան է, օր էկավ մեր գլուխ:
Կէրթան, համա չեն հավատա:
Էկան, հասան տղեկներաց, տեսան՝
Որու ոտ կոտրած, որու մեջք ջարդուկ,
Որու թև էլած, որու գլուխ ջարդուկ,
Որ մեռած, որ մեկ էլ կիսամեռ կըտնքա
Տեսան մարտեր բոլոր թափած են,
Ամեն մեկ իր տղի վրա կիլա, կըբոռա:
Կանչին, մեկ տղա բերին, հարցում արին–
— Տղա, դու խաղատե՞ղն էր:
Ասաց.— Հա, խաղատեղն էր:
Ասին,— Մեր տղեկներ ո՞վ սպանեց:
Ասաց.— Դավիթ սպանեց;
Ասին.— Վրե՞, մեր դուշմա՞ն էր Դավիթ:
Ասաց,— Չէ, էդա ծառ կըտեսնա՞ք:
Ասին,— Հա, կըտեսնանք:
Ասաց,— էդա ծառ կոռեց, էբի գետին,
Հըմեն էլան վիրա,
Ոլրենց համար կըխաղին, կըխնդանան,
Մենք լէ տաս-քսան տղա գետին կըխաղինք:
Դավիթ ասաց,— Տղեկներ, իչեք տակ, իմ ձեռ դադրավ,
Էնոնք Դավթի խոսք չլսին,
Դավիթ մեկել կանչեց.— Իջեք տակ իմ ձեռ դսւդրավ:
Տղեկներ ասին,— էստեղ մենք քեֆ կանենք,
Վրե իջնենք տակ:
Որ չիջան տակ, Դավիթ ըռըկավ,
Ծառ բաց էթող, գնաց:
Ծառ կաչնավ, տղեկներ հասան հետ էրկնուց,
Վերուց էկան տակ, թափան գետին.
Մենք էլ էկանք քաղաք, ձե խաբար տվինք:
Ամեն մեկ ուր տղեն վերուց, լալով էբի տուն:
Լետո առան տարան խորին:


Իրիկուն ճժերու տերվանք էկան,
Մսրա Մելիքին գանգատ արին, ասին,
— Դավիթ մեր տղեկներ բոլոր սպանեց,
Մենք յոնջա չենք՝ նորեն կանաչենք,
Որ դու էդա ճժուն թամբահ չանես,
Մենք կելնենք, մեր տներ կավրենք,
Կըքոչենք, կէրթանք ուրիշ երկիր:


Մսրա Մելիք կանչեց ուր մոր, ասաց,
— Մարե, էսա էրեխեն տի սպանեմ,
Կէլնի մեր գլխուն պատուհաս:
Մեր ասաց.— Տո, որդի,
Էնոր խելք չհասնի, մեղք է, պստիկ է, բան չհասկնա:
Մելիք մոր խաթրին չէլնի դուրս.
— Մարե, թող քո խոսք էղնի:
Ապա թամբահ արեց Դավթին, ասաց.
- Ա՚յ տղա, սկուն բան մի անե,
Խալխ կըգան, գանգատ կանեն:


Էդ օրից Իսմիլ խաթուն,
Չէթող Դավիթ էրթեր հետ ճժերուն խաղար:


8


Դավիթ մնաց Իսմիլ խաթունի քով:
Մնաց, ժամանակ մի անցավ:
Օր մի Դավիթ ասաց.
— Սարե, իմ ախպեր Մելիք ամեն օր ու՞ր կերթա:
Ասաց, —Մեր մեռնի քե,
Կէրթա իր սեյրանատեղ, մինչև իրիկուն
Հուլ կըխաղա իր համար:
Դավիթ նեղեցավ, Էլաց, ասաց.
— Մարե, ի՞նչի Մելիք կէրթա, հոլ կըխաղա,
Ինձ չի տանի իր հետ,
Մարե, կըխնդրեմ իմ ախպոր ասես՝
Ինձ է լ տանի իր հետ,
Ես թամաշա անեմ, տեսնեմ՝ ինչպես կըխաղան՛
Թե էն ձի չտանի իր հետ,
Ես էնօր հիտև տ’էրթամ:
Ասաց.— Մեռնիմ քե,
Ձիանք կըտան վեր քե, կըճղտորեն:
Մինչև հիմա քե տիրեր, շահեր ենք,
Էրթաս մի բան պատահի,
Կընկնենք ամոթի տակ:
Ասաց.— Մարե, ես կէրթամ, զատ կըկայնիմ:


Հեվարին Մելիք էկավ տուն, տեսավ Դավիթ կըլար:
Լալու պատճառ մուր հարցուց:
Ասաց.— Որդի, կասի պիտի էրթամ,
Իմ ախպոր խաղ սեհր անեմ:
Որդի, Մելիք, առավտուն քո ախպեր տար:
Մըսրա Մելիք ասաց.— Չեմ տանի,
Վայ թե գա էնտեղ,
Մե խայտառակութեն, կոպտութեն անի,
Իմ իրես թուք ու մուր բերե:
Մեր ասաց.— Մորտուն, Մելիք,
էն շատ կըլա, տար՜քե հետ,
Գիկա իր համար կըվազվզի, կըխաղա:
Մելիք ասաց.
— Տո մարե, ես ին՚չըխ տանեմ,
Դավիթ դհա տղա է,
Առնեմ, տանեմ, դնեմ էնտեղ,
Ձիանք գան, տան վեր փորուն, սպանեն,
Խալխ մե իրես տի տան, տ՛ասեն՝
«Տարան, դրին մեջ մեյդնին,
Ձիանք տվին վերա, տրորին-սպանին,
Եթիմ Էր, չեն ուզե շահե»:
Դավիթ էլաց, ասաց.
— Ես տի գամ, հոլ խաղամ:
Մսրա Մելիք ասաց.
— Դու երեխա ես, չես կարա հոլ խաղա հետ մեզ:
Դավիթ ասաց.— Պիտի գամ:
Մըսրա Մելիք,ի մեր խելոք կնիկ Էր,
Ասաց.— Որդի, բեր Էրկու փահլևան դիր հետ,
Թող ձեռ, ոտ կապեն,
Տանեն, դնեն մի բանձր դարի գլուխ,
Դավիթ թող Էնտեղեն թամաշա անի,
Փահլևաններ էլ նստին կուշտ,
Մուղաթ անեն Դավթին՝
Չէլնի, գա ցած, ընկնի ձիերու ոտաց տակ:
Սըսրա Մելիք ասաց.— Մարե, լավ ասիր,
Աղեկ, լուսուն կըտանեմ հետ ձիկ:


9


Լուսուն Մըսրա Մելիք Դավիթ առավ, տարավ,
Ւդի զատ, հեռու տեղ մի, ասաց.
— Կայնի էստեղ, թամաշա արա:
էրկու փահլևանն էդիր պահացող,
էդոնք էլան, Դավթին կաշվի մեջ փաթթին,
Զնջիլներով կապին-կապոտին, նստան:


Մելիք, իր մարւդեր մեջ մեյդանին հոլ կըթալեն:
Ամեն մեկ կերթար դըպա հոլ:
Կհասներ, կըզարկեր, կըթռուցեր,
Որի հոլ հեռոլ կ՚էրթեր,
էն հաղթող կ՚էլներ:
էդ հոլն էլ հո գունդ չէր հասարակ,
Քառսուն լիտր էրկաթ էր, մի ջոջ ջաղցի քար:


Դավիթ ինչքան իրիշկեց, բան չտեսավ,
Հերսոտվավ, փահլևաններին ասաց.
— Փահլևաններ, ինձ արձակեք:
— Թագավորի հրաման է,— ասին,—
Մենք քեզ տի պահենք,
Որ չէրթաս ընկնես ձիերու տակ:
Դավիթ կապուկ շատ լաց ու կոծ արեց,
Իրեն էս դին թալեց, էն դին թալեց,
Համա չկարաց զնջիլներ կտրի դուրս գա:
Վերք ինք իրեն ասաց.
«Ընձի կասեն հայ եմ,
Թե հայ եմ, հայու հավատ կանչեմ,
Էս զնջիլ կտրեմ, դուրս գամ մեջեն»:
Ասելուն պես զնջիլ կտրավ,
Դավիթ դուրս էլավ մեջեն:
էրկու փահլևան կապեց իրարու,
Վար քիթ բերնին գցեց գետին,
Ւնք իջավ խաղատեղ:


Հոլ թա լողն եր հոլ կըզարկին,
Գետին կըքանդին, կըպոռթին.
Համա որ Մելիք կըզարներ,
Գետին սելի աղուրի պես կըճզվեր:
Դավիթ տեսավ զարնելու հերթ Մելիքին է,
Գնաց, մտավ մեջ աղուրին,
Հետ ավազին կըխաղար:
Ավազ կըլցեր ոտքերուն,
Կըթաղվեր մեջ հողերուն,
Մեկ կըխաղար, մեկ կիրիշկեր:
Մեկ ծակ քոլոզ կար գլոխ,
Էդ քոլոզով հող կըչափեր,
Կասեր.— «էս մե՛կ».,,
Ւնչքան լափեր, կասեր «էս մեկ»,.,
Էլ չէր կարա ասի «էրկու»:
Մելիք իր հող որ տի զարկեր, գոռաց,
- Դավի՛թ, Դավի՛թ հեռու կաց,
Հոլ կըզարկեմ դիպնի քե:
Դավիթ ըսկի ականջ լարեց էնոր:
Մելիք ասաց.— Կական, Ասլան,
Գացեք ճիվ բռնեք, թալեք դուրս;
Կական, Ասլան գացին ճիվ բռնին,
Ւնչ արին, լարին, ելավ վեր:
Հա հող կըչափեր քոլոզով, կասեր,
«էս մեկ, էս մեկ»:
Մելիք չորս մարդ ղրկեց, որ Դավիթ վերուցեն:
Էնոնք էկան, ձեռ բռնին, որ հանեն փոսից,
Ինչքան ջախտ արին, չկարացան՝
Ւնչ որ մարդ չկարնա ծառ քոթից հանե դուրս:
Մելիք ասաց.— Գիշերվա երազն է էս տղեն,
Էս ինչ է անում իմ՝ գլուխ:
Տեսան տերից ժաժ լի դալի,
Հոլ խաղացողներ ասին,— Մելիք զարկ,
Առնի իր բախտն է, մնա իր բախտն է:
Սազեր զարկին,
Մելիք զհոլ թալեց,
Հոլ գնաց, տ՚իջներ վեր Դավթի գլոխ,
Դավիթ ,ընցկուն կռահեց,
Թե ջաղցի քար գիկա գլխուն,
Ձեռ տվեց առջև հող բռնեց,
Ձետռաց մեջ քիչ մի խաղցուց,
Աջ ձեռով թալեց հետ էրկնուց,
Ձախ ձեռով բոնեց,
Ապա պտոտցուց, պտոտցուց, զարկեց,
Որ զարկեց, քառսուն մարդ սպանեց,
Քառսուն մարդ էլ բրինդար արեց:
Մեյդնի մարդեր վեր Մսրա Մելիք ծիծղացին,
— Դու շատ քեզ զորընդեղ գիտեր,— ասին,—
Տեսա՞ր, էս պստիկ ճիժ նստմանց
Էզար, զքո գուրգ շատ անցուց,
Էս մարդեր սպանեց, մեր խաղ փչացուց,
Վա՜յ Մելիք, վա՜յ Մըսրա Մելիք...
Մըսրա Մելիք ըռկավ, ասաց.
— Դավիթ իմ գլո՝խ կոռեց,
Դավիթ իմ նամուս գետին էզար:
Գնաց հասավ Դավթին, ճվաց վրեն,
Կուզեր զարկեր, Դավիթ վերուց դրեց տակ,
Չոքեց դո՛շին, չափալախ մի զարկեց,
Աչքերից կրակներ թռան:


Մելիք էդ բանից շատ վախեցավ:
Էլավ թուր քաշեց, որ Դավիթ սպանի,
Դավիթ փախավ, գնաց տուն,
Հասավ ու զինք թալեց մոր փեշ:
Մեր տեսավ Դավիթ էնպես է վազե,
Որ քրտինքի մեջ կըճըղճփա:
Հարցուց,— Դավիթ, էդ ի՞նչ է էղեր:
Դավիթ իր պաւտմութուն արեց, ասաց.
— Մարե, Մելիք գախ է գա, իմ վիզ կտրի:


Մելիք էկավ հերսոտ, հերսոտ, փրփրած,
Հասավ, որ Դավխթ սպաներ:
Մեր առեջ գնաց, ծծեր էբաց, ասաց.
— Թե դու Դավիթ սպանես,
Էս ծծերի կաթ քո՛ վրեն հարամ:
— Մարե՛,— ասաց Մելիք,— էսոնց ազգ ես գիտեմ,
Էսոնց ազգ հաստակող ազգ է,
Էս որ մեծացավ, մեզ ցեց կէղնի,
Իմ թագավորութեն իմ ձեռնեն կառնի,
Արի թող, էս տղին վերջ տամ:
Իսմիլ խաթուն ասաց.
— Պստիկ է, լաո, խելք բան չի կտրե,
Էն քո աղբերն է, քո մեջաց թուրն է,
Վաղ կըմեծնաք, աշխարք կըզավթեք:
Մելիք ասաց.— Մարե, թող քո խոսք էղնի,
Համա էդ շառելու է, օձու ձագ է,
Թե ինձ վնաս գա, էդ տղից կըգա:


10


Մելիք,ի հերս չէր իջնե:
էլավ իր մեծամեծներ կանչեց, ասաց.
- Իշխաններ,Դավիթ իմ գուրզ բռնեց, թալեց,
Իրեք հարիր մարդ սպանեց,
Իրեք հարիր էլ բրինդար արեց:
Էնոր վիզ կուզիմ կտրե,
Համա իմ մեր չի թորկի,
Դիվան անենք տեսնանք, ի՞նչ կասեք,
Լա՞վ է, որ օձու ձագ տաքացնենք:
էն վախտ խղճով մարդ շատ կար,
Մեկ ասաց.— Տղա է, չի կարելի:
Մեկ ասաց.— էն էլ թագավորի տղա է,
Մեզ համար ամոթ է՝ էնոր սպանենք:
Մելիք ասաց.—Չէ, անկարելի է,
Ես էնոր գլոխ տի զարկեմ:
Մեր ասաց.— Այ որդի, որ էդպես է,
Էլնենք, բերենք, փորձեն:
Մեծամեծներեն մեկ ասաց.— Մելիք ապրած կենա,
Քո մեր աղեկ կասի, բե փորձենք,
Թե որ Դավիթ տղա չեղավ,
Իմ գլոխ էլ էնոր հետ զարկեք:
Մելիք ասաց.— Ի՞նչպես փորձենք:
Ասաց.—Որդի, բերեք սինի մի կրակ,
Սինի մի ոսկի լցնենք, դնենք առեջ,
Թե ձեռ տարավ կրակ, իմացի տղա է,
Թե տարավ ոսկին, քո խոսքն է, սպանի:
Էլան սինի մի կրակ լցին, սինի մի ոսկի,
Բերին դրին սենեկի մեջտեղ:
Մելիք ասաց.— Գացեք, բերեք Դավիթ:
Դավիթ քնուկ էր:
Մեր էկավ մոտ Դավիթ, ասաց.
- Դավի՛թ, Դավի՛թ, էլի վեր:
Դավիթ թռավ, էլավ նստավ,
— Ինչ է մարե, ի՜նչ է,— ասաց:
Մեր ասաց,— Արի քե բան մի շանց տամ:
Տարավ մոտ են սինիք, ասաց,
— էսոնք քե համար ենք լցե, դրե,
Էս էրկուսից ո՞ր կըվերուս քե:
Դավիթ տեսավ էրկու բան կըպսպղա,
Խելք չէր կտրե, որ մեկ ոսկի է, որ մեկ կրակ:
Ձեռ պարզեց, ,տարավ կրակ:
Չէ էրեխա էր, մատեր միշտ բերանն էր, թաց էր,
Որ ձեռ պարզեց, տարավ կրակ,
Կրակ կպավ մատներաց,
Մատներ ցավաց, տարավ բերան,
Լեզուն վառվավ, մնաց թլոր:
Էդ օրից թլոր Դավիթ կըկանչեն:
Մեր ասաց.— Մելիք, մորտուն,
Դու կասեր տղա չէ,
Ապա տեսար ձեռ էդիր մեջ կրակ,
Համ մատ էրվավ, համ լեզուն:
Մելիք ասաց,— Չէ, մարե,
Էլ լեսանի խոռ չհանա,
Էլ իմ սիրտ էդոր հետ չի դզվի,
Բեր ղրկենք, էրթա հոր երկիր,
Իմալ կէղնի, թող էղնի:


11


Ավուր մեկ Դավիթ էլավ, գնաց քաղաք,
Ջոջ-ջոջ քարեր վերուց սարեց երկինք.
«Իմ քարեր կըհասին ա յ Էն ամպեր»,— ասաց:
Քարեր գացին, մարդ չտեսավ:
Յոթ ավուր եդ, նոր Էկան տակ:
Որ մեկու տան վրա ընկան, տուն փլուցին:
Թոզ-դուման էլավ, քաղաք բռնեց:


Քաղքից դարձավ, էկավ զինանոց:
Զինանոցի դուռ բաց էր,
Նարդիվան դրուկ կողքին:
Իջավ, մտավ էնտեղ,
Տեսավ Մելիքի գուրզ,
Գուրզ իրեք հարիր վաթսունվեց փութ կըգար:
Էս ինչ խաղալու լավ բան է դրած»,— ասաց:
Գուրզ վերուց,հանեց գլխուց վեր,
Ու ձեռնեն թալեց վար»
Գրմփոց ընկավ քաղքի մեջ,
Մարդ, կնիկ, ճիժ վախեցան:
Մըսրա Մելիք նստուկ էր բախչեն,
Տեսավ քաղաք ժաժք ընկավ, ասաց.
— էս իմ գուրզի ձենն էր էկավ,
Տեսեք ո՞վ է, ի՞նչ է էլե քաղքին:
Վեզիր իմացավ, որ Դավիթն էր,
Էլավ գնաց զինանոցի դուռ կայնավ,
Դավիթ մի գըմփոց էլ հանեց էդ վախտ:
Վեզիր կանչեց, ասաց,
— Դավիթ, Դավիթ, քո տուն չավրի,
Դու էդ ինչ կանես էդտեղ,
Շուտ արա, էլի վեր,
Թե չէ Մ ըսրա Մելիք գիկա,
Քո գլոխ կըզարկի:
Դավիթ վեր էլւսվ, գնաց:


Մըսրա Մելիք վռազ-վռազ էկավ,
Կայնեց վեր դռան, գոռաց, ասաց,
— Վեզիր, ո՞վ է էդտեղ:
Ասաց,— Դուռ բաց էր, չիմացա ով էր:
Ասաց.– էղնի-չէղնի էդ Դավիթն էր,
էնորեն զատ իմ գուրզ մարդ չի կանա վերու:
Հերսոտավ, թուր քաշեց,
Գնաց, որ Դավիթ սպանե:
Դավիթ զարկեց Մելիքի թև ցավցուց,
Թուր ձհռնեն թռավ դեն:
Ապա հասավ բռնեց գոտկից,
Բարձըրցուց վեր գլխուն,
Զարբով էտու գետին:
Մըսրա Մելիք գազ մի խրվավ մեջ հողին:
Մելիք հողից էլավ նորեն, հասավ Դավթին
Բռնին իրար, գացին, էկան,
Գութնի նման հող վարեցին,
Իրար գոմշունակ քյալա տվին:
Քաղաք էդոնց զարկից ժաժք էղավ,
Թոզ-դուման էլավ, երկինք բռնեց:
Ւսմիլ խանում իմացավ տղեք կըկռվեն,
Գնաց ընկավ էնոնց մեջ, բաժանեց, ասաց.
— Դուք պետք է իրար օգնական էղնեք,
Էկեր եք էստեղ իրար կըսպանեք,
Չէ՞ դուք ախպեր եք, մի հոր զավակ:
Իսմիլ խանում տղեք էբե տուն, որ հաշտեցու,
Համա Մելիք ըռկեր էր, մռութներ կախե,
Մեջ իր սրտին քեն կըպահեր,
Կուզեր Դավիթ կերպով մի սպանե:
Երբ Դավիթ տնեն էլավ, Մելիք ասաց.
— Մարե, էդ օձու ձագ է, օձ է,
Էդ մնա Մըսր, իմ գլոխ կուտե,
Էս ավուր եդ
Դավիթ թող չգա իմ աչից դեմ:


12


Դավթի ահ Մելիքի սրտի մեջ էր,
Մելիք շատ կըվախեր մոտեն:
Ամեն ավուր միտք կաներ,
Որ ճամփա մի գտնի,
Գաղտուկ սպանի Դավիթ:
«Չում էնոր գլոխ չկտրեմ,
Գոմշու կոտոշով էնոր արուն չխմեմ,
Էնոր շապիկ չթաթխեմ մեջ արնին,
Չքսեմ իմ երես, իմ սիրտ չի հովնա»,— կասեր:


Վեզիր իմացավ էնոր միտք:
Ինք բարի մարդ էր,
Էլավ Դավթի ձեռ բռնեց,
Տարավ մոտ Ւսմիլ խանում, ասաց,
- Ինչու՞ Դավիթ չես ղրկի էրթա Սասուն,
Օր մի Մելիք կըզարկի, կըսպանի:
Վեր էլի հաց պատրաստի, թող էրթա,
Հերիք է մեր երկիր մնա:
Իսմիլ խանում ասաց.— Դավիթ, լաո,
Սասուն քե հորոխպերներ կան,
Ղրկեմ մոտ էնոնց, կերթա՞ս:
Ասաց.— Հորոխպերնե՞ր ունեմ, ինչի չեմ էրթա:
Մարե, էնոնց անուն ի՞նչ է:
Ասաց.— էնոնց անուն՝
Մեկին Ձենով Հովան,
Մեկին էլ Վերգո կասեն:
Ասաց,— Մարե, բա ինչու՞ շուտ չասիր,
Դե, իմ պատրաստութեն տես,
Էլնեմ, էրթամ հորոխպերտանք:


Լուսուն Դավիթ էլավ տերթեր,
Մելիք թուր քաշեց կայնավ դուռ, ասաց.
— Արի իմ թրի տակով անցի,
Որ իզին տամ էրթաս:
Դավիթ ասաց.— Չեմ անցնի:
Վեզիր ասաց.— Ինչու չես անցնի:
Ասաց.— էղավ, որ ժամանակ մի,
Ես ու էդ եղանք հող ու ջրի շիրիգ.
Մեր մեջ վեճ բացվավ ու կռիվ արինք,
Էն ինձ թրով զարկի, ես չզարկեմ:
Հազար էդպես Մելիք մեռնի՝
Էս մեկ չարսու լաչակ է,
Ես լաչակի տակով կանցնեմ,
Էնոր թրի տակով չեմ անցնի,
Ւնչ ձեռնեն կըգա, թող անի:


Հասան բռնին տաս մարդով,
Քաշին, որ զոռով անցուցեն,
Համա Դավիթ չընկռավ, կայնեց,
Չգնաց, չանցավ թրի տակով:
Թափ տվեց էդոնց, թալեց դեն,
Չոչ բոթ քիսավ իր ջարդաքար,
Ու կրակ էլավ մոտեն:
Մըսրա Մելիք էդ որ աեսավ,
Շատ վախեցավ, ասաց,
— էդ դեռ պստիկ է, էսպես է,
Որ մեծանա՝ ի՞նչ տեղնի,
Էդ խադլոլն ինձնե հեռացրեք;


Կանչեց տանող փահլևաններ
Բաթմանա Բուղեն ու Չարբահար Քամին:
Ոչ գաղտուկ Էնոնց ասաց.
— Դավիթ տարեք յոթ սարով դեն,
Տարեք, վեր Բաթմանա կամուրջ՝ սպանեք,
Կուժ մի արնեն առեք,
Շապիկ թաթխեք մեջ արնին,
Ջանդաք թալեք գետ, դարձեք:
Արուն բերեք՝ խմեմ,
Շապիկ քսեմ իմ երես
Իմ սիրտ հովնա:
Թե իմ խոսք չանեք,
Ես ձեր վիզ կըկտրեմ:
Ասին.— Շատ աղեկ, թագավոր:
Դավիթ մոր ձեռ պագեց,
Կաց բարով արավ, ընկավ ճամփա:


13


Փահլևաններ Դավիթ առան, գացին,
Քաղքից դուրս Էկան, Դավիթ մոռցան:
Էդ Ֆերիզներ իրանց ճամփով կըքելեն,
Դավիթ ծուռ-ծուռ կըքելեր,
Հետ Էնոնց չեր քելի,
Մեկ էսպես կերթեր ու կերթեր,
Հետ քար, քեֆ հետ թուփ կըխաղար,
Չխոսեր, կերթեր ու կերթեր
Հետ քար, հեֆ հետ տուփ կըխաղար,
Կընկներ էստեղ, կընկներ էնտեղ:
Բարդի ծառ կըքաշեր, կաներ ճիպոտ,
Նապաստակներ, աղվեսներ Կըլարեր,
Դեն կըտաներ, դես կըբերեր,
Կընկներ սար-ձոր, հետև հավքերուն,
Հետև ջանավարներուն,
Կերթեր ճնճղուկ կըբռներ,
Մինչև իրիկուն ման կըգար:
Էդ էրկու ֆերիզ-փահլևան,
Օր մի չհարցուցին, «Դավիթ,
Նեղացեր ես , ծարավ ես, անոթի ես».
Կընստին, հաց կուտին,
Դավիթ հաց չեն իտա:
Դավիթ կըմնար խեղճ, անոթի:
Դավիթ ինչ կաներ`
Կըքաղեր բանջարներ, կուտեր,
Սարեն վեր կըգար, սունկ կըքաղեր կուտեր,
Փոր նութ կըգցեր, նորեն կըքլեր:


Շատ, քիչ էսպես ճամփա էկան,
Յոթ սարով դեն անցան,
Էկան Փրե Բաթմանա կամուրջ մոտեցան,
Էրկու փահլևան նստան հացի:
Կանչեն Դավիթ.- Դավիթ արի հաց կեր:
Դավիթ ասաց. «Աստված խեր անի,
Էս յոթ օր կա, կիգանք,
Օր մի ինձ չեն կանչե,
Էսօր ինչո՞ւ կըկանչեն»:
Դավիթ գնաց ֆերիզներու մոտ, ասաց.
— Աստված խեր անի,
Էս յոթ օր կըգանք, մեկ օր չասիք՝
Դավիթ, անոթի՞ ես, ծարա՞վ ես, նեղացե՞ր ես,
Քոլ է, քար է, փուշ է, տատաշ է,
Դու էդոնց մեջ իմա՞լ կըքելես,
Ոտներդ ծակոտեր են, արի, նստի դինջացի:
Ւմ մեր տաս ավուր հաց է դրեր,
Դուք կերաք, ինձ չտվիք,
Էդ ի՞նչ եղավ պատճառ,
Որ էսօր ինձ միտք գցիք,
Չէ, չեմ ուտի ձեր հաց:
Ասին.— Դավիթ, չուր մկա Մելիքի երկիրն էր,
Էնոր համար մենք քե պատիվ չէինք տա,
Էստուց եդ Սասնա սահմանն է,
Քո հոր հող ջուրն է, էն ապով քե կըկանչենք:
Դավիթ ասաց.— Դե որ ընկա իմ հոր երկիր,
Էլ չեմ ուզի ձեր հաց, ձեր պատիվ:
Էլան գացին կամըրջր բերան,
Չարբահար Քամին ասաց,
- Մեկ անցնէի Դավթի առեջ, մեկ անցնի Դավթի հետև,
Որ հասնենք կամըրջի կես տեղ,
Մեկ առջևեն օլըրվի վեր Դավիթ,
Մեկել հետևուց՝ զԴավիթ բռնենք մորթենք:
Դավիթ էկավ, ասաց.
— Ւնչի կայներ եք, չեք էրթա.
Ասին.— Քե համար ենք կամներ,
Կայներ ենք՝ քո ձեռ բռնենք անցունենք,
Ախր, կըվախենանք ընկնես ջուր:
Ասաց,— Փահլևաններ, յոթ օր ճամփա ենք էկե,
Ծովերի ղրաղ, գետերի ղրաղ, ես չեմ ընկե չոլը,
Մկա էստեղ ինչի՞ տի ընկնեմ ջուր.
Չուր էստեղ գել կեր, արջ կեր,
Դուք չասիք՝ «Դավիթ տղա էր, կըվախենա»,
Չուր մկա ինձնե հեռու կըմնեք դուք,
Էն ինչի՞ մկա կըկանչեք, կասեք՝
Արի, անցի մեր առեջ:
Ես չեմ անցնի ձեր առեջ:
Գացին կամըրջի վրեն,
Մեկ ընկավ առեջ, մեկ ընկավ հետև:
Դավիթ ասաց.
«Բան մի կա էնոնց սիրտ, էնոնց միտք չար է»:


14


Հասան կամըրջի մեջտեղ.
Բաթմանա Բուղեն առջևեն,
Չարբահար Քամին հետևեն,
Զու արին, դարձան,
Կուզեն՝ բռնեն զԴավիթ,
Դնեն կամըրջի վրեն, մորթեն:
Դավիթ ասաց.— էդ ինչ տ՚անեք,
Վա՜յ դու կուզեք ինձ թալեք ջուր:
Դավիթ հասավ էդ մարդեր,
Էնոնց ամեն մեկի վզաքոք բռնեց,
Տարավ-բերավ, զարկեց իրար, ասաց.
— Դուք չեք գիտի մարդ թալեք ջուր,
Ես ձեզ նշանց տամ:
Քաշեց, մեկ կախեց կամըրջի էս դին,
Մեկել էն դին:
Փահլևաններ ասին.— Դավիթ,
Աստծու սիրուն, մեզ մի թալի ջուր,
Մենք կնիկ, ճժի տեր ենք:
Դավիթ էնոնց քաշեց, էզատ գետին,
Չոք մի զարկեց մեկու վրեն,
Չոք մի զարկեց մեկելու վրեն,
Արուն պնչներուց թալեց դուրս,
Քիչ մնաց մեռնեն, էնքան զոռ տվեց:
Դավիթ բոռաց.—Թե օղորթ խաբար չտաք,
Ձեր երկուսն լէ տի սպանեմ, թալեմ գետ:
Ասին.— Դավիթ, քո բախտն ենք ընկե,
Դու զմեզ թող, մենք էլնենք, օղորդ խաբար տանք:
Փահլևաններ շատ աղաչանք արին,
Դավթի սրտին մեջ զեղչ ընկավ,
Ձեռ էնոնց մոտեն վերուց,
Էնոնք էլան, նստան:


Սահաթ մի խելք չէր իգա էնոնց գլոխ,
Էնքան որ զոո արավ:
Դավիթ ասաց.—Դե, ասեք, է՜:
Քիչ նաֆաս էկավ էնոնց վրեն,
Ուշքի էկան, ասին.—Դավիթ,
Քռ հոգուն, արևուն մեռնենք,
Քենե պահենք, աստծուց ինչպես պահենք.
Մենք քե դուշման չենք,
Էդ քաֆուր, զալըմ Մելիք մեզ ասաց.
«Տարեք Բաթմանա կամուրջի վրեն,
Էնոր վիզ կտրեք,
Կուժ մի արնեն առեք,
Ջանդակ թալեք գետ,
Արուն բերեք՝ խմեմ,
Իմ սիրտ հովնա:
Թե էդպես ի՛մ խոսք չանեք,
Ես ձեր վիզ կառնեմ»:
Քո աստված քանց մեզ մեծ էր,
Քո ուժ զմեր հաղթեց:
Դավիթ ասաց,–— Դե, էլեք:
Չարբահար Քամին ասաց,
— Ես որ կամ, քո հոր սուփրի վերա եմ ջոջցե,
Քո հոր հացն եմ կերե:
Էն մեկել ասաց,
— Ես որ կամ, իմ սոյ արաբ է,
Մենք թալեր ենք մեզ քո բախտին,
Քանի քո հեր սազ էր,
Մենք քո հոր ծառայութեն կենինք,
Որ քո հեր մեռավ, կտրիճ մարդ վերջացավ,
Գացինք Մըսրա Մելիքին ծառա էղանք:
Մենք չենք գիտեր՝ դու քանց քո հեր ուժով էր,
Էլ չենք էրթա մոտ Մըսրա Մելիք,
Մենք քե մշակ, դու մեր տեր:
Դավիթ խնայեց էնոնց, ազատ արեց, ասաց.
— Ինչպես տեսեր եք, գացեք, էդպես ասեք:
Էդ էրկու ֆերիզներ միտք արին, ասին.
— Դավիթ, կըխնդրենք քո մոտեն,
Դու քո շապիկ տաս,
Մենք նապաստակ մի սպանենք,
Քո շապիկ մեջ էնոր արնին թաթխենք,
Տանենք Մելիքին նշանց տանք,
Որ հավատա՝ քե սպաներ ենք:
Դավիթ ասաց.
— Փահլևաններ, որ դու էդպես կըխնդրեք,
Առեք իմ շապիկ, տարեք:
Էս խոսք փահլևաններ շատ հավնան:
Իրիշկեց, տեսավ, նապաստակ մի էնտեղ փախավ,
Էլավ , փռթավ հետևեն,
Բռնեց, վիզ կտրեց, արուն լցին կուժ,
Շապիկ լե մեջ թաթխին, առան, էդին խուրջին,
Դարձան Դավիթ, ասին.— Քե օղուր էղնի,
Դու գնա քո ճամփեն, մենք էլ կերթանք մեր տուն,
Արի քե նշանց տանք Սասունի ճամփեն:
Տարան մի սարի վրա, ասին.
— էդ ճամփեն կըտեսնե՞ս,
Էդ ճամփեն կըբռնես, կերթաս Սասուն:
Դավիթ սարեն կիջնի, ճամփեն կըբռնի կերթա:
Փահլևաններ կըդառնան Մըսրա երկիր:
Կուժ, հելիկ կտան Մելիքին, կասեն.
— Դավիթ սպանինք, Էս Էլ Էնոր արուն ու հելիկ:


Մըսրա Մելիք կանչեց սինոդներ,
Էնոնք ժողվան, էկան, նստան:
Էնոնց առեջ արուն խմեց,
Արնոտ հելիկ քսեց երես,
Սիրտ հովցավ, ասաց.
— Օխա՜յ, ազատվանք, պրծանք Դավթի մոտեն:


Բ. ԴԱՎԻԹԸ ՍԱՍՈԻՆՈԻՄ

1


Երբ Դաւվիթ ճամփա ընկավ,
Գնա դպա Սասուն,
Ձենով Հովան էրազ տեսավ, ասաց.
Կա, չկա, մեր եթիմ մեջ մեր հողին մտեր է,
Աստված գիտի, Էսօր թե լուսուն,
Կարելի Է մեր տուն կըգա»:
Կնկան քացի մի Էտու, ասաց.
- Սառիյեն, վեր էլի,
Էսօր մեր բրջու բադան կայներ էր,
Մեր թազա բաղ կանաչեր էր,
Մեր շամդաններ բադնի վրեն վառվեր էր,
Մեր բախչի բլբուլ կանչեր էր,
Կա, չկա, մեր էթիմ մեջ մեր հողին մտեր է:
Կնիկ ասաց.
— Ինչու՞ չես թողնի հանգիստ քնենք:
Ձենով Հովան ասաց.
— Դու օտար զարմ ես, քե տեղ չի ցավի,
Դու էլի, իմ սիրտ բաց արա տես...


2


Դավիթ էր՝ շատ սոված մնալեն,
Ինչ խոտ, ինչ բան ընկեր էր ձեռ, կերեր էր,
Խելք գլոխ չէր մնացե, էլեր էր ինչպես շիվար:
Շատ քիչ գնաց, հասավ Սասնա դաշտեր:
Հորթարածներ, նախրորդներ, հովիվներ
Իրիշկին, չճանչցան՝ էդ ով էր:
Դավիթ մինչև հասավ Սասուն, դադրավ,
Չգիտեր՝ որտեղ է էկե:
Գնաց մի տեղ պառկավ, մնաց:
Հովիվ մի էկավ մոտ, հարցուց.
— Տղա, լաո, դու ո՞ր տեղացի ես:
Ասաց.— Ես Սասնա քաղքից եմ:
Ասաց.— Սասնա քաղքի մեզ քեզ չեմ տեսեր,
Սասնու քաղաք մարդ ունես:
Ասաց,—էրկու հորոխպեր ունեմ:
— էնոնց անուն ի՞նչ է:
Ասաց.— Մեծի անուն առան Վերգո է,
Մեկելի անուն՝ Ձենով Հովան:
Հովիվ տեղեն թռավ, ասաց.
— Վա՜յ, չեղնի՞ Դավիթն ես դու:
Ասաց,— Հա, ես Դավիթն եմ:


Հորթարած վազեց դռնեն մտավ,
Խաբար տարավ Հովանին, ասաց.
— Իմ մուշտուլուղ տվեք, Դավիթ էկավ:
Շատ ուրախացան, մի բուռ ոսկի տվին էնոր,
Լցեց քոլոզ, դարձավ դպա հորթեր՝


Ձենով Հովան տնեն էլավ,
Ձեն քցեց քաղքի մեջ, ասաց.
— Քաղքցիք, էկեք, ձեր աչք լուս, մեր աչք լուս,
Մեր Դավիթ էկեր է...
Աստված մեզ նորեն տղա է տվեր,
Մեր ճրագ հանգեր էր, վառվավ,
Մեր գետ ցամքեր էր, լցվավ,
Լուս իջավ մեր վրեն:
Դավիթ էկավ հասավ իմ ձեռ,
Մեր երկիր տի շենանա,
Կըխնդրեմ ձեր մոտեն,
Էկեք, էրթանք Դավթի առեջ:


Քեռի Թորոս, Վերգո, քաղքցիք էկան,
Տեսան Դավիթ մի ահագին, աժդահար տղա է,
Խնդացան, փաթթվան, երես պագին,
Փառք տվին աստծուն, Մհերին, իր կնկան,
Որ իրենց կորած դարձավ, էկավ:
Դավիթ շուտ տարան, լողցուցին,
Նստան, կերան, խման, զրուց արին,
Հետո էլան, իրանց տներ ցրվան:


3


Առավոտուն քաղքցիք, իշխաններ,
Տերտեր էկան մոտ Ձենով Հովան, ասին.
—Ձենով Հովան,
Յոթ տարի սուգ կապինք Մհերի ետև,
Մեր տղեկներ հալվորան,
Մեր աղջիկներ պառվան
Թե գիտես՝ յռթ տարի սուգ պահելով Մհեր կըսաղնա,
Յոթ տարի էլ ավել կըպահենք,
Ւզին տուր էնոնց կարգենք:
Ձենով Հովան ասաց.
— Տերտեր, Մհերին մե «հոգոց» ասա:
«Հոգոց» ասաց, պրծավ Ձենով Հովան իզին էւոուր,
Դուռ-դրկիցներուն ասաց.
— Կարգեք ձեր տղեկներ, աղջիկներ,
Սուգ պահելով բան չի էղնի,
Ամենք թող իրանց հարսնիք անեն:
Ամենք տվին իրենց գինեխում,
Երկար խնդացան, Սասնա սուգ հանին:
Ձենով Հովան իրեք դիր ձեռ էտու գետին, ասաց,
— Փառք իմ քո մոտեն, աստված,
Մեր կտրիճ նորեն տեսա:
Կթխեն լցին, տվին Քեռի Թորոս, ասին.
— Դե խմե, խոսք մի ասա:
Քեռի Թորոս առեց զկթխեն իր ձեռ,
Կայնավ ու միտք արեց,
Նա կըխմե, նա կըդնե:
Թորոսի տղեն մոտն էր,
Ձեն էտուր պապուն, ասաց,
— Աբո, էդոնք Սասնա ծռեր են,
Մկա մեկ քամ խոսք քե կասեն,
Կամ խմե, կամ դիր գետին, քելե:
Պապ վերուց ասաց.
— Մեր տղեն էլավ իր հոր տեղ կըբռնի,
Մկա մենք էլ վախ չունենք:


4


Մի ժամանակ մնաց,
Դավիթ խամութենե էլավ:
Է, էրեխա է, հո տուն չի սիրի,
Տի էրթա տղեկներու հետ խաղա:
Ձենով Հովան էլավ,
Էբի խորոտ հալավ հագուց,
Գլոխ պագեց, ասաց,— Դավիթ,
Գնա մոտ ճժերուն խաղա:


Դավիթ գնաց, տեսավ տաս-քսան Էրեխա,
Իրենց համար ճան կըխաղան:
Ւնք լե թամահ ընկավ,
Էկավ տուն, հորոխպոր պատմեց,
— Հորոխպեր, Էն ի՞նչ բան Է,
Էրեխեք կըթալեն, կըվերուն, կըթալեն, կըվերուն:
Հորոխպեր մտածեց, «Ճան է էղեր,
Դավիթ հլա էրեխա է, չհասկսնա»:
Ասաց,— Դավիթ, լաո, ըդոր ճան կասեն
— Հորոխպեր, ինձ լե ճան առ, էրթամ, խաղամ:
Ձենով Հովան խաթրեն չելավ,
Դե հորոխպոր ջիգար Էր,
Բերեց ջեբ լիք ճան Էլից, ասաց.
—Դե, գնա, խաղ արա:


Դավիթ հասավ տղեկներուն, ճան թալեց:
Է,Դավիթ ճան խաղալ շա՞տ գինար:
Էն թալեց, Էնոնք զարկին շրջին, վերուցին.
էն թալեց, Էնոնք զարկին շրջին, վերուցին,
Ւնչքան խաղցան, զարկին տարան,
Էդպես իրա ճաներ հըմեն տարան,
Որ տարան, էլավ, հասավ էդ էրեքխեք,
Թե իմ ճաներ տվեք:
Ասին.— Այ տղա, ի՞նչ տանք, տարեր ենք.
Խաղցեր ենք, տարվեր ես, մենք լե տարեր ենք,
Տարած ճաներ մենք ետ չենք տա:
Դավիթ էդ որ լսավ, հերսոտավ,
Էլավ, հասավ էդ էրեխեք,
Թե՝ իմ ճաներ ետ տվեք:
Դե, էրեխեք են, քիչ մի իրար քաշկրտին,
Կռվան, իրար ծեծկրտին,
Դավիթ ուժով էր հըմեն ջարդեց,
Ճաներ հըմեն ժողվեց, էկավ տուն:


Ճժեր էլան, լալով գացին իրենց տներ,
Ւրենց հոր, մոր ասին, թե՝
Հովանի ախպօր տղեն՝ Դավիթ,
Էկավ մեզ հետ ճան կըխաղար,
Ճաներ տարվավ, հերսոտավ,
Մեզ էզմալ ծեծեց, ջարդեց,
Մեր ճաներ հըմեն խլեց, տարավ:
Էրեխեքի հերեր, մերեր ասին,
— Իրա քեֆն է, նա Սասնա ճրագ է;


Ժամանակ մի անցավ:
Օր մի Դավիթ ելավ, գնաց քաղքի մեջ,
Տղաց հետ հանաք արեց, խաղաց:
Որու ձեռ բռնեց, ձեռ տեղեն հանեց,
Որու զլոխ բռնեց, գլոխ պոկեց, թալեց,
Որու մեջքին զարկեց, մեջք ջարդեց:
Սուգ-շիվան, լաց-կոծ նորեն էծկեց քաղաք:
էդոնց տերեր՝ հեր, մեր, քուր, ախպեր,
Հրմեն ժողվան, էկան մոտ Ձենով Հովան, ասին,
— Դավիթ մեր տղոց դուշմա՞նն է,
էս ի՞նչ ծուռ է, գցիր մեջ ճժերուն:
Մենք խնդացանք, թե՝ էն մեր երկիր շեն կանի,
Համա էրեխեք ջարդեց, արեց յարալու.
Հովան, մի բան մտածի,
Մեր էրեխեք մեղք են,
Որ էդմալ թողես՝ ճժերու վերջ կըտա:


Հովան նորեն կերթա մոտ Դավիթ, կասի.
— Աստված քո տուն չավրի, Դավիթ,
Դու էդ տղեկներ վրե՞ ջարդիր:
Մարդիկ էկած, դուռ բռնած՝ քե կըկանչեն,
Էլի էնոնց ջուղաբ տու:


Դավիթ էլավ դուռ,
Տեսավ քաղքցիք բոլոր ժողված են:
Շատեր կան Դավիթ չեն տեսած,
էկած են Դավիթ տեսնան,
Շատեր կան, տուժած են,
էկած են Դավթին զարկեն:
Համա Դավիթ, որ տեսան,
Հախու իրար գաղտուկ ասին.
«Դավթին դու ձեռ մի տաք,
Էն ծուռ աժդահար է,
Որ հերսոտավ մեզ կրսպանի»:
Հըմեն իրար մտիկ արին.
Դարձան մեկ-մեկ գացին տներ:


5


Առավոտուն քաղքցիք հըմեն ժողվան,
Կանչին Ձենով Հովան, ասին.
— Հովան, քե կանչեր ենք,
Դավիթ մի գործի դնես,
էնոր որ գործի չդնես,
Քաղքի մեջ շատ ավերութեն կէղնի:
Թող էրթա իր արհեստին.
Իրիկուն գա տուն, քնի:
Հովան մտածեց ի՞նչ արհեստի տա.
Ի՞նչ գործի դնի, ո՞ւր ճամփի:
Ասաց.—ի՞նչ անեմ,
Վայ թե արհեստի տանք,
Օր մի զարկի, ուստին սպանի:
Ասին.— Բա ի՞նչ անենք, որ քաղաք չմնա,
Էաղքի Էրեխեք վնաս չտա:
Ձենով Հովան իր մեջ միտք արեց.
«Ինք ղոչաղ տղա է, լավ է անեմ գառնարած»:
Դարձավ ժողովուրդ ասաց,
— Բերենք, անենք քաղքի գառնարած.
Առավոտ էլնի, գառներ ժողվի, տանի,
Իրիկուն բերի, ցրվի տերվանք:
էդպես Էրեխեք լե հանգիստ կէղնին,
Դուք լէ հանգիստ կէղնե:
Վերջ խելք խելքի տվին, ասին.
— Դավիթ անենք գառնարած:


Ձենով Հովան էկավ տուն, ասաց,
— Դավիթ, քո արևուն մեռնեմ,
Էս տարի մեր հաց պակաս է,
Մշու դաշտ, Աասուն հաց չէղավ,
Էդպես պարապ ման գալ չէղնի,
Մենք աղքատցեր ենք,
Մի գործի գնա, աշխատի,
Քիչ մի ցորեն առնենք, ապրենք՝
Ձմեռ անոթի չմնանք:
Ասաց,— Հորոխպեր, աղեկ կասես,
Մեջ մեր տան քանի՞ մարդ կաշխատի.
Հորոխպեր ասաց.— Ես եմ, լաո, ուրիշ մարդ
Ասաց,— Դու ջոջ մարդ էս, հորոխպեր,
Մկա քե խաթր կա մոտ քաղքցոց:
Ես կըխնդրեմ քո մոտեն,
Ինձ գործի մի դնես,
Էսպես պարապութեն չեմ կրնա անցուցի:
Ճան խաղալեն, բեզարեր եմ,
Ճան խաղալեն բան դուրս չի գա;
Ձենով Հովան ասաց.
— Դավիթ, հորոխպեր ղուրբան քե,
Արի, քե անեմ քաղքի գառնարած, կուզես:
Ասաց. — Հա, հորոխպեր, կուզեմ,
Թե իմ հախ էս գլխեն տան, ինձ չխաբեն,
Գառներ կըտանեմ:


Ձենով Հովան Էլավ, գնաց քաղքի մեջ,
Ասաց,— Դավիթ կէղնի գառնարած,
Թե իր հախ էս գլխեն տաք:
Քաւյքցիք ասին.— Հախ թամամ կըտանք:
Մենակ չմնա քաղքի մեջ:
Հովան ասաց,— Լուսուն ձեր գառներ բերէք մեյդան,
Դավիթ կըճամփեմ, տանի,
Հեվարին հըմեն մարդ գա,
Իր գառներ ջոկի, տանի:


Ձենով Հովան էկավ տուն, ասաց.
— Դավիթ, հըմեն մեկ գառան գլոխ,
Մեկ կուո կորեկ, մեկ կոտ ցորեն մեղ հաց կըտան,
Շաբթե մեկ լե տուն մեկ հաց կըտան,
Կրնաս պահի գառներ, թե չես կրնա:
Ասաց,— էնենց պահեմ՝ ծաղկի պես;
Հըմա հորոխպեր, ես բոբիկ եմ:
Հովան էն սհաթ Էլավ, գնաց,
Ջուխտ մի պողպըտե սոլ էտու կարել,
Պողպըտե կոպալ մի էտու շինել
Առավ, էբի, էտու Դավիթ:


6


Արև չէր ծաղկե, քաղքցիք իրանց գառներ, ուլեր
Առին, բերին մեյդան:
Դավիթ պողպըտե սոլ հագավ,
Պողպըտե կոպալ բռնեց ձեռ,
Էլավ, գնաց առջե գառներուն:
— Դավիթ, գարուն գառներ ժիր են,
Կըփախնին դես-դեն, չեն դադրի,
Մուղաթ մնա, շան-գելի բաժին չեղնին:
Հըմա պողպըտե կոպալ որ տեսան, ասին.
— Հովան, վալլահ, Դավիթ կրսպանի գառներ:
Ձենով Հովան ասաց.
— Դավիթ, լաո, մենք դրկից ենք, գառներ չսպանես,
Սալամաթ տար, սալամաթ բեր հեվարին:
Դավիթ ասաց,
— Հորոխպեր, մագյար ես ծո՞ ւռ եմ,
Գառներ շատ խորոտ կըպահեմ:
Հովան գառներ, ուլեր էտուր Դավթի առեջ,
Տարավ ճամփու էդիր,
Քիչ մի գնաց հետ, ասաց.
— Դավիթ, լաո, գառներ քշես, Ռոլա դաշտ կերթաս,
Էնտեղ ախպուր կա,
էն ախպրի վերա կեսօրին,
Գառներ, ուլեր կըբարահավես,
Ես քե հաց կառնեմ, գիկամ,
Չեղնի քշես, տանես Սև սար:
— Հորոխպեր, ինչի՞ չէրթամ Սև սար:
Ասաց.— Սև սար էրթալ դժար է,
Սև սար ջանավարներ լցվեր են՝
Կըտանես, քե կուտեն ջին-ջանավար:
Հորոխպեր կուզեր Դավիթ չէրթա Սև սար,
Մըսրա Մելիք էն զավթեր էր:


Դավիթ հորոխպոր թամբահ մոոացավ,
Գառներ քշեց, հայդե, Սև սար, ասաց,
«Հե յ ջան, ինչ անուշ է Սասնա երկիր»:
Գառներ էթող էնտեղ արածեն,
Զինք զատացավ, քարի մի տակ պառկավ:


Անցավ վախտ մի, էլավ, իրիշկեց,
Էս դին կիրիշկի՝ գառ չկա,
Էն դին կիրիշկի՝ գաո չկա:
Կայնավ, բոռաց, ձեն ընկավ սար ու ձոր:
Էնոր ձենեն ջին-ջանավար սարից, քոլից էլան,
Թողին իրենց բներ, կըփախնին, հա կըփախնին:
Դավիթ ոտ կըզարկեր գետին, գետին կըթնդեր,
Ոտաց տկեն կուց-կուց կրակ կելներ:
Ջին-ջանավար որ կըփախնին,
Կիմանա իր գառներ են,
Չճանչնա՝ էս գառ է, գել է, թե աղվես:
Կընկնի հետև ուրանց,
Մեկին էս քարից, մեկին էն քոլից,
Մեկին էն առվից, մեկին էն խանդըկից,
Տփելով-տփելով կըժողվի,
Կըբերի, կանի բադանի մեջ:


Ձենով Հովան կեսօրին էլավ, ասաց.
— Բերեք հաց տանեմ, էրթամ տեսնեմ Դավիթ ի՞նչ կանի:
Հաց առավ գնաց Ռոլա դաշտ,
Տեսավ՝ Դավիթ չկա:
Գնաց, հասավ Սև սար:
Մոտեցավ, տեսավ ի՞նչ,
Դավիթ ընցկուն ման էկե սարեր,
Որ քրտնքի մեջ կորե,
Էն պողպըտե սոլեր կտրտվեր են,
Արուն ելեր ոտներուց կէրթեր,
Էն պողպըտե կոպալ լե մաշվե, մացեր է թիզ մի:
Ձենով Հովան ասաց,
— Դավիթ, ղուրբան, ի՞նչ կասես,
Գառնարածութեն անո՞ւշ բան է:
Ասաց,— Հա, վալլահ, շատ անուշ է,
Համա իմ գործ շատ է դժար, հորոխպեր,
էդ սև ուլեր, կարմիր գառներ միամիտ են,
Էդ բալ ուլեր, սիպտակ ուլեր,
Էդ որ ականջներ դքուկ են,
Ինձ շատ կըչարչարեն,
Գառներու մեջ չեն սթրի, կըփախնեն:
Սարից կըբերեմ, ձոր կէրթան,
Ձորից կըբերեմ, սար կէրթան:
Էդ ուլեր ես նշաներ եմ,
Էդոնց որ չհանես գառներաց մեջեն,
Ես առավոտուն սար չեմ էրթա:
Ձենով Հովան ասաց,
— Որդի, մեզ էդ տեսակ ուլեր չկան:
Ասաց,— Տէ, հորոխպեր, շատ կան:
Հորոխպեր ասաց,— Դավիթ, ել կրթանք,
Էդ բալ, սիպտակ ուլեր ես տեսնեմ:


Էլան, բադանի դուռ բացին,
Հորոխպեր ասաց,— Որդի, ու՞ր են,
Բալ, սիպտակ ուլ չկա մեջ գառներուն:
Դավիթ ասաց,— Հորոխպեր, դու մտի ներս,
Գառներ հան դուրս, ես ուլեր բռնեմ,
Դու էնոնց չես կարա բռնի;
Հորոխպեր ասաց,— Չէ, որդի, դու պստիկ ես,
Դու մտի ներս, քշե դուրս, ես բռնեմ:
Դավիթ մտավ ներս:
Փետ զարկեց մեկ էս քան, մեկ էն քան,
Ջին-ջանավար հըմեն էլան դուրս:
Դավիթ ասաց,— Հորոխպեր, ուլեր փախան,
Ուլեր փախան, մի թող էրթան:
Հորոխպեր բոռաց,— Դավիթ,
Աստված քո տուն չավրի,
էդոնք ջանավար են, թող էրթան:
Դավիթ ասաց,— Դո՞ր էրթան, էրթան կորուսեն,
Էդոնք քաղքցոց ուլեր են,
Էնոնց տերեր ինձնե ուլ կուզեն,
Ես էնոնց ջուղաբ ինչը՞խ տամ:
Հորոխպեր աոաց,— Լաո, էդոնք ուլ չեն,
Էնոնք, որ չեն վախնի,
Մեր գառներ, մեր ուլեր էնոնք են,
Իրիկուն կառնես, կըբերես տուն:


Ձենով Հովան դարձավ, էկավ քաղաք,
Էկավ քաղքցոց ասաց,— Դավիթ հլա էրեխ է,
Գել, գառ իրարից չի ջոկի, չի ճանչնա,
Սև սար ինչքան ջին-ջանավար կա,
Հավաքե խառնե դառներուն,կըբերե քաղաք,
Էլեք դռներ փակեք, դուք լե հազիր կացեք:


Ձենով Հովան գնաց,
Դավիթ ընկավ հետև ջանավարներուն:
Տեսավ նապաստակ թռավ քարի տկեն,
Ձեն տվեց, փախավ, էկավ գառներու մեջ:
Աղվես թռավ քարի տկեն,
Ձեն տվեց, փախավ, էկավ գառներու մեջ
Գել էլավ քարի տկեն,
Ձեն տվեց, փախավ, էկավ գառներու մեջ:
Էդպես Սև սարի հըմեն ջանավար,
Տիր մի էլ ժողվեց, հևարին քշեց քաղաք,
Բերեց մեյդան կայնեցուց:
Դես իրիշկեց, դեն իրիշկեց, մարդ չերևաց,
Որ չերևաց, ձեն տվեց:
Ձեն ամպի պես տրաքեց քաղքի վրեն:
— Հե՜յ, դրկիցներ,— ասաց,— էլեք ձեր գառներ տարեք:
Ով մեկ ուներ, հինգ եմ բերե,
Ով հինգ ուներ, տաս եմ բերե,
Ով տաս ուներ, քսան եմ բերե,
Ով քսան ուներ, քառսուն եմ բերե,
Արեք, ձեր գառներ ջոկեք, տարեք:
Համա ոչ մեկ դուռ չէբաց, տեր չէղավ:
Որ ոչ մեկ դուռ չէբաց, չէկավ, ասաց,
«Աստված օրշնա ձեզ, ձեր ստեղծողաց,
Տնական մացեք, դսական գացեք»:
Էդպես ասաց, ընկավ գառներու մեջ,
Նապաստակ, գել, աղվես, ջին-ջանավար,
Քոմմա հանեց, քաղքից խրկեց:


Շատ կայնելուց, Դավիթ բեզրավ,
Սոլեր տնկեց փետի ծեր, էբի, էթալ տուն.
Հաց լե հաբնով արձկեց մեջքեն,
էթալ տուն, անոթի պառկավ,
Ջուլ քաշեց գլոխ, քնավ:


Ամեն մարդ գողտուկ էբաց դուռ,
Տեսավ ջին-ջանավար չկա,
Քաշեց իր գառ, արեց ներս,
Էլ ետ դուռ, լուսամուտ փակեց:


Քաղքցիք էկան մոտ Ձենով Հովան, ասին.
— Հովան, էս ի՞նչ փորձանք է,
Էս ի՞նչ գառնարած ես բռնե.
Մեկ օր մեզ գելերոց կանի,
Մեր գլոխ օյին մի կըբերի:
Էնոր բան չէ գառնարածութեն,
Էնենց գործի դի՝ մենք հանգիստ ապրենք:
Ձենով Հովան ասաց.
— Դավիթ էլ գառներ չի տանի:


Աղոթարան նոր էր բացվե, Դավիթ էլավ,
Կայնավ մեյդանի մեջ, բոռաց.
— Գառներ բերեք, գառներ բերեք:
Համա ոչ մեկ գառ չտարավ դեմ,
Ոչ մեկ մարդ դուռ չէբաց,
Գլոխ տնեն դուրս չհանեց:
Դավիթ տեսավ գառ, ուլ չեն բերի,
Մեյդան էթող, էկավ տուն, ասաց.
— Հորոխպեր, քաղքցիք գառներ չբերին:
Հորոխպեր ասաց»— Չեն ուզի քե գառնարած:
Դավիթ չէր գիտի,
Հորոխպեր քաղքցոց ասեր էր,
Որ էլ գառ, ուլ չբերեն մեյդան:
Դավիթ ասաց.— Դե, որ էդպես է, չվալ վերու,
Էրթանք իմ հախ ժողվենք:
Ասաց.— Ա՜ք տղա, քանի օր ես պսհե,
Որ հախ կուզեսս,
Մեկ օրվա համար ի՞նչ հախ, ի նչ բան:
Ասաց.— Չէ հորոխպեր, պայման եմ արե,
Մեկ սհաթ լե պահեմ,
Իմ հախ տի ժողվեմ, իմ ասած ասած Է:
Հովան ճար չուներ, ի՞նչ տի աներ,
Ելավ, ջվալ վերուցին, գացին,
Հըմեն հախեր ժողվին, բերին, դրին տուն:
Ձենով Հովան կանչեց Սասնա մարդեր, ասաց.
— Դավիթ ղրկենք նախիր,
Թող նախիր տանի:
Ասին,— Հա, լավ կասես, բերենք անենք նախրորդ:
Հովան դարձավ Դավիթ ասաց.
— Լաո, նախրորդ անուշ բան Է,
Մալեր չեն փախնի, հանգիստ կարածեն,
Իրիկուն կառնես, կըբերես տուն:
Դավիթ ասաց.
— Չի արիք գառնարած, հանիք դուս.
Մկա նախրորդ կանեք:


7


Ջենով Հովան ասաց.
— Դավիթ, քե Էլման պողպըտե կոպալ եմ տվե շինել,
Պողպըտե սոլեր եմ տվե կարել, հագի, գնա:
Դավիթ սոլերու վրա շատ խնդացավ,
Վերուց, հագավ, պողպըտե կոպալ բռնեց ձեռ,
Էլան, գացին նախրատեղ:


Ձենով Հովան կայնավ, բոռաց.
— Հե՜յ քաղքցիք, տավար բերեք:
Քաղքցիք տավար թողին Դավթի առեջ:
Ձենով Հովան ասաց.— Դավիթ,
Նախիր տար Սասնա դաշտ չայիր,
Կեսօրին ես քո հաց կըբերեմ:


Դավիթ տավար գցեց աոեջ, տարավ Սասնա դաշտ,
էթող՝ իրենց համար արածեն,
Ինք պառկսւվ, քարի մի տակ քնավ:
Քնից զարթնավ, էլավ իրիշկեց՝
Ոչ կով կա, ոչ եզ, ոչ գոմեշ:
Դես ընկավ, դեն ընկավ,
Էս սար էլավ,
էն ձոր իջավ,
Մեկել տեսավ տավար էլած է քարափ:
Դավիթ բոռաց. Էնոր ձենեն ջին-ջանավար,
Իրենց բնեն փախին դուրս,
Դավիթ ընկավ Էնոնց հետև,
Ասլան մեկ յանից բերեց,
Ղափլան մեկ յանից բերեց,
Շեր մեկ յանից բերեց,
Պըլնգ մեկ յանից բերեց,
Արջ մեկ յանից բերեց,
Գել մեկ յանից բերեց,
Բերեց, խառնեց նախրին,
Կոլոն արեց կայնեցուց:
Ջանավարներ էնոր ահու իրար չդիպան,
Հենց իրար կըդիպնին,
Կըզաներ կըխրվին գետին:
Ճաշին հորոխպեր Դավթին հաց տարավ:
Գնաց, էլավ սարի գլոխ,
Ւրիշկեց Սասնա դաշտ, ի՞նչ տեսավ՝
Դավիթ, ինչքան ջանավար կար,
Հըմեն ժողվե, բերե լցե նախրի մեջ:
Ձենով Հովան վախեցավ,
Իր ձեռի փետ տնկեց գետին,
Հաց կապեց փետից, կանչեց.
- Դավիթ, Դավիթ, հորոխպեր մեռնի քե,
Արի, քո հաց տար,
Ծերացեր եմ, չեմ կարա գա էդտեղ:
Դավիթ ասաց, «Ահա՛, իմ հորոխպեր վախեցավ»:
Գնաց, հաց աոեց, ասաց.
— Հորոխպեր, էսոնք չեն դադրի,
Չեն թողնի, որ ես հաց ուտեմ:
Ձենով Հովան ասաց,— Դավիթ, լաո,
Քո տուն չավրի, էս անկոտոշ՝
Գել, արջ, ջին֊ջանավար են,
Ւնչի ես հավաքեք լցե մեջ մալերուն:
Անկոտոշներ թող էլնեն էրթան,
էն կոտոշներով մեր մալեր են,
Հավաքե, իրիկուն բե քաղաք:


Ձենով Հովան էս խոսք ասաց,
Դարձավ, էկավ տուն,
Կանչեց քաղքցիք, ասաց,
— Դավիթ ջին-ջանավար բերե լցե նախրի մեջ,
Թե գան, քաղաք կավիրեն:
էլեք դռներ զարկեք, փակեք,
Ամեն դռան հետև ջուխտ գերան քաշեք,
Չէրթաք նախրի առեջ:
Դավիթ, որ տեսնի,
Կըռկի, կիգա տուն,
Հարամ կերթա, հալալ կըմնա,
նոր կէլնեք, դռներ կըբացեք,
Ձեր տավարներ կըտանեք գոմ:


Իրիկուն Դավիթ նախիր քշեց,
Էրի էլից քաղաք,
Քաղքի մարդեր տանից կայներ, կիրիշկին՝
Տեսան էդոնք տավար չեն, ջանավար են:
Բիրդի էլան, ահու փախան,
Դարգահներ զարկին, մտան տներ:


Դավիթ էկավ, կայնավ նախրատեղ,
Բարձր կանչեց, բոռաց;
Աեն ամպի պես տրաքեց քաղքի վրեն,
— Է՜յ կովատեր, է՜յ եզատեր,
էլեք, էկեք ձեր մալ տարեք,
Ով կով չուներ, կով եմ բերե,
Ով եզ չուներ, եզ եմ բերե,
Ով մեկ ուներ, արեր եմ տաս.
Ով տասն ուներ, արեր եմ քսան,
Ով քսան ուներ , արեր են քառսուն:
Դավիթ շատ կանչեց, բոռաց,
Ոչ մեկ մարդ չեկավ, դուռ չբացեց:
Անասուններ կըբոռբոռան,
Կըվազեն իրենց տիրոջ դռներ,
Լամա քաղքցիք սիրտ չեն անի՝ դռներ բացի:
Ձենով Հովան Էկավ, հեռու կայնավ, կանչեց:
— Դավիթ, Էկո էստեղ, բան մի ասեմ:
Դավիթ մոտկացավ հորոխպեր, ասաց,
— Սա մարդեր ու՞ր են գացած,
Ինչի չեն գա իրանց մալեր տանեն:
Ձենով Հովան ասաց.— Դավիթ, լաո,
Ջին-ջանավար լցեր ես քաղաք,
Քաղքցիք վախեն մոտ չեն գա նախրին:
Էդոնց հանե, քշե քաղքեն դուս, ասա.
«Հալալ մացեք, հարամ գացեք:
Հալալ մացեք, հարամ գացեք»:
Դավիթ կոպալ առավ ձեռ, բոռաց.
«Հալալ մացեք, հարամ գացեք,
Հալալ մացեք, հարամ գացեք»,
Կոպալ մի էզար էն վագրի քամակ,
Կոպալ մի էզար էն շերի քամակ,
Կոպալ մի էզար էն արջի քամակ,
Նախրից հանեց, քշեց քաղքից դուս:
Քաղքցիք ղուռ-դարգահ բացին,
Ւրանց մալեր տարան տուն:
Դավիթ էնոնց ասաց.
— Աստված ձեր տուն չավրի,
Դուք թող տվիք, հրմեն գիրուկ տավար փախան,
Մացին զաբուն մալեր,
Էլ ես ձե նախրորդ չեմ էղնի:


Ձենով Հովան հերսոտավ, ասաց.
— Դու որ էսպես կանես,
Էլ ես քե չեմ կանա շահի,
Դոր կերթաս, գնա:


Դավիթ ըռկավ, քաշվավ մե յան,
Մե ջոջ քար էդի գլխու տակ,
Լաթ մի քցեց վրան,
Կուչ էկավ, քնավ:


8


Մեկ օր Քեռի Թորոս էլավ, ասաց.
Կնիկ, էսօր Դավիթ ընկեր է իմ միտ,
Պիտի էրթամ էնոր տեսնեմ:
Քեռի Թորոս էկավ քաղաք հարցուց,
Թե,—Մեր տղեն, Դավիթ, ու՞ր է:
Ւնչքան մարդ կար՝ զԴավիթ քրվեց,
Ինչքան կնիկ կար՝ անիծեց:
Քեռին ականջ չերեց, գնաց տղին գտնի:
էկավ տեսավ, որ մեկտեղ
Մե ջոջ քար դրե գլխու տակ,
Լաթ մի քաշե վրան, քնե:
էնպես մի լանգու զարկեց,
Որ թե Դավիթ չէղներ, ուրիշ էղներ,
Յոթ ղաթ գետնի տակ կերթեր:
Դավիթ քնից էլավ,
Տեսավ Քեռի Թորոսն է, ասաց,
— Քեռի, ինչի՞ կըզարկես:
— Քեռին ասաց,— Ւմկնի Սասնա ծուռ,
Էս ինչ է քո արած,
Էս տեսակ էլ մալ կըպահեն:
Դավիթ ասաց.— Քեռի Թորոս,
Էն-լե լրբոք տավար ինձի շատ չարչարեց,
Էդոր համար էլ քաղքցիք ինձ դուրս արին:
Քեռի Թորոս ասաց, — Անխելք Սասնա ծուռ,
Էն տավար, որ շուտ կըփախնի, մի բեր,
Էն որ շուտ չի փախնի, էն տուր առաջ, բեր:
Դավիթ ասաց լավ, գնա,
Քեռի Քո ասածի պես կլըպահեմ նախիր.


Լուսուն Դավիթ էկավ մեյդան,
Նախիր արեց առեջ, քշեց դաշտ:
Քեռին իլավ, էկավ Ռոլա դաշտ,
Տեսավ նախիր էնտեղ կարածի:
Մոտիկացավ նախրին:
էրինջ մի մոզ արեց, փախավ
Դավիթ ընկավ էրինջի հետև,
— Հո , Չալե, հո Չալե…
Տեսավ, որ էրինջ կըփախնի,
Ինք չի կարա հասնի, դարձու,
Կզավ, որ քար վերցու, զարկի,
Քար թռավ գետնեն, ընկավ Դավթի ձեռ,
Զարկեց, կպավ Էրինջին՝
Մեկ կողեն մտավ, մեկելեն դուս Էկավ,
Գնաց, ընկավ քեռու առեջ:
Քեռին կզավ Էդ քար վերուց,
Վերուց, դրեց իր ջեբ:
Դավիթ հասավ, քեռու ձեռ բռնեց, ասաց,
— Քեռի, Էդ քար ինչու վերուցիր:
— Տո, տղա, լաո , աստված քո արև սպանի,
Ախր կըզարկես, խալխի մալեր կըփիծուս,
Ախր խեղճ են, մեղք են, ռանջպար են:
Մարդ կա կով մի ունի,
Մարդ կա Էրկու կով ունի,
Ախր լուսուն քեզ կոտ մի հախ չեն տա:
Քիչ մի խրատեց Դավթին.
— Լաո, մի զարկի, խալխի մալեր մի փիծու:
Ասաց.— էլ չեմ զարկի խալխի մալեր,
Թող փախնին, էրթան կորեն,
Անիծեմ տիրու պապ,..
Դարձավ, խնդրեց Քեռի Թորոսին,
— Քեռի, ես քո հոգուն մեռնեմ,
Օղորմի քո պապուն, էդ քար ինչու վերուցիր:
Օր դրեր էր ջեբ, Դավիթ կըմտածեր,
Թե ինչու՞ վերուց էդ քար:
Քեռին ասաց,— Լա՛ո, Դավիթ, էդ կեծակի քար է,
Ինչ թրի բերան օր սրես էդ քարով,
Թալես, ապառաժ քարեր կըկտրի:
Դավիթ դարձավ քեռուն ասաց.
— Քեռի, որ էդպես է, քար պահի,
Մեզ պետք գիկա:


Իրիկուն Դավիթ նախիր տվեց առեջ,
Էրիջ էդի թևին,
Բերեց տիրու դուռ, ասաց.
— Ձեր մալ փախավ,
Քար թալեցի, կպավ փիծավ:
Էդ վախտ կնկտիք ձեռներ զարկին չոքեր,
Անիծին Դավիթ, ասին.
— Լաո, դատ դատես, քիչ ուտես,
Քիչ դատես, իսկի չուտես,
Աստված քո արև սպանի,
Կանաչ-կանաչ մեռնես:


Գարուն էր, խալխի մալ զաբուն էր,
Անձրև էր, թացութեն էր, տիլ էր...
Մալեր կըչքվին տիլ, կըպաղին,
Օրական յոթ-ութ հատ կըմնեն:
Դավիթ կըքաշեր, տլեն կըհաներ,
Ոտներ իրանց կըկապեր,
Փետ կըմտուցեր մալերու ոտներ,
Կըդներ փիճին, կըբերեր գեղ,
Կըթերեր տիրու տուն, կարձկեր,
Կնկտոց կասեր.— Նանե, ձեր կովեր զաբուն են,
Հավեն ցուրտ է, կըպաղեն, կըտլվեն,
Չեն կանա էլնի, կըփետնան, մեղք են:
Էդ վախտ կնկտիք կօրշնեն Դավիթ, կասեն.
— Շատ դատես, շատ ուտես, Աստված քո արև պահի,
Որ դու չեղներ, մեր կովեր հըմեն կրփետնեն:
Էդ վախտ Դավթին կըպատվեն,
Հաց կըտան, ձվածեղ կանեն, հավկիթ կըտան,
Շատ խորոտ մուղաթ կէղնեն:


Դավիթ պահեց մալեր հարի հունիս –հուլիս:
Դավիթ լավ մալ կըշահեր,
Մալեր հըմեն գիրացան:
Ձենով Հովան տեսավ՝ Դավիթ շատ կըչարչըրվի,
Կանչեց քաղքցոց, ասաց.
— Էսիկ չէղավ, տղեն խեղճ է,
Բերենք մե մարդ դնենք,
Ընկեր էղնի Դավթին:
Բերին մի խելացի բիձա դրին հետ, ասին.
— Ինչ որ էս մարդ ասի,
Դրա խոսքով տ’էղնիս,
Ւնքնարողն չէղնիս քո գլխու:
Դավիթ ասաց.— Հա, թող ձեր խոսք էղնի:


Դավիթ տավար տվեց առեջ,
Բիձու հետ քշեց Ռոլա դաշտ,
Տեսավ նախրորդներ էկած են էնտեղ,
Տավար բերե, կարածան:
Դավիթ ասաց,— Այ նախրորդներ,
Արեք ես-դուք աղբեր էղնենք:
Էն նախրորդներ ու Դավիթ էղան աղբեր:
Դավիթ իշկեց, տեսավ հեռու մե պստիկ գեղ կա,
Էն տեղեն ծուխ կէլնի:
Դարձավ հարցուց.— էն ի՞նչ ծուխ է:
Նախրորդ մի ասաց.— էնի գեղ է:
Ասաց.— էդ ի՞նչ գեղ է:
Ասաց,— էդ գեղ մե մարդ է մեռե,
Էդ գեղ ցասման ժամ է, պատարագ է:
— Մեռել ի՞նչ բան է,— ասաց Դավիթ:
— Մարդ որ կըծնվի, պիտի մեռնի,— ասաց բիձեն
— Բա պատարագն ի՞նչ է,— ասաց Դավիթ:
— Կըքանդեն տեղ, որ մեռել հորեն:
Հորելեն ետ ցասման ճաշ կըտան,
Հարիսա կըդնեն.
Ժամուց որ կէլնեն,
Կըգան պատարագի տիրու տուն, հարիսա կուտեն:
— Դե, որ էդմալ է, բիձա, գնա դու կե,
Մե համար էլ բե, մենք ուտենք:
— Դավիթ, լա՛ո, բա ես կանամ
Էրթամ, հասնեմ էն դեղ,
Դու ջահել տղա ես, գնա մի կուշտ կե,
Մե համար էլ բե՝ մենք ուտենք:
— Բա էրթամ, ի՞նչ ասեմ,— հարցուց Դավիթ:
Ասաց,— Գնա, ասա՝ օղորմի իրան, օղորմի իրան,
Քե տեղ կըտան, կընստես, կուտես:
Դավիթ ասաց.— Դե, դուք նախիր մուղաթ կացեք,
Չուր ես Էրթամ, ձեր համար հարիսա բերեմ:
Համա մալ մի կորավ նախրեն,
Ձեր գլոխ կըկտրեմ:


Դավիթ կոռ Էդիր վեր թևին,
Ընկավ ճամփա, գնաց հասավ գեղ:
Հարց ու փորձ արավ էսոր-էնոր,
Թե՝ հարիսեն վի՞ր տանն է:
Շանց տվին, ասին,— էն տանն է:
Դավիթ գնաց, տեսավ չորս կանթեն պղինձ վըր թունդիր,
Մեկ կնիկ էլ կայնուկ է պղնձի մոտ:
Ասաց.— Օղորմի իրան, օղորմի իրան,
Նանե, փշուր մի հարիսա տվեք,
Յոթ նախրորդ քոմեր ենք մեկ տեղ,
Դե, գեղի աղքատ որ կա,
Դեղի նախրորղն է, հոտաղն է,
Ձեր հոր խերին՝ ինձ հարիսա լից,
Առնեմ տանեմ, քոմենք, ուտենք:
Կնիկ ասաց.— Սաբր արա՝ ժամեն էլնեն,
Տերտեր գա հաց օրհնի, հաց ուտեն,
Մնացող տարեք, կերեք:
Դավիթ ասաց,— Նանե, մնացող շան կըտան:
Ժամեն դուրս էլան, էկան, նստան:
Դավիթ ասաց.— Օղորմի իրան, օղորմի իրան:
Մեկ անձնառու չարավ Դավթի օղորմին,
Էնոր բանի տեղ չդրին,
Տասին, լաո, արի, նստի հարիսա կե:
Էդ որ տեսավ, հերսոտավ, ինք զինք ասաց.
«Յա, ես Դավիթ էղնեմ,
Իմ խոսք էստոնք չլսեն,
Ւնձ չկանչեն հացի, հարիսի,
Բա իմ դավիթութեն էլ ինչի՞ տեղ էս»:


Էլավ, գնաց, ձեռ տարավ,
Պղինձ վերուց, դրեց թոնդրա պռունկ,
Օղի փարաջ առավ ձեռ,
Աղ ու եղ լցեց պղնձի մեջ,
Պղինձ շալկեց,
Վերցուց յոթ հատ շերեփ,
Վերցուց դաստե մի էրկու հաց,
Հարկեց թևի տակ, ասաց.
— Աստված ձեր խեր ղաբուլ անի:
Հարիսա եփող կնիկ ասաց.
— Խերը միջից թափավ,
Էլ ինչ մնաց, որ ինչ խեր ղաբուլ էղնի:
Դավիթ զարկեց, գնաց Ռոլա դաշտ:


Կնիկ փազեց, հավար ւովեց, ասաց,
— Ձեր տուն չավրի, այ գեղացիք,
Սասնա ծուռ Դավիթ էկավ,
Հարիսեն, հացեր զըմեն հավաքեց, տարավ:
Մարդու մեկ կանչեց, ասաց.
— էլեք, գացեք, զարկեք, հարիսեն խլեք, բերեք:
Գեղի ջահել տղեք ասին,
— էլեք, էրթանք Սասնա ճիժ տփենք,
Հարիսեն մոտեն առնենք,
Նա ո՞վ է, որ պղինձ տանի:
Իխթիար մարդ մի ասաց,
— էն Մհերի զարմից է, մի էրթաք,
Աստծու սիրու, ձեն մի հանեք,
Էն Սասնա ծուռ է, կըզարկի ձեզ կըսպանի,
Կըդառնա մեզ Էլ ջարդուբուրդ կանի,
Իր գլոխ ուտի, թող տանի:
Ան ջահելներ չգացին:


Դավիթ հասավ Ռոլա դաշտ,
Իջուց հաց, դրեց գետին,
Ւջուց պղինձ, դրեց գետին,
Բոռաց ընկեր նախրորդներուն.
— Տղեկներ, արեք, հարիսա կերեք:
Բիձեն ասաց,— Ա՜յ տղա, Դավիթ,
Էլ թողեր ես, թե՞ հըմեն բերեր ես:
Դավիթ ասաց,— Գիտաս ինչ, ես կայնա,
Ինձ բանի տեղ չդրին Էդոնք,
Ես էլ ինադ արի, պղինձ վերուցի, բերի:
Բիձեն, նախրորդներ նստ ան, կուշտ կերան:
Դավիթ լե կերավ, կշտացավ, աման սրբեց, ասաց.
— Բիձա, ել շալկի տար մեռլատուն:


— Դավիթ, լա՚ո,— ասաց,— ես մեծ մարդ եմ,
Չեմ կանա էդ աման շլկեմ, տանեմ,
Դու տար ու արի, ջահել տղա ես:
— Տանեմ, ի՞նչ ասեմ, բիձա:
Ասաց,— Տար, ասա՝ օղորմի իրան, օղորմի իրան,
Պղինձ թող, արի, ինչ պըտի ասես:
Դավիթ շլկեց էդ պղինձ, տարավ,
Որտուց բերեր էր, էնտեղ էդի:
Տեսավ մարդեր նստած իրար երես կիշկան.
— Այ մարդեր,— ասաց,— մե պղինձ հարիսա տարա,
Կըտեսնեք աման լե բերի հետ,
Ինչի՞ եք նստե իրար երես կիշկեք,
էլեք, գացեք ձեր տներ:
— Ախպեր,— ասին,— էդ մարդ օղորթ կասի,
Հարիսեն տարավ, կերավ, հլա մենք նստեր ենք,
Մեզ համար հո թազա հարիսա պիտի չբերեն,
էլեք, էրթանք մեր տներ:
Էդ մարդեր էլան, գացին:
Դավիթ լե դարձավ, էկավ իրա նախրին:
Էկավ, տեսավ նախորդներ, բիձեն չկան,
Էս յան ընկավ, էն յան ընկավ,
Տեսավ բիձեն ուշաթափ,
Մե ջոջ քարի տակ ընկեր է,
էն նախրչոց էլ, որի թև կոտրած,
Որի գլոխ ջարդած,
Որն էլ կապոտած՝ ընկած գետին:
էլավ բիձու պորտ օլրեց, ուշքի բերեց,
Նախրչոց արձակեց, ասաց.
— Տո, էդ ի՞նչ բան է, ինչ է էղե:
Ասին,— Դավիթ, դու օր պղինձ տարար գեղ,
Քառսուն հարամի դև էկան զարկին,
Քառսուն Հատ անծին էրինջ տարան,
Մեզ էլ ես օրին գցին:
Ասաց,— Բան չէղնի, տղեկներ,
Գինա՞ք տավարներ որ տեղով տարան:
Տղեկներ ասին.— Հա՜-հա,
Իդա սարով զարկին, անցան էն էրես:
Դավիթ ասաց,— Դուք էս տեղ կացեք,
Տավարներ իջկեք, ես կերթամ դևերու ետև:
Ասին,— Ա՜յ տղա, քե կվնասեն, դու մ՚էրթա,
Տարան-տարան, վնաս մենք կըտանք:
Դավիթ ասաց,
— Չէ, ես Դավիթ էղնիմ, իմ տավարներ տանեն,
Պիտի էրթամ տավարներու ետև:
Դավիթ իր խոսքի տերն է,
Մարդու ականջ կանի՞:


10


Դավիթ կոպալ դրեց ուսին,
Ճամփեն տվեց առեջ,
Շրջավ սարի էն երես,
Բարձրացավ Սասնա լեռներու գլոխ,
Իջավ մեջ ձորերուն,
Իջավ Արքըկա, Փարկսար, Սպղանաց մոտ,
Հասավ սարի դոշ, տեսավ՝
Քարափներու միջից ծուխ կէլնի;
Բռնեց էդ ծուխ, գնաց,
Մոտիկացավ, տեսավ մի մեծ քարայր,
Քառսուն հարամի դևեր
Քառսուն չամի գերան թալած կրակի վրեն,
Քառսուն կանթեն պղինձ դրած,
Քառսուն էրինջ մորթեր են,
Քլքլան կէփեն, որ ուտեն:
Դավիթ էդ որ տեսավ, աչքեր դարձան,
Ասաց,— Ձեր հեր անիծեմ,
Ես Դավիթ էղնեմ, դու իմ դեմից
Իմ էրինջներ բերեք, մորթեք:
Դևեր Դավիթ որ տեսան, էլան կայնան:
էնոնցմե մեկ հասավ, որ Դավիթ չափալախեր,
Դավիթ ձեռ թալեց, ոտներ բռնեց,
Էս դևին արեց փետ, մեկելներ զարկեց,
Գլոխ գնաց, ջանդակ մնաց,
Սաղին ջարդուխուրդ արեց, փռեց գետին:
Մեկ էլ տեսավ՝ մեկ Հալիվոր
Էն կողմ նստեր, բերան բաց կըծիծղա:
Դավիթ հենց իմացավ իր վրեն կըծիծղա,
Էկավ, ասաց,
— Ես Դավիթն եմ, հլա Տ/ասներկու տարեկան,
Ինչ այիբ տեսար՝ վրես կրծիծղաս:
Մե ղայիմ սիլա էզար էդոր:
Սիլեն որ էզար, դև գլորվավ գետին:
Դու մի ասի՝ էդ դև մեռուկ է:
Դավթի ուժ ու ջարդոց, որ տեսեր է,
Տեղն ու տեղ մեռե, չորցե, էլե փետ,
Բերան մացե բաց, ակռեք դուրս:
Դավիթ տեսավ էնտեղ էլ մարդ-մուրդ էկա,
Գնաց, մի պստիկ դուռ կար,
Կոպալ զարկեց, դուռ ջարդեց. մտավ ներս,
Տեսավ՝ ինչքան ոսկի, արծաթ ուզես էնտեղ կա:
Ւնչ Մհեր մահացեր էր,
Էդոնք Սասուն ավերած, թալանած,
Առած, տարած, լցած են էդ քարայր:
Ասաց. «Հա, էս լավ բան է»:
Դուռ մի լէ էբաց, տեսավ՝
Մի կապուտ քուռակ կայնուկ է,
Քթեն, բերնեն կրակ կէլնի:
Ձեռ դրեց քամկի վրեն, ձեռաց հետ բսյրձրացավ,
Կայնավ քուռկուն իրիշկեց,
Ինք իրեն ասաց,
«Հորոխպեր, էս ոսկին, հարստութեն քե,
Էս քուռակ ինձ,
Թե չտաս, քե քառսուն դևերի պես կըսպանեմ»:
Հեւոո հորոխպոր կողմեն ասաց.
«Լաո, ի՞նչ անեմ ոսկի, հարստութեն, քուռակ,
Հըմեն էլ քեզ էղնի»:


Դավիթ իր հաբան լիք ոսկի լցրեց,կապեց մեջք,
Էլավ, մեկ ջոջ քար բերեց, տվեց քարայրի դեմ,
Պղնձի ջուր դարտըկեց,
Էրինջներու կաշիք, գլոխ լցուց մեջ,
Կոպալ զանեց պղնձի կանթ, էդի ուսին,
Գնաց էդ գեղ, որ պատարագ կանեին:
Դավիթ հասավ գեղ,
Պղինձ էդի գետին, բոռաց ասաց, -
Հե՜յ գեղացիք,
Էս ձեր էրինջներու կաշիք,
Ով իր ապրանք կըճանաչի,թող գա վերու.
Ասին,—Դու էդ ի՞նչ ես արե մեր զլոխ,
Մեր էրինջներ սպաներ ես:
Ասաց.— Ես չեմ սպանե,
Հարամիք տարած մորթած են,
Գացեր եմ կաշիք բերեր եմ, տեսեք թամամ:
Ամեն մեկ էկավ, իր տավարի կաշին ճանչեց:
Դե,— ասաց Դավիթ,— էդ պղինձ լե տարեք, ծախեք,
Ձեր տավարի մսի տեղ,
Թե ձեր էրինջներ տաս ոսկի արժեր,
Էս պղինձ քսան-երեսուն ոսկի կարժե,
Դահա էլ ի՞նչ կուզեք:
Իմ ախպեր նախրորդներ մեղք չունեն,
Թե ճանկ մի կորեկ էնոնց հախից կտրեք,
Վայ էկե ձեր ջանին,
Ձեր գեղ կանեմ Դավթի ավերած:
Գեղացիք կըճանաչեն Դավիթ, կասեն,
— Գնա, աստված քո հետ էղնի,
Մենք էնոնց հախ չենք կտրի,
Մեկ-մեկ կոտ էլ ավել կտանք;


Դավիթ շնորհակալ էղավ,
Դարձավ, էկավ, հասավ նախրատեղ,
Տեսավ՝ հըլա ախպերներ նստած, կիլան:
Ասաց.— Արխային կացեք, մի լացեք,
Էրինջներ բերեր եմ:
Ասին,— Բա ու՞ր է:
Ասաց.— Տարեր եմ, կաշիք տերբըտեր արեր եմ,
Պղինձ տվեր եմ մսերու տեղ, թամբահ արե՝
Մեկ ճանկ կորեկ ձեր հախից չկտրեն,
Որ կտրեն՝ ինձ կասեք,
Կերթամ գեղ կանեմ Դավթի ավերած:
Դե, էլեք, տավար ջոկեք, էրթանք:
Բիձեն ասաց.— Դավիթ, չէ՞ դեո կեսօր է,
Էս վախտ ուր կըտանես նախիր:
Ասաց.— Չէ, պիտի իմ նախիր ջոկես, էրթանք:
Նախիր ջոկին, տվին առեջ.
Քշին, գացին Սասուն:;


11


Դավիթ քշեց նախիր, լցեց Սասնա մեջ,
Ասաց.— էլ ես նախրորդ չեմ էղնի,
Էլ չեմ կանա էսա գործ անի:
Էլավ, գնաց Քեռի Թորոսի տուն,
էդ վախտ Քեռի Թորոս տուն չէր,
Էնոր կնկան ասաց.
— Նանե, մի ջուլ տուր, քնեմ:
Ասաց.— Կըքնես՝ դժոխք քնի, ի՞նչի էկար,
Կտրտուկ խարար կա էնտեղ,
Տար, քցի վրադ, քնի:
Վերուց Դավիթ խարար,
Տարավ քցեց վրան,
Գլոխ զարկեց գետին, քնավ:
Իեք օր, ,իրեք գիշեր Դավիթ քնուկ մնաց:


Քեռի Թորոս էկավ տուն,
Տեսավ Դավիթ քներ է,
Էնպես մի լանգե իջավ Դավթի գլխուն,
Որ կասես թոփ զարկեց,
Դավիթ քնուց էլավ, տեսավ,
Քեռին հերսոտեր է, այվանի մեջ կէրթա, կիգա:
Դավիթ ասաց.— Յա, քեռի, ինչի՞ զարկիր ինձ:
Քեռին ասաց,— Տո շանորդի ծուռ,
Ես քեզ ասի, էրթաս նարխրորդ էղնես,
Քո հախ կորեկ առնես,
Տանես ջաղաց, աղաս, բերես,
Քո քեռակին հաց թխի,
Քո ձեռքով բերես,տաս, ես ուտեմ:
Դավիթ հարցուց Քեռուն.
— Քեռի, մեր տան քանի տղամարդ կա:
Ասաց,—Լաո, աստված քե վերու,
Քեզնով մենք քառսուն տղամարդ ենք:
Ասաց.— Քեռի, օղորմի քո պապուն,
Մեր տուն քանի՞ տղամարդ կա:
Ասաց,— Տղա, լաո, չէ՞ ասի՝
Աստված քե վերու,
Քեզնով քառսուն կըթամամենք:
— Լավ,— ասաց,— մենք քանի՞ ջվալ ունենք:
— Քո ջվալով քառսուն ջվալ
Դավիթ ասաց,— Քեռի ջան, մի նեղենա,
Էլի, մեր մարդոց խաբար արա,
Հավաքե քառսուն ձի, ջորի, ավանակ,
Ջվալներ առնենք, կրթանք ոսկի բերենք:
— Դե, սուս, շանորդի ծուռ,
Կորեկ չբերիր, ոսկի՞ կըբերես:
Ասաց.– Քեռի, էլե՚ք, էլե՚ք
Էդ երեսուն ին մարդ հետ ինձ էրթանք,
Թե ձեր երեսուն ին ջվալ ոսկի, արծաթ լցի,
Զաթի մեր մալն է, կըբերենք, կուտենք,
Թե չլցի՞, դուք՝ երեսուն ին մարդ,
Ինձ սպանէք, էլեք, արեք տուն:
Քեռին սուտ ասելուց կըխրտներ,
Ասաց,֊ լաո, էլեք, էրթանք,
Թե սուտ էղավ, Դավիթ կըսպանենք,
Կըդառնանք, կըգանք մեր տուն:
էն վախտ Դավիթ հաբան մեջքեն արձկեց,
Ոսկին թափեց Քեռի Թորոսի աոեջ:
Քեռի Թորոս ոսկին որ տեսավ՝
— Վա՜յ, Դավիթ ջան,— ասաց,
— Քո գլխուն, արևուն մեռնեմ:
Բռնեց Դավթի երես պագեց:
— Քելե,— ասաց Դավիթ,
— Առ քառսուն ձի, ջորի, ավանակ,
Էրթանք, բերենք ոսկին,
Մինչև ե՞րբ ես էղնեմ նախրորդ:


Վերգո, Քեռի Թորոս, Ձենով Հովան,
Հրմեն էլան՝ երեսուն ին հոգով,
Առան իրանց ջվալներ, չվաններ,
Ձիեր, ջորիներ, ավանակներ,
Ընկան Դավթի հետև, Գացին,
Էլան Սասնա լեռներու գլոխ,
Իջան ձորի բերան,
Գացին, հասան քարայրի դուռ:
Քեռի Թորոս տեսավ՝
Դևեր փիծած են քարայրի դուռ,
Արև զարկեր, դևեր ուռած են,
Եղած են հըմեն մեկ քանց բլուր:
Վերգոն տեսավ դևեր փիծած,
Վախեցավ, ասաց.
— Քեռի, շանորդի պլեճկերի փոր ծուռ աղիք կա,
Մեզ կըտա ջարդել:
Քեռի Թորոս ասաց.
— Արխային գացեք, էս խազնի տերերն են:
Դավիթ լէ դարձավ, բոռաց, ասաց.
— Տնավեր, ես էնոնց սաղից չեմ վախեցե,
Դու սատկածից կըվախնաս:
Էնոնք սատկած են, թե չես հավատա,
Դարձի քարի տակ իշկի,
Բոլորի ականջներ լցրեր եմ էնտեղ:
Դավիթ հանեց ականջներ, շպրտեց առուն,
Ջանդակներ լե գլորեց ձոր
Գացին, իջան քարայրի դուռ:
Դավիթ քար վերուց, շպրտեց դեն:
Մտան ներս, տեսան՝ դովլաթ, ինչ դովլաթ,
Թագավորի դովլաթեն շատ:
Ասաց,— Քեռի, էս խազինեն կըտեսնես՝
Ինչքան քո ուժ կըպատի վերու:
Քեռի Թորոս որ տեսավ ոսկին, ապրանք,
Ուրախութենեն ոտներ գետնեն կտրավ:
Դավիթ գնաց, քուռակ քաշեց դուրս:
Քեռի Թորոս, Վերգո, Ձենով Հովան,
Քաշին ոսկի, արծաթ, ակնունք,
Ինչ կար, չկար ժողվին,
Լցրին մեջ ջիվալներ,
Բարձին ձիեր, ջորիներ, ավանակներ, կայնան:
Դավիթ ասաց ,—Քեռի, հորոխպեր Հովան,
Բոլոր ապրանք ձեզ,
էս կապուտ քուռկիկ մենակ տվեք ինձ:
Քեռի Թորոս, Ձենով Հովա՞ն ասին.
— Լաո, ոսկին էլ քեզ, քուռկիկ լե քեզ,
Մենք ի՞նչ կանենք,
Ձին քաշի, կրթանք:
Դավիթ քուռկի ճակատ պագեց,
Հեծավ, ընկան ճամփա:


Էկան, հասան քաղաքի պարիսպներու տակ,
Հորոխյպեր ասաց.
— Դու կայնեք, գիշեր պիտի մնանք էստեղ:
Դավիթ ասաց.— Ւնչի՞ պիտի մնանք էստեղ, հորոխպեր:
Հովան ասաց.— Լաո, էդպես է մեր օրենք,
Հիմի քաղքի դարգահներ զարկած է,
Մարդ դուռ չի բանա մեր վերա:
Դավիթ ասաց,— Բա ես չեմ կանա բանա:
Հովան ասաց.— Դավիթ, լաո, գինանք շատ ուժով ես,
Համա քո հեր դրվածք է դրե,
Որ գիշեր քաղաքի դարպասներ չբանան.
Մեր օրենք մենք որ չպաշտպանենք,
Ուրիշներ սկի չեն պաշտպանի:
Դարպասպահ դարպաս փակե, գացե քներ է,
Մենք չենք կանա էրթանք քաղաք:
— Դե, դու գինաք, հորորւպեր,— ասաց Դավիթ, —
Ու էնոնց հետ պառկավք քնավ
Քեռի Թորոս, Ձենով Հովան,
Դավիթ քցին իրանց մեջտեղ,
Փեշեր դրին իրանց տակ,
Որ Դավիթ չէլնի դես-դեն էրթա:


Քն ան , լուս բւսցվավ, գացիՆ քաղաք,
Ոսկի, արծաթ, ակունք, ապրանք
Բերին, լցրին Սասնու ամբարներ:


Գ. ԴԱՎԻԹԸ ՎԵՐԱՇԻՆՈԻՄ Է ՀՈՐ ՎԱՆՔԸ ԵՎ ՊԱՏՈԻՀԱՍՈԻՄ ԱՎԵՐԻՉՆԵՐԻՆ

1


Դավիթ սեր թալեր էր քուռկու վրա,
Ամեն օր կըհեծներ, կընկներ, սարեր, կոլրտեր:
Քեռի Թորոս հեռատես մարդ էր,
Ւնք զինք կասեր.
«Սև սար մեր հող չէ,
Ան Մըսրա Մելիք զավթեր է,
Դավիթ էրթա էնտեղ, քարուքանդ կանի,
Մելիք կըգա մեր վրա կռիվ»:
Խրատ կըտար, կասեր.
— Դավիթ, ուր կերթաս, գնա,
Համա Սև սար չէրթաս:
Դավիթ ասաց,— Քեռի, քո հոգուն մեռնեմ,
Էդ Սև սար ինչ կա,
Որ դու կասես՝ մի էրթա:
Ասաց.— Դավիթ, լաո, կոտոշով բոլոճ կա,
Կըքաշե, մարդ կուլ կըտա:
Ասաց.— Կըզարկե, կըջարդե՞, նո՞ր կուլ կտա:
Քեռի Թորոս ասաց.— Չէ, Դավիթ,
Հեռվանց կըքաշե, կուլ կըտա:


Դավիթ աոավոտ էլավ, ասաց.
«Վալլահ, իմ քեռու խոսք չեմ պահի,
Ես տի էրթամ Սև սար,
Տեսնեմ կոտոշով բոլոճ ի՞նչ բան է»:


Դավիթ էկավ, հասավ ձորի բերան,
Տեսավ՝ բուղա մի գոմեշ,
Պոչ թալե պառեկին,
Կըբոռա, կըփախնի:
Դավիթ էդ որ տեսավ, մտածեց.
«Կա-չկա, քեռու ասած կոտոշով բռլոճ էս է»:
Քաշեց կոպալ, կայնավ, որ գոմշու զարկեր,
Հոտաղ մի էն կողմեն վազելեն էկավ՝
Գոմշին կըքըֆրեր:
Դավիթ գիտցավ իրեն կըքֆրե, ասաց.
— Լաո, ես քեզ ի՞նչ եմ արե, ինձ ինչո՞ւ կըքֆրես:
Հոտաղ ասաց.— Հեւո քե ո՞րն է, լաո՛,
Ես իմ գոմշու հետ եմ:
Դավիթ ասաց.— Կայնի զարկեմ էդոր,
Կասեն՝ մարդ կըքաշի, կուլ կըտա:
Հոտաղ բոռաց, ասաց.— Դու Սասնա ծու՞ռ ես,
Դու աշխարհք չե՞ս տեսեր, էդ ի՞նչ կանես,
Էդ գոմեշ է, հայվան է:
Էդ գոմեշ մեր ումուտն է:
Դավիթ ասաց.— Իմա՞լ, էդ կոտոշով բոլոճ չէ՞:
Ասաց,—Տնավեր, ինչ կոտոշով բոլոճ, ինչ բան,
Էդ գոմեշ է, լծկան է,
Աշխարք գոմեշ լծած վար կանեն:
Ասաց,— Ախպեր, ինչո՞ւ կըհերսոտես,
Ես մինչև հիմակ գոմեշ չեմ տեսե:
Է՜դոնցմե շատ կա մեր երկիր:
Հոտաղ ասաց,— Շատ կա:
Գացին Ավզուտա դաշտ,
Դավիթ տեսավ, գոմեշներ լծած կըքշեն,
Գութան կըվարեն, վար կանեն,
Գոմեշներ շոքուց լեզու թալեր են դուս:
Դավթի խեղճ էկավ, ասաց,
— Մաճկալ, դու չե՜՚ք կանա գութան քաշեք,
Որ էդ հայվաններ շոքուն-կրակին լծեր եք,
Ախր մեղք են, խեղճ են:
Ասաց,— Այ, Սասնա ծուռ,
Մարդ լէ գութան քաշի…
Դավիթ ասաց,— Մաճկալ, արձկի էդ հայվաններ.
Փշուր մի թող հանգստանան:
Մաճկալ արձկեց գոմեշներ, տարավ գոլ:


Դավիթ գութնի բնատեն վերուց,
Թալեց ուսին, քաշեց:
Էրկու փաթ գնաց, էկավ,
Փաթ մի էլ գնաց, էկավ, ասաց.
— Մաճկալ, խորունկ կըվարի՞ գութան:
— Հա, Դավիթ, խորունկ կըվարի
Օղեր թողեց, որ խոփ էլի խոր ընկնի:
Դավիթ էդպես մի թափ էլ գնաց,
Էկավ հասավ արտի գլոխ,
Բնատեն տվեց մաճկալին,
Կաց բարով արավ, հեծավ իր ձին, գնաց:
Իրիկուն արև պատեր հասավ տուն:
Քեռի Թորոս դուռ կայնուկ էր,
Տեսավ՝ Դավիթ Սև սարի կողմեն կըգա,
Հարցուց.— Դավիթ, լա՛ո, էդ ո՞ւստ կըգաս:
Ասաց,— Քեռի, քո պապու տուն շիքվի:
Դու ինձ կըխափեր, թե Սև սար մի էրթա,
Կոտոշով բոլոճ կա, մարդ կուլ կըտա:
Քեռի, գացի, տեսա՝
Կոտոշով բոլոճ լծած՝ գութան կանեն...
Էնոնք հայվան են, գոմեշ են:


2


Առտուն Դավիթ գնաց մոտ Ձենով Հովան,
Հովան տուն չէր,գացեր էր դաշտ,
Թամբահ էր արե կնկան, ասե.
— Կնիկ, էլ հաց չտաս Դավիթ ուտի:


Դավիթ մինչև կեսօր անոթի մնաց,
Էկավ, ասաց,— Մարե, հաց տուր ուտեմ,
Սոված մեռա, փորս կցավի:
Ասաց.— Մեր մեռնի քե, հաց չկա,
Էլար գառնարած, չկարցար գլուխ պահեր,
Էլար նախրչի՝ չկարցար:
Գնա թոնրի կողքեր, տես,
Փշուրներ կա՞, վերու կեր:
Դավիթ գնաց, նստեց թորվան շուրթ,
Շատ ման էկավ, հացի փշուր չգտավ,
Հորոխպոր կնիկ տեսավ՝ շատ կըճնճըղի,
Իրան դես ու դեն կըտա,
Շատ դժար էկավ, ասաց.
— Դավիթ, էլ ցանոցից քիչ մի ցան բեր, վառեմ,
Կուտ մի թխեմ, տամ ուտես:
Դավիթ կէրթա ցանոցից ինչ ցան բերա,
Կրտեսնա պատից կոռուկ փետ մի կախուկ,
Առավ բերեց մոտ հորոխպոր կնիկ, ասաց.
— Մարե, էսա ի՞նչ է, էս կոռուկ փետ:
Ասաց,— Արևուդ մեռնիմ, Դավիթ,
Էդ տար, տար դիր իր տեղ,
Հորոխպեր կրգա քե կըծեծի:
Դավիթ ասաց.— Հորոխպոր կնիկ,
Դու գիտես էս ինչ բան է,
Համա չես ասա, կըխնդրեմ ասես:
Հորոխպոր կնիկ ասաց.— Դավիթ,
Դեհ, դու վեր կաց՛
Թե Էս թել իցկիր Էն չախմախ,
Ես քե կասեմ, թե չէ՝ չեմ ասի:
Դավիթ էլւսվ, ինչ ձեռ տփեց,
Թել իցկեց չախմախ:
Սառյեն տեսավ, շըշկըռավ, ասաց,
«Էսօր հեր սհաթ մի կըբաներ,
Նոր թել կիցկեր հինի,
Էս մեկ դիր ձեռ էտու, իցկեց չախմախ»:
Դարձավ Դավիթ, ասաց.
— Լաո , էս քո հոր նետ-աղեղն է,
Քո հեր սրանով որսի կէրթար:
Դավիթ հարցուց,— Որս ի՞նչ բան է:
Սառյեն ասաց.— Որս ավղուշ է, կըսպանեն, կուտեն:
Դավիթ առավ նետ-աղեղ,
Լվաց, ժանգեր-մանգեր քերեց,
Հեծավ ձին, քամու պես թռավ դաշտ:
Ամեն օր կընկներ արտեր, որս կաներ,
Ճնճղուկ կըսպաներ, կաքավ կըսպաներ:


Մի օր դատարկ ետ կըգար,
Տեսավ կորեկի արտ մի,
Մեջ լորեր շատ, ճնճղուկ շատ:
Ընկավ հետև լորերուն, ճնճղուկներուն,
Էնքան գնաց, էկավ արտի մեջ
Կորեկ արեց հողին հավասար:
Խաբար տարան արտատեր պառավ,
Թե Դավիթ քո կորեկ ավերեց,
Սմբուլներ հանեց երկինք:


Պառավ էկավ, տեսավ
Արտ թամուզ փչացեր է,
Սիրտ ցավաց, ւսնիծեց Դավթին, ասաց.
— Տռ ծուռ, էս ի՞նչ ես արե,
Ես եմ, էդ կորեկի արտ,
Էդ է մեր ձմռան պաշար,
Էն էլ արիր գետնին հավասար,
Իմ ճժերու կուտ կտրիր,
Ես ինչպե՞ս պահեմ էնոնց:
Դավիթ ասաց.— Պառավ, սուս կաց,
Կըզանեմ՝ կէրթաս անդունդք:
Պառավ ասաց.— Գրողս քե տանի,
Քեզ ի՞նչ տի անի էդ պուճուր լոր,
Էնո՞ր մսով տի կշտանաս դու,
Թե կտրիճ տղամարդ ես,
Գնա Ծովասար, քո հոր որսատեղ,
Էնտեղ հավք լէ կա,
Վիրու ոչխար լէ, կխտար լէ,
Քո հեր էնտե ղ որս կաներ:
Դու էն սար անտեր թողեր,
Էկեր իմ արտի մեջ լոր կըսպանես,
Իմ արտ տակնուվրա կանես:
Դավիթ ասաց,— Նանե, ինչու՞ կանիծես,
Ես իմ հոր որսասարի տեղ չեմ գիտե,
Ո՞րն է իմ հոր որսասար, շանց տուր:
Պառավ ասաց.— Քելե, քո հորոխպոր հարցու,
Էն գիտի, քե շանց կըտա:
Դավիթ հավքեր էտու պաովուն,
Ինք գնաց տուն՝ մալուլ-մալուլ:


3


Դավիթ գնաց մոտ Ձենով Հովան, ասաց.
— Հորոխպեր, իմ հոր որսասար կա,
Ինձ շանց տուր, էրթամ էնտեղ,
Վիրու ոչխար բերեմ:
Ճնճղուկ ի՞նչ է, մեկ փրթուճ է,
Ճնճղուկով մենք ինչ տի կշտանանք:
Ձենով Հովան շըշկռավ, ասաց.
— Էդ ով է քե ասե,
Քո ուսուցողի վիզ կոտրի:
Դավիթ ասաց.— Արտատեր պառավ է ասե,
Էն ամեն ինչ գիտի:
Հորոխպեր ասաց.— Որդի, քե խափեր է, սուտ է:
Դավիթ հերսոտվավ ասաց.
— Թե չասես՝ սիլլա մի կըտամ, քո վիզ կըթռցում:
Հորոխպեր վազեցավ, ասաց.
— Որդի, քո հոր որսասար կա,
Համա ինչ քո հեր մեռեր է,
Մըսրա Մելիք էն սար զավթեր է,
Մենք սիրտ չենք անի էրթանք էնտեղ:
Դավիթ ասաց.— Հորոխպեր, դու ինձ շանց տուր,
Թե գան, թող ինձ սպանեն:
Ձենով Հովան ասաց,— Որդի, էսօր մնանք,
Էն մեկել օր երթանք, տեսնենք:
Դավիթ ասաց,— Չէ, լուսուն տի էրթանք:


Ձենով Հովան գնաց քաղքի մարդերասաց ասաց.
— Էսօր Դավիթ ինձ զոռեր է,
Թե՝ «Հորոխպեր, տի էրթանք որսասար»:
Էդ մարդեր ասին.— Հովան, որ դու էրթաս,
Մենք լէ կըգանք, թամաշա անենք,
Տեսնենք՝ Դավիթ ինչպես որս կանի:


Արև նոր ծաղկեր էր՝
Ձենով Հովան, Քեռի Թորոս, քաղքի մարդեր
Էլան, հեծան ձիեր,
Դավիթ լե հեծավ իր ձին, առավ նետ-աղեղ, գացին,
Գացին հասան Մարութա բանձր տա սար:
Ձենով Հովան ասաց,— Լաո, էյ քո հոր Ծովասարն է,
Քո հեր կըգար, էստեղ որս կաներ,
Անասուններ, վիրու ոչխար, պախրա կըսպաներ,
Կըթերեր, կրբաժներ քաղքցոց:


Դավիթ տեսավ՝ Ծովասար բոլոր
Պարիսպ քաշուկ, դարգահ վրեն դրուկ,
Ասաց,- էս սարի բոլոր ո՞վ է պարիսպ քաշե,
Հորոխպեր ասաց,— Քո հեր ինքն է քաշե,
Էնոր մահից ետ անասուններ մացեր,
Շատացեր են մեջ Ծովասար:


Դուռ բացին, մտան ներս,
Ծառ, բաղ-բաղչա կանաչ,
Մեկ մեծ հավուզ մեջտեղ շինուկ,
Աղբրի պես ջուր կըգըլգըլա,կէրթա:
Դավիթ տեսավ էդ խաս բաղչեն,
Շատ խնդացավ:
Ինչքան հավք ասես, կար,
Ինչքան կխտար ասես,կար,
Ինչքան վիրու ոչխար ասես, կար,
Ինչքան ուլ, նապաստակ ասես, կար:
Ձենով Հովան ասաց.— Դավիթ, դուռ բռնենք,
Էլ չեն կանա փախնի, զարկ, սպանի:
Դավիթ ասաց.— Հորոխպեր, իմ հեր մեղք Է արե,
Որ Էս անասուններ բանտարկե մհջ պարսպին:
Էսոնք ,իմ հոր բռնավորն են,
Բա մարդ բռնավոր զանի,սպանի:
Համա Էն մարդեր ինչ հետ գացեր ին,
Կուզեն զարկեն, սպանեն ոչխարներ:
Դավիթ բոռաց,—Մոտ չգաք,— ասաց,—
Ես չեմ թողնի դուք զանեք:
Կապուկ տեղ իմ պապ չէ կըսպանի,
Թողեք հըմեն հանեմ դուս, մեղք են,
Թե կտրիճ եք՝ գացեք, զարկեք, սպանեք:


Դավիթ դուռ կոտրեց,
Պատեր, բուրջեր ,քանդեց,
Քարեր հըմեն մեկ մի աշխարհք թալեց,
Դարձավ դպա անասուններ, բոռաց,
— Հո՜յ-հո՜յ, գացեք ազատ ման էկեք:
Հըմեն անասուններ փախան, գացին դուս:
Հորոխպեր տեսավ էդ բաներ, ասաց.
— Այ տունդ շինվի, Դավիթ, էդ ի՞նչ կանես,
Քո հեր հազարներով ծախք է արե,
Պարիսպ քաշե, բուրջեր կապե,
Դու էլար քանդեցիր:
Քեռի Թորոս ասաց.— Քո արև մեռնի, լա՛ո,
Էդ որսասար մկա Մըսրա Մելիք կըտիրե,
Դու Էկեր, էն որ որսասար կըքանդեմ,
Լուսուն կըգա, մենք ի՞նչ ջուղաբ տանք:
Դավիթ ասաց,— Քեռի, էդ ի՞նչ կասես,
Մըսրա Մելիք ո՞վ է, ի՞նչ իրավունք ունի,
Մեր հող ու ջուր զավթի,
Թող գա, ես էնոր ջուղաբ կըտամ:


Մտավ մեջ իր հոր բաղչեն,
Էնոր լենք, էրկանք ման էկավ,
Քարի տակ, ծառի տակ նայեց, ասաց,
«Չէլնի՝ մեկ անասուն քնուկ էղնի, մեղք է»:
Սնացած բռնավորներ բիթուն հանեց դուրսք
Դարձավ, էկավ մուո հորոխպեր:


Հեվարին քաղքի մարդեր հըմեն դարձան տուն:
Հովան ասաց,— Դավիթ, մենք էլ էրթանք:
Դավիթ ասաց,— Չէ, հորոխպեր,
Իմ հեր էստեղ շատ է ման էկե,
Էս գիշեր կըմնամ էստեղ:
Հովան ասաց,—Դավիթ, մարդ գիշեր դուս չի մնա,
Տեսա՞ր, էդ մարդեր հըմեն գացին,
Արի մենք էլ էրթանք:
Դավիթ ասաց,
— Հորուխպեր, ախր էս իմ հոր տեղրանքն է,
Գիշեր ես կըմնամ էստեղ,
Թե կուզես, դու գնա:
Հովան ասաց,
— Որ դու կըմնաս, ես էլ կըմնամ:


4


Լուսուն սարեր ման էկան, որս արին:
Դավիթ էրկու ոչխար բռնեց, զենեց աստծուն:
Մթնեց, իրիկուն էլւսն,
Իրանց համար կրակ վառին,
Միս եփին, կերան, նստան էնտեղ:
Մութ գիշերվա մեջ, Գավիթ իրիշկեց,
Տեսավ՝ Մարութա սարի գլուխ,
Կանաչ-կարմիր լուս կէլնի, կիջնի:
Ասաց,— Հորոխպեր, էն ի՞նչ կրակ է,
Էս ո՞վ է էդ լուս վառե:
Հորոխպեր գիտի, որ իր ախպոր գերեզմանն է:
ԶԴավիթ խաբեց, ասաց.
— Դավիթ ջան, էդ Ռոլա դաշտն է,
Հովիվ կա դուրս, գառնարած կա դուրս,
Ջրվոր կա դուրս, գութան արող կա դուրս,
Ես ի՞նչ գիտեմ որ մեկն է,
Կրակ են արե, էնոնց լուսն է՝ կէլնի:
Դավիթ չհամոզվավ էդ խոսքերուն,
Ասաց,— Չէ, ես կըտեսնեմ՝
Մարդու կրակի նմուշ չէ էն կրակ:
Հորոխպեր ասաց,— Քո արևուն մեռնիմ,
Էնոնց կրակն է՝ կըվառվի,
Գիշեր է, պառկենք, քնենք,
Առավոտ կէլնենք, որս կանենք:


Պառկան, Դավիթ շուտ քնավ,
Ձենով Հովան –մնաց նստուկ,
Իր ,միտ վե ասաց,
«Ինչպե՞ս անեմ՝ Դավիթ դադրի,
Գիշեր չթողնի էլնի էրթա,
Սարից-ձորից ընկնի, վնասվի,
Բերեմ էնոր փեշ դնեմ իմ գլխու տակ՝ քնեմ»:
Դավթի չուխու փեշ հավաքեց,
Դրեց գլխու տակ, քնեց:
Դավիթ կես գիշերին զարթնեց, էլավ, նստավ,
Տեսավ՝ լուս կամար կայներ է.
Աչք մնաց էն սարի վրեն, քուն չտարավ,
Ինք զինք ասաց. «էս ի՞նչ լուս է,
Ես պիտի էրթամ էդ լուս,
Իմանամ՝ ինչու էդպես կէլնի, կիջնի»:
Էլավ, տեսավ՝ կապայի փեշ
Հորոխպեր դրեր է գլխու տակ, քնե:
Ասաց, «Թե հորոխպեր վեր հանեմ քնուց,
Տասի՝ Դավիթ վախեցավ, ինձ վեր էհան,
Չհանեմ, կապայի փեշ էնոր տկեն դուս չիգա»:
Դանակ էհան, կապայի փեշ կտրեց,
Նետ-աղեղ առավ, գնաց դպա լուս:
Գնաց, հասավ կրակին, մոտեցավ,
Տեսավ մեծ մարմար քար կա էն տեղ,
Էդ մարմար քար կեսեն ճղվիր է,
Կանաչ-կարմիր բոց մեջեն կըբխի,
Կըբարձրանա, կիջնի քարի վրա,
Էդւոեղ էնոր լուսուց էլեր է ինչպես ցերեկ:
Գնաց մոտ, ձեռ մեկնեց բոցին, չերեց ձեռ,
Զարմանք մնաց, կայնավ, ասաց,
«էս ինչ հրաշք բան է, կրակն էլ ձեռ չվառի»:
Հող էթալ՝ չհանգավ,
Նոր մեջ իր խելքին մտածեց.
«Էն որ Մարութա բանցր Աստվածածին կասեն՝ նա է»:


5
Դավիթ էկավ, տեսավ հորոխպեր հլա քնած է,
Կայնավ էնոր գլխու վերև, ասաց.
— Հորոխպեր, վեր էլի քո անուշ քնից,
Վեր էլի՛, հրաշք բան եմ տեսե:
Մարմար քար բացվեր է,
Լուսն է լ վրեն կաթիր է:
Հովան ձեն լսավ, զարթնավ, ասաց.
— Էլ ինչ կա, ծուռ Դավիթ:
Ասաց,— էնտեղեղ տա լուս կըվառի,
Էդ ի՞նչ բան է, հորոխպեր, դու գինաս:
Հովան ասաց,— Դավիթ, քե մեռնեմ, ասի չէ՞, էն սար է՝
Հովիվ կա, նախրորդ կա, վար անող կա,
Կարող է նրանք են վառե:
— Տէ, էն էդ լուսը չէ,
Ես գացեր, տեսեր եմ, էնտեղ մարդ չկա,
Տեսեր եմ քանդած ժամ, ջարդուկ մարմար քար՛
Միջից կրակ բոց կէլնի պալան-պալան,
Ձեո եմ տվե, իմ ձեռ չի վառե,
Վեր էլի, ասա, թե չէ քե կըսպանեմ:
Հովան վախեցավ, ասաց,
— Դավրթ, լա՛ո, մեռնեմ իր զորաց,
Էն Մարութա բանցր Աստվածածին է,
Սուրբ Տիրամոր վանքն է,
Էդ ժամի մեջ Մհեր կաղոթեր, կերթար որսի,
Էն ջոջ քար լե, քո հոր գերեզմանաքարն է,
Քո հեր՝ Մհեր, էդ քարի տակ է թաղված
Էնոր մահից ետ Մըսրա Մելիք էկավ,
Վարդապետներ, տերտերներ հըմեն սպանեց,
Վանք կողոպտեց, քարուքանդ արավ.
Էդ բոց կրակ էդ գերեզմանից կէլնի:


Երկուս մեկտեղ էլան, գացին,
Տեսան՝ ,հլա լուս ,կամար կապած է վեր քարին:
Դավիթ ասաց,— Հորոխպեր, էս քարն է:
Դավիթ լոքեց էզար գետին,
Երեք անգամ համբուրեց լուս կամար,
Էլավ չափեց վեց ոտ լենութեն,
Տասներկու ոտ երկարութեն,
Մարւմարե քարի լորս բոլոր գիծ քաշեց,
Նետ-աղեղով նշան արավ, ասաց.
— Տո, հորոխպեր, մեռնեմ քե, հորոխպեր,
Ես տեր չունեմ, դու ինձ արա տերութեն,
Տո, հորոխպեր, մեռնեմ քե, հորոխպեր,
Ես հեր չունեմ, դու ինձ արա հերութեն,
Տո, հորոխպեր, մեռնեմ քե, հորոխպեր,
Ես մեր չունեմ, դու ինձ արա մերութեն,
Տո, հորոխպեր, մեռնեմ քե, հորոխպեր,
Ես ախպեր չունեմ, դու ինձ արա ախպերութեն,
Տո, հորոխպեր, մեռնեմ քե, հորոխպեր,
Քենե կուզեմ հինգ հարիր հազար հիմք քցող
Քենե կուզեմ հինգ հարիր հազար քար կտրող,
Քենե կուզեմ հինգ հարիր հազար հող մաղող,
Քենե կուզեմ հինգ հարիր հազար ջուր բերող,
Քենե կուզեմ հինգ հարիր հազար ցեխ արող,
Քենե կուզեմ հինգ հարիր հազար ցեխ կրող,
Քենե կուզեմ հինգ հարիր հազար խիճ բերող,
Քենե կուզեմ հինգ հարիր հազար պատ շարող,
Քենե կուզեմ հինգ հարիր հազար փետ տաշող,
Քենե կուզեմ հինգ հարիր հազար սվաղ արող,
Քենե կուզեմ լուր վաղ հիվարին վանք պատրաստ էղնի:
Մի օրվա մեջ վանք շինենք, զանգեր կախենք.
Կիրակի պատարագ մեջ մատուցենք:


Ձենով Հովան գիտցեր՝
Դավիթ մեկ խոսք էրկու չէր անի, ասաց,
— էրթանք տուն, բանող ճարենք:
Դավիթ ասաց.—Հորոխպեր, մինչև չշինեմ Մարութա ժամ,
Ես չեմ դառնա Սասուն:
Դու շուտ գնա տուն, ուստեք, բանողներ ղրկի՝ գան,
Դու էլ էնոնց հետ արի:
Ձենով Հովան ինք զինք ասաց,
«Ես էս լաճու խորհուրդ տի կաաարեմ»:
Դարձավ ասաց,— Դավիթ, որդի, ինչ կըվախենաս,
Ես Ձենով Հովանն եմ,
Քառսուն ավուր ճամփա իմ ձեն կէրթա,
Կըկանչեմ, բանող կըբերեմ,
Վանք կըշինենք, զանգեր կըկախենք,
Կիրակի պատարագ մեջ կըմատուցենք:
Դավիթ ասաց,— Մեռնեմ քե, հորոխպեր,
Ես ուխտ եմ արե աստծուն՝
Մարութա բանցր Աստվածածին շինեմ,
Թե չշինեմ՝ իմ ուխտով կըմեռնեմ:


Հովան էլավ, բանցր տեղ մի կայնավ,
Ձեռներ դրեց բերնի բոլոր, կանչեց.
— Եկե՛ք հավաքվե՛ք Մարութա սար
Հազար հինգ հարիր հիմք քցող,
Եկե՛ք , Հավաքվե՛ք Մարութա սար
Հազար հինգ հարիր քար կտրող,
Եկե՛ք, հավաքվե՛ք Մարութա սար
Հազար հինգ հարիր հող մաղող,
Եկե՛ք, հավաքվե՛ք Մարութա սար
Հազար հինգ հարիր ջուր բերող,
Եկե՛ք, հավաքվե՛ք Մարութա սար
Հազար հինգ հարիր ցեխ արող,
Եկե՛ք, հավաքվե՛ք Մարութա սար
Հազար հինգ հարիր ցեխ կրող,
Եկե՛ք, հավաքվե՛ք Մարութա սար
Հազար հինգ հարիր խիճ բերող,
Եկե՛ք , հավաքվե՛ք Մարութա սար
Հազար հինգ հարիր պատ շարող
Եկե ՛ք , հավաքվե ՛ք ք Մարութա սար
Հազար հինգ հարիր փետ տաշող,
Եկե՛ք, հավաքվե՛ ք Մ արութա սար
Հազար հինգ հարիր սվաղ արող.
Ով իր ասւոված կսիրի, թող գա,
Սասնա ճրագ վառվեր Է,
Մարութա բանցրիկ Աստվածածին տի շինենք


Հովանի ձեն Սասնա մարդեր լսիՆ,
Իրենց հաց, ուտելիք առան, գացին սար:
Գացին սար, բաշլայեցին վանք շինել:
Առավուտ մթին սկսան,
Իրիկուն մթին վերջացրին:


Գիշեր քնան, լուսուն տեսան վանք չկա,
Քար իր տեղն Է գացե, Հող իր տեղն Է գացե,
Ավազ, ցեխ, փետ, հըմեն իր տեղն Է գացե:
Կըմնան շիվար:
Էն մեկել գիշեր
Մարութա բանցր Աստվածածին
Էկավ Դավթին երազ, ասաց,
«Թե կուզես Վանք կանգուն մնա,
Թուր քո մեջքեն քաշի,
Վանքի հիմք թրի վրա էցկի,
Ինձ էլ պատարագ մատուցի»:
Դավիթ քնից էլավ, ասաց.
—Հորոխպեր, էսօր Աստվածածին երազ Էկավ,
Ես թուր իմ մեջքեն տի քաշեմ,
Վանքի հիմք էդ թրի վրա տի Էցկեմ:
— Հա, Դավիթ, լա՛ո, դու քնի,
Ես լուսուն կէլնեմ, նորեն վարպետ, մշակ կըկանչեմ
Կըգան, մեկ էլ կըշինեն:


Լուսուն Ձենով Հովան բոռաց,
Հազար, հազար բանող, մշակ էկան:
Դավիթ թուր մեջքեն քաշեց,
Էդիր հիմքի մեջ, ջոջ քարեր շարեց վրան:
Բանող,մշակ ժողվան, վանք շինին,
Ժամ-պատարագ մատուցին,
Նոր վանք կայնավ վեր իր հման:


Դավիթ շատ խնդացավ վեր վանքին,
Քառսուն եպիսկոպոս դրեց մեջ վանքին,
Քառսուն վարդապետ դրեց մեջ վանքին,
Քառսուն տերտեր դրեց մեջ վանքին,
Քառսուն տիրացու դրեց մեջ վանքին,
Քառսուն սարկավագ դրեց մեջ վանքին,
Քառսուն լուսարար դրեց մեջ վանքին,
Քառսուն ժամապահ դրեց մեջ վանքին,
Քառսուն փոքրավոր դրեց մեջ վանքին, ասաց,
— Դուք կըմնաք էստեղ, խունկ կըծխեք,
Օրական ,մեկ պատարագ կանեք,
Մհերին ու իմ պապուն օրհնանք կըտաք:
Բաթման Բուղեն, Չարբահար Քամին
Պահապաններ դրեց վանքին,
Պատվեր տվեց էնոնց, ասաց.
— Ավեր մարդ որ կըգա, դուռ վրեն չբանաք
Որ ուխտավոր գա, շիվար մարդեր գան,
Դուռ բաց արեք, ուտելիք տվեք,
Քեֆ արեք, ուրախութեն արեք,
Ճամփու դրեք, թող էրթան:


6


Լուս չէր բացվե, Դավիթ, հորոիպեր էլան,
Էնտեղեն դարձան, որ տի գան տուն:
Մեջ Սասուն, մեջ Մարութա սար, գետ մի կանցներ:
Դավիթ ասաց,— Պետք է էս գետի վրա կարմունջ շինվի,
Որ չէլնի ուխտավորներ ջուր տանի:
Հավաքվան, կարմունջի հիմք դրին,
Համա գցած քար հիմք չէր բռնի, ջուր կըտաներ:
Էն ժամանակ Դավիթ էլավ սար,
Ահագին քարեր գլորեց տակ,
Մեկ քար մեկ քարափ էր,
Էդ քարերով կարմնջի չորս հիմք դրի ,
Քարերի վրա էլ ուրիշ քարեր շարեցին,
Կարմունջ կապին, պրծան:
Էնքան լեն էր էն կարմունջ,
Որ էրկու սել կուշտ-կշտի կանցներ:
Էդ կաոմունջի անուն դրին Դավթի կարմունջ:


Երբ կարմունջ կապին, պրծան,
Դավիթ, հորոխպեր իջան Սասուն:
Դավիթ գնաց իր ընկերներ գտավ,
Ւրեն տվավ քեֆ-ուրախութեն,
Անցկում էլավ, խիզար թալին, վեզ չէր կտրի:


7


Խաբար տարան Մըսրա Մելիքին,
«Բա չես ասի, Դավիթ ջոջացեր է,
Գացեր է, Ծովասար քարուքանդ արե,
Բռնավորներ հըմեն թողե,
Մարութա բանցր Աստվածածին շինե,
Մեջ դրե քառսուն եպիսկոպոս, քառսուն վարդապետ,
Քառսուն տերտեր, քառսուն տիրացու,
Քառսուն սարկավագ, քառսուն լուսարար,
Քառսուն ժամապահ, քառսուն փոքրավոր։
Առաջվա պես խունկ կըծխեն, պատարագ կանեն
Մհերին ու իր պապուն օրհնանք կըտան։
Քաջ կտրիճ Է դարձե Դավիթ,
Քո անուն չի տա, քեզ չի ճանաչի,
Բաթմանա Բուղեն, Չարբահար Քամին
Դրե վանքին պահապան,
Ինք իջե Սասուն, իրեն տվե քեֆի:


Էդ խոսք լսեց Մելիք, հերսոտավ,
Կանչեց Խոլբաշին ասաց.
— Հավաքի քո մարդեր,գացեք Ծովասար,
Մարութա բանցր Աստվածածին ավիրեք,
Վանքի ծառայողներ, պահապաններ սպանեք,
Ինչքան ոսկի, արծաթ, մալ, ապրանք կա,
Առ ու թալան արեք, բերեք:


Խոլբաշին առավ երեք հար,իր զինվոր
Քշեց-գնաց Մարութա վանքի վրեն:
Բաթմանա Բուղեն դուu Էկավ տեսավ՝
Ձիավոր զորք մեջ դաշտին գիկա,
Մտածեց, մտածեց, ասաց.
«Թե սրանք ամեն ուխտավոր են,
Ինչու բոլոր ձի են նստած,
ՈՒխտավոր մաս մի ոտավոր,
Մաս մի ձիավոր կէղնի:
Չէ, սրանք հաստատ ավեր մարդ են, ավազակ են,
Էլնեմ, դուռ շինեմ, դարպաս զարկեմ,
Իմ թիկունք տամ դարպասին, կայնեմ»:


Ձիավռրներ էկան, մոտեցան վանքին,
Մեռան–կտրան, ինչ արին-չարին,
Չկրցան դարպաս բացեն:
Բաթմանա Բուղեն, Չարբահար Քամին
Առյուծի տարզ կըբոռին, չթողին մտնեն վանք:
Խելոք մարդ մի կար մեջ էնոնց ասաց,
— Եկեք նապաստակ մի զարկենք, սպանենք,
Ղավթի շորի տեսակ շոր թաթխենք արնի մեջ,
Լցենք դարպասից ներս, ասենք.
«Բաթմանա Բուղա, ի՞նչ կանես,
Մենք գացեր ենք Սասուն,
Քո տեր սպաներ ենք, Էկէ :
Առանց նրա դու ո՞ւր տի .մնաք, ինչ տ՝անեք,
Նորեն դու, Չարբահար Քամին
Տէլնեք Մըսրա Մելիքին ծառա:
Էն որ արնոտ շոր տեսնեն,
Դարպաս կըբանան, մենք կէրթանք ներս»:


Էլան նապաստակ մե զարկին, սպանին,
Դավիթ շորի տեսակ շոր մի արնոտին,
Քցին պարսպից ներս:
Արնոտ շոր որ տեսան, ասին,
«Էս Դավթի հագուստն է, ճիշտ որ սպաներ են»:
Բուռ մի մոխիր լցրին վեր իրենց գլխին,
Դարպաս թողին, փախան սար:


Մութ ընկավ, սար-ձոր բռնեց,
Խոլբաշին էս անգամ ձեն տվեց վարդապետներ, ասաց.
— Միաբաններ, էկեք, դարպաս բացեք,
Մենք ձեր տեր՝ Դավիթ սպաներ ենք,
Առանց նրա դուք ո՞ւր տի մնաք, ի՞նչ տ՚անեք,
Ձեր հույս մեռավ, գնաց:


Էս որ լսին միաբաններ, ասին,
— Որ մեր Սասնա քաղաք ավրեր են,
Մեր տեր՝ Դավիթ, սպաներ են,
Էլ ինչի մենք մնանք վեր աշխարհքին:
Վախից էլան, դարպաս բացին:
Խոլբաշին իր մարզերով մտավ վանք,
Սպանեց քառսուն եպիսկոպոս, քառսուն վաոդապետ,
Սպանեց քառսուն տերտեր, քառսուն տիրացու,
Սպանեց քառսուն սարկավագ, քառսուն լուսարար,
Սպանեց քառսուն ժամապահ, քառսուն մեկ պակաս փոքրավոր:


Էդ մեկ փաթըթվավ մեջ խսիր,
Լեշերու տակ պառկավ:
Խոլբաշին, իր .մարդեր ընկան վանք,
Ւնչքան ոսկի, արծաթ, մալ, ապրանք կար,
Առ ու թալան արին, բարձին ձիեր,
Վանք քարուքանդ արին, դարձան Մըսր:


8


Խոլբաշին, իր մարդեր գացին,
Էդ փոքրավոր լեշերու տկեն էլավ,
Արնոտ շորեր առավ, վազեց Սասուն:
Հասավ էնտեղ, որ Դավիթ տղեք հավաքե,
Յոթ տարվա նռան գինին դրե, քեֆ կանի:
Էնքան է գինովցե, էնքան գինովցե՝
Խելք չկա գլոխ, աչքեր չեն բացվի:
Փոքրավոր իրեն թոփ աոավ, ձենով ասաց,
«Շատ ըմ բարին իմ պարոնին,
Նստե, խմե նռան գինին,
Կուտի անուշ մսիկ լորուն,
Կասի խաղը մեր պապերուն:
Էկան զորքեր շուն Մելիքին,
Սպանեցին պահապաններ, վարդապետներ,
Ւնչքան ոսկի, արծաթ, մալ, ապրանք կար,
Առ ու թալան արին, բարձին ձիեր,
Վանք քարուքանդ արին, դարձան»:
Ւրեք անգամ փոքրավոր ասաց էդ բան,
Համա Դավիթ գինով էր, չհասկացավ:
Կանչեց փոքրափոր, հարցուց.
— Ինչի՛ էկար, խո՞ւնկն է պակաս,
Մո՞մն է պակաս, ձե՞թն է պակաս,
Ինչ որ կուզես, շուտ առ, գնա, հասիր ժամուն:
Վրա չորսին փոքրավոր էլաց, ասաց,
— Կրակ բռնի քո խունկ, քո ձեթ,
Խոլբաշին, իր մարդեր էկան,
Սպանին քառսուն եպիսկոպոս, քառսուն վարդապետ,
Սպանին քառսուն տերտեր, քառսուն տիրացու,
Սպանին քառսուն սարկավագ, քառսուն լուսարար,
Սպանին քառսուն ժամապահ, քառսուն մեկ պակաս փոքրավոր,
Իչքան ոսկի, արծաթ, մալ-ապրանք կար,
Առ ու թալան արին, բարձին ձիեր,
Վանք քարուքանդ արին, դարձան:
Ասաց, արնաթաթախ շորեր զարկեց առեջ:
Դավիթ արնոտ շորեր որ տեսավ,
Աչքեր կեծակ տվին,
Վզի երակներ ամենք դարձան մեկ-մեկ գերան,
Գինին գլխուց թափավ, քեֆ թողեց,
Դժարացավ, լացեց, ասաց,
«Հազար ափսոս, հազար ափսոս եպիսկոպոսներ, վարդապետներ,
Որ քարոզ կանեին իմ ժողովրդին,
Հազար ափսո՜ ս, հազար ափսո՜ ս տերտերներ, տիրացուներ,
Ոսկի գավազան կառնին իրենց ձեռ,
Պատարագ կանեին իմ ժողովրդին,
Հազար ափսո՜ս, հազար ափսո՜ս սարկավագներ, լուսարարներ,
Ոսկի սկին կառնին իրենց ձեռ,
Խունկ կըծխեին իմ ժողովրդին,
Հազար ափսոս, հազար ափսոս ժամապահներ, փոքրավորներ,
Ոսկի բուրվառ կառնին իրենց ձեռ,
Խունկ կըծխեին իմ ժողովրդին,
Հազար ափսոս, հազար ափսոս իմ տիրացուներ,
Ոսկի թելեր կառնին իրենց ձեռ,
Աստվածածնա զանգեր կըտային»:
Ապա դարձավ սարկավագ,ասաց,
— Փոքրավոր, էնոնք շո՞ւտ են գացած, թե նոր:
Ասաց.— էնոնք իրենց երկիր գացին,
Ես էլ կո էստեղ էկա:


9


Դավիթ բոբիկ թռավ տնեն դուս,
Ւրեն գցեց պառվի փեշ, ասաց.
— Մարե, Խոլբաշին էկե,
Մարութա վանք քանդե,
Վանքի ծառայողներ, պահապաններ սպանե,
Ոսկի, արծաթ, մալ-ապրանք տարե,
Որտե՞ղ կանամ էնոնց հասնեմ:
Պառավ ասաց.— Քո արևուն մեռնեմ, Դավիթ,
Էլ դու չես կանա հասնի էնոնց:
Էնոնք էսօր մինչև հեվարին,
Կէրթան, կհասնեն Արջերաց Նեղաձորի բերան,
Մենակ էնտեղեն կանցնեն Մըսր,
Ուրիշ ճամփա չկա:
Թե դու էսօր հեվարին
Կանաս հասնի էնտեղ, գնա,
Թե չես կանա, մի գնա:
Դավիթ կըլսեր պառվուն,
Համա հերսից չէր կարա հանգիստ մնա,
Աչքերից արցունք կըթափեր:


Դավիթ բարդի ծառ մի քաշեց,
Ձեռ քսեց վրեն չլուտկուցուց,
Էդիր վար թևին, գնաց:
Գնաց, նստեց Արջերաց Նեղաձորի բերան
Էն նեղ ճամփի վրեն՝ մեկ ջոջ քարի տակ:
Մի քիչ նստեց, մարդ չկա, ձեն չկա,
Մի քիչ էլ նստեց, իրեն, իրեն ասաց,
«Այ ջանըմ, էկած, անցած են ճամփեն»:
Մեկ էլ ասաց. «:Չէ ջանըմ, ոտաց տեղ չկա»:
Մի քիչ էլ նստեց, զնգոց-զրնգոց էկավ,
Տեսավ՝ ալան-թալան բերին:
Մոտեցավ, լսեց՝ իրեն ուշունց կըտան, կասեն.
«Դավթի հեր անիծած, գացինք վանք ավիրինք,
Ինչքան մարդ կար մեջ՝ զինեցինք,
Եղած-չեղած, մալ ու ապրանք առանք»:
Մեկ էլ ծծղացին Դավթի վրեն, ասին,
«Էկանք, հասանք, Նեղաձորիկն էլ՝
Դավթի գերան նետեր չտեսանք,
Էնոր հեր անիծած, էն հլա տղա է,
Չի կանա մեր դեմ կայնի»:
Էդ վախւո Դավիթ տեղից թռավ կայնավ, ասաց,
«Էկեք Նեղաձորի Կարճաղզկա բերան,
Թե Դավթի դրբեր էկան գերան-գերան,
Թե չէկան, գացեք, պարծեցեք Մըսրա երկիր»:


Խոլբաշին, իր մարդեր էկան, մոտեցան,
Դավիթ բարդի ծառ բռնեց ձեռ,
Գերանդու նման քաշեց ձորի էս կողից էն կող,
Մեկ էս կողմեն շուռ տվավ ձոր,
Մեկ էն կողմեն շուռ տվավ ձոր,
Խոլբաշու մարդեր բոլոր կոտորեց, գետին փռեց,
Մենակ Խոլբաշին իր վեցոտնա ձիով փախավ:
Էն է կուզեր նեղ ձորիկն անցնի,
Դավիթ րնկավ ետև, վազեց, հասավ,
Ձեռ գցեց ձիու պոչ բռնեց,
Ձին հրեղեն էր թռավ անցավ,
Ձին որ թռավ, պոչ պոկվավ, մնաց ձեռ,


Ասաց,— Դու ղուրբան քո ձիուն էղնիս,
Թե չէ քո մեծ թիքեն ականջդ կըթողեր,
Քո հեր անիծած, քո Մելիքի հեր անիծած,
Գնա, խաբար տար քո թագավորին,
Ասա՝ Սասուն դեռ կա,
Դավիթ դեռ կա,
Մեկել թող էսպես բան չանի,
Ավեր բանից ի՞նչ կդառնա:
Թող դադրի, հանգիստ կենա
Թե չէ, թող գա, ես էստեղն եմ,
Թե կարա, ,թող գա հետ ինձ կռիվ անի:
Մեկ օր անցավ, Դավիթ էլավ սար,
Տեսավ՝ վանքի քար-փետ, սաղ արնոտ է,
Ասաց. «Արունքփ մեջ չեմ դնի իմ վանք»:
Բերեց սպանվածներ, հորեց,
Բանվոր մշակ կանչեց, էկան,
Վանքի հիմք փորին, մեկ գիշերվա մեջ շինին, պրծան,
Նորեն դրեց մեջ
Քառսուն եպիսկոպոս, քառսուն վարդապետ,
Քառսուն տերտեր, քառսուն տիրացու,
Քառսուն սարկավագ, քառսուն լուսարար,
Քառսուն ժամապահ, քառսուն փոքրավոր,
Տիր մի էլ պատարագ արավ,
Տվեց ուտելիք, տվեց ձեթ, մոմ,
Պահակ-պահապաններ կարգեց վանքին,
Դարձավ, էկավ Սասնա քաղաք:


10


Խոլբաշին իր ձիով հասավ Մըսր,
Մըսրա Մելիքի պալատի առեջ իջավ,
Գնաց մոտ Մըսրա Մելիք, ասաց.
— Տեր թագավոր, ի՞նչ կանես,
Սասնա ծուռ քո զորքեր ջարդեց,
Քեզ էլ խայտառակ արավ
«Քո հեր անիծած, քո Մելիքի հեր անիծած,— ասաց,—
Գնա, խաբար տար քո թագավորին,
Ասա, Սասուն դեռ կա, Դավիթ դեռ կա,
Թե կարա, թող գա հետ ինձ կռիվ անի»:
Մսրա Մելիք հերսոտավ, բոռաց,
Ասես կեծակ դիպավ էնոր:
էլավ մեջլիս արեց,
Խելացի մարդեր ժողովեց,
Խորհուրդ հարցուց, թե ի՞նչ անի:
Ասին.— Ցոթ տարի ,կա՝ Սասնա խարջ չես առեր,
Ճամփի յոթ տարվա խարջ ուզի,
Տեսնենք կըտա, թե չի տա:
Մըսրա Մելիք լսեց էնոնց խորհուրդ, ասաց,
— Կըհավաքեմ իմ հեծել, կերթամ վեր Սասուն,
Սասուն քարուքանդ կանեմ,
Տեղը կավրեմ, բոստան կըցանեմ:
Խոզբաշին ասաց,— Թագավոր ապրած կենա,,
Քե լայեղ չեմ տեսնի,
Որ դու հեծել առնես, էրթաս վեր Դավիթ,
Ինձ հազար կտրիճ-փահլևան տուր,
էլնեմ — էրթամ Սասնա քաղաք,
Զամեն ջարդեմ, թալնեմ բերեմ քեզի:


Մըսրա Մելիք էլավ, կանչեց իր կտրիճներ, ասաց.
— Էլեք, գացեք, Սասնա երկիր,
Բերեք քառսուն էրկեն կնիկ՝ ուղտեր բառնան,
Բերեք քառսուն կոլոտ կնիկ՝ էրկանք աղան,
Բերեք քառսուն աթմաղան աղջիկ ղարավաշ դառնան,
Բերեք քառսուն սև եզ լծան,
Բերեք քառսուն կարմիր կով՝ կթան,
Բերեք քառսուն արջառ, քառսուն երինջ,
Բերեք քառսուն կոտ ոսկի, արծաթ,
Բերեք Սասնա Դավթի գլոխ:


Կոզբադին, Սուդին, Չարխադին
Առան հազար ձիավոր, գացին դպա Սասուն,
Ճամփին կայնուկ կընկտեր տեսան, ասին.
— Պար բռնեք, խաղցեք, մինչև դառնանք:
— Մենք ի՞նչ խաղանք ու ինչ ասենք,
Չենք գիտե, թե դու ուր կերթաք:
Կոզբադին դարձավ էնոնց, ասաց.
— Ա՜յ կնկտիք, շան կընկտիք,
Մտեք տուն, արեք շիվան,
Էլեք դուս, արեք դիվան,
Կէրթանք Սասուն առ ու թալան.
Քառսուն էրկեն կնիկ բերենք՝ ուղտեր բառնան,
Քառսուն կարճ կնիկ բերենք՝ էրկանք աղան,
Քառսուն արմաղան աղջիկ՝ ղարավաշ դառնան,
Քառսուն սև եզ բերենք լծան,
Քառսուն կարմիր կով բերենք կթան,
Քառսուն արջառ, քառսուն էրինջ,
Քառսուն կոտ ոսկի, արծաթ,
Բերենք Սասնա Դավթի գլոխ:
Կնիկ մի դարձավ, ասաց,
— Բարով Էրթաս, բարով դառնաս,
Համա Սասնա ծռեր, ինչ ես գինամ,
Ձեր ռւզածներ թե տան, թե տան:
Կնիկ մի էլ ծծղաց, ասաց,
— Գացեք բարով, բայց թե դառնաք,
Էն վախտ ես ձեզ խաբար կըտամ:


Դ. ԴԱՎԻԹԸ ՊԱՏՈԻՀԱՍՈԻՄ է ՄԸՍՐԱ ՄԵԼԻՔԻ ՀԱՐԿԱՀԱՆՆԵՐԻՆ

1


Կոզբադին, Սուդին, Չարխադին,
Իրենց զորքեր առած,
Էկան, Հասան սասունի մոտերք,
Կայնան, դաշտի մեջ չադրեր զարկին;
Քառսուն մարդ ջոկին զորքից,
Էլան, հեծան ձիանք,
Գացին, մտան Սասնա քաղաք,
Մզրախներ զարկին գետին, ձիերուց իջան,
Կանչին Ձենով Հովան, ասին,
— Մեր թագավորի հրամանն էդ է,
Պըտի գումարես, տաս տանինք
Քառսուն էրկեն կնիկ ուղտեր բառնան,
Քառսուն կարճ կնիկ՝ էրկանք աղան,
Քառսուն արմաղան աղջիկ՝ ղարավաշ դառնան,
Քառսուուն սև եզ լծան,
Քառսուն կարմիր կով՝ կթան,
Քառսուն արջառ, քառսուն էրինջ,
Քառսուն կոտ ոսկի, արծաթ,
Ու Դավթի գլոխ:
Էդ վախտ առաջ էկավ
Քեռի Թորոս, ասաց,
— Ջանըմ, հլա արեք, իջեք ձիերաց.
Չայ մի, յա սուրճ մի խմեք,
Ես հետ ձեզ կըգամ Մըսրա Մելիքին,
Էն մարդու մոլուցքի տակով կանցնեմ,
Էն մարդու խաթր կըշահեմ, բալքի խարջ ու խարաջ բաշխի:
Կոզբադին, իր մարդեր ասին,
— Չէ, էս սհաթին տի բերեք, տաք,
Թե չէ քաղաք քարուքանդ կանենք,
Քաղքցոց ամեն սրի կըքաշենք:
Դողում առավ Հովանի չոքեր, ասաց.
— Դու Սասուն ձեռ մի տա,
Ձեր խարջ ու խարաջ ժողվեմ, տարեք:
Կանչեց իր ախպերներ, էնոնք էլան,
Քառսուն էրկեն կնիկ հավաքին, լցին մարագ,
Քառսուն կարճ կնիկ հավաքին, լցին մարագ,
Քառսուն արմաղան աղջիկ հավաքին, լցին մարագ,
Քառսուն եզ լծան, հավաքին, լցին մարագ,
Քառսուն կով՝ կթան հավաքին, լցին մարագ,
Քառսուն արջառ, քառսուն երինջ հավաքին, լցին մարագ:
Սուգ ու շիվան քաղաք բռնեց:
Դավիթ քնուկ էր,
Ձեն ընկավ ականջ, զարթնավ,
Էլավ տեսավ ի՞նչ՝
Քաղքի վրա ոնց որ կրակ մաղես,
Մեր ու մանուկ ուրացեր են:
Տեսավ պառավ ձեռներ դրած ծոց,
Կըլա, կըմըռմըռա, կէրթա, գիկա, կասի.
— Ավեր, ավիրվիս Սասունիկ,
Մե թաք աղջիկ ունեի, էն էլ Տարան:
Դավիթ էկավ առաջ, հարցուց.
— Մարե, ինչի՞ կըլաս, ի՞նչ խաբար է:
Ասաց,— Դավիթ, քո արև մեռնի,
Գրող քե տանի, քո թամք դարտակվի:
Ասաց,— Պառավ, ,ինչի՞ կանիծես, ի՞նչ եմ արե:
Պառավ ասաց,— Հըլա չանիծե՞մ,
Գացիր Ծովասար քանդիր,
Մելիք իր մարդեր ճամփե,
Էկեր, Սասուն կավիրեն,
Սասնա կընկտեր, աղջիկներ, ոսկի, մալ, ապրանք
Ալան-թալան արած, կըտանեն:
Դավիթ ասաց,— Ւ՞նչ կընկտեր, ի՞նչ մալ, ի՞նչ ապրանք,
Էդ ի՞նչ կասես, նանե:
Պառավ ասաց.— Ձենով Հովան զըմեն ժողվե,
Լցե մարագ, դռներ փակե,
Մկա խազինեն նստած՝ ոսկի կըչափեն:
Դավիթ ասաց.— Նանե, ինձ շանց տուր:


Պառավ ընկավ առաջ, գացին, մոտկացան, պառավ ասաց,
— Ա՜յ, էն մարդ, որ կայնե դռան դեմ,
Կընկտեր, աղջիկներ ժողված՝ լցած են էնտեղ:
Դավիթ էկավ դռան դեմ, ասաց.
— Ախպեր, դուռ բաց, էդ կընկտեր, աղջիկներ էրթան
Ասաց,— Մինչև հրաման չէղնի, չեմ թողնի:
Էնքան ասաց՝ էն չը լսավ:
Դավիթ թափքով էզար, դուռ կոտրեց, ասաց.
— Իմ մերեր, իմ քուրեր, էլիք դուս,
Գացեք, ձեզ համար ազատ ապրեք,
Ես կէրթամ ձեր լար կըտանեմ:
Կընկտեր, աղջիկներ էլւսն, լալեն, խնդալեն,
Դավթի ձեռներ, շորեր, երես պագին,
Դավթին օրհնին, արև խնդրեցին,
Օրվան, գացին իրենց տներ:
Դավիթ անասունների դուռ լէ բաց,ասաց.
— Աստձու հայվաններ, գացեք ձեր տիրոջ դուռ:
Դարձավ, պառավի ձեռ բռնեց, ասաց.
— Պառավ, իմ հոր զարզամբու տեղ շանց տուր:
Պառավ բերեց, հեռու կայնավ, շանց կտուր, ասաց,
— Ա՜յ, էնտեղ ոսկի կըչափեն:


2


Դավիթ գնաց խազինի դուռ,
Տեսավ քառսուն փահլևան, թրեր հանած,
Կես մեկ կողմ, կես մեկէլ կայնած են:
Բարև իտու, հարցուց,
— Իմ հորոխպերներ ի՞նչ կանեն էնտեղ:
Ասին,— Ոսկի կըլափեն:
Ասաց.— էրթամ, էնոնց օգնեմ:
Ասին,— Հրաման չկա էրթաս:
Էս խոսքի վրա Դավիթ բարկացավ,
Բռնեց քառսունի վիզ քաշեց, թալեց,
Ինչպես մարդ մի հավու վիզ քաշե:


Դավիթ մտավ խազինեն, աեսավ՝
Վերգո ջվալի բերան բռնե,
Ձենով Հովան չոքեր զարկե գետին,
Կոտ առե ձեռ, ոսկին կըլափե,
Էնքան լափեր է, էնքան լափեր, քրտներ է՝
Քրտինք թափեր ոտաց տակ, էլերե գոլ:
Կողբադին, Սուդին, Չարխադին նստած,
Ղայլան կրակեր, դրած մեջտեղ,
Կըքաշեն, իրար աչքով կանեն, կըխնդանան:
Կոզբադին մեկ-մեկ թիզ պռոշներ ունի,
Սուր-սուր ցըցած բեխեր,
Որ մարդ տեսնի կըզարզանդի:
Հովան կոտ կըլցի ջվալ, կասի՝ «տաս»,
Կոզբադին կըբոռա, կասի՝ «հինգ»,
Հովան կըլափի, կասի՝ «տասնմեկ»,
Կոզբադին՝ կըբոռա, կասի՝ «հինգ»,
Բարկութենե արուն լցվավ Դավթի աչքեր,
Մոտեցավ, Հովանի ձեռ բռնեց, ասաց.
— Վեր էլի, հորոխպեր, վեր էլի,
Դու ծերացեր ես, հաշիվ-հեսաբ մոռցեր ես,
Վեր էլի, ես չափեմ ոսկին:
Հասավ ջվալների ոսկին թափեց,
Հորոխպեր ձեռեն կոտ առավ,
Բերնի վրա կործեց գետին,
Ոսկին լցեց քամկին,
Փետով քաշեց, ոսկիք թափեց,
Դատարկ չափ տարավ ջվալ, ասաց. «էս մեկ»,
Մեկ էլ չափ կործեց, ոսկիք լցեց քամկին,
Փետով թափեց, դատարկ շուռ էտու ջվալ, ասաց, «Էս քսան»:


Մեկ էլ չափեց, ասաց. «էս երեսուն»,
Մեկ էլ չափեց, ասաց, «էս լէ քառսուն»,
Առեք, ձեր խարջ ու խարաջ, գացեք:


Կոզբադին կատղեց, ասաց.
— Հովան, էս ծուռ ղրկե էստեղեն,
Թե չէ գլոխ կըթռուցեմ, չուրի Մըսր:


Կտաս՝ տուր յոթ տարվա խարջ ու խարաջ,
Թէ չէ կէրթամ Մելիքին կասեմ,
Գիկա Սասնա քաղաք քարուքանդ կանի,
Ւնչ կա-չկա, կառնի, կտանի:
Ղամշի մի քաշեց Հովանի վիզ բոլոր,
Ասաց,— Մենք խաղալիք ենք, ինչ է,
Նա ճիժ բերեր ես մեզ վրա կըծըծղա,
Մեզ արեր ես ծաղր ու ծանակ:
Դավիթ հերսոտավ, էլ չհամբերեց,
Կոտ շպրտեց դըպա Կոգբադին,
Կոզբադին գլուխ կոռեց,
Չդիպավ գլուխ, դիպավ պատին,
Պատ փլավ, կոտ կտոր-կտոր էղավ,
Կտորներ թռան, մինչև էսօր կէրթան:
Կոզբադին էլավ-փախավ,
Դավիթ ընկավ հետև, բռնեց,
Ականջներ քաշեց, կես ճղեց, կես մնաց,
Ներքին պռունկ քերթեց,
Հասցուց վեր դնչին,
Վերին պռունկ քերթեց, հասուց վեր ճակտին,
Ատամներ քաշեց, էզար վրեն,
Բերան մնաց բաց,
Թարս հեծուց վեր ձիուն,
Ձեռքեր կապեց հետևանց,
Ոտեր կապեց ձիու փորի տակ,
Նիզակ արեց, քանց շան խառան,
Կախեց էնոր վզից, ձին քշեց, ասաց.
— Դեհ գնա, քե չեմ սպանի,
Գնա, էս խորոտ նմուշով,
Բարև արա՝ քո թագավորին, ասա
Էս Մհերի տղա Դավիթ արեց,
Մեկ էլ ասա, չգա ոսկի, արծաթ տանի,
Սասնա կընկտիք, աղջիկ տանի,
Չգա խարջ ուզի, թալան անի,
Մենք ոսկի, արծաթ չունենք՝ տանք էնոր,
Մենք կնիկ, աղջիկ չունենք՝ տանք էնոր,
Սասուն էնոր խարջագար չէ:


Դավիթ գնաց Լոռա դաշտ,
Ձեռ էտու, բարդու ծառ քաշեց,
Կոզբադնի զորք ջարդ ու խուրդ արեց,
Կանչեց ժողովուրդ, ասաց,
— Ով ապրանք է տվե,
Թող գա, իր ապրանք ճանչի, տանի,
Ով ոսկի, փող է տվե,
Թող գա, զուր փող, ոսկին տանի,
Ով մեկ կորեկ ավել տանի,
Կըզարկեմ, գլուխ կըթռուցեմ,
Ամեն մեկ, իր տված թող տանի:
Ոսկի, արծաթ, մալ-ապրանք,
Բոլոր տվեց ժողովրդին,
Ւնք դարձավ, Էկավ տուն:


Հովան շիվար, ձեռ ծոց կայնած,
Դարձավ Դավիթ, ասաց.
- Էս ի՞նչ արիր, Դավիթ,
Մըսրա Մելիք առավոտ գիկա
Սասուն կավրի, ժողովուրդ կըջարդի:
Դավիթ ասաց.— Դու գործ չունես, հորոխպեր,
Մելիք որ գա, ես պատասխան կըտամ:


3


Կոզբադնի ձին Մըսրա ճամփեն գիտեր,
Շիտակ գնաց հասավ քաղքի կուշտ:
Գետի բերան կընկտիք նստած՝ լվացք կանին,
Հեռվից տեսան մարդ մի գիկա,
Ու բերան բաց կըծիծղա:
Ասին՝ Էդ Կոզբադին Է գիկա,
Ուրախացան, ծափ տվին, կանչին.
«Կոզբադին Էկավ Սասունա,
Բերեց մեզ մալ ու ապրանք,
Ոսկի, արծաթ, առ ու թալան»:
Որ մոտեցավ, ձեներ կտրին,
Տեսան՝ էդ մարդ թարս դրուկ է ձիուն,
Ձեռներ կապուկ հետևանց,
Նիզակ՝ քանց շան խառան վզից կախ
Ականջներ կտրած, արուն կըչռա,
Ներքին պռունկ քերթած՝ դրած դնչին,
Վերին պռունկ քերթած դրած ճակտին,
Ատամներ քաշած շարած վրեն,
Լեզուն հանած՝ գետին ավլելով գիկա,
Ոչ իրենց մարդեր կան, ոչ առ, ոչ թալան:
Կընկտիք, աղջիկներ զարմանք մացին.
Հետո դարձան Կոզբադին, ասին.
— Սակռի գլուխ, ջվալ բերան,
Ջուր կըթափի, քանց մածնի թան,
Ճանճեր վրեն կապած քարվան,
Ատամներ ճակտիտ շարան-շարան,
Էդ որտեղից կեղտոտ բերան,
Գիկաս էդպես լերան-լերան.
Էդ դու չասի՞ր՝ էրթամ Սասուն,
Լոպկեմ, բերեմ առ ու թալան,
Էն դու չասի՞ր՝ էրթամ Սասուն,
Քառսուն էրկեն կնիկ բերեմ՝ ուղտեր բառնան,
Քառսուն կարճ կնիկ՝ էրկանք աղան,
Քառսուն արմաղան աղջիկ՝ ղարավաշ դառնան,
Քառսուն եզ բերեմ, քառսուն կով՝ կթան,
Քառսուն արջառ, քառսուն երինջ՝ մատաղ,
Քառսուն կոտ ոսկի, արծաթ պլպլան:
Ուր են, ուր են հապա,
Ոչ էնոնք կան, ոչ մեր մարդեր կերևան:
Էնտեղ գացիր, քանց գել գազան,
Փախար էկար, քանց շուն վազան:
Կոզբադին բոռաց, ասաց,
— Սուս մնացեք, Մըսրա բոզեր,
Ես գիտեր՝ Սասուն դաշտ էր դուրան,
Ես չգիտեր՝ քար էր կապան:
Դու ձեր մարդեր եք տեսեր միայն,
Դուք չեք տեսեր Աասնա ծռեր:
Էնոնց խոտեր են կծան,
Էնոնց մարդեր գազանական,
Էնոնց ճժեր դիվանական,
Էնոնց նետեր գերանական,
Կըզարկեն, տեղ կըբացեն, քանց պատուհան:
Վաղ գարնան անձրև գիկա,
Սասնա տեղաց հեղեղ կէլնի,
Ձեր մարդերու լեշեր կըբերի,
Կանեք ձեզ եղ ու չորթան:
Մըսրա կընկտեր էդ որ լսան,
Լաց ու կոծով դարձան տներ
Կոզբադին լե գլուխը կախ,
Ձիուն նստած գնաց քաղաք


4


Գնաց, հասավ Մըսրա մոտերք:
Մըսրա Մելիք ձեռ դրեց ճակտին,
Իրիշկեց, իրեն-իրեն խնդաց, ասաց,
«Կերևա Կոզբադին բեռով գիկա,
Թալան շատ է, ծիծղալեն գիկա»:
Ձեռ զարկեց ձեռաց, կանչեց մարդեր,
Հրաման տվեց-ասաց,
— Կոզբադին էկավ Սասնա խարջ ու խարաջ առած,
Գացեք, բերեք մոտ ձի:
Էդոնք վռազ գացին,
Տեսան՝ եկող Կոզբադին չէ,
Մի աջբատես, անճոռնի մարդ է՝
Բերան ճղած, ատամներ ճակտին շարած,
Երես արնաթաթախ, ճոպան վզից կախ,
Լեզուն հաներ, գետին ավլելով գիկա:
Էդպես տարան, Մելիքի առաջ կայնացրին:
Մելիք իրիշկեց, իրիշկեց, չճանչցավ, ասաց,
— էդ ո՞վ եք բերե մոտ ձի:
Ասին.— Մըսրա Մելիք,
Էդ Կոզբադին է, քո զորապետ:
Մըսրա Մելիք երես ժանգոտեց, ասաց.
— Կոզբադին, էդ ի՞նչ է էղեր, էդ ո՞վ արեց,
Ո՞ւր են իմ մարդեր, ո՞ւր է թալան,
Ուր է Սասնա յոթ տարվա խարջ ու խարաջ:
Կոզբադին անջախ բերան իրար էտու, ասաց.
— Գացինք Սասուն, Քեռի Թորոս, Հովան էլան մեր դեմ,
Ասինք էկեր ենք յոթ տարվա խարջ ու խարաջ առնենք,
Մեր թագավորի հրաման էդ է,
Թե չէ՝ քաղաք քարուքանդ կանենք,
Քաղքցոց ամեն սրի կըքաշենք:
Դողում ընկավ Հովանի չոքեր,
Էլավ, խարջ ու խարաջ ժողվեց, լցեց մարագ,
Իջանք խազինեն, ոսկի կըչափինք,
Դավիթ մտավ, ոսկիք թափեց գետին,
Կոտ առավ, շպրտեց դըպա ինձ,
Գլոխ կոռի, դիպավ պատին, պատ փլավ,
Կոտ կտոր-կտոր էղավ,
Կտորներ թռան, մինչև հիմա կէրթան:
Ես էլա փախա,Դավիթ հասավ, բռնեց,
Ինձ էսpես խայտառակ արեց,
Իմ մարdեր զըմեն սպանեց, ասաց.
«Կորեք, գացեք Մըսրա շներ»:
Մելիք, ես չէր գիտե Սասուն քար էր կապան,
Ես գիտեր՝ դաշտ էր դուրան,
Էնոնց խոտերն են կծան,
Էնոնց նետերն են գերան,
Կըզարկեն տեղ կըբացեն, քանց պատուհան:
Մելիք, անձնահուր է դարձե Դավիթ:
«Գնա, բարև արա քո թագավորին,— ասաց,–
Մենք ոսկի, արծաթ չունենք տանք էնոր,
Մենք կնիկ, աղջիկ չունենք տանք էնոր,
Սասուն էնոր խարջադար չէ,
Մեկ էլ թող չըգա էստեղ թալան»:


Մըսրա Մելիք էդ որ լսեց,
Արուն լցվեց աչքեր,
Էլավ, էկավ տուն, ասաց.
- Ա՜խ, մարե, ա՜խ, մարե,
Ես կասեր՝ Դավիթ օձի ձագ է,
Բեր գլուխ կտրենք, դու չթողիր:
Մկա տես Դավիթ ի՞նչ է արե մեր մարդեր
Իսմիլ խանում ասաց.
— Դավիթ մեր պահած, շահած տղեն էր,
Թէ աղեկ էղներ իր հետ,
Էն քո խոսք տաներ:
Քո պստի ախպեր էր Դավիթ,
Թե, տարին երկու դիր էրթեր, տեսներ,
Էնոր կանչեր, բերեր Մըսր՝ քո տուն,
Էն վախտ կուրախանար Դավիթ,
Կասեր՝ ինձ ախպեր կա:
Ասաց,— Մարե, ես արաբ, Դավիթ հայ,
Ոնց կէղնի ինձ ախպեր:
Մեր ասաց,— Մելիք, էհ, քո խելք չի կտրի,
Շատեր՝ արաբ, հայ կէղնին ախպեր,
Մեկմեկու տուն կէրթան, կօգնեն իրար:
Էհ, դու չգացիր էնոր մոտ,
Դավիթ լէ չկանչիր քո տուն,
Էլ քո դավեն ի՞նչ էր էնոր հետ,
Դավիթ ի՞նչ է արե, էնոր արած հլա քիչ է:


Մըսրա Մելիք էդ որ լսեց,
Կանչեց քաղքի խելոք մարդեր,
Հարցում արեց:
Շատեր կան, ավերութեն չեն ուզեր,
Շատեր կան, կասին.— Մելիք,
Դավիթ քե զարար տվեր Է սկի,
Դավիթ միամիտ իր տուն նստուկ Էր,
Դու ավերութեն արեր ես,
Էլի դու չես դադրի:
Քե կասենք, մի էրթա,
Ապա որ կէրթաս, ինչ ասենք,
Քո էրթալ տի փոշմանես, դե, գնա...
Մըսրա Մելիք էնոնց չլսեց:


Էլավ, գնաց, ջոկ մարդերու հետ զրուցեց, ասաց,
— Դուք ինչ կասեք:
Ասին.— Մելիք, Դավիթ քսան տարեկան է,
Դեռ չի կարա կռիվ անի քեզ հետ,
Թե որ մեզ ականջ չդնես,
Չերթաս էնոր վրա, չսպանես,
էն որ էլավ երսուն տարեկան,
Քեզ կըսպանի, Մըսր կըզավթի:
Աղեկն Է, քո զորքեր ժողովես, Էրթաս,
Դավիթ սպանես, Սասուն զավթես:
Թե որ էս տարի չէրթաս,
էլ Դավթի վրա չես կարա...


Էդ վախտ Իսմիլ խանում մոտեցավ, ասաց.
— Մելիք, գործ չունես հետ Դավթին,
Դու չես կարա էնոր սպանի:
Ես թուղթ մի կճամփեմ,
Ձեր երկուս ,կհաշտեցնեմ:
Մելիք ասաց.— Չէ, մարե,
Բանը բանից անցեր է,
Սասուն անուն չպետք է էղնի մեջ աշխարհք:
Ես տի էրթամ՝
Կամ ես Դավիթ կըսպանեմ, կամ Դավիթ՝ ինձ:


Ե. ԴԱՎԻԹ ԵՎ ՄԸՍՐԱ ՄԵԼԻՔԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ

1


Մըսրա Մելիք հերսից պիտի ճղեր,
Մտավ ներս, դանակ զարկեց իր բուդ,
Արուն թափավ գետին, էլավ գոլ,
Գերան վերուց, թաթխեց արնի մեջ, գրեց.
— Թղթիկ մի գրեմ մսես-արնես,
Ուղարկեմ հյուսփսային թագավորին,
Թղթիկ մի գրեմ մսես-արնես,
Ուղարկեմ հարավային թագավորին,
Թղթիկ մի գրեմ մսես-արնես,
Ուղարկեմ արևելից թագավորին,
Թղթիկ մի գրեմ մսես-արնես,
Ուղարկեմ արևմտից թագավորին,
Թղթիկ մի գրեմ Մըսր-Հիսար,
Ւմ բոլոր զորքին, զորապետին,
Թո՛ղ հավաքվեն, թո՛ղ գան,
Հազար-հազար մարդ անբեղ, անմորուս,
Հազար-հազար մարդ բեղով, մորուսով,
Հազար-հազար մարդ ճերմակ մորուսով,
Հազար-հազար մարդ մորեն մինուճար,
Հազար-հազար մարդ մենակ ու անճար,
Հազար-հազար մարդ նոր նշան դրած,
Հազար-հազար մարդ հենց նոր կարգված:
Թո՛ղ հավաքվեն, թո ղ գան,
Հազար ու բյուր կարմիր ձիավոր,
Հազար ու բյուր բոզ ձիավոր,
Հազար ու բյուր սև ձիավոր:
Թո՛ղ հավաքվեն, թո՛ղ գան,
Իմ խաչ պարոններ,
Իմ բեգլար բեգեր,
Սակռի գլխներ,
Իմ բահ ճակատներ,
Ւմ պալթա ակռեք,
Իմ թիակ լեզվներ,
Թող գան, Էրթանք վեր գյավուրին,
Պատերա՜զմ է, որ պատերա՛զմ…
Շաբաթ մի չանցած աշխարհք հավաքվավ,
Եկավ լցվավ Պշկերա դաշտ,
Երկնուց աստղերաց հեսաբ կար,
Ներքև չադրերաց հեսաբ չկար:


Մելիք էդ որ տեսավ,
Ձեռ դրեց ականջին խաղով ասաց,
«Էկան, որ էկան լոտրիկ ջահելներ,
Էկան կո հարիր հազար համար,
Էկան, որ էկան թառբեղ ջահելներ,
էկան կո հարիր հազար համար,
Էկան, որ էկան մորուս կնդուկներ,
Էկան կո հարիր հազար համար.
Էկան, որ էկան թուխ-թուխ մորուսներ,
Էկան կո հարիր հազար համար,
Էկան, որ էկան ճերմակ մորուսներ,
Էկան կո հարիր հազար համար.
էկան, որ էկան փողեր փչողներ,
Էկան կո հարիր հազար համար,
Էկան, որ էկան թմբուկ զարկողներ,
Էկան կո հարիր հազար համար,
Էկան, որ էկան յոթ թագավորներ,
Էկան կո հարիր հազար համար:
Շըբգան Խորասական, Աջմու Շապուհ,
Պարոն Աստղիկ, Օղան, Տողան,
Աշխարհք ամեն թափվան, էկան,
Էկան կո իմ կտրիճ օգնականներ,
Իմ խաչ պարոններ,
Իմ բեգլար բեգեր...
Էկան Էրթանք վեր գյավուրին,
Սասուն քանդենք, բերենք Մըսր,
Մըսրա կուշտ նոր քաղաք շրնենք»:
Էդոնք հավաքվան, խաբար տվին Մելիքին.
«Մենք էկեր ենք, մեր դուշման ով է,
Մենք հետ ո՞ւմ տի կռվենք»:


2


Գիշեր Ւսմիլ խանում երազ տեսավ:
Լուս բացվավ, էկավ մոտ Մելիք, ասաց,
- Մի էրթա Դավթի վրա կռիվ,
Գիշեր երազ եմ տեսեր,
Մեջ երազին զարհուրեր եմ:
Տեսա՝ Սասնա ձին գիկեր, կզարկեր,
Մըսրա ձիու մեջք կըկոտրեր:
Տեսա՝ Սասնա տեղ լուս էր, արև էր,
Մըսրա տեղ ամպ էր, մութ էր,
Մուժ էր, անձրև գիկեր,
Կարկուտ ու կրակ կըթափեր:
Մեկ դիր էլ տեսա՝
Սասնա գետեր իստակ էր,
Մըսրա գետեր գիկեր արուն,
Ջանդկներ մեջ կըտաներ:
Մելիք,արի, իմ խոսք ականջ արա,
Քար քո փեշից թափի,
Մի էրթա վեր էն կտրիճին:
Ասաց,— Չէ՛, մերիկ, ես տի էրթամ:
Մեր տեսավ, որ Մելիք տ՚էրթա, ասաց.
— Ես էլ գիկամ հետ քեզ,
Մենակ չեմ թողնի էրթաս:
Մելիք ասաց.— Ես գինամ ինչի գիկաս,
Քո սիրտ շատ կըցավի վեր Դավիթ,
Նեղ տեղ դու չթողնես էնոր սպանեմ:
— Չէ՛, լա՛ո, քեզ շատ կսիրեմ, իմ դարդ դու ես,
Վախենամ՝ դու վնասվես:


Իսմիլ խանում քառսուն սիրուն աղջիկ ժողվեց,
Քառսուն սիրուն կնիկ ժողվեց,
Զուգեց-զարդարեց,
Քառսուն ձեռք շավար քաշող ժողվեց,
Քառսուն ձեռք թմբուկ զարկող ժողվեց,
Քառսուն ձեռք զուոնա փչող ժողվեց, ասաց.
«Էսոնց զըմմեն տանեմ հետ ձի,
Թե օր Դավիթ նեղի Մելիք,
Թող զուռնա փչեն, թմբուկ զարկեն,
Աղջիկներ, կընկտիք պար բռնեն, խաղան,
Դավթի աչք ընկնի էնոնց, մեղավորնա,
Ւր թուր ծուռ զարկե Մելիքին»:


3


Մըսրա Մելիք էլավ,
Զանգեր տվեց զարկել, փողեր տվեց փչել,
Առավ իր զորք, զորապետ,
Զինքն էլ ընկավ առեջ,
Գնաց դըպա Սասնա երկիր:
Գացին հասան Բաթմանա գետ
Ու վրա պրծան ջրին:
Ջորք Էնքա՜ն շատ Էր,
Էնքա՜ն շատ,
Օր առջի էկողներ ջրի կես խմեցին,
Միջին եկողներ մնացած ջուր խմեցին,
Ետին եկողներ գետի քարեր լիզեցին,
Վերջին եկողներ ծարավ մնացին:
Քար քաղեցին, ավազ մաղեցին,
Բաթմանա գետ կտրին, ցամաքեցրին,
Մարդեր Սասուն անջուր թողեցին:


Գիշեր Էկան, լցվան լոռա դաշտ,
Վրաններ զարկին, դաշտի մեջ նստան:
Վերև աստղերին թիվ-համար կար,
Ներքև զորքերին թիվ-համար չկար:
Զենքի ձեն սար ու ձոր բռներ էր,
Զենքի փելք Սասման քաղաք ողողեր էր:


Հովան դուրս էլավ, տեսավ՝
Դաշտ վրաններից ճերմակե,
Ասես ձուն էկե, նստե:
«Հե՜յ վա՜խ, հե՜յ-վա՜խ,— ասաց,—
Էդ Մելիք էկե, մեր աշխարհք ավիրե,
Դավիթ չթողեց մենք խարջ տան՛ք,
Բարերար աստված, դու մեզ օգնական»;


Էդ վախտ էկան Մելիքի մարդեր,
Թուղթ մի տվին Հովանին:
Թղթի մեջ Մելիք գրեր էր,
« Զուր էստեղ մենք էկեր ենք,
Հիմիկ էլ դու արի մեր դեմ,
Կռիվ կանես՝ արի իմ կռիվ,
Թե չէ՝ կըգամ քո քաղքի վրա,
Ինչքան էգ-որձ կա կըսպանեմ,
Քաղաքն էլ կրակ կըտամ կըվառեմ;


Հովանի լոքեր թուլացան, լացեց,
Տաք արտասունք մորուս վե թափեց, ասաց,
— Մելիք թող յոթ օր մեզ ժամանակ տա,
Մեր քաղաք չավրի,մեր մարդեր չսպանփ,
Մենք խարջ ու խարաջ կըժողվենք, կըտանք:


Էնոնք գացին, Քեռի Թորոս էկավ, ասաց,
— Մեր կռիվ էրող Դավիթ տի էղնի,
Էն էլ հլա երեխա է, չենք ղրկի կոիվ:
Բերենք մենք քառսուն հոգին,
Դավիթ լե հետ, նստենք, քեֆ անենք,
Խաբենք Դավիթ, խմցուցենք, քնի,
Մենք ելնենք, էրթանք կռիվ:


Էլավ, կերուխում սարքեց,
Բերեց յոթ տարվա նռան գինի,
Յոթ կանթեն պղինձ լցրեց,
Քասեք առին ձեռ, սկսան խմել:
Էդ երեսունին քասեք լցրին, տվին Դավթին,
Դավիթ մենակ տվեց երեսունինին,
Խմին պղինձ մի, Դավիթ չսարխոշացավ:
Քեռի Թորոս ասաց.
— Դավիթ, լաո, էդ պղնձով մին թե գինի ,խմես,
Դու Մհերի տղեն ես, թե չխմես՝ բիճ ես:
Դավիթ ասաց,
— Քեռի, հլա լից, տեսնենք:
Քեռին բերել տվեց յոթ տարվա գինին,
Էդ պղինձ բերնե-բերան լցրեց,
Դավիթ պղինձ դրեց բերնին, խմեց,
Խմեց, խմեց, դատարկեց,
Պղինձ թողեց, ընկավ գետին, ծակվավ,
Ինքն էլ գինովցավ, պառկավ, քնավ:


Քեռի Թորոս էլավ, իր տմբլիկ չալեց, ասաց,
- էլե՚ք, էլե՚ք,
Քոթոթ մոթոթ,
Անուշ քոթոթ,
Ձենով Հովան,
Ցռան Վերգո,
Վժիկ Մխո,
Ճնճղափորիկ,
Ու խոր Գուսան,
Ու խոր Մանուկ,
Ու ճոո Վիրապ…
Ելե՚ք, ելե՚ք,
Էսօր լավ է, քանց ամեն օր,
Էրթանք՝ շատեն շատ, քչեն քիչ,
Կամ աստված կըտա էն մարդուն,
Կամ աստված կըտա մեզ:


Էլան, հեծան ձիեր, գացին,
Գացին, մեկ բլուրի գլուխ իջան,
Վրաններ զարկին, նստան,
Տեսան Լոռա դաշտ էնքան մարդ է կիտվե,
Որ վերև աստղերին թիվ-համար կա,
Ներքև զորքերին թիվ-համար չկա:
Քեռի Թորոս վազեց բարդի ծաո մի քաշեց,
Դրեց թևին, իջավ Լոռա դաշտ,
Գերանդու նման զարկեց,
Մի հազար վրան սրբեց,
Գնաց, էկավ, մեկել քաշեց,
Մի հազար էլ փռեց գետին:
Դարձավ, գնաց մոտ տղեկներ:


4


Երբ հավար հասավ քաղքցոց,
Թե Մըսրա Մելիք զորք հավաքե,
Եկե Լոռա դաշտ, վրան զարկե, նստե,
Էլի լաց-կոծ, սուգ, շիվան ելավ,
Քաղաք դողումով, արցունքով լցվավ:
Էդ բան մենակ Դավիթ չէր լսե՝
Գինովցած հալա քնուկ էր օդեն:
Թորոսի կին Սնդուխտ,
Էկավ, նստավ Դավթի գլխու վերև մտածեց.
«Էլ մեզ ազատում, պրծում չկա,
Թորոս, տղեկներ Էնտեղ կսպանեն,
Գիկան Էստեղ Դավիթ կսպանեն,
Քաղքցոց ամեն ջարդ ու խուրդ կանեն,
Մեր քոք կըկտրեն, կէրթան»:
էդպես մտածեց, սիրրտ լցվավ, լացեց,
Արտասունք թափավ Դավթի երես,
Դավիթ քնուց շիտկավ, էլավ, նստավ, ասաց,
— Յա՞, նանե, աստված խեր անի,
Ես չեմ մեռե, դու ինչո ւ կիլաս:
— Ա՜յ Դավիթ,— ասաց,–– լաո, գրող քե խեղդի
Ես լաց չլինեմ, հապա Էլ ո՞վ լաց Էղնի:
Գացիր, Մելիք,ի Ծովասար քանդիր,
Եկար Կոզբադինի հարկահաններ սպանիր,
Էն Էլ ահա, զորք-զորապետ աոած,
Էկե Լոռա դաշտ, վրաններ զարկե, նստե:
Քեռին, տղեկներ գացեր են կռիվ,
Վախեմ Քեռին, տղեկներ Էնտեղ սպանեն,
Գան մեզ էլ էստեղ սպանեն,
Մեր քոք կտրեն, էրթան:
Էդոր համար է՝ լաց կ՚էղնեմ, լաո:


— Հապա, նանե, ես ինչպես մեռնեմ,
Որ էդոնք չգան ինձի սպանեն:
Սանդուխտ ասաց,— Գրող խեղդա քեզ, տղա,
Որ կըվախեր, ինչու քանդիր Ծովասար,
Ւ՞նչու սպանիր Կոզբադինի մարդեր:
— Հապա, նանե,— ասաց,— օղորմի քո պաբուն,
Ել, բեր էրկու կոտ սիսեռ
Խարկենք, ընենք աղանձ,
Ես վերցում տաք-տաք ուտեմ,
Իմ աղիքներ վառվի, ես մեռնեմ:
Դե, Աանդուխտի խելք էլ կնկա խելք էր,
էլավ երկու կոտ սիսեռ խարկեց,
Դավիթ կուշտ աղանձ կերավ, ասաց,
— Նանե, Աստված քու տուն ավիրա,
Իմ սիրտ զաթի աղանձ կուզեր,
Էրեցիր, մի կուշտ կերա, շմեռա:
Էլավ ապա, բարդի ծառ մի դրեց ուսին,
Իջավ Լոռա դաշտ, Մելիքի դեմ կռիվ:
Ճամփին պառավ առեջ կտրեց, ասաց,
— Տո վարամ թալեմ քո բերան, ծուռ շաղգամակեր,
Դու բարդի ծառով ւկուզես հաղթես Մելիքի:
Դավիթ անջախ էլաց, ասաց,
— Հապա ինչ անեմ մարե,
Նա հեր ունեմ,
Նա մեր ունեմ,
Նա տեր ունեւմ,
Նա տիրական,
Հապա ի՞նչ անեմ մարե,
Ես ինչով էրթամ կռիվ:
Անթարոցից, շշից, բանից
Բեր, էնոնցով էրթամ կռիվ:
Պառավ խղճաց, ասաց,
— Դավիթ, մեռնեմ քո արևուն,
Քո հոր ի՞նչ չկա, լա՚ո,
Քո հոր չկա՞ Հրեղեն Ձին,
Քո հոր չկա՞ Թուր Կեծակին,
Քո հոր չկա՞ Գուրզ Ֆերիզին,
Քոր հոր չկա՞ Ռըմ Ջոջանին,
Քո հոր չկա՞ Հրեղեն Շապիկ,
Քո հոր չկա՞ Կապեն Կադիֆին,
Քո հոր չկա՞ Արզըմին Սապոգներ,
Քո հոր չկա՞ Ոսկե Գոտին,
Քո հոր չկա՞ Գուտն ի Գլխին
Քո հոր չկա՝ Խաչ Պատրաստին, վեր աջ թևին,
Քո հոր չկա՞ Երկեն պարան, Չանգալ բերան:
Ասաց.— Մարե, էդ ամեն զենք ո՞րտեղն է:
Ասաց.— Գնա մոտ Հովան, ուզի՝ կըտա,
Թե տվեց՝ առ գնա կռիվ,
Թե չտվեց, ես կըգամ քե շանց կըտամ:


5


Դավիթ գնաց մոտ Ձենով Հովան,
Ձեռ էթալ փողպատ բռնեց,
Թափ էտու, ոտքեր գետնուց կտրեց, ասաց,
— Հորոխպեր, հերահոտ հորոխպեր,
Տուր ինձ իմ հոր Հրեղեն Ձին,
Տուր ինձ իմ հոր Թուր Կեծակին,
Տուր ինձ իմ հոր Գուրզ Ֆերիզին,
Տուր ինձ իմ հոր Ռըմ Ջոջանին,
Տուր ինձ իմ հոր Հրեղեն Շապիկ,
Տուր ինձ իմ հոր Կապեն Կադիֆին,
Տուր ինձ իմ հոր Արզըմին Սապոգներ,
Տուր ինձ իմ հոր Ոսկե Գոտին,
Տուր ինձ իմ հոր Գուտն ի Գլխին,
Տուր ինձ իմ հոր Խաչ Պատրաստին, վեր աջ թևին,
Տուր ինձ իմ հոր Երկեն պարան, Չանգալ բերան:
Կըտաս, բեր տուր խաթրով,
Չես տա, կայնեմ կառնեմ զոռով:
Հովան ասաց,— Քե ասողի բերան կոտրի,
Էն տարին, ինչ քո հեր մեռեր է,
Էն օրեն էդոնք ,արև-լուս չեն տեսեր,
Շորեր, զենքեր կո պահոլկ է մեչ սնդուկ,
Քուռկիկ Ջալաղին գետնի տակ, ախոռ կապուկ:
Գնա վերու, լա՛ո, էդոնք ամեն քոնն են,
Համա կռիվ մի էրթա, դու դեռ փոքր ես,
Սասնա տուն ոսկի, արծաթ ինչքան ասես կա,
Կըտանք Մելիքին, կըթողնի, կերթա:
Ասաց,— ՉԷ, հորոխպեր, չի էղնի, տ՚էրթամ,
Սասնա կտրիճներ դոշմընից չեն վախենա:


Դավիթ գնաց ձին գետնի տկեն հանեց,
Գլոխ բռնեց, մեջք թիմարեց, աչքեր մաժեց,
Ընկավ վզով, ճակատ պագեց՝ տեսավ կիլա,
Ասաց,— Ւնչի՞ կիլաս, Քուռկիկ Ջալալին:
Ձին իմաստուն էր, լեզու առավ, ասաց,
— Բա ես չիլամ, ով լա, Դավիթ,
Էս քանի տարի՝ քո հեր մեռեր է,
Ես անտեր մնացեր եմ գետնի տակ,
Իմ խոտ ու ջուր հերդիկից են տվեր,
Ոչ ինձ թիմարեր են, ոչ հետս խոսեր:
Դավիթ ասաց.— Լաց մի էղնի, Քուռկիկ Ջալալին,
Քե թիմար անող չկար, ես քեզ թիմար անող,
Խոտ, ջուր տվող չկար, ես քեզ խոտ, ջուր տվող,
Քեզ տեր-տիրական չկար, ես քեզ տերութեն էրող:


Դավիթ խնդացավ, ձին քաշեց դուս,
Կանչեց մշակ մի, տվեց լողացնել,
Ւնք գնաց օդեն, չոքեց գետին,
Աստծուց խնդիրք արավ, էլաց, կանչեց,
Սնդուկ իր առաջ բացվավ,
Շորեր հագավ, զենք ու զրահ կապեց:
Հագավ իր հոր Հրեղեն Շապիկ,
Ինք մեջ անջաղ կերևար.
Հագավ իր հոր Կապեն Կադիֆին,
Ւնք մեջ անջախ ժաժ կիգար.
Հագավ իր հոր Արզըմին Սապոգնեյ.,
Լեն էր, քառսուն լիտր բամբակ դրեց,
Կապեց իր հոր Ոսկե Գոտին,
Յոթ փաթ էկավ մեջքի վրա,
Կապեց իր հոր Թուր Կեծակին,
Յոթ գազ մեջքից իջավ ներքև.
Կապեց թևին Խաչ Պատրաստին,
Առավ իր հոր Ռըմ Ջոջանին,
Առավ իր հոր Գուրզ Ֆերիզին,
Առավ իր հոր Երկեն Պարան, Չանգալ Բերան,
Էլավ դուրս, գնաց մոտ Քուռկիկ Ջալալին:
Որ մոտեցավ, ձին հոտոտեց շորեր, երես,
Խրխնջաց, զլոխ էդիր Դավթի սրտին,
Դավիթ սանձ ղրեց բերան, թամք դրեց մեջքին,
Առավ կապեր, կըկապեր:


Ձենով Հովան ասաց.— Մհեր կռիվ էրթալու վախտ,
Թամքի կապեր որ կըքաշեր,
Ձիու առաջի ոտներ գետնից կըկտրեր:
Գացեք, տեսեք, թէ Դավիթ էլ էդպես կանի,
Կըթողնեմ երթա կռիվ, թե չէ, չեմ թողնի
Մինչև եդոնք կերթան Դավթի կուշտ,
Տեսնողներ էկան, ասին,
— Ա՛յ, քո տուն շինվի, Հովան,
Դավիթ թամքի կապեր էնպես քաշեց,
Որ ձիու չորս ոտներ գետնեն կտրեց,
Չորս ոտք գետնեն չորս թիզ կտրեց:
Հովան էդ որ լսեց, խնդացավ, ասաց.
«Փառք քեզ, տեր Աստված, Դավիթ հորեն կտրիճ է»:


Դավիթ թռավ, հեծավ Քուռկիկ Ջալալին,
Գլոխ մի դռան առաջ գնաց, եկավ,
Ասպանդակեց ձին, խաղցուց,
Էկավ հորոխպոր առաջ կայնավ:
Հովան մոտեցավ, համբուրեց զԴավիթ,
Արև խնդրեց, ասաց.
«Աստված քեզ պահապան, լաո, գնա»:
Դավիթ որ ձին քշեց,
Հովան ձեռներ տվեց չոքերուն, լալով ասաց.
- Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազար ափսոս
Մեր Քուռկիկ Ջալալին,
Որ գնաց Սասնա տնից.
Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազար ափսոս
Մեր Թամք Սադաֆին,
Որ գնաց Սասնա տնից,
Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազար ափսոս
Մեր Թուր Կեծակին,
Որ գնաց Սասնա տնից.
Ափսո՜ս, հե՜յ -վա՜խ, հազար ափսոս
Մեր Գուրզ Ֆերիզին,
Որ գնաց Սասնա տնից.
Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազար ափսոս
Մեր Ռըմ Ջոչանին,
Որ գնաց Սասնա տնից.
Ափսո՜ ս, հե՜յ֊վա՜խ, հազա՜ր ափսոս
Մեր Հրեղեն Շապիկ,
Որ գնաց Սասնա տնից.
Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա՜ր ափսոս
Մեր Կապեն Կադիֆին,
Որ գնաց Սասնա տնից.
Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա ՜ր ափսոս
Մեր Արզըմին Սապոգներ,
Որ գնաց Սասնա տնից.
Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա՜ ր ափսոս
Մեր Ոսկե Գոտին,
Որ գնաց Սասնա տնից.
Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա՜ր ափսոս
Մեր Գուտն ի Գլխին,
Որ գնաց Սասնա տնից.
Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա՜ր ափսոս
Մեր խաչ Պատրաստին, վեր աջ թևին,
Որ գնաց Սասնա տնից.
Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա՜ր ափսոս
Մեր թառլան Դավիթ,
Որ գնաց Սասնա տնից:
Դավիթ դարձավ մոտ հորոխպեր, ասաց.
— Հորոխպեր, ստեղծող տեր աստված վկա,
Էդ վերջին ,խոսք թե դու չասեր,
Ես քո վիզ կտրեր, նոր կերթեր կռիվ:
Հորոխպեր կնիկ Սառիեն էկավ,
Մի բամփուշ զարկեց Հովանի գլոխ.
— Քո վիզ կոտրի,— ասաց,— քո լեզուն լալկի,
Ինչո՞ւ առաջ Դավիթ չափսոսացիր:
Դավիթ ասաց.
— Հորոխպեր կնիկ, դու բարով մնաս,
Քեզ եմ բաշխում հորոխպոր հանցանք,
Հոգուս պարտք էղնի, որ դառնամ կռվուց,
Քեզ կանեմ մեծ տանտիկին Սասունա:
— Դավի՜թ,— ասաց Ձենով Հովան,—
Դու մի նեղանա, քե շատ կըսիրեմ,
Ախր քե համար լաց կէղնեմ:
Էլավ Մհերի ջոջ սազ էտու ածել,
Մհերի ջոջ փող էտու փչել,
Մհերի թմբուկներ էտու զարկել:
Քաղքցիք հըմեն, կնիկ, հարսներ ժողվան,
Էկան Դավթի բոլոր բռնին,
Խաղով ասին,
— Դավիթ, մեր ախպեր, էրթալ քեզ չըլնի,
Դառնալ քեզ ըլնի,
Մինչև հիմա քեզ հարսնութեն չենք արեր,
Նոր տի քեզ հարսնութեն անենք,
Մինչև հիմա քո ձեոներ ջուր չենք լցրե,
Նոր տի քո ձեոներ ջուր լցնենք:
Մինչև հփմա քո ոտներ չենք լվացե, սոլ չենք դրե,
Նոր տի քո ոտներ լվանք, սոլեր դնենք,
Մեր ախպեր Դավիթ:
Դավիթ դարձավ, քաղքցոց ասաց.
— Ո՜վ քուրեր, ինձ քուրութուն եք արե,
Կացե՜ք բարով, կացե՜ք բարով.
Ով մերեր, ինձ մերութուն եք արե,
Կացե՜ ք բարով, կացե՜ք բարով.
Բարի դրկիցներ, կացե՜ք բարով,
Կացե՜ ք բարով մեծ ու փոքրով:
Դուռ–դրկիցներ, ձեր երես շատ եմ թռեր,
Ես կէրթամ ահա, ինձ հալալ արեք.
Տանտիկիններ, ինչ հաց կըթխեք,
Ձեր Դավիթ հիշեցեք.
Ջահելներ, թե որ քեֆ կանեք,
Ձեր Դավիթ հիշեցեք.
Քաղքցիք, մնացեք բարով.
Ես կէրթամ կռիվ,կըդառնամ,
Դուք ժիր մնացեք:


6


Դավիթ ձիու գլոխ թողեց,
Ձենով Հովան տեսավ կէրթա, կանչեց, ասաց.
— Դավիթ, կայնե, քե խրատ մի տամ:
Դավիթ պահեց ձիու գլոխ,
Հովան գնաց, հասավ, ասաց.
— Դավիթ, մատաղ էղնիմ քե,
Կէրթաս, ճամփին աղբուր կա՝
Կաթի նման ճերմակ է, կաթի նման քաղցր,
«Կաթնով աղբուր» կասեն,
Էն քո հոր Կաթնաղբյուրն է:
Քո հեր, որ կռիվ կէրթեր,
Էնտեղ Քուռկիկ Ջալալից կիջներ տակ,
Ձին կըքաշեր վեր աղբուրին, կըլվաներ,
Ձիուն ջուր կըտեր,
Ինքն էլ կըլվացվեր,
Հաց կուտեր, ջուր կըխմեր,
Կըմտներ ձիու չորս ոտաց մեջ,
Կըպառկեր, կըհանգստաներ, կըքներ,
Քուն կառներ, կըլցվեր, կուժովներ,
Կէլներ, նոր կէրթեր կռիվ:
Էնտեղ որ էրթար, դաշտի մեջ կըտեսներ՝
Պողպըտե սուն երկն\ից իչե գետին,
Էդ քո հոր փորձարանած գերանն է,
Քո հեր թուր կըզարկեր պողպըտե գերան,
Թէ կտրեր՝ բան հաջող էր, կէրթեր կռիվ,
Թե չըկտրեր՝ կըդառներ, կիգեր տուն:
Դու էլ գնա, թուր զարկ՝
Կտրեց, գնա կռիվ, չըկտրեց, դարձի, մի էրթա:
Մեկել, Դավիթ, ինչ նեղ կընկնես,
Հիշիր աղոթք քո հոր,
«Հացն ու Գինին, Տեր Կենդանին,
Մարութա բանձր Աստվածածին,
Խաչ Պատրաստին վար իմ աջ թևին»:
Էդոնք, որ հիշես, Թուր Կեծակին զարկես,
Քո դուշման կանես հողին հավասար:
Դավիթ, որ կըհասնես Կաթնաղբյուր,
Քո ձին չոքեր կըզարկի գետին, կըկայնի.
Քո ձին չզոռես, չըչարչըրես,
Էն իմաստուն ձի է.
Քո օղորմած հեր նրան
Ամեն ճար ու ճամփա շանց է տվե:
Դավիթ էդ խրատ որ լսեց, ասաց.
— Քո ձեռ տու պագնեմ,
Ինչ ամագ տվեր ես ինձ, հալալ արա:
Դավիթ կռացավ, համբուրեց ձեռ հորոխպոր,
Կանչեց իր աստված, ձին քշեց:


Դավթի մամիկ, Մհերի մեր՝ Դեղձուն Ծամ,
Էն ժամանակ, որ Մհեր մեռեր էր,
Փակվեր էր սենեկի մեջ, ուխտ արեր, թե՝
«Չուր մեր նորամանուկ չէլնի,
Իմ Մհերի տեղ չըբռնի, չէրթա կռիվ,
Էստեղեն ես արևերես չեմ դուրս գա»:
Երբ Մհերի ջոջ սազեր տվին զարկել,
Ձեն ընկավ մամիկի ականջ, ասաց.
«էլնեմ դուս, տեսնեմ, էդ ո՞վ է կէրթա կռիվ»:
Էնքան էր մնացե նստուկ, շորեր փտեր էր,
Մինչև հասավ փանջարին,
Շորեր կես թափավ գետին:
Գլուխ փանջարեն կախեց տակ,
Տեսավ Դավիթ ձիու վրեն,
Փանջարի առջևեն կանցնի, կանչեց,
— Քուռիկ Ջալալին, Քուռկիկ Ջալալին:
Ձին փանջարի առեջ կայնավ:
— Քուռկիկ Ջայլալին, մեռնեմ քե,— ասաց,–
Դավիթ հեր չունի, արա հերութեն,
Դավիթ մեր չունի, արա մերութեն,
Դավիթ ախպեր չունի, արա ախպերութեն:
Ձին իմաստուն էր, լեզու առավ, ասաց.
— Մամիկ, մամիկ, դու մի վախենա,
Ինչքան Դավիթ իր թրով սպանի,
Էնքան ես իմ ոտքերով կըսպանեմ,
Ւնչքան Դավիթ իր գուրզով սպանի,
Էնքան ես իմ շնչով կըսպանեմ,
Ւնչքան Դավիթ իր ռըմով սպանի,
Էնքան ես իմ պոչով կըսպանեմ:
Մամիկ էդ լսեց, շատ խնդացավ,
Օրհնեց Դավիթ, անիծեց Մըսրա զորքեր:


7


Դավիթ որ Սասնա քաղքեն էլավ,
Դուման կայնավ, սար-ձոր բռնեց,
Ճամփեք ամեն առավ իր տակ:
Դավթի աչք ըսկի բան չէր տեսնի,
Բաց թողեց ձիու սանձեր, ասաց,
«Իմ ձին թող իր ճամփեն էրթա»:
Քուռկիկ Ջալալին աղավնու նման թռավ,
Թռավ, էլավ բանձր սարի գլուխ,
Էնտեղ դուման բացվավ, արև ծաթավ:
Քուռկիկ Ջալալին քիչ Էլ գնաց,
Մի չիման տեղ չոքեր Էզար գետին, կայնավ:
Իմացավ, թե ձին դադրեր է, ասաց,
— Ես կասեր դու ինձ արնե գետեր կանցուցես,
Ինչու քո չոքեր զարկիր գետին,
Ես ինչպե՞ս էրթամ Մելիքի վրա կռրվ:
Ասպանդակեց ձիուն, ձին տեղից չելավ,
Մեկել ասպանդակեց, ձիու կողաշար ջարդեց,
Կոտ մի արուն քթեն թափեց դուս:
Ձին ասաց.— Դավիթ, ինձ մի չարչարի,
Ինչո՞ւ շուտ քո միտ կապվավ,
Էս քո հոր Կաթնով աղբուրն է.
Ւնչ քո հեր մեռեր է,
Էն օրեն աղբուր չիմակալվեր, փակվեր է,
Իջի, աղբուր բաց, քո հորոխպոր խոսք կատարի:
Դավիթ ձիուց իջավ տակ,
Ձիու ճակատ պագեց,
Աղբուր չիմերաց մաքրեց, բացեց,
Ջուր էլավ, լցվավ, աղբուր զուլալեց,
Ձին քաշեց վեր աղբուր, ջուր խմցուց,
Կողաշար լվաց, լողցուց,
Ւնքն Էլ լողացավ, նշխարք մի կերավ, ջուր խմեց,
Պառկավ ձիու չորս ոտաց մեջ, քնեց:
Դավիթ որ պառկավ քնավ,
Ձին ,թռավ գնաց, քիչ մի խաղաց,
Բարձրացավ ամպեր, իջավ ձորեր,
Քամու հետ գնաց, քամու հետ էկավ,
Էկավ կայնավ Դավթի վրա, հով արեց Դավթին:


Վախտ մի անցավ, Դավիթ զարթնեց,
Տեսավ կըպկըպոց ընկե ջան, իր շորեր
Էնպես է լցվե, ջոջացե,
Էնպես է զորութուն, ուժ առե,
Որ քիչ է մնացե պատռի, տրաքի:
Ւնչքան բամբակ կար, հանեց, թափեց,
Հագավ իր հոր Հրեղեն Շապիկ,
Անջախ- անջախ էկավ վրեն.
Հագավ իր հոր Կապեն Կադիֆին,
Անջխ-անջախ Էկավ վրեն,
Հագավ իր հոր Արզըմին Սապոգներ,
Անջախ-անջախ մտավ ոտքեր,
Կապեց իր հոր Ոսկե Գոտին,
Անջախ-անջախ էկավ կապվավ.
Կապեց իր հոր Թուր Կեծակին,
Անջախ-անջախ հասավ չոքեր:
Դրեց իր հոր Գուտն ի Գլխին,
Անջախ-անջախ մտավ գլոխ:
Կապեց թևին Խաչ Պատրաստին,
Առավ Ռըմիկ Ջոջանին, Գուրզ Ֆերիզին,
Էրկեն պարան, Չանգալ բերան,
Ու մոտեցավ Քուռկիկ Ջալալին:
Տեսավ՝ ձին ճոճացեր, էլեր է սար մի,
Խնդացավ, թռավ թամքի վրեն, քշեց, գնաց:
Քշեց, գնաց, տեսավ պողպատէ սուն մի
Դաշտի մեջ երկնուց իջե գետին:
Հասավ էնտեղ, ձին նորեն խըրթ կայնավ:
— Դավիթ,— ասավ Ջալալին,—
Էս քո հուր փորձարանած սունն է,
Որ կռիվ էրթեր էդ սուն կըկտրեր,
Որ կըտրեր, կէրթեր կռիվ,
Որ չըկտրեր, կըդառնար տուն:
Էլ կայնի մեկ ոտիդ վրա, մեկ՝ ասպանդակին,
Ու Թուր Կեծակին դռբով թալ,
Թե մեկ դարբից կտրեցիր՝ կէրթանք կռիվ,
Թե չըկտրեցիր կըդառնանք տուն:
Դավիթ Էլավ, կայնավ մեկ ասպանդակին,
Քաշեց Թուր Կեծակին, ասաց.
«Հիշամ Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա բանցր Աստվածածին,
Խաչ պատրաստին վար իմ աջ թևին»:
Էնպես կտրեմ պողպատե սուն,
Որ սուն սան վրա չմնա անշարժ:
Քաշեց դառբով իր թուր զարկեց,
Պողպատե սուն կտրավ-անցավ,
Համա կտոր չընկավ գետին,
Էլի սուն մնաց կայնուկ իր տեղ:
Դավիթ գիտցավ, թե չէր կտրեր,
Սիրտ թոռոմավ, էլաց, ասաց,
«Հեյ-վախ, իմ թուր սուն չկտրեց,
Իմ հորոխպոր խոսք կատարվավ,
Էս հիմա ինչպե՞ս դառնամ Սասուն:
Ձեռնիկ, դու չորաներ, կոտոր էղներ,
Որ քե էնքան զոռ չկեր,
Պողպատե սուն կտրեր:
Ոտնիկ, դու թուլաներ, կոտոր էղներ,
Որ չգեր հասներ էստեղ,
Մեզ ամոթով թողներ:
Աչքեր, դու խավար էղներ,
Որ էս բաներ չտեսներ,
Իմ սիրտ էսպես չմրմռ՚եր»:
Էն վախտ արդար մարդ ինչ զրուցեր,
Կըկատարվեր էնոր խոսք:
Դավիթ որ զինք անիծեց,
Աչքեր մթնան, ձեռներ կոտրան, ոտներ թուլցան,
Ինչպես ծառ մի չինար ընկավ գետին:
Մեկել տեսավ՝ հարավ քամին էլավ.
Էդ քամին փոթորկի պես էկավ,
Էկավ, զարկեց պողպատե սուն շուռ էտու:
Դավիթ էդ որ տեսավ, խնդացավ,
Կանչեց «Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա բանցր Աստվածածին,
Խաչ պատրաստին վեր իմ աջ թևին», ասաց,
«Ձեռնիկ, դու կանաչեր, կանաչ մներ,
Որ դու էնքան ուժով զարկիր,
Պողպատե սուն կտրիր,
Ւմ գոհար անուն չավրեցիր:
Ոտնիկ, դու կանաչեր, կանաչ մներ,
Որ էկար, հասար էստեղ,
Մեր երես պայծառ արիր:
Աչքեր, լուսով էղներ, լուս էղներ,
Որ էս բոլոր տեսաք,
Իմ սրտի մրմուռ թոթվհցաք:
Դավիթ որ աստծու անուն տվեց, զինք օրհնեց,
Աչքեր լուս Էկավ, ձեռներ, ոտներ կանաչեցին, ուժովցան,
Էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին, քշեց, գնաց:


Քշեց, հասավ Ծովասարի մոտ,
Սարերից, աղբուրներից հալալութեն ,խնդրեց,
Մնաք բարով ասաց, երգեց,
«Ծովասարի պաղ-պաղ աղբուրներ,
Մնացեք բարով, բարի մնացեք,
Ես կերթամ կռիվ, կըծարավնամ,
Դուք ,կարոտ մնացեք:
Ծովասարի պաղ-պաղ քամիներ,
Մնացեք բարով, բարի մնացեք,
Ես կէրթամ կռիվ, կըշոգանամ,
Դուք հով մնացեք:
Սարեր, ձորեր, երկինք, գետինք,
Մնացեք բարով, բարի մնացեք,
Ես կէրթամ կռիվ, կըդժարանամ,
Դուք հաստատ մնացեք»:


8


Դավիթ ձին քշեց, գնաց սարի գլոխ կայնավ,
Տեսավ, ինչ տեսավ,
Երկնքի աստղերուն, ծովու ավազին թիվ-համար կա,
Մըսրա Մելիքի զորքին թիվ-համար չկա:
Էդ որ տեսավ, սիրտը դող ընկավ, ասաց,
«Ով, տեր աստված, ես ինչպե՞ս անեմ,
Ես ինչպե՞ս Էրթամ Էնոնց դեմ կռիվ:
էնոնք էղնեն արտ մի յոնջա,
Ես էղնեմ գերանդի քաշող,
Չեմ կանա Էնոնց հնձի, պրծուցի:
էնոնք էղնեն գարնան մատղաշ գառներ,
Ես էղնեմ գարնան անոթի գել,
Չեմ կանա էնոնց խեղդի:
Էնոնք Էղնեն գզած բամբակ,
Ես էղնեմ բոց-կրակ,
Չեմ կանա էնոնց վառի:
Էնոնք Էղնեն փռված մոխիր,
Ես էղնեմ բոյրազ քամի,
Չեմ կանա էնոնց լցնի ձորեր:
Էնոնք Էղնեն քար ու քռա,
Ես էղնեմ հեղեղ,
Չեմ կանա էնոնց քշի, տանի:


Ձին տեսավ Դավիթ կըվախենա, ասաց.
— Դավիթ, մի՛ երկմտի, մի՛ վախենա, քշի՛ ,
Ինչքան քո թուր կըտրի,
Էն քան իմ շունչ կըկտրի,
Ւնչքան քո թուր կըտրի,
Էն քան իմ պոչ կըկտրի,
Ինչքան քո թուր կըտրի,
Էնքան իմ ոտք կըկտրի,
Մի երկմտի, կանչի «Հացն ու գինին, Տեր կենդանին
Մարութա Բանցր Աստվածածին,
Խաչ Պատրաստին վար իմ աջ թևին»,,
Քշի, ընկնենք մեջ հեծելին:
Ինչ կըբերեն քո դեմ, չկայնես,
Իմ քամակից վեր չգաս, չխաբես:
Դավիթ սիրտ առավ, ,թուր քաշեց,
Կուզեր ընկներ զորքի մեջ՝ մտածեց,
«Ջանըմ, ի՞նչ անեմ, թե գողտիկ Էրթամ,
Կասեն՝ Դավիթ գող էկավ, գող գնաց,
Չէ, պետք է խաբար անեմ, նոր էրթամ»:
Կանգնեց ձիու ասպանդակին, կանչեց,
— Ով քներ եք, արթուն կացեք,
Ով արթուն եք, ձի թամբեցեք,
Ով թամբեր եք, զենքեր կապեք.
Ով կապեր եք, էլեք, հեծեք,
Ով հեծեր եք, թուր քաշեցէք,
Չասեք Դավիթ նամարդ մարդ էր,
Գող-գող էկավ, գող-գող գնաց:
Առանց մաh եք ձեզ մաh եմ բերե,
Առանց գրող՝ ձեր հոգին կառնեմ:
Ասաց, ընկավ զորքի մեջ, կանչհց,
«Վազե, Քուռկիկ, վազե,
Ջարդե, Քուռկիկ, ջարդե,
Կըտրե, թրիկ, կըտրե»:
Աջու գնաց, ձախու Էկավ,
Ձախու գնաց, աջու Էկավ,
Մինչև կեսօր զորքը ջարդեց,
Արնե հեղեղ Էլավ, լեշեր տարավ:


Քեռի Թորոս աչքեց Մըսրա զորք, ասաց.
— Տղեկներ,մեր աստված մեծ է,
Կոտորում ընկե Մըսրա զորքի մեջ,
Արնե հեղեղ բռնե դաշտ կերթա,
Էլեք, մենք լե ներքևի դեհեն առնենք:
Բարդի ծառ դրեց ուսին, գացինք
Վերի դեհեն Դավիթ կտրեց,
Ներքևի դեհեն Քեռի Թորոս, իր տղեկներ:


Մըսրա Մելիքի զորքի մեջ
Մարդ մի կար ալևոր, յոթ տղու հեր,
Էն հեղեղից էլավ դուս, ասաց.
— Ճամփա ւովեք, էրթամ առջև Դավթին,
Խոսք մի ասեմ, էս մարդեր ազատեմ կռվից:;
Ճամփա տվին, առաջացավ,
Առանց զենքի, գլխաբաց կայնեց Դավթի առեջ:
Դավիւթ ասաց. – Ինչ կուզես, պապիկ:
Ասաց.— Գլխուդ-արևուդ մեռնեմ, Դավիթ,
Էս մարդեր ինչո՞ւ կըսպանես,
Էնոնց մեղք քո վիզ կիցկես,
Աղքատ ու խեղճ մարդ են էնոնք.
Որ մինուճար է:
Որ մի տան ճրագ,
Որ ծեր, ալևոր Է,
Որ հալա մուրազ չառած,
Որի մերն Է մնացե ձեռը ,ծոցին,
Որի հերն Է մնացե անտեր,
Որի նշանլուն Է մնացե աչքեր թաց,
Որի երեխեն Է մնացե լալեն:
Դավիթ ասաց.— Հապա ինչո՞ւ եկած են կռիվ:
Ասաց.— Մըսրա Մելիքն Է զոռով բերե,
Էն Է զոռով կոխե սրի բերան,
Էսոնք քո թշնամիք չեն,
Քո թշնամին Մըսրա Մելիքն է,
Որ դու կտրիճ ես, գնա իր հետ կռիվ արա:
Դավիթ ասաց,— Աղեկ կասես, ալևոր,
Հապա որտե՞ղ է Մըսրա Մելիք:
Ալևոր ձեռով նշանք արեց,
— էն ջոջ կարմիր չադր կըտեսնես՝
Ոսկե խնձոր գլոխ զարկուկ,
Մելիք հենց էն չադրի տակ քնուկ է;
Օխտ ազապ աղջիկ
էնոր ճանճեր կըքշեն,
Օխտ ազատ աղջիկ
Էնոր ոտքեո կըմաժեն:
Ինչ շունչ կառնի, խնձոր կըկպնի դոշին,
Ինչ շունչ կըհանի, խնձոր կէլնի չադրի գլոխ:
Էն ծուխն էլ, որ չադրից կէլնի,
Էն հո ծուխ չի սովորական,
Էն շոգելքն Է իր բերանի:
Դու որ Էրթաս քո դուշման սպանես,
Էս զորք բոլոր կըխնդանա,
Քեզի կօրհնե, կերթա իր տուն:


9


Դավիթ իր ձին քշեց, գնաց,
Կարմիր չադրի դուռ կայնավ,
Տեսավ՝ անճոռնի մարդեր,
Թրեր հանած՝ դուռ կըհսկեն:
Ներս իրիշկեց՝ Մելիք պառկե,
Քառսուն աղջիկ ճանճեր կըքշեն,
Քառսուն աղջիկ ոտքեր կըմաժեն:
— Արաբներ,— ասաց,— Մըսրա Մելիք հանեք վեր,
Թող դուրս Էլնի, կռիվ անենք:
Արաբներ ասին.— Մելիք քնած Է,
Յոթ օր պիտի քնի,
Երեք օր քներ Է,
Չորս օր Էլ կա, որ քունն առնի:
Դավիթ ասաց,— Ես չեմ դադրի,
Մինչ որ էն իր քուն առնի,
Քնել-մնել ես չեմ գիտեր,
Ի՞նչ է մարդեր բերե էստեղ,
Բերե գցե թրի բերան,
Ւնք մւոե չադիր քնե:
Հանեք դուս գա, թե չէ կիջնեմ,
Ջոջ քուն էնոր կըքնացնեմ:


Արաբներ, Իսմիլ խաթուն,
Ձեն տվին, ձեն, Մելիք չզարթնավ,
Որ չզարթնավ, շամփուր թալին կրակ,
Շողցունք բերին-դրին ոտքին,
Ծուխ-մուխ լցվեց մեջ չադրին:
— Օ՜ֆ,— մռլտաց Մըսրա Մելիք,—
Ւմ տեղ էսօր լավ չեք շինե,
Լվեր չեն թողնի՝ քնեմ:
Շուռ էկավ մեկել կողքին՝ քնավ:
Բերին խոփ թալին կրակ,
Շողցունք դրին մեջքին,
Ծուխ-մուխ լցվեց մեջ չադրին:
— Օ՜ֆ,— մռլտաց նորեն Մելիք,—
Իմ տեղ էսօր լավ չեք շինե,
Լվեր չեն թողնի քնեմ:
Շուռ էկավ մեջքին՝ քնավ:
Նորից խոփ թալին կրակ,
Շողցունք բերին, դրին դոշին,
Ծուխ-մուխ լցվեց մեջ չադրին:
— Օ՜ֆ,— մռլտաց Մելիք,
Ցավից զարթնավ, էլավ նստավ:
Դավիթ տեսավ, զարմանք մնաց.
Աչքերու կոպեր էնքան ծալք ուներ՝
Չէր թողնի ուրիշ տեսներ,
Չանգալ Էր դրուկ կոպերին,
Որ հետ տաներ, իրիշկեր:
Մելիք մեկ ձեռ դրեց Էս աչքի վերև,
Մեկել ձեռ դրեց Էն աչքի վերև,
Աչքեր սրբեց, իրիշկեց առեջ:
Ասին Մելիք, ե՛լ, Դավիթն Է Էկե:
Դավթի անուն, որ տվին, Մելիք շիդկավ
Տեսավ, ինչ տեսավ մեկ աժդահար մարդ,
Աժդահար ձիու վրեն նստուկ,
Շորեր արնոտ, Թուր Կեծակին ձեռ:
Ւնք գիտեր՝ առաջվա Դավիթն Էր,
Ուզեց մեկ փչելուն թռցու տեղեն,
Փչեց, համա Դավիթ մնաց կայնուկ:
Ահ ու դողում ընկավ չոքեր,
Յոթ գոմշի ուժ Էնոր մոտեն պակսավ:
Դավիթ ասաց.
— Մելիք, էլ դուրս, կռիվ անենք.
Թե մահ չունես, մահ եմ բերե,
Թե գրող չունես, գրող եմ դառե:
Մելիք էդ լսեց, ծիծղաց, ասաց.
— Դավիթ, էկեր ես,
Բարով, հազար բարի,
Ձիուց իջի, արի չադրի տակ,
Նստենք քիչ մի խաբար տանք,
Իրար հետ մի կտոր հաց կիսենք,
Նոր էլնենք, կռիվ անենք:
— Չէ ասաց Դավիթ,— Էլի՛ դուրս,
Ես չեմ նստի քո հացին:
Մելիք ասաց.— Դե, ծուռ-ծուռ մի Էղնի,
Իսկ որ կասեն ծուռ ազգից ես,
Ես քեզ հրավեր կանեմ, դու չես ընդունի:
Էդ վախտ առեջ էկավ Իսմիլ խանում, ասաց,
— Դավիթ ջան, ճամփա էկեր, նեղացեր ես,
Իջի, մի քիչ դինջացի, հաց կեր,
Նոր էլեք, կռիվ արեք:
Մելիք չադրի շեմքի առեջ,
Քառսուն գազ հոր էր փորե,
էրկթե թոռ մեջ կախ տվե,
Կարմիր խալին փռե վրեն:
Որից կըվախեր, ուժ չէր պատի,
Կըխափեր, կըկանչեր չադրի տակ,
Կըգցեր հորի մեջ:
Դավիթ ձիուց իջավ ներքև,
Մեկ ոտք քցեց, մտավ չադր,
Մեկել ոտքին ընկավ, գնաց տակ,
Ընկավ մեջ հորուն, երկաթե թոռ էկավ իրար,
Կըքվավ բոլոր Դավթին:
Մըսրա Մելիք նորից ծիծղաց,
Բերեց քառսուն ջաղցի քար դրեց հորու բերան,
Քառսուն գոմշու կաշի քաշեց վրան,
«Թո ղ էրթա էնտե ղ փտի», ասաց
Ու ինք պառկավ, քնավ:


Քուռկիկ Ջալալին էդ որ տեսավ,
Ջիլ խրխնջց սանձեր կտրեց,
Փախավ, էլավ սարի գլուխ:


10


Գիշեր Ձենով Հովան երազ տեսավ,
Տեսավ՝ Մըսրա աստղ պայծառ էր,
Սասնա աստղ անջախ կըցոլեր:
Քնից զարթնավ, ասաց.
— Կնիկ, վեր կաց, ճրագ վառի,
Դավիթ մեր ձեռից գնաց…
Ես տեսա Մըսրա աստղ պայծառ Էր,
Սասնա աստղ անջախ կըցոլեր:
Կնիկ ասաց,— Քո տուն ավրի,
Քուն քեզ համար կըքնես,
Երազ խալխին կըտեսնես,
Դավթին չոռ չի դիպնի, քնի:
Հովան պառկեց կողին, քնեց:
Քնեց, նորից երազ տեսավ.
Տեսավ՝ Մըսրա աստղ շատ պայծառ Էր,
Սասնա աստղ մեկ կըցոլեր, մեկ կըհանգչեր:
Քնից զարթնավ, ասաց.
— Կնիկ, վեր կաց, ճրագ վառի,
Դավիթ մեր ձեռից գնաց…
ես տեսա Մըսրա աստղ շատ պայծառ Էր,
Սասնա աստղ մեկ կըցոլեր, մեկ կըհանգչեր:
Կնիկ ասաց,— Քո տուն ավրի,
Դու էսօր չթողիր ես քնեմ,
Ո՞վ գիտի՝ Դավիթ հասեր է կռիվ, թե չէ,
Ո վ գիտի՝ Գավիթ որտեղ ման կըգա,
Դավթին չոռ չի դիպնի, քնի:
Հովան պառկեց կողին, քնեց:
Քնեց, նորից էրազ տեսավ,
Տեսավ՝ Մըսրա աստղ էկավ,
Սասնա աստղ կուլ էտու:
Քնից վեր թռավ, ասաց,
— Կնիկ, վեր կաց, ճրագ վառի,
Դավիթ մեր ձեռից գնաց,
Դավիթ սպանեցին:
Կնիկ Հովանի հետ կռվեց, ասաց.
— Դու էսօր չթողիր ես քնեմ,
Դավիթ, ո՞վ գիտի, որտեղ
Աղջիկների հետ նստե, քեֆ կանի,
Դավթին չոռ ,չի դիպնի, քնի:
Ձենով Հովան հերսոտավ,
Ելավ էրկու քացի էզար կնկան, ասաց.
— Դու օտար ես, քո սիրտ չի ցավի,
Ախր, էն իմ արունն է,
Իմ սիրտ կըմղկտա էնոր վրա:
Կնիկ էլավ, ճրագ վառեց, ասաց,
— Տնավեր, Դավիթ նեղ կընկնի՞ ըսկի,
էն, ինչ դու ասիր, ես հավատացի ,
Դավթին սպանող դեռ չի էկեր աշխարհ:
Կնիկ բերեց Հովանի զենք ու զրահ:
Հովան հագավ շորեր, կապեց ասպարներ,
Ճրագ առավ ձեռ, գնաց դպա ձիեր:
Գնաց, գոմի դուռ էբաց,
Ձեռ դրեց Ճերմակ ձիու մեջքին,
Ճերմակ ձին փոր էտու գետին:
Ասաց.— Ճերմակ ձի, հոգուդ-արևուդ մեռնեմ,
Դու ինձ ե՞րբ կըտանես,
Հասցնես Դավթի կռվին:
Ձին ասաց.
— Մինչև լուսանա՝ կըհասցնեմ:
Հովան ասաց:— Հարամ եղնի էն կեր, որ տվեր եմ քե,
Մինչև լուսանա՝ Դավիթ կըսպանեն,
Լուսուն ես նրա ինչին հասնեմ
Նաշին, թե լաշին:
Գնաց, ձեռ դրեց Կարմիր ձիու մեջքին,
Կարմիր ձին էլ փոր էտու գետին:
Ասաց,— Կարմիր ձի, հոգուդ-արևուդ մեռնեմ,
Դու ինձ ե՞րբ կըտանես,
Հասցնես Դավթի կռվին:
Ձին ասաց.— Մի ժամվա մեջ կըհասցնեմ:
Հովան ասաց.– Հարամ էղնի էն կեր, որ տվեր եմ քե,
Մի ժամվա մեջ Դավիթ կըսպանեն,
Էլ ես նրա ինչի՞ն հասնեմ՝
Նաշին, թե լաշին:
Գնաց, ձեռ դրեց Սև ձիու մեջքին,
Սև ձին փոր չըտվեց գետին.
Հովան ձիու գլուխ պագեց, ասաց.
— Հոգուդ-արևուդ մեռնեմ, Սև ձի,
Դու ինձ ե՞րբ կըտանես,
Հասցնես Դավթի կռվին:
Ձին ասաց,— Թե իմ մեջքից ամուր բռնես,
Ոտըդ դնես ասպանդակին,
Մինլև մհկել ոտըդ շոլռ տաս,
Կըհասցնեմ Դավթի կռվին:


Ձենով Հովան ձին քաշեց դուրս,
Յոթ գոմշի կաշի փաթաթեց վրեն,
Յոթ գոմշի զնջիլ կապեց մեջք բոլոր,
Որ բոռալու վախտ չլնի թե պատռի,
Ոտը դրեց ասպանդակին,
Մինչև մեկել ոտ շուռ կըտար,
Կայնավ Լոռա սարի գլուխ:


Տեսավ Քուռկիկ Ջալալին՝
Ընկած սար ու ձոր, կըխրխնջա.
Վախեցավ, ասաց, «Ձին փախե,Էկե,
Կա-չկւս Դավիթ սպաներ են»:


Ձեռներ դրեց բերնի բոլոր,
Ինչքան ուժ ուներ, բոռաց.
— Հե՜յ-հե՜յ, Դավիթ, որտե՞ղ ես դու,
Հիշա Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա բանցր Աստվածածին,
Խաչ պատրաստին քո աջ թևին,
Թրով զարկի, ել Հորից դուրս:


Ձենով Հովան կանչեց,
Ձեն ընկավ սար ու ձոր, գնաց,
Դըմբդոմբալ են մտավ հորի մեջ,
Ընկավ Դավթի ականջ:
«Հա՜յ-հայ»,— ասաց,—
Էս իմ հորոիւպոր ձենն Է գիկա.
Հիշամ Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա բանցր Աստվածածին,
Խաչ պատրաստին, իմ աջ թևին:
Քաշեց, Թուր Կեծակին զարկեց,
Զնջիլներ կտոր-կտոր էղան,
Ջաղցի քարեր փշրվեցին, թռան,
Ւնք էլավ, հորի բերան կայնավ:
Ձենով Հովան կանչեց,
Դավիթ գնաց մոտ հորոխպեր,
Համա ձին խռովեր Էր, չէր գա:
Դավիթ, Հովան աղաչանք արին,
Կանչին, ձին էկավ.
Փաթաթվին փղով, ճակատ պագեցին,
Ապւս Դավիթ թռավ թամքին, ասաց,
— Հորոխպեր, դե, դու գնա քաղաք,
Ես կէրթամ դպա Մելիքի վրան:


11


Դավիթ ձին քշեց, գնաց,
Վրանի առջև կայնավ, բոռաց,
— Մելիք, Մելիք, դուրս արի կռվենք:
Մելիք ասաց.— Արի ներս, հաց ուտենք, ռահաթի,
Նոր, թե կուզես, ,կռիվ անենք:
Դավիթ ասաց,— Պաոավ մի գիկա, կէլնի վեր գազին,
Մեկ էլ գիկա, կէլնի վեր սազին:
Մեկ խաբվեր եմ, էլ չեմ խաբվի,
Դու նամարդ մարդ ես,
Ես նամարդի հետ հացի չեմ նստի,
Դուրս արի, Մելիք, դուրս արի կռվենք:
Մելիքի մեր էկավ, ասաց,
— Որդիք, մի՛ կռվեք, դու ախպեր եք,
Մըսր՝ Մելիքին, Սասուն՝ քե,
Կերեք, խմեք, հանդարտ կացեք:
Դավիթ, ասաց.—Ես զորք, զորապետ չեմ բերե,
էն է եկե իմ երկիր,
Կուզե ավիրե, ժողովուրդ ջարդե.
Չէ, մարե, թող գա կռիվ անենք:
Մըսրա Մելիք ասաց,— Այ ախպեր,
Կռիվ զոռովեն է, թե՞ Հերթով:
Դավիթ ասաց.— Ոնց որ կուզես,
Կուզես՝ զոռով, կուզես՝ հերթով:
Մելիք ասաց,— Հերթով կռվենք,
Համա ում է առաջին զարկ:
Դավիթ ասաց,— Առեջ դու զարկ, մեծ ախպեր ես,
Ես կայնեմ դաշտի մեջ,
Դու երեք անգամ զարկ,
Թէ սաղ մնացի, հերթը հասավ ինձ,
Դու կայնե դաշտի մեջ,
Ես քեզ կըզարկեմ երեք անգամ:
Մըսրա Մելիք խնդացավ, ինքն իրեն ասաց.
«Թե երեք անգամ զարկեմ, Էլ սաղ չի մնա»:
Էլավ զենք ու զրահ կապեց,
Նստեց իր ձին, գնաց մեյդան:


Դավիթ գնաց, դաշտի մեջ կայնավ,
Մելիք ասաց,— Ինչպես կռվենք,Դավիթ,
Թրով զարկենք իրար, թե՞ գուրզով:
Դավիթ ասաց,— Քո կամքն է, Մելիք:
Մըսրա Մելիք տեսավ Դավթի գուրզ,
Զարզանդ էկավ վրեն:
«Ջանըմ,— ասաց,— Դավիթ էդ գուրզ որ զարկի,
Էնոր դիմանալ չէղնի»:
— Դավիթ, ես քե գուռզով զարկեմ,
Դու ինձ թրով, թե մնաս կենդանի:
Դավիթ ասաց,— Լավ, քո զարկեր զարկ:
Մըսրա Մելիք գուրզ բռնեց ձեռ,
Ձին քշեց մինչև Դիարբեքիր,
Ու Էնտեղից թափով եկավ, զաքկեց Դավթին:
Գուրզ, ինչպես շուն ոռնա՝ գետին պոռթեց,
Ինչպես քառսուն ջուխտ գոմեշ լծես,
Գութան վարես՝ գետին պոռթա:
Թոզ ու դուման Էլավ՝ երկիր-երկինք բռնեց,
Օր ու գիշեր մնաց կայնուկ:
— Ափսո՜ս, ափսո՜ս,— ասաց Մելիք,—
Դավիթ հող Էր, հող դարձուցինք:
Մեկ օրից ետ թոզ ու դուման իջավ,
Դավիթ բոռաց.— Կենդանի եմ, քո գուրզ զարկ:
Մելիք ասաց,— էս անիրավ սաղ է հալա,
Մտիկ տեղից էկա, չէղւսվ,
Մկա հեռու տեղից գիկամ:
Մելիք էլավ, գուրզ առեց ձեռ, հեծավ իր ձին,
Քշեց, գնաց մինչև Հալեպ,
Ու էնտեղից թափով էկավ, զարկեց Դավթին:
Գուրզ, ինչպես առյուծ՝ գետին պոռթեց…
Ինչպես գարնան Հեղեղ քանդեց, ավիրեց,
Թոզ ու դուման էլավ՝ արեգական երես բռնեց,
Երկու օր, երկու գիշեր մնաց կայնոււկ:
— Ափսոս, ափսոս,— ասաց Մելիք,—
Դավիթ հող էր, հող դարձուցինք:
Երկու օրից թոզ ու դուման իջավ,
Դավիթ ասաց,— Կենդանի եմ, քո գուրզ զարկ:
Մելիք ասաց,— էս անիրավ սաղ է հալա,
Մոտիկ տեղից էկա, չէղավ,
Մկա հեռու տեղից գիկամ:
Մելիք նորեն հեծավիր ձին
Քշեց, գնաց մինչև Մըսր
Ու Էնտեղից թափով Էկավ, զարէկեց Դավթին:
Ւնչպես երկրաշարժ զարկի՝ երկիր դողաց:
Ոմանք ասին՝ երկինք ավերվավ,
Ոմանք ասին՝ գետինք ավերվավ:
Թոզ ու դուման Էլավ երկիր երկինք բռնեց,
Երեք օր երեք գիշեր մնաց կայնուկ:
— Ափսո՜ս, ափսո՜ս,— ասաց Մելիք,—
Դավիթ հող Էր, հող դարձուցինք:
Երեք օրից թոզ դուման իջավ,
Դավիթ ասաց,— Կենդանի եմ, Մըսրա Մելիք,
Դե, դու կանգնի,
Զարկի հերթը իմն Է հիմա:


12


Մըսրա Մելիք ասաց.— Դավիթ,
Քո թուր կեծակի թուր Է,
Ես քո թրից շատ կըվախեմ,
Թող էրթամ չադրի տակ,
Մտնեւմ հորու մեջ,
Քառսուն գոմշու կաշի քաշեմ վրաս,
Քառսուն ջաղցի քար դնեմ հորի բերան,
Նոր դու արի, քո թուր զարկ:
Դավիթ ասաց.— Գնա, ինչ կուզես, արա:


Մըսրա Մելիք գնաց, մտավ հորի մեջ.
Քառսուն չաղցի քար դրին հորի բերան,
Քառսուն գոմշի կաշի քաշին վրան,
Դավթին ասին՝ դե արի զարկ:


Դավիթ հեծավ Քուռկիկ Ջալալին,
Քշեց, գնաց, հասավ Սասուն,
Ու Էնտեղից թուրը հանած՝
Էկավ թափով, որ տի զարկեր,
Մելիքի մեր էկավ առեջ,
Ծծեր հանեց, ասաց,
— Դավիթ, էդ զարկ ինձ խնայի,
Ես քե քաղցր ծիծ եմ տվե,
Ես քե շահեր-պահեր եմ շատ:
Դավիթ կայնավ, զթուր պագեց,
Տարավ գլխից վեր, դրեց ճակտին,
Ապա դրեց պատյան, ասաց,
— էս մի զարկը քեզ՝
Քո քաղցր կաթին, մարե:


Քուռկիկ Ջալալու գլուխ շուռ տվեց,
Քշեց, հասավ Սասնա սարեր,
Ու Էնտեղից թուրը հանած՝
Էկավ թափով, որ տի զարկեր,
Մելիքի քուր վազեց առեջ,
— Դա վի՜թ, ախպե՜ր, Դավի՜թ,— ասաց,—
Էդ մի զարկն էլ ինձ խնայի,
Քո պստիկ վախտ քե շալկեր եմ,
Ման եմ տվեր սարեր, ձորեր:
Դավիթ կայնավ, զթուր պագեց,
Տարավ գլխրց վեր, դրեց ճակտին,
Ապա դրեց պատեան, ասաց,
— Էս մի զարկն Էլ քեզ,
Որ ինձ շալկեր, ման ես տվեր:
Մնաց մեկ զարկ, մեկ աստված, մեկ ես,
Էս մի զարկը ես տի զարկեմ,
Թող Էլ ոչ ոք չգա իմ դեմ,
Սպանեմ՝ իմ բախտից, մնա՝ ձեր բախտից:


Դվիթ աստծու անուն տվեց,
Ձին քշեց, հասավ Ծովասար
Ու Էնտեղից թուրը հանած՝
Էկավ թափով, որ տի զարկեր,
Քեռի Թորոս բոռաց, ասաց.
— Դավիթ, հերիք լսես դրանց,
— Էս մի զարկը էնպես զարկես,
Որ Մելիք անես երկու կես:
Կշեռք տի բերեմ, կշռեմ,
Թե մեկը մեկից պակաս գա,
Քո մսից վրեն կըդնեմ:


Էդ վախտ էլավ Մելիքի մեր,
Նշան արեց շավար քաշողներ,
Զուռնա փչողներ,
Թմբուկ զարկողներ
Ու աղջիկներ իր հետ բերած.
— Դե , շուտ շավար քաշեք,— ասաց,—
Դե, շուտ զուռնա փչեք,
Դե, շուտ թմբուկ զարկեք,
Դուք էլ, աղջիկներ,
Պար բռնեք, խաղցեք,
Որ Դավիթ գա իրիշկի ձեզ,
Թուր թեք զարկի:
Աղջիկներ էլան,
Շավար քաշեցին,
Զուռնա փչեցին,
Թմբուկ զարկեցին,
Պար բռնին, խաղցան;
Շավար, զուռնի ձեն վեր էլավ,
Սարեր պատավ, ձորեր թափավ,
Ում ականջ ընկավ, խելքամաղ էղավ:


Ձեն ընկավ Դավթի ականջ, ասաց,
«էդ ինձ համար է կերգեն,
Էնպես կանեն, որ չփոթեն,
Իմ թրի զարկ շեղեն,
Իմ թրի թափ թուլացնեն»:
Ականջ չարեց երգողներին,
Աչք չգցեց պարողներին,
Քշեց, հասավ հորի բերան,
Հիշեց՝ Հացն ու գինին,Տեր կենդանին,
Խաչ պատրաստին իր աջ թևին,
Թափով զարկեց Թուր Կեծակին:
Կտրեց քառսուն ջաղացի քար,
Կտրեց քառսուն գոմշի կաշին,
Կտրեց Մըսրա Մելիքի գլուխ,
Ոտքերի արանքից Էլավ դուրս,
Քառսուն գազ մտավ գետին,
Գնաց, հասավ մինչև Սև ջուր.
Հրեշտակ իր թև տվեց առջև,
Թե թև չտար,
Սև ջուր կէլներ, աշխարհք կառներ:
Մըսրա Մելիք դեռ չգիտեր,
Որ էղեր է երկու կես:
Կանչեց, ասաց.— Դավի՜թ, Դավի՜թ,
Կենդանի եմ, մեկ էլ արի:
Դավիթ էնտեղ շատ զարմացավ:
— Մելիք,— ասաց,— մի թափ տուր քեզ:
Մըսրա Մելիք զինք թափ էտուր,
Ւնչ թափ էտուր,
Մեջտեղից էղավ էրկու կես.
Մեկ կտոր ընկավ դես, մեկելը դեն:
Դավիթ իջավ ձիուց, ասաց.
— Մարե, բացեք, ես տեսնեմ Մելիք.
Մեր ասաց.— Դու գնա, մենք կըբացենք:


Էդ վախտ էկան Մելիքի զորք-զորապետ,
Չադիր առան մեջտեղ, կայնան,
Խուզեն իմանան ճշմարիտ
Մելիք սաղ է, թե սպանված:
Ձեռ տվին, դոշակ շպրտին դեն,
Տեսան քառսուն ջաղցի քար
Կտոր-կտոր էղւսծ.
Ձեռ տվին բոլոր շպրտին դեն,
Տեսան քառսուն գոմշու կաշիք
Կըտրված, խանձված,
Ւսկ Մելիք եղած է էրկու կես,
Մեկ ընկած դես, մեկելը՝ դեն,
Քաշեցին, լեշ հանին դուրս,
Զորք-զորապետ տեսան, խնդացան:


Դավիթ էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին,
Կանչեց զորք-զորապետ, ասաց.
— Մըսրա Մելիք սպաներ եմ,
Կովի հերթը ձերն է հիմիկ,
Եթե կուզեք կռիվ անեք,
Զենքեր հանեք, էլեք կռվենք,
Թե չեք ուզի, դուք ազատ եք:
Զորք-զորապետ միաբերան կանչեն, ասին,
— Դու որ մեզ հետ կռիվ չանես,
Մենք ըսկի չենք կռվի, Դավիթ,
Մեզի թող, էրթանք մեր տեղ:


13


Դավիթ դարձավ էնոնց, ասաց.
— Զորք-զորապետ, դու ազատ եք,
Որտեղից էկեր եք, դարձեք նորից ձեր տեղ,
Գացեք, հասեք ձեր մանկտաց,
Ձեր տուն ու տեղին,
Ձեր վար ու ցանքին,
Գացեք ինձի արև խնդրեցեք,
Իմ հորն ու մորը օղորմի տվեք
Ու հանդարտ կացեք:
Մեկ էլ չելնեք ու գաք վեր Սասնա,
Մեկ էլ չգաք խարջ ու խարաջ առնեք,
Էլ Սասուն անուն չտաք:
Մեկ էլ որ զենք առնեք մեր դեմ,
Ու կռվի գաք վեր մեզ,
Քառսուն գազ ,խոր հորում լինեք,
Թե քառսուն ջաղացի քարի տակք
Տ՚էլնի ձեր դեմ Սասնա Դավիթ,
Տ՚էլնի ձեր դեմ Թուր Կեծակին:


Զորք–զորապետ օրհնեց Դավիթ,
Էկավ, գլուխ տվավ, ձեռ-ոտ պագեց, ասաց.
— Ապրես, Դավիթ, կուռդ դալար մնա,
Ուր ոտ դնես, կանաչ դառնա,
Թող մութն հալվի, արև դուրս գա,
Ուր էլ գնաս, աստված քեզ հետ,
Աստված քո բան միշտ հաչողի,
Աստված քեզ միշտ առողջ պահի,
Ք ո հոր-մոր հոգին թող լուս դառնա,
Որ էս զուլումից մեզ ազատ արիր:
Մըսրա զորք դարձավ, գնաց Մըսր:
Դավիթ էկավ մոտ մեր:
Մեր ասաց,— Որդի, Դավիթ,
Իմ տղեն սպանեցիր, ոչինչ,
Դու էլ իմ տղեն ես,
Արի, էնոր կնիկ առ,
Մըսր թագավորութեն արա,
Սասուն էլ զաթի քոնն է:
Դավիթ ասաց.— Մարե,
Ես մորե որ ծնվեր եմ,
Գառն անարատ եմ,
Ես իմ հալալ լեշ,
Ձեր հարամ լեշերին չեմ խառնի.
Արի, դու մնա Սասուն:
Ւսմիլ խանում ասաց.— Չէ, Դավհթ,
Դու որ քո ախպեր սպանիր,
Իմ սիրտ արիր բրինդար,
Իմ սրտի մրմուռ էլ չանցնի,
Ես չեմ մնա Սասուն,
Ես քո մոտ չեմ կարա ապրի:
— Քո կամքն է, մարե,— ասաց Դավիթ,—
Կուզես գնա Մըսր,
Իմ ախպոր ձախ կես տամ քե, տար,
Ինչ կանես, արա,
Համա աջ կես թող մնա Սասուն,
Ես կըտանեմ, կըհորեմ,
Չէ՞ աջ կես իմ հոր մոտեն է:


Ւսմիլ խանում տեսավ՝ իր խոսք կոտրավ,
Իր միտք մնաց անկատար,
Գլուխ էբաց, Դավիթ անիծեց, ասաց,
— Աստծուց կըխնդրեմ, Դավիթ,
Քո մեջկապ արնի մեջ շաղախվի,
Մելիք նոր պսակված էր,
Նրա կնիկ մնաց անտեր,
Դու էլ բարով պսակվես.
Քո կնիկ էլ մնա անտեր:
Դավիթ էլ խոսք չասաց,
Բերեց գոմեշներ լծեց սելեր,
Լեշի ձախ կես գցեց սելի վրեն,
Ւսմիլ խանում, իր քույր դրեց մեջ,
Պահապաններ կարգեց, ղրկեց Մըսր:


14


Դավիթ հեծավ Քուռկիկ Ջալալին,
Բռնեց Սասուն քաղաքի ճամփան:
Ինչ կըտաներ կռվու դաշտից,
Ոչ հարկ, ոչ գերի, ոչ ավար:
Նա աչք չունէր ուրֆըի Հացին,
Նրա տարած մի ջուխտ եզ էր, մի սել,
Էն էլ Մելիքի աջ կես դրած վրեն:
Ձենով Հովան Մելիքի զորք տեսնելուց ետ,
Դարձեր էր քաղաք, կանչեր,
Թե՝ երկնից աստղերին հաշիվ չկա,
Մըսրա զորքին թիվ, հաշիվ չկա,
Մեր թառլան Դավիթ կըսպանեն,
Գիկան մեր երկիր կավիրեն,
Կնիկ, աղջիկ, մեր-մանուկ կըտանեն:


Քաղքցիք Էդ որ լսան, ասին.
— Ախ-վախ, տեր աստված,
Ախ-վախ, դու ճար արա:
Մելիք, իր զորք Դավիթ կըսպանեն,
Մեզ Էլ գերի կառնեն, կըտանեն:
Պահապաններ դրին սարի գլուխ,
Որ իրիշկեն դաշտ, ճամփա,
Խաբար տան՝ ո՞վ է գիկա,
Դավիթ, թե՞ զորքեր Մըսրա,
Որ քաղքի ,մարդեր իրենց հող անեն:
Էդ մարդեր իրիշկին ճամփեն
Տեսան՝ կո մեկ ձիավոր գիկա.
— Հավատա, որ Դավիթ էղնի,— ասին:
Խաբար տվին քաղքի մարդոց,
Թե. «Ձեր աչք լուս,
Մարդ մի գիկա ճամփի միջով,
Տակին մի ձի հուր-հրեղեն,
Էդ Դավիթն է, կերևա,
Իմ ականջկլեն տվեք,
Ելեք, էրթանք Դավթի առեջ»:


Ձենով Հովան, ժողովուրդ իմացան,
Դհոլ-զուռնա առին,
Կայթուկ պարով, երգով
Գացին Դավթի առեջ:
Դավիթ տեսավ իր դեմ զորք գիկա:
«Ջանըմ,— ասաց.— էս ի՞նչ զորք է,
Ինձ քանի՞ դուշման կա երկիր,
Քանիսի՞ դեմ պետք է կռվեմ»:


Քաշեց նորեն Թուր Կեծակին,
Ձին ասպանդակեց, քշեց:
Քշեց, մոտեցավ զորքին, տեսավ՝
Ձենով Հովան՝ իր հորոխպեր,
Սասունցոց առաջ ընկած գիկա:
Հեռվից բոռաց, ասաց.
— Հորոխպեր, եկեր ես իմ դեմ կռի՞վ:
Հորոխպեր բոռաց, ասաց.
— Չէ՛, Դավիթ ջան, չէ՛,
Եկեր եմ քո վրա խնդանամ,
Եկեր եմ փառք տամ աստծուն,
Որ դու սաղ-սալամաթ դարձար:
Դավիթ Թուր Կեծակին դրեց պատյան:
Հորոխպեր վազեց առեջ, փաթաթվեց Դավիթ,
Գլուխ պագեց, քրտինք սրբեց
Ու խնդացավ վրան:
Դավիթ հարցուց.— Հորոխպեր,
Էդ կնկտիք, Էդ ժողովուրդ ինչի՞ Էկած են:
Ասաց.— Դավիթ, ինչ դու գացեր ես,
Էդ շիվարներ մինչև հիմա գիլան,
Կըվախին Մըսրա Մելիք քե սպանի,
Արաբներ գան քաղաք ավիրեն,
Իրենց էլ գերի առնեն, տանեն:
Իմացան, որ Մելիք սպաներ ես,
Աշխարհքով մեկ էլան, էկան քո առեջ,
Քեզնով կըխնդանան:
Դավիթ շատ ուրախացավ, ասաց.
— Դե , դարձեք, դարձեք, հանգիստ ապրեք:
Էդ խեղճ մարդեր էկան,
Հանգիստ իրենց տներ նստան:


Դավիթ Մելիքի կես բերավ,
Հոր ոտների տակ թաղեց,
Դարձավ իր տուն, նստավ:
Հովան նրա արնոտ շորեր փոխեց,
Քուռկիկ Ջալալին լվաց, թիմարեց,
Տարավ, կապեց իր տեղ:


Զուռնի, դհոլի ձեն քաղաք բռնեց,
Յոթ օր, յոթ գիշեր քեֆ արին,
Աստծուց խնդիրք արին,
Որ Դավթի արև վառ մնա,
Թուր Կեծակին կտրուկ էղնի:
Դավիթ, երբ գնաց, իր տեղ նստավ,
«Մի պղինձ գինի տվեք խմեմ»,— ասաց:
Մի պղինձ գինի լցրին, խմեց,
Մեկ էլ ուզեց, մեկ էլ տվին,
Մեկ էլ ուզեց, էն էլ տվին,
Խմեց, պղինձ շպրտեց դեն,
Պառկավ, քնավ,
Երեք օրից նոր արթնացավ:


Արտատեր պառավ Էկավ, ասաց,
— Դավիթ, բարով ես էկեր, հազար բարով:
— Աստծու բարին, մարե,— ասաց Դավիթ,—
Սաղ-սալամաթ էկեր եմ:
Պառավ ասաց.— Տեսա՞ր, Դավիթ,
Տեսար, կռիվ ինչքան զոռն է,
Դու բոբիկ, ծառ մի առեր,
Նրանով կէրթեր կռիվ:
Քեզ ամեն ճամփա շանք տվի,
Թե ամեն ճամփա շա՚նք չտեր,
Դու չէր հաղթի Մելիք.
Էդ ամեն քո հոր խաթեր արի, Դավիթ:
— Շնորհակալ եմ,— ասաց Դավիթ,—
Հիմիկ ես քե խնդիրք կանեմ՝
Գաս դու ըլնես ինձի մեր:
— Չէ, կէրթամ իմ տուն,— ասաց,—
Համա ես քո մերն եմ էլի,
Թե նեղն ընկնես, կըգաս մոտ ինձ,
Ամեն ճամփա շանք կըտամ քե: