Difference between revisions of "Սասունցի Դավիթ III:1"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
Line 1,611: Line 1,611:
  
 
7
 
7
 +
 +
 +
:Ջենով Հովան  ասաց.
 +
:—  Դավիթ, քե  Էլման պողպըտե  կոպալ  եմ  տվե շինել,
 +
:Պողպըտե  սոլեր  եմ  տվե  կարել,  հագի,  գնա:
 +
:Դավիթ սոլերու վրա  շատ խնդացավ,
 +
:Վերուց,  հագավ,  պողպըտե կոպալ բռնեց  ձեռ,
 +
:Էլան,  գացին նախրատեղ:
 +
 +
 +
:Ձենով Հովան  կայնավ,  բոռաց.
 +
:—  Հե՜յ  քաղքցիք, տավար բերեք:
 +
:Քաղքցիք  տավար թողին  Դավթի  առեջ:
 +
:Ձենով Հովան ասաց.—  Դավիթ,
 +
:Նախիր տար Սասնա  դաշտ չայիր,
 +
:Կեսօրին ես քո հաց կըբերեմ:
 +
 +
 +
:Դավիթ տավար գցեց աոեջ,  տարավ Սասնա  դաշտ,
 +
:էթող՝ իրենց  համար  արածեն,
 +
:Ինք պառկսւվ,  քարի  մի  տակ քնավ:
 +
:Քնից  զարթնավ,  էլավ իրիշկեց՝
 +
:Ոչ կով կա, ոչ եզ, ոչ գոմեշ:
 +
:Դես ընկավ, դեն ընկավ,
 +
:Էս  սար էլավ, 
 +
:էն ձոր իջավ,
 +
:Մեկել  տեսավ տավար էլած է քարափ:
 +
:Դավիթ բոռաց. Էնոր ձենեն ջին-ջանավար,
 +
:Իրենց բնեն փախին  դուրս,
 +
:Դավիթ ընկավ Էնոնց հետև,
 +
:Ասլան  մեկ յանից բերեց,
 +
:Ղափլան մեկ յանից բերեց,
 +
:Շեր մեկ յանից բերեց,
 +
:Պըլնգ մեկ յանից բերեց,
 +
:Արջ մեկ յանից բերեց,
 +
:Գել  մեկ յանից բերեց,
 +
:Բերեց, խառնեց նախրին,
 +
:Կոլոն արեց կայնեցուց:
 +
:Ջանավարներ էնոր ահու իրար չդիպան,
 +
:Հենց իրար կըդիպնին,
 +
:Կըզաներ կըխրվին  գետին:
 +
:Ճաշին հորոխպեր  Դավթին հաց  տարավ:
 +
:Գնաց,  էլավ սարի  գլոխ,
 +
:Ւրիշկեց  Սասնա  դաշտ, ի՞նչ  տեսավ՝
 +
:Դավիթ, ինչքան ջանավար կար,
 +
:Հըմեն  ժողվե, բերե լցե  նախրի  մեջ:
 +
:Ձենով Հովան  վախեցավ,
 +
:Իր  ձեռի  փետ  տնկեց  գետին,
 +
:Հաց կապեց  փետից,  կանչեց.
 +
:-  Դավիթ,  Դավիթ,  հորոխպեր մեռնի քե,
 +
:Արի,  քո  հաց  տար,
 +
:Ծերացեր եմ, չեմ կարա  գա էդտեղ:
 +
:Դավիթ ասաց,  «Ահա՛,  իմ հորոխպեր վախեցավ»:
 +
:Գնաց,  հաց  աոեց,  ասաց.
 +
: —  Հորոխպեր,  էսոնք չեն դադրի,
 +
:Չեն թողնի,  որ  ես հաց ուտեմ:
 +
:Ձենով Հովան  ասաց,—  Դավիթ, լաո,
 +
:Քո տուն չավրի,  էս անկոտոշ՝
 +
:Գել,  արջ, ջին֊ջանավար են,
 +
:Ւնչի  ես հավաքեք լցե մեջ մալերուն:
 +
:Անկոտոշներ թող էլնեն  էրթան,
 +
:էն  կոտոշներով մեր մալեր  են,
 +
:Հավաքե, իրիկուն բե քաղաք:
 +
 +
 +
:Ձենով Հովան  էս խոսք  ասաց,
 +
:Դարձավ,  էկավ տուն,
 +
:Կանչեց  քաղքցիք,  ասաց,
 +
:—    Դավիթ ջին-ջանավար բերե լցե  նախրի  մեջ,
 +
:Թե գան, քաղաք կավիրեն:
 +
:էլեք դռներ զարկեք,  փակեք,
 +
:Ամեն  դռան  հետև ջուխտ  գերան քաշեք,
 +
:Չէրթաք  նախրի  առեջ:
 +
:Դավիթ,  որ  տեսնի,
 +
:Կըռկի,  կիգա  տուն,
 +
:Հարամ կերթա,  հալալ  կըմնա,
 +
:նոր  կէլնեք,  դռներ կըբացեք,
 +
:Ձեր  տավարներ  կըտանեք    գոմ:
 +
 +
 +
:Իրիկուն  Դավիթ նախիր քշեց,
 +
:Էրի էլից քաղաք,
 +
:Քաղքի մարդեր տանից  կայներ,  կիրիշկին՝
 +
:Տեսան  էդոնք  տավար չեն,  ջանավար  են:
 +
:Բիրդի  էլան, ահու փախան,
 +
:Դարգահներ  զարկին,  մտան  տներ:
 +
 +
 +
:Դավիթ էկավ,  կայնավ նախրատեղ,
 +
:Բարձր  կանչեց,  բոռաց;
 +
:Աեն  ամպի  պես  տրաքեց քաղքի վրեն,
 +
:—  Է՜յ  կովատեր,  է՜յ  եզատեր,
 +
:էլեք,  էկեք  ձեր մալ  տարեք,
 +
:Ով կով չուներ,  կով եմ բերե,
 +
:Ով  եզ չուներ,  եզ  եմ բերե,
 +
:Ով մեկ  ուներ,  արեր եմ տաս.
 +
:Ով տասն ուներ, արեր եմ քսան,
 +
:Ով քսան ուներ , արեր են քառսուն:
 +
:Դավիթ շատ կանչեց, բոռաց,
 +
:Ոչ մեկ մարդ չեկավ,  դուռ չբացեց:
 +
:Անասուններ կըբոռբոռան,
 +
:Կըվազեն իրենց տիրոջ դռներ,
 +
:Լամա քաղքցիք սիրտ չեն  անի՝ դռներ բացի:
 +
:Ձենով Հովան Էկավ,  հեռու կայնավ,  կանչեց:
 +
:—    Դավիթ,  Էկո  էստեղ, բան մի ասեմ:
 +
:Դավիթ մոտկացավ հորոխպեր,  ասաց,
 +
:—    Սա մարդեր ու՞ր են  գացած,
 +
:Ինչի    չեն  գա իրանց մալեր  տանեն:
 +
:Ձենով Հովան  ասաց.—  Դավիթ, լաո,
 +
:Ջին-ջանավար լցեր ես քաղաք,
 +
:Քաղքցիք վախեն մոտ չեն  գա  նախրին:
 +
:Էդոնց հանե, քշե քաղքեն  դուս,  ասա.
 +
:«Հալալ  մացեք,  հարամ գացեք:
 +
:Հալալ մացեք,  հարամ գացեք»:
 +
:Դավիթ կոպալ  առավ ձեռ,  բոռաց.
 +
:«Հալալ մացեք,  հարամ գացեք,
 +
:Հալալ  մացեք,  հարամ գացեք»,
 +
:Կոպալ    մի  էզար էն վագրի քամակ,
 +
:Կոպալ մի  էզար էն շերի քամակ,
 +
:Կոպալ մի էզար էն արջի քամակ,
 +
:Նախրից հանեց, քշեց քաղքից դուս:
 +
:Քաղքցիք  ղուռ-դարգահ բացին,
 +
:Ւրանց մալեր  տարան  տուն:
 +
:Դավիթ էնոնց ասաց.
 +
:—    Աստված ձեր տուն չավրի,
 +
:Դուք թող  տվիք,  հրմեն  գիրուկ  տավար  փախան,
 +
:Մացին  զաբուն մալեր,
 +
:Էլ ես ձե նախրորդ չեմ էղնի:
 +
 +
 +
:Ձենով Հովան հերսոտավ, ասաց.
 +
:—    Դու որ էսպես կանես,
 +
:Էլ  ես քե չեմ  կանա  շահի,
 +
:Դոր  կերթաս,  գնա:
 +
 +
 +
:Դավիթ ըռկավ, քաշվավ մե յան,
 +
:Մե ջոջ  քար էդի գլխու տակ,
 +
:Լաթ մի քցեց  վրան,
 +
:Կուչ էկավ, քնավ:
 +
 +
 +
8
 +
 +
:Մեկ  օր Քեռի Թորոս էլավ,  ասաց.
 +
:Կնիկ,  էսօր Դավիթ ընկեր է իմ միտ,
 +
:Պիտի  էրթամ էնոր  տեսնեմ:
 +
:Քեռի  Թորոս էկավ քաղաք հարցուց,
 +
:Թե,—Մեր  տղեն,  Դավիթ,  ու՞ր է:
 +
:Ւնչքան մարդ կար՝ զԴավիթ քրվեց,
 +
:Ինչքան  կնիկ  կար՝ անիծեց:
 +
:Քեռին  ականջ  չերեց,  գնաց  տղին  գտնի:
 +
:էկավ տեսավ, որ մեկտեղ
 +
:Մե ջոջ  քար դրե գլխու տակ,
 +
Լաթ մի քաշե  վրան,  քնե:
 +
:էնպես մի լանգու զարկեց,
 +
:Որ թե  Դավիթ չէղներ,  ուրիշ  էղներ,
 +
:Յոթ ղաթ  գետնի  տակ  կերթեր:
 +
:Դավիթ քնից էլավ,
 +
:Տեսավ Քեռի Թորոսն  է,  ասաց,
 +
:—    Քեռի,  ինչի՞  կըզարկես:
 +
:—  Քեռին  ասաց,—  Ւմկնի  Սասնա  ծուռ,
 +
:Էս ինչ է քո արած,
 +
:Էս  տեսակ  էլ  մալ կըպահեն:
 +
:Դավիթ ասաց.—  Քեռի  Թորոս,
 +
:Էն-լե լրբոք  տավար ինձի շատ չարչարեց,
 +
:Էդոր համար էլ քաղքցիք ինձ դուրս  արին:
 +
:Քեռի  Թորոս  ասաց, —  Անխելք  Սասնա  ծուռ,
 +
:Էն  տավար,  որ շուտ  կըփախնի,  մի բեր,
 +
:Էն որ շուտ չի փախնի,  էն  տուր առաջ,  բեր:
 +
:Դավիթ ասաց  լավ, գնա,
 +
:Քեռի Քո  ասածի  պես կլըպահեմ նախիր.
 +
 +
 +
:Լուսուն  Դավիթ էկավ մեյդան,
 +
:Նախիր արեց առեջ, քշեց դաշտ:
 +
:Քեռին իլավ,  էկավ Ռոլա դաշտ,
 +
:Տեսավ նախիր էնտեղ կարածի:
 +
:Մոտիկացավ նախրին:
 +
:էրինջ  մի  մոզ  արեց, փախավ
 +
:Դավիթ ընկավ էրինջի  հետև,
 +
:—  Հո ,  Չալե,  հո    Չալե…
 +
:Տեսավ, որ  էրինջ կըփախնի,
 +
:Ինք չի կարա հասնի,  դարձու,
 +
:Կզավ,  որ քար  վերցու,  զարկի,
 +
:Քար թռավ գետնեն, ընկավ Դավթի ձեռ,
 +
:Զարկեց,  կպավ Էրինջին՝
 +
:Մեկ կողեն մտավ,  մեկելեն  դուս Էկավ,
 +
:Գնաց,  ընկավ քեռու  առեջ:
 +
:Քեռին կզավ Էդ քար վերուց,
 +
:Վերուց,  դրեց իր ջեբ:
 +
:Դավիթ հասավ,  քեռու ձեռ բռնեց,  ասաց,
 +
:—    Քեռի,  Էդ քար ինչու վերուցիր:
 +
:—    Տո, տղա,  լաո ,  աստված  քո արև սպանի,
 +
:Ախր կըզարկես, խալխի մալեր կըփիծուս,
 +
:Ախր խեղճ  են, մեղք են,  ռանջպար  են:
 +
:Մարդ կա կով մի ունի,
 +
:Մարդ կա  Էրկու կով ունի,
 +
:Ախր լուսուն քեզ  կոտ  մի հախ  չեն  տա:
 +
:Քիչ մի խրատեց Դավթին.
 +
:—    Լաո,  մի զարկի,  խալխի մալեր մի փիծու:
 +
:Ասաց.—  էլ  չեմ զարկի խալխի մալեր,
 +
:Թող փախնին,  էրթան կորեն,
 +
:Անիծեմ տիրու պապ,..
 +
:Դարձավ, խնդրեց Քեռի Թորոսին,
 +
:—    Քեռի,  ես  քո հոգուն մեռնեմ,
 +
:Օղորմի քո  պապուն,  էդ քար ինչու վերուցիր:
 +
:Օր  դրեր էր ջեբ, Դավիթ կըմտածեր,
 +
:Թե ինչու՞ վերուց էդ քար:
 +
:Քեռին ասաց,—  Լա՛ո,  Դավիթ,  էդ կեծակի քար է,
 +
:Ինչ թրի բերան  օր  սրես  էդ քարով,
 +
:Թալես,  ապառաժ քարեր կըկտրի:
 +
:Դավիթ դարձավ քեռուն  ասաց.
 +
:—  Քեռի,  որ էդպես է, քար պահի,
 +
:Մեզ պետք  գիկա:
 +
 +
 +
:Իրիկուն  Դավիթ նախիր տվեց  առեջ,
 +
:Էրիջ  էդի  թևին,
 +
:Բերեց  տիրու  դուռ,  ասաց.
 +
:—  Ձեր մալ  փախավ,
 +
:Քար թալեցի,  կպավ փիծավ:
 +
:Էդ վախտ  կնկտիք ձեռներ  զարկին չոքեր,
 +
:Անիծին  Դավիթ,  ասին.
 +
:—  Լաո,  դատ  դատես, քիչ ուտես,
 +
:Քիչ դատես,  իսկի չուտես,
 +
:Աստված քո  արև սպանի,
 +
:Կանաչ-կանաչ մեռնես:
 +
 +
 +
:Գարուն  էր, խալխի մալ զաբուն  էր,
 +
:Անձրև էր,  թացութեն  էր,  տիլ  էր...
 +
:Մալեր  կըչքվին  տիլ,  կըպաղին,
 +
:Օրական յոթ-ութ հատ կըմնեն:
 +
:Դավիթ կըքաշեր,  տլեն կըհաներ,
 +
:Ոտներ իրանց կըկապեր,
 +
:Փետ  կըմտուցեր մալերու ոտներ,
 +
:Կըդներ փիճին, կըբերեր գեղ,
 +
:Կըթերեր տիրու տուն,  կարձկեր,
 +
:Կնկտոց կասեր.—  Նանե,  ձեր կովեր զաբուն  են,
 +
:Հավեն ցուրտ է,  կըպաղեն,  կըտլվեն,
 +
:Չեն կանա էլնի,  կըփետնան,  մեղք են:
 +
:Էդ վախտ  կնկտիք կօրշնեն Դավիթ,  կասեն.
 +
:—    Շատ  դատես,  շատ  ուտես, Աստված քո  արև պահի,
 +
:Որ դու չեղներ,  մեր  կովեր հըմեն  կրփետնեն:
 +
:Էդ վախտ  Դավթին  կըպատվեն,
 +
:Հաց կըտան,  ձվածեղ կանեն,  հավկիթ կըտան,
 +
:Շատ խորոտ մուղաթ կէղնեն:
 +
 +
 +
:Դավիթ պահեց  մալեր    հարի հունիս –հուլիս:
 +
:Դավիթ լավ մալ կըշահեր,
 +
:Մալեր հըմեն գիրացան:
 +
:Ձենով Հովան տեսավ՝ Դավիթ շատ  կըչարչըրվի,
 +
:Կանչեց քաղքցոց,  ասաց.
 +
:—  Էսիկ չէղավ,  տղեն խեղճ է,
 +
:Բերենք մե մարդ դնենք,
 +
:Ընկեր էղնի Դավթին:
 +
:Բերին մի խելացի բիձա դրին հետ,  ասին.
 +
:—    Ինչ որ էս մարդ ասի,
 +
:Դրա խոսքով տ’էղնիս,
 +
:Ւնքնարողն  չէղնիս քո գլխու:
 +
:Դավիթ ասաց.— Հա,  թող ձեր խոսք էղնի:
 +
 +
 +
:Դավիթ տավար տվեց  առեջ,
 +
:Բիձու հետ քշեց Ռոլա դաշտ,
 +
:Տեսավ նախրորդներ էկած են  էնտեղ,
 +
:Տավար բերե,  կարածան:
 +
:Դավիթ ասաց,— Այ  նախրորդներ,
 +
:Արեք  ես-դուք աղբեր էղնենք:
 +
:Էն  նախրորդներ  ու Դավիթ էղան  աղբեր:
 +
:Դավիթ իշկեց,  տեսավ հեռու մե  պստիկ  գեղ կա,
 +
:Էն  տեղեն  ծուխ  կէլնի:
 +
:Դարձավ հարցուց.—  էն ի՞նչ ծուխ է:
 +
:Նախրորդ մի ասաց.—  էնի գեղ է:
 +
:Ասաց.— էդ ի՞նչ գեղ է:
 +
:Ասաց,—  էդ  գեղ  մե մարդ է մեռե,
 +
:Էդ  գեղ ցասման  ժամ է,  պատարագ է:
 +
:—  Մեռել  ի՞նչ բան է,—  ասաց Դավիթ:
 +
:—    Մարդ որ կըծնվի,  պիտի մեռնի,—  ասաց բիձեն
 +
:—  Բա պատարագն ի՞նչ է,—  ասաց Դավիթ:
 +
:—    Կըքանդեն տեղ,  որ մեռել հորեն:
 +
:Հորելեն ետ ցասման ճաշ կըտան,
 +
:Հարիսա  կըդնեն.
 +
:Ժամուց որ  կէլնեն,
 +
:Կըգան պատարագի տիրու տուն, հարիսա կուտեն:
 +
:—  Դե, որ էդմալ է, բիձա,  գնա դու կե,
 +
:Մե համար  էլ բե,  մենք  ուտենք:
 +
:—  Դավիթ, լա՛ո,  բա ես կանամ
 +
:Էրթամ, հասնեմ էն  դեղ,
 +
:Դու ջահել տղա  ես,  գնա  մի կուշտ կե,
 +
:Մե համար էլ բե՝ մենք  ուտենք:
 +
:—    Բա  էրթամ, ի՞նչ ասեմ,—  հարցուց Դավիթ:
 +
:Ասաց,—  Գնա,  ասա՝ օղորմի իրան,  օղորմի իրան,
 +
:Քե  տեղ  կըտան,  կընստես,  կուտես:
 +
:Դավիթ ասաց.— Դե,  դուք նախիր մուղաթ կացեք,
 +
:Չուր ես Էրթամ,  ձեր համար հարիսա բերեմ:
 +
:Համա մալ մի կորավ նախրեն,
 +
:Ձեր  գլոխ  կըկտրեմ:
 +
 +
 +
:Դավիթ կոռ Էդիր վեր  թևին,
 +
:Ընկավ ճամփա, գնաց հասավ գեղ:
 +
:Հարց  ու փորձ արավ էսոր-էնոր,
 +
:Թե՝ հարիսեն վի՞ր տանն է:
 +
:Շանց տվին, ասին,— էն  տանն է:
 +
:Դավիթ գնաց,  տեսավ չորս  կանթեն  պղինձ վըր թունդիր,
 +
:Մեկ կնիկ  էլ  կայնուկ  է  պղնձի  մոտ:
 +
:Ասաց.—  Օղորմի իրան,  օղորմի իրան,
 +
:Նանե, փշուր մի հարիսա  տվեք,
 +
:Յոթ նախրորդ քոմեր  ենք  մեկ  տեղ,
 +
:Դե,  գեղի աղքատ որ կա,
 +
:Դեղի  նախրորղն  է,  հոտաղն է,
 +
:Ձեր հոր խերին՝ ինձ հարիսա լից,
 +
:Առնեմ  տանեմ, քոմենք,  ուտենք:
 +
:Կնիկ  ասաց.— Սաբր  արա՝  ժամեն  էլնեն,
 +
:Տերտեր գա հաց օրհնի, հաց ուտեն,
 +
:Մնացող տարեք,  կերեք:
 +
:Դավիթ ասաց,—  Նանե,  մնացող շան կըտան:
 +
:Ժամեն  դուրս  էլան,  էկան,  նստան:
 +
:Դավիթ ասաց.—  Օղորմի իրան,  օղորմի  իրան:
 +
:Մեկ  անձնառու չարավ  Դավթի  օղորմին,
 +
:Էնոր բանի  տեղ չդրին,
 +
:Տասին,  լաո,  արի,  նստի հարիսա կե:
 +
:Էդ որ  տեսավ,  հերսոտավ,  ինք  զինք  ասաց.
 +
:«Յա,  ես  Դավիթ էղնեմ,
 +
:Իմ խոսք  էստոնք չլսեն,
 +
:Ւնձ չկանչեն հացի, հարիսի,
 +
:Բա իմ դավիթութեն էլ ինչի՞ տեղ էս»:
 +
 +
 +
:Էլավ,  գնաց,  ձեռ  տարավ,
 +
:Պղինձ  վերուց, դրեց թոնդրա  պռունկ,
 +
:Օղի  փարաջ  առավ  ձեռ,
 +
:Աղ ու եղ լցեց  պղնձի  մեջ,
 +
:Պղինձ շալկեց,
 +
:Վերցուց յոթ հատ շերեփ,
 +
:Վերցուց դաստե մի էրկու հաց,
 +
:Հարկեց  թևի  տակ,  ասաց.
 +
:—    Աստված ձեր խեր ղաբուլ  անի:
 +
:Հարիսա  եփող կնիկ  ասաց.
 +
:—    Խերը միջից թափավ,
 +
:Էլ ինչ մնաց,  որ ինչ խեր ղաբուլ էղնի:
 +
:Դավիթ  զարկեց,  գնաց  Ռոլա  դաշտ:
 +
 +
 +
:Կնիկ  փազեց,  հավար  ւովեց,  ասաց,
 +
:—  Ձեր  տուն չավրի,  այ  գեղացիք,
 +
:Սասնա  ծուռ Դավիթ էկավ,
 +
:Հարիսեն,  հացեր զըմեն  հավաքեց,  տարավ:
 +
:Մարդու մեկ  կանչեց,  ասաց.
 +
:—    էլեք,  գացեք,  զարկեք,  հարիսեն խլեք, բերեք:
 +
:Գեղի ջահել տղեք ասին,
 +
:—    էլեք,  էրթանք  Սասնա  ճիժ տփենք,
 +
:Հարիսեն մոտեն առնենք,
 +
:Նա  ո՞վ է,  որ պղինձ  տանի:
 +
:Իխթիար մարդ մի  ասաց,
 +
:—  էն  Մհերի  զարմից է,  մի  էրթաք,
 +
:Աստծու սիրու,  ձեն մի հանեք,
 +
:Էն  Սասնա  ծուռ է,  կըզարկի ձեզ կըսպանի,
 +
:Կըդառնա  մեզ Էլ ջարդուբուրդ կանի,
 +
:Իր  գլոխ  ուտի,  թող  տանի:
 +
:Ան ջահելներ չգացին:
 +
 +
 +
:Դավիթ հասավ  Ռոլա  դաշտ,
 +
:Իջուց հաց,  դրեց  գետին,
 +
:Ւջուց  պղինձ,  դրեց  գետին,
 +
:Բոռաց  ընկեր  նախրորդներուն.
 +
:—  Տղեկներ,  արեք,  հարիսա կերեք:
 +
:Բիձեն  ասաց,—  Ա՜յ  տղա,  Դավիթ,
 +
:Էլ թողեր ես,  թե՞ հըմեն բերեր  ես:
 +
:Դավիթ ասաց,—  Գիտաս  ինչ, ես  կայնա,
 +
:Ինձ բանի տեղ չդրին Էդոնք,
 +
:Ես  էլ ինադ արի,  պղինձ վերուցի,  բերի:
 +
:Բիձեն,  նախրորդներ  նստ ան,  կուշտ  կերան:
 +
:Դավիթ լե  կերավ,  կշտացավ,  աման  սրբեց,  ասաց.
 +
:—    Բիձա,  ել շալկի  տար մեռլատուն:
 +
 +
 +
:—  Դավիթ,  լա՚ո,—  ասաց,—  ես  մեծ մարդ եմ,
 +
:Չեմ  կանա  էդ աման  շլկեմ,  տանեմ,
 +
:Դու տար ու արի,  ջահել տղա  ես:
 +
:—  Տանեմ,  ի՞նչ ասեմ, բիձա:
 +
:Ասաց,—  Տար,  ասա՝ օղորմի իրան,  օղորմի իրան,
 +
:Պղինձ թող,  արի,  ինչ պըտի  ասես:
 +
:Դավիթ շլկեց  էդ պղինձ,  տարավ,
 +
:Որտուց բերեր  էր, էնտեղ  էդի:
 +
:Տեսավ  մարդեր  նստած իրար  երես  կիշկան.
 +
:—  Այ մարդեր,—  ասաց,—  մե  պղինձ հարիսա  տարա,
 +
:Կըտեսնեք  աման լե բերի  հետ,
 +
:Ինչի՞  եք  նստե իրար  երես  կիշկեք,
 +
:էլեք,  գացեք  ձեր տներ:
 +
:—    Ախպեր,—  ասին,—  էդ մարդ օղորթ  կասի,
 +
:Հարիսեն  տարավ,  կերավ,  հլա  մենք  նստեր  ենք,
 +
:Մեզ  համար  հո  թազա  հարիսա պիտի չբերեն,
 +
:էլեք,  էրթանք մեր տներ:
 +
:Էդ մարդեր  էլան, գացին:
 +
:Դավիթ լե  դարձավ,  էկավ իրա  նախրին:
 +
:Էկավ, տեսավ  նախորդներ,  բիձեն չկան,
 +
:Էս յան ընկավ,  էն յան ընկավ,
 +
:Տեսավ բիձեն ուշաթափ,
 +
:Մե ջոջ քարի տակ ընկեր է,
 +
:էն նախրչոց էլ,  որի թև կոտրած,
 +
:Որի գլոխ ջարդած,
 +
:Որն էլ  կապոտած՝ ընկած գետին:
 +
:էլավ բիձու պորտ  օլրեց,  ուշքի բերեց,
 +
:Նախրչոց արձակեց,  ասաց.
 +
: —  Տո,  էդ ի՞նչ բան է, ինչ է էղե:
 +
:Ասին,—  Դավիթ,  դու օր  պղինձ  տարար  գեղ,
 +
:Քառսուն  հարամի  դև էկան  զարկին,
 +
:Քառսուն Հատ անծին էրինջ տարան,
 +
:Մեզ  էլ  ես  օրին  գցին:
 +
:Ասաց,—  Բան  չէղնի, տղեկներ,
 +
:Գինա՞ք  տավարներ  որ  տեղով տարան:
 +
:Տղեկներ ասին.— Հա՜-հա,
 +
:Իդա սարով զարկին,  անցան էն էրես:
 +
:Դավիթ ասաց,—  Դուք էս տեղ կացեք,
 +
:Տավարներ  իջկեք,  ես կերթամ  դևերու ետև:
 +
:Ասին,—  Ա՜յ տղա,  քե  կվնասեն, դու մ՚էրթա,
 +
:Տարան-տարան,  վնաս մենք կըտանք:
 +
:Դավիթ ասաց,
 +
:—  Չէ,  ես  Դավիթ էղնիմ,  իմ  տավարներ  տանեն,
 +
:Պիտի էրթամ տավարներու ետև:
 +
:Դավիթ իր խոսքի  տերն  է,
 +
:Մարդու ականջ կանի՞:
 +
 +
 +
10

Revision as of 12:40, 13 February 2006

<- Եդ Սասունցի Դավիթ

Ճյուղ Երրորդ


ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


ՈՂՈՐՄԻՍ–ՆԱԽԵՐԳ


1


Դառնանք զօղորմին տի տանք
Գագիկ թագավորին՝ հազա ր օղորմի,
Դառնանք, զօղորմին տի տանք
Ծովինար խաթունին՝ հազա ր օղորմի.
Դառնանք, զօղորմինտի տանք
Սանասարին հազար օղորմի,
Գառնանք, զօղորմինտի տանք
Բաղդասարին՝ հազա ր օղորմի,
Դաոնանք, զօղորմին տի տանք
Քեռի Թորոսին՝ հազար օղորմի.
Ղառնանք, զօղորմին ՝տի տանք
Մելիքսեթ քահանին՝ հազար օղորմի.
Ղառնանք, զօղորմին տի տանք
Դեղձուն ճուղ-ծամին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Ջոջ Մհերին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Արմաղանին՝ հազա ր օղորմի,
Դառնանք, զօղորմին տի տանք
Իսմփլ խանումին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Ձենով Հովանին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմինտի տանք
Արտատեր պառավին՝ հազա ր օղորմի.
Գառնանք, զօղորմին տի տանք
Խանդութ խաթունին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Չմշկիկ Սուլթանին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին չի տանք
Մըսրա Մելիքին՝ հազա՜ր օղորմի.
Դաոնանք, զօղորմին տի տանք
Թառլան Դավթին՝ հազա՜ր օղորմի.
Դառնաւնք, զօղորմին տի տանք
Ականջ արողների ծնողներին՝ հազա՜ր օղորմի.
Խաղանք ճյուղե ճուղ, գանք
Վեր թառլան Դավթին:


ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ


ԴԱՎԹԻ ԿՌԻՎԸ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ


Ա. ՄԱՆՈՒԿ ԴԱՎԻԹԸ ՄԸՍՐՈԻՄ


2


Դավիթ մնաց անհեր, անմեր,
Գետնի վրա րնկած, վեր ծըղին,
Կըբոռար, ձեն երկինք կառներ,
Դավիթ անոթի էր:
Ձենով Հովան էլավ,
Ինչքաձ ծըծմե,ր կար քաղաք, կանչեց,
Թե, էկեք ծիծ տվեք Դավթին:
Ծծմեր մի էկավ, ծիծ դրեց բերան,
Կաթի հետ արուն-արնաջուր տվեց դուրս,
Էդ կնիկ վախեց, ճվաց, փախավ:
Մեկ ուրիշ ջոջ կնիկ բերին,
Հատ կում ծիծ քաշելուն, Էդ կնիկ մեռավ:
Մեկ Էլ բերին, էն է լ էնպես էլավ:
«Զուր է»,— ասին,— էս ազնահուր է
Ոչ մեկ չի կարա էնոր դիմանա»:
Ձենով Հովան քաղքցիք ժողվեց ասաց.
— էս տղեն չենք կարա՝ շահի,
Էսպես որ կենա՛ կըմեռնի,
Ի՞նչ անենք, ինչ չանենք:
Էդտեղ նստածն միտք ա՛րին, ասին.
— Մհեր յոթ տարի որ Մըսր մնաց,
Մկա էնոր ցեղից էնտհղ ծծմեր կա,
Դավիթ ղրկի մոտ Իսմիլ խանում,
Թե էն տիրանա՝ տիրանա–,
Թե չէ, մարդ չի կարա տիրանա:
Ասին,— Բա ով տանի, ով չտանի,
Թե՝ Քուոկիկ Ջալալին տանի:
Քուռկիկ Ջալալին կըբերեն,
Աղեկ թիմար մի կըտան,
Դավթին բարուր կանեն,
Կըդնեն վեր ձիուն, ժիր կըկապեն,
Թուղթ մի կըգրեն, կըդնեն դոշին,
«Դե,— կասեն,— մեր ամանաթ տար»:
Հովան ձիու վիզ կըբռնի, կասի,
— Քուռկիկ Ջալալին, ես քենե կուզեմ,
Իմ տղեն գետ չթալես, քար չզանես,
Տանես Մըսրա երկիր,
Մըսրա խանումին թասլիմ անհս, գաս:
Քուոկիկ Ջալալին հրեղեն ձի էր,
ԸզԴավիթ առավ,
Մեջ երկինք, մեջ գետինք գնաց;


3

Մըսրա խանում փանջարեն նստուկ էր,
Տեսավ թոզ ու դուման դաշտեն կէլնի,
Կրակ գետնու էրեսեն կըտա երկինք:
Ասաց.— էս ամպ չի, կա-չկա,
Էս Քուռկիկ Ջալալու ոտաց կրակն է, էդպես կելնի:
— Դռնապաններ,— գոռաց,— գնացէք, դարպաս բացեք,
Կո ձի մի կհասնի դարպասի դուռ:
Դռնապաններ դարպաս կըբանան,
Քուռկիկ Ջալալին կըգա,
Չոքեր կըզարկի գետին, կըկայնի:
Կը տեսնեն բարուր մի ձիու վրա կապուկ:
Բարուր կառնեն կըտանեն վեր,
Կըտան Սելիքի մոր,
Ւսմիլ բարուր էբաց, տեսավ ի՞նչ,
Նորածին էրեխա է, մի թուղթ էլ վեր դոշին:
Թուղթ վերուց, կարդաց.
Ձենով Հովան դրեր էր.
«Ախպոր կնիկ, հարսե...
Ահեր ,իր կնիկ էրկոլսով մեռեր են,
Դավիթ ,մնացեր է վեր ծըղին, եթիմ.
Կխնդրենք, էրեխեն պահես, պահպանես»:
Իսմիլ խանում միտ վե ասաց.
«Մհերի խաթեր ես կըշահեմ Դավթին,
Նա հո Էլ չի էրթա Սասուն,
Շահեմ էստեղ կենա,
Մելիքի հետ ախպեր էղնեն,
Սասուն, ամբողջ երկիր զավթեն, տիրապետեն»:
Ապա դարձավ դռնապաններ, ասավ.
— Դռնապաններ, դարպասներ փակեր,
Քուռկիկ Ջալալին ընկեր է մեր ձեռ,
Բռնենք, մնա մեզ համար:
Դռնապաններ դարպասներ զարկին,
Որ Քուռկիկ Ջալալին բռնեն:
Քուոկիկ Ջալալին ասաց.
«Ինչըխ տազատվեմ էսոնց մոտեն, աստված»:
Բադանի մեջ դես գնաց, դեն գնաց,
Էզար, զքառսուն գազ բադան անցավ,
Թռամ, հասավ Սասնա երկիր:


4


Հովանի աչք մնացեր էր ճամփն,
Մեկ էլ կըտեսնի՝ իրիկվա կողմ,
Մեջ երկինք, մեջ գետինք թոզ մի կէլնի:
Ասաց.— Կնիկ, Քուռկիկ Ջալալին կրգա,
Բան մի չկա հետ:
Ո՞վ գիտե՝ ո՞ր սարն է թալե,
Ո՞ր քարն է թալե,
Ո՞ր թուփն է թալե, իմ թառլան Դավիթ,
Ո՞ր գելն է կերե,
Ո՞ր ջանավարն է կերե,
Իմ թառլան Դավիթ:
Քուռկիկ Ջալալին էկավ, հասավ,
Ձենով Հովան հարցուց.
— է՜յ, Քուռկիկ Ջալալին
Ո ր սարն ես թալե,
Ո՞ր քարն ես թալե
Ո՞ր թուփն ես թալե իմ թառլան Դավիթ,
Ո՞ր գելն է կերե,
Ո՞ր ջանավարն է կերե իմ թառլան Դավիթ,
Մեր ճրագ հանգավ, թե՞ վառուկ է:
Քուռկիկ Ջալալին աստծու հրամանքով
Լեզու առավ, ասաց,
— Ոչ սարն եմ թալե,
Ոչ քարն եմ թալե,
Ոչ թուփն եմ թալե քո թառլան Դավիթ,
Ոչ գելն է կերե,
Ոչ ջանավարն է կերե քո թառլան Դավիթ:
Տարեր եմ, տեղ եմ հասուցե,
Իսմիլ խանումին թասլիմ եմ արե,
Սասնա ճրագ չի հանգե, վառուկ է:
Համա էնտեղեն հազիվ եմ պրծե,
Ւսմիլ խանում հրաման էտուր,
Դարպասներ վեր ինձ զարկեցին,
Ձիավարներ էկան, որ ինձ բռնեն,
Համա մեկ թափ էտու զինք,
Ձիավորներու մեջեն էլա դուրս,
Զարկի, քառսուն գազ բաղան անցա, էկա:


Ձենով Հովան ձիու ճակատ պագեց,
Թիմար արեց, ասաց.
— Աստծո անեծք վեր էնոր տուն տեղաց էղնի,
Վեր էնոր ղավակներոլն էղնի,
Ով էս ձիու խաբար աշխարհ հանի:
Քուռկիկ Ջալալին տարավ ապա,
Մըլեց յոթ դռնով ներս,
Դռներ գոցեց, հող տվեց վրան,
Էնոր ուտելիք, խմելիք, հերդիս վե կըտար:


5


Իսմիլ խաթուն շատ ուրաիացավ էդ տղի վերա:
Առեց, դրեց ուր գիրկ,
Ծիծ հանեց, գրեց բերան:
Դավիթ Էնոր ծիծ վերուց:


Մսրա Մելիք որսից էկավ՛, ասաց.
— Էս ի՞նչ տղա Է առեր ես քո գիրկ:
Ասաց,— Որդի, քո ախպերն Է,
Էսիկ Սասնա Մհերի տղեն է:
Հերդ, իրեն կնիկ մեռեր են,
Էդ էլ քո ախպերն է, ճամփած են՝
Էրկու տարի, իրեք՝ ծիծ տամ, պահեմ:
Մսրա Մելիք ասաց.— Մարե, էդ իմ բան չէ,
Վերուս՝ դու գիտես, չվերուս՝ դու գիտես:
Մեր ասաց.— Բան չկա, որդի,
Էրեխա է, կըպահենք էրկու-իրեք տարի,
Հրոխպեր գիկա, կառնե կերթա:
Երբ որ էդպես մեր ասաց,
Մսրա Մելիք թողեց, գնաց:


Անցավ իրեք օր, իրեք գիշեր,
Ւսմիլ խաթուն ծիծ էտու,
Դավիթ էնոր ծիծ չվերուց:
Իսմիլ Խաթուն շատ էլաց, մնաց շիվար,
Չէր գիտի՝ ինչ աներ հետ Էնոր.
Կանչեց Մսրա Մելիք, ասաց,.
— Ւ՞ն,չ անենք հետ էս տղին,
Իրեք օր, իրեք գիշեր կա՝ իմ ծիծ ուտի,
Մնա անոթի, տի մեռնի,
Մենք մեղաց տակ կըմնանք,
Ամոթանք կըքաշենք էնոր տիրոջ մոտեն:
Ի՞նչ անենք էս տղի հետ,
Ինչպե՞ս շահենք, որ չմեռնի:
Մսրա Մելիք ասաց.— Մարե,
Էն հայ է, մենք արաբ ենք,
Էդոր համար քո ծիծ չի ուտի:
Մարէ, քո տուն չավրի,
Էնու հոր չկա մեղր ու կարագ,
Չկա անուշ~անուշ բաներ:
Ուղտեր ճամփի, էրթան Սասուն,
Բերեն մեկ բեռ մեղր, մեկ բեռ կարագ,
Կըշինիս եղ-մեղր, կըտաս տղեն կուտի:
Իսմիլ խաթուն Բաթմանա Բուղեն կանչեց, ասաց.
— Կերթաս Սասուն մոտ Ձենով Հովան,
Մեկ բեռ մեղր կըբերես,
Մեկ բեռ Էլ կարագ կըբերես,
Մեղրով, կարագով տի պահենք տղեն.


Բաթմանա Բուղեն էլավ, գնաց Սասուն:
Դավթի հրոխպեր մեկ բեռ կարագ էտու,
Մեկ բեռ մեղր էտու էնոր:
Էն էդի, էդի Իսմիլ Խաթունի առեջ:
Մելիք էդ որ տեսավ, մոր ասաց.
— Տեսա՞ր ինչ աղեկ բան էղավ.
Հա տուր, թող ուտի, ջոջնա:


Մսրա խաթուն տղեն շատ լավ կըշահեր,
Ամեն օր մի աման մեղր,
Մի աման կարագ կըխառներ,
Կըտար Դավթին, Դավիթ կուտեր:
Մեղր, կարագ Դավթի վերա կըգար
Թե հողեղեն ամիս-ամիս կըմեծանա,
Էն օրեօր, ժամե-ժամ կըմեծանար:
Դավիթ էնպես զորացավ՝ բնդեր կըկտրեր:
Մեր էլավ զնջիլ էբի, արավ բնդի թել,
Ջնջիլ լդիմացավ, կտրավ:
Ինչ արեց, ճար չէղավ, կտրավ:
Նոր էբի որվանք, փեխր մանեց,
Արավ էնոր բնդի թել, որ պահեց:
Ինչ Դավիթ շունչ կըքաշեր,
Որվանք կըերկարեր,
Նորեն որ շունչ կըհաներ,
Որվանք կըկծկվեր, դիպներ օրորոցին:
Դավիթ օրորոցից կիրիշկեր չորս կողմ,
Կըտեսներ էս ու էն բաներ կախուկ,
Մեկ ձեռ կըմեկներ, կուզեր բռնի,
Մեկ էլ կըճղար, կըթռներ վեր:
Մի օր էլ որ էդպես կաներ՝ թռավ,
Օրորոցն առավ ձեռ, էլ՚ավ դուրս:
Էս բան ամենուն սարսափեցուց,
«Դավիթ աժդահար կէղնի»,— ասին:


6

Դավիթ որ էղավ հինգ տարեկան,
Մելիք էղավ տասներկու տարեկան,
Էլավ հոր տեղ նստավ,
Դարձավ Մըսրա թագավոր:
Ւսմիլ խաթուն ասաց.
«Տի տամ Դավիթ ուսում առնի»:
Կանչեց վարժապետ մի, ասաց.
— Գիշեր-ցերեկ մեկ արա,
Դավթին ուսում տուր:
Վարժապետ վերցուց, տարավ, էդիր սենեկ մի:
Իսմիլ խաթուն թամբահ էրեց
Թե.— Դավիթ որ հաց տանեք,
Միս էղնի՝ ոսկոռ հանեք,
Չիր էղնի՝ կորիզ հանեք:


Մեկ օր Դավթի հաց տանողին տփին,
Ասաց.— Դու կայնեք, էսօր
Դավթին հաց տանելուց՝
Միս կըտանեմ, ոսկոր չեմ հանի,
Թող ուտի, ոսկոռ բկին դեմ առնի,
Դուրս էլի, ձեզ սպանի:
Էն հաց վերուց, առավոտ տարավ,
Էդիր Դավթի առեջ:
Դավիթ հաց կերավ, միս թալեց ատամներ,
Տեսավ՝ միս փլավ:
Քանի կակուղ էր, կուտեր,
Վերջ տեսաք մի սիվտակ բան դուրս էկավ,
Ասաց.— Չուր մկա հաց կըբերին,
Էսենց բան չեմ տեսեր:
Գցեց ատամներ՝ էս յան, էն յան,
Տեսավ՝ մի բան չեղավ, ըռըկավ, թալեց,
Էտուր փանջարի շուշան կոտրեց,
Շող կաթեց ներս:
«էս ի՞նչ էր մտավ իմ սենեկ»:
Դավիթ թևեր քշտեց, էլավ,
Փաթթվավ շողին, ընկավ գետին:
էնքան հետ շողին կռիվ արեց՝
Քրտինք էս յանեն, էն յանեն թափավ,
Նեղեցավ, ինքզինք ընկավ գետին;


Վարժապետ էկավ, տեսավ՝
Դավիթ քիչ է մնացե՝ մեռնի:
Ջուր բերեց, իրես լվաց, ասաց.
— Դավիթ, քե ղուրբան,
Ինչի՞ էդպես կանես,
Ինչի՞ էդպես կըտփես գետին:
Ասաց.— էս մտեր իմ սենեկ,
Չեմ կանա հանե դուրս:
Ասաց.— Աչքերդ մե խփի:
Դավիթ ալքեր խփեց:
Վարժապետ թաշկինակ բռնեց,
Էն շուշի ծակ կալավ, շող կտրավ:
Դավիթ աչքեր էբաց, ասաց. ՚
— Ուր են մարդ:
Ասաց.— Հանի դուրս:
Ասաց.— Յա, էսօր առավոտնե ես կըչարչարվիմ,ք–
Չեմ կանա հանե դուրս,
Ընձնե զոռբա՞ էր դու, ինչըխ հանիր դուրս:
Ասաց.— Ղուրբան, հեյրան,
Էնիկ մարդ չէր, էնիկ արևի շող էր:
Ասաց.—Բա արև որ կա՝
Ինչի ինձ ճխտել եք էս սենեկի մեջ:
Ասաց,— Ղուրբան, հեյրան,
Արև էլ կա, օր էլ կա, գիշեր էլ կա:
— Բա ինչի՞ ինձ չեք հանի դուրս:
Վարժապետ ասաց,— Ղուրբան, սաբր արա,
էրթամ թագավորին իմաց տամ,
Նոր գամ, քե հանեմ դուրս:


Գնաց թագավորին գլուխ իջուց, ասաց,
— Տղա Դավիթ չի սըթրում:
Միս կերե, ոսկոր թալե, շուշեն կոտրե,
Շող ընկեր է մեջ սենեկ,
Էլեր, թևեր քշտե հետ շողին կռիվ տվե:
էնքան հետ շողին կռիվ է տվե,
Որ քափ ու քրտինք տվե վրեն,
Վերջ նեղցե, ընկե գետին
Գացի տեսա՝ Դավիթ քիչ է մացե մեռնի,
Գետնից վեր առի, ուշքի բերի,
Էն շողի տակ կալա, շող կտրեց,
Դավիթ աչքեր էբաց, նստավ:
Երբ իմացավ՝ դուրս արև կա, աշխարք կա, ասաց
«Ինչու ինձ բանտարկեր եք էստեղ,
Կուզեմ էլնեմ դուրս, արև, աշխարք տեսնեմ»:
Թագավոր ասաց,— Գնա, առավոտուն հան դուրս:
Վարժապետ դարձավ մոտ Դավիթ, ասաց,
— Հրաման կա՝ աոավոտ քե հանեմ դուրս:


7

Առավոտուն էլավ Դավիթ, տեսավ՝
Դուռ փակուկ է, ինք մենակ է ներս:
Դուռ էհան տեղեն, ընկավ դուրս:
Ճժեր էրկու փետ դրած վեր պատին,
Նստեր են տրնկոզի կըխաղան:
Դավիթ ասաց,— Տղեկներ, էդպես չէղնի,
Ես էլ խաղցեր եմ, համա էդպես չի:
Ճժեր ասին,— Ապա դու ինչպե՚ս կըխաղեր:
Ասաց,—էկեք, էրթանք շանց տամ:
Ճժեր ընկան ետև Դավիթ, գնացին:
Մեջ բախչին էրկեն բարդի ծառ կար,
Դավիթ ձեռ թալեց էդ բարդու ծառ,
Ծառ կոռեց, ծեր հասուց գետին,
Ծեր պինդ բռնեց, կանչեց.
— Տղեկներ, էկեք, հեծեք, տընկողի խաղանք,
Տղեկներ էկան, շարվան վեր ծառին,
Մեկ-մեկ ճյուղ բռնին, կըխնդանան:
Էնքան խաղցան՝ Դավիթ դադրավ, ասաց.
— Տղեք, իջեք տակ, իմ ձեռ դադրավ:
Էնոնք Դավիթ չլսին. չիջան տակ:
Դավիթ մեկել կանչեց.— Ւջեք տակ:
Տղեկներ ասին.— էստեղ մենք կըխաղանք,
Վրե իջնենք տակ:
Չեն գիտե՝ Դավթի ձեռ կըցավի:
Որ չիջան տակ, Դավիթ ըռըկավ,
Ձեռ բաց էթող, գնաց:
Բարդի ծառ թափով վեր էլավ,
Տղեկներ հանեց էրկինք:
Էրկնուց տղեկներ էկան տակ՝ թափան գետին,
Մեկու թու կոտրեց, մեկու մեջք ջարդեց,
Մեկու թև կոտրեց, մեկու գլուխ ջարդեց,
Մեկելներ ընկան մեռան:
Շատեր պետ մարդերու տղեկներ ին:


Ձեն գնաց քաղքի մեջ, խաբար տվին.
— Շուտ հասեք, տղեկներ մեռան:
Հըմեն մարդ ուր տնեն էլավ, վազեց, ասաց.
— Շուտ հասնեմ իմ տղի հավարին,
Էս ի՞նչ բան է, օր էկավ մեր գլուխ:
Կէրթան, համա չեն հավատա:
Էկան, հասան տղեկներաց, տեսան՝
Որու ոտ կոտրած, որու մեջք ջարդուկ,
Որու թև էլած, որու գլուխ ջարդուկ,
Որ մեռած, որ մեկ էլ կիսամեռ կըտնքա
Տեսան մարտեր բոլոր թափած են,
Ամեն մեկ իր տղի վրա կիլա, կըբոռա:
Կանչին, մեկ տղա բերին, հարցում արին–
— Տղա, դու խաղատե՞ղն էր:
Ասաց.— Հա, խաղատեղն էր:
Ասին,— Մեր տղեկներ ո՞վ սպանեց:
Ասաց.— Դավիթ սպանեց;
Ասին.— Վրե՞, մեր դուշմա՞ն էր Դավիթ:
Ասաց,— Չէ, էդա ծառ կըտեսնա՞ք:
Ասին,— Հա, կըտեսնանք:
Ասաց,— էդա ծառ կոռեց, էբի գետին,
Հըմեն էլան վիրա,
Ոլրենց համար կըխաղին, կըխնդանան,
Մենք լէ տաս-քսան տղա գետին կըխաղինք:
Դավիթ ասաց,— Տղեկներ, իչեք տակ, իմ ձեռ դադրավ,
Էնոնք Դավթի խոսք չլսին,
Դավիթ մեկել կանչեց.— Իջեք տակ իմ ձեռ դսւդրավ:
Տղեկներ ասին,— էստեղ մենք քեֆ կանենք,
Վրե իջնենք տակ:
Որ չիջան տակ, Դավիթ ըռըկավ,
Ծառ բաց էթող, գնաց:
Ծառ կաչնավ, տղեկներ հասան հետ էրկնուց,
Վերուց էկան տակ, թափան գետին.
Մենք էլ էկանք քաղաք, ձե խաբար տվինք:
Ամեն մեկ ուր տղեն վերուց, լալով էբի տուն:
Լետո առան տարան խորին:


Իրիկուն ճժերու տերվանք էկան,
Մսրա Մելիքին գանգատ արին, ասին,
— Դավիթ մեր տղեկներ բոլոր սպանեց,
Մենք յոնջա չենք՝ նորեն կանաչենք,
Որ դու էդա ճժուն թամբահ չանես,
Մենք կելնենք, մեր տներ կավրենք,
Կըքոչենք, կէրթանք ուրիշ երկիր:


Մսրա Մելիք կանչեց ուր մոր, ասաց,
— Մարե, էսա էրեխեն տի սպանեմ,
Կէլնի մեր գլխուն պատուհաս:
Մեր ասաց.— Տո, որդի,
Էնոր խելք չհասնի, մեղք է, պստիկ է, բան չհասկնա:
Մելիք մոր խաթրին չէլնի դուրս.
— Մարե, թող քո խոսք էղնի:
Ապա թամբահ արեց Դավթին, ասաց.
- Ա՚յ տղա, սկուն բան մի անե,
Խալխ կըգան, գանգատ կանեն:


Էդ օրից Իսմիլ խաթուն,
Չէթող Դավիթ էրթեր հետ ճժերուն խաղար:


8

Դավիթ մնաց Իսմիլ խաթունի քով:
Մնաց, ժամանակ մի անցավ:
Օր մի Դավիթ ասաց.
— Սարե, իմ ախպեր Մելիք ամեն օր ու՞ր կերթա:
Ասաց, —Մեր մեռնի քե,
Կէրթա իր սեյրանատեղ, մինչև իրիկուն
Հուլ կըխաղա իր համար:
Դավիթ նեղեցավ, Էլաց, ասաց.
— Մարե, ի՞նչի Մելիք կէրթա, հոլ կըխաղա,
Ինձ չի տանի իր հետ,
Մարե, կըխնդրեմ իմ ախպոր ասես՝
Ինձ է լ տանի իր հետ,
Ես թամաշա անեմ, տեսնեմ՝ ինչպես կըխաղան՛
Թե էն ձի չտանի իր հետ,
Ես էնօր հիտև տ’էրթամ:
Ասաց.— Մեռնիմ քե,
Ձիանք կըտան վեր քե, կըճղտորեն:
Մինչև հիմա քե տիրեր, շահեր ենք,
Էրթաս մի բան պատահի,
Կընկնենք ամոթի տակ:
Ասաց.— Մարե, ես կէրթամ, զատ կըկայնիմ:


Հեվարին Մելիք էկավ տուն, տեսավ Դավիթ կըլար:
Լալու պատճառ մուր հարցուց:
Ասաց.— Որդի, կասի պիտի էրթամ,
Իմ ախպոր խաղ սեհր անեմ:
Որդի, Մելիք, առավտուն քո ախպեր տար:
Մըսրա Մելիք ասաց.— Չեմ տանի,
Վայ թե գա էնտեղ,
Մե խայտառակութեն, կոպտութեն անի,
Իմ իրես թուք ու մուր բերե:
Մեր ասաց.— Մորտուն, Մելիք,
էն շատ կըլա, տար՜քե հետ,
Գիկա իր համար կըվազվզի, կըխաղա:
Մելիք ասաց.
— Տո մարե, ես ին՚չըխ տանեմ,
Դավիթ դհա տղա է,
Առնեմ, տանեմ, դնեմ էնտեղ,
Ձիանք գան, տան վեր փորուն, սպանեն,
Խալխ մե իրես տի տան, տ՛ասեն՝
«Տարան, դրին մեջ մեյդնին,
Ձիանք տվին վերա, տրորին-սպանին,
Եթիմ Էր, չեն ուզե շահե»:
Դավիթ էլաց, ասաց.
— Ես տի գամ, հոլ խաղամ:
Մսրա Մելիք ասաց.
— Դու երեխա ես, չես կարա հոլ խաղա հետ մեզ:
Դավիթ ասաց.— Պիտի գամ:
Մըսրա Մելիք,ի մեր խելոք կնիկ Էր,
Ասաց.— Որդի, բեր Էրկու փահլևան դիր հետ,
Թող ձեռ, ոտ կապեն,
Տանեն, դնեն մի բանձր դարի գլուխ,
Դավիթ թող Էնտեղեն թամաշա անի,
Փահլևաններ էլ նստին կուշտ,
Մուղաթ անեն Դավթին՝
Չէլնի, գա ցած, ընկնի ձիերու ոտաց տակ:
Սըսրա Մելիք ասաց.— Մարե, լավ ասիր,
Աղեկ, լուսուն կըտանեմ հետ ձիկ:


9

Լուսուն Մըսրա Մելիք Դավիթ առավ, տարավ,
Ւդի զատ, հեռու տեղ մի, ասաց.
— Կայնի էստեղ, թամաշա արա:
էրկու փահլևանն էդիր պահացող,
էդոնք էլան, Դավթին կաշվի մեջ փաթթին,
Զնջիլներով կապին-կապոտին, նստան:


Մելիք, իր մարւդեր մեջ մեյդանին հոլ կըթալեն:
Ամեն մեկ կերթար դըպա հոլ:
Կհասներ, կըզարկեր, կըթռուցեր,
Որի հոլ հեռոլ կ՚էրթեր,
էն հաղթող կ՚էլներ:
էդ հոլն էլ հո գունդ չէր հասարակ,
Քառսուն լիտր էրկաթ էր, մի ջոջ ջաղցի քար:


Դավիթ ինչքան իրիշկեց, բան չտեսավ,
Հերսոտվավ, փահլևաններին ասաց.
— Փահլևաններ, ինձ արձակեք:
— Թագավորի հրաման է,— ասին,—
Մենք քեզ տի պահենք,
Որ չէրթաս ընկնես ձիերու տակ:
Դավիթ կապուկ շատ լաց ու կոծ արեց,
Իրեն էս դին թալեց, էն դին թալեց,
Համա չկարաց զնջիլներ կտրի դուրս գա:
Վերք ինք իրեն ասաց.
«Ընձի կասեն հայ եմ,
Թե հայ եմ, հայու հավատ կանչեմ,
Էս զնջիլ կտրեմ, դուրս գամ մեջեն»:
Ասելուն պես զնջիլ կտրավ,
Դավիթ դուրս էլավ մեջեն:
էրկու փահլևան կապեց իրարու,
Վար քիթ բերնին գցեց գետին,
Ւնք իջավ խաղատեղ:


Հոլ թա լողն եր հոլ կըզարկին,
Գետին կըքանդին, կըպոռթին.
Համա որ Մելիք կըզարներ,
Գետին սելի աղուրի պես կըճզվեր:
Դավիթ տեսավ զարնելու հերթ Մելիքին է,
Գնաց, մտավ մեջ աղուրին,
Հետ ավազին կըխաղար:
Ավազ կըլցեր ոտքերուն,
Կըթաղվեր մեջ հողերուն,
Մեկ կըխաղար, մեկ կիրիշկեր:
Մեկ ծակ քոլոզ կար գլոխ,
Էդ քոլոզով հող կըչափեր,
Կասեր.— «էս մե՛կ».,,
Ւնչքան լափեր, կասեր «էս մեկ»,.,
Էլ չէր կարա ասի «էրկու»:
Մելիք իր հող որ տի զարկեր, գոռաց,
- Դավի՛թ, Դավի՛թ հեռու կաց,
Հոլ կըզարկեմ դիպնի քե:
Դավիթ ըսկի ականջ լարեց էնոր:
Մելիք ասաց.— Կական, Ասլան,
Գացեք ճիվ բռնեք, թալեք դուրս;
Կական, Ասլան գացին ճիվ բռնին,
Ւնչ արին, լարին, ելավ վեր:
Հա հող կըչափեր քոլոզով, կասեր,
«էս մեկ, էս մեկ»:
Մելիք չորս մարդ ղրկեց, որ Դավիթ վերուցեն:
Էնոնք էկան, ձեռ բռնին, որ հանեն փոսից,
Ինչքան ջախտ արին, չկարացան՝
Ւնչ որ մարդ չկարնա ծառ քոթից հանե դուրս:
Մելիք ասաց.— Գիշերվա երազն է էս տղեն,
Էս ինչ է անում իմ՝ գլուխ:
Տեսան տերից ժաժ լի դալի,
Հոլ խաղացողներ ասին,— Մելիք զարկ,
Առնի իր բախտն է, մնա իր բախտն է:
Սազեր զարկին,
Մելիք զհոլ թալեց,
Հոլ գնաց, տ՚իջներ վեր Դավթի գլոխ,
Դավիթ ,ընցկուն կռահեց,
Թե ջաղցի քար գիկա գլխուն,
Ձեռ տվեց առջև հող բռնեց,
Ձետռաց մեջ քիչ մի խաղցուց,
Աջ ձեռով թալեց հետ էրկնուց,
Ձախ ձեռով բոնեց,
Ապա պտոտցուց, պտոտցուց, զարկեց,
Որ զարկեց, քառսուն մարդ սպանեց,
Քառսուն մարդ էլ բրինդար արեց:
Մեյդնի մարդեր վեր Մսրա Մելիք ծիծղացին,
— Դու շատ քեզ զորընդեղ գիտեր,— ասին,—
Տեսա՞ր, էս պստիկ ճիժ նստմանց
Էզար, զքո գուրգ շատ անցուց,
Էս մարդեր սպանեց, մեր խաղ փչացուց,
Վա՜յ Մելիք, վա՜յ Մըսրա Մելիք...
Մըսրա Մելիք ըռկավ, ասաց.
— Դավիթ իմ գլո՝խ կոռեց,
Դավիթ իմ նամուս գետին էզար:
Գնաց հասավ Դավթին, ճվաց վրեն,
Կուզեր զարկեր, Դավիթ վերուց դրեց տակ,
Չոքեց դո՛շին, չափալախ մի զարկեց,
Աչքերից կրակներ թռան:


Մելիք էդ բանից շատ վախեցավ:
Էլավ թուր քաշեց, որ Դավիթ սպանի,
Դավիթ փախավ, գնաց տուն,
Հասավ ու զինք թալեց մոր փեշ:
Մեր տեսավ Դավիթ էնպես է վազե,
Որ քրտինքի մեջ կըճըղճփա:
Հարցուց,— Դավիթ, էդ ի՞նչ է էղեր:
Դավիթ իր պաւտմութուն արեց, ասաց.
— Մարե, Մելիք գախ է գա, իմ վիզ կտրի:


Մելիք էկավ հերսոտ, հերսոտ, փրփրած,
Հասավ, որ Դավխթ սպաներ:
Մեր առեջ գնաց, ծծեր էբաց, ասաց.
— Թե դու Դավիթ սպանես,
Էս ծծերի կաթ քո՛ վրեն հարամ:
— Մարե՛,— ասաց Մելիք,— էսոնց ազգ ես գիտեմ,
Էսոնց ազգ հաստակող ազգ է,
Էս որ մեծացավ, մեզ ցեց կէղնի,
Իմ թագավորութեն իմ ձեռնեն կառնի,
Արի թող, էս տղին վերջ տամ:
Իսմիլ խաթուն ասաց.
— Պստիկ է, լաո, խելք բան չի կտրե,
Էն քո աղբերն է, քո մեջաց թուրն է,
Վաղ կըմեծնաք, աշխարք կըզավթեք:
Մելիք ասաց.— Մարե, թող քո խոսք էղնի,
Համա էդ շառելու է, օձու ձագ է,
Թե ինձ վնաս գա, էդ տղից կըգա:


10


Մելիք,ի հերս չէր իջնե:
էլավ իր մեծամեծներ կանչեց, ասաց.
- Իշխաններ,Դավիթ իմ գուրզ բռնեց, թալեց,
Իրեք հարիր մարդ սպանեց,
Իրեք հարիր էլ բրինդար արեց:
Էնոր վիզ կուզիմ կտրե,
Համա իմ մեր չի թորկի,
Դիվան անենք տեսնանք, ի՞նչ կասեք,
Լա՞վ է, որ օձու ձագ տաքացնենք:
էն վախտ խղճով մարդ շատ կար,
Մեկ ասաց.— Տղա է, չի կարելի:
Մեկ ասաց.— էն էլ թագավորի տղա է,
Մեզ համար ամոթ է՝ էնոր սպանենք:
Մելիք ասաց.—Չէ, անկարելի է,
Ես էնոր գլոխ տի զարկեմ:
Մեր ասաց.— Այ որդի, որ էդպես է,
Էլնենք, բերենք, փորձեն:
Մեծամեծներեն մեկ ասաց.— Մելիք ապրած կենա,
Քո մեր աղեկ կասի, բե փորձենք,
Թե որ Դավիթ տղա չեղավ,
Իմ գլոխ էլ էնոր հետ զարկեք:
Մելիք ասաց.— Ի՞նչպես փորձենք:
Ասաց.—Որդի, բերեք սինի մի կրակ,
Սինի մի ոսկի լցնենք, դնենք առեջ,
Թե ձեռ տարավ կրակ, իմացի տղա է,
Թե տարավ ոսկին, քո խոսքն է, սպանի:
Էլան սինի մի կրակ լցին, սինի մի ոսկի,
Բերին դրին սենեկի մեջտեղ:
Մելիք ասաց.— Գացեք, բերեք Դավիթ:
Դավիթ քնուկ էր:
Մեր էկավ մոտ Դավիթ, ասաց.
- Դավի՛թ, Դավի՛թ, էլի վեր:
Դավիթ թռավ, էլավ նստավ,
— Ինչ է մարե, ի՜նչ է,— ասաց:
Մեր ասաց,— Արի քե բան մի շանց տամ:
Տարավ մոտ են սինիք, ասաց,
— էսոնք քե համար ենք լցե, դրե,
Էս էրկուսից ո՞ր կըվերուս քե:
Դավիթ տեսավ էրկու բան կըպսպղա,
Խելք չէր կտրե, որ մեկ ոսկի է, որ մեկ կրակ:
Ձեռ պարզեց, ,տարավ կրակ:
Չէ էրեխա էր, մատեր միշտ բերանն էր, թաց էր,
Որ ձեռ պարզեց, տարավ կրակ,
Կրակ կպավ մատներաց,
Մատներ ցավաց, տարավ բերան,
Լեզուն վառվավ, մնաց թլոր:
Էդ օրից թլոր Դավիթ կըկանչեն:
Մեր ասաց.— Մելիք, մորտուն,
Դու կասեր տղա չէ,
Ապա տեսար ձեռ էդիր մեջ կրակ,
Համ մատ էրվավ, համ լեզուն:
Մելիք ասաց,— Չէ, մարե,
Էլ լեսանի խոռ չհանա,
Էլ իմ սիրտ էդոր հետ չի դզվի,
Բեր ղրկենք, էրթա հոր երկիր,
Իմալ կէղնի, թող էղնի:


11


Ավուր մեկ Դավիթ էլավ, գնաց քաղաք,
Ջոջ-ջոջ քարեր վերուց սարեց երկինք.
«Իմ քարեր կըհասին ա յ Էն ամպեր»,— ասաց:
Քարեր գացին, մարդ չտեսավ:
Յոթ ավուր եդ, նոր Էկան տակ:
Որ մեկու տան վրա ընկան, տուն փլուցին:
Թոզ-դուման էլավ, քաղաք բռնեց:


Քաղքից դարձավ, էկավ զինանոց:
Զինանոցի դուռ բաց էր,
Նարդիվան դրուկ կողքին:
Իջավ, մտավ էնտեղ,
Տեսավ Մելիքի գուրզ,
Գուրզ իրեք հարիր վաթսունվեց փութ կըգար:
Էս ինչ խաղալու լավ բան է դրած»,— ասաց:
Գուրզ վերուց,հանեց գլխուց վեր,
Ու ձեռնեն թալեց վար»
Գրմփոց ընկավ քաղքի մեջ,
Մարդ, կնիկ, ճիժ վախեցան:
Մըսրա Մելիք նստուկ էր բախչեն,
Տեսավ քաղաք ժաժք ընկավ, ասաց.
— էս իմ գուրզի ձենն էր էկավ,
Տեսեք ո՞վ է, ի՞նչ է էլե քաղքին:
Վեզիր իմացավ, որ Դավիթն էր,
Էլավ գնաց զինանոցի դուռ կայնավ,
Դավիթ մի գըմփոց էլ հանեց էդ վախտ:
Վեզիր կանչեց, ասաց,
— Դավիթ, Դավիթ, քո տուն չավրի,
Դու էդ ինչ կանես էդտեղ,
Շուտ արա, էլի վեր,
Թե չէ Մ ըսրա Մելիք գիկա,
Քո գլոխ կըզարկի:
Դավիթ վեր էլւսվ, գնաց:


Մըսրա Մելիք վռազ-վռազ էկավ,
Կայնեց վեր դռան, գոռաց, ասաց,
— Վեզիր, ո՞վ է էդտեղ:
Ասաց,— Դուռ բաց էր, չիմացա ով էր:
Ասաց.– էղնի-չէղնի էդ Դավիթն էր,
էնորեն զատ իմ գուրզ մարդ չի կանա վերու:
Հերսոտավ, թուր քաշեց,
Գնաց, որ Դավիթ սպանե:
Դավիթ զարկեց Մելիքի թև ցավցուց,
Թուր ձհռնեն թռավ դեն:
Ապա հասավ բռնեց գոտկից,
Բարձըրցուց վեր գլխուն,
Զարբով էտու գետին:
Մըսրա Մելիք գազ մի խրվավ մեջ հողին:
Մելիք հողից էլավ նորեն, հասավ Դավթին
Բռնին իրար, գացին, էկան,
Գութնի նման հող վարեցին,
Իրար գոմշունակ քյալա տվին:
Քաղաք էդոնց զարկից ժաժք էղավ,
Թոզ-դուման էլավ, երկինք բռնեց:
Ւսմիլ խանում իմացավ տղեք կըկռվեն,
Գնաց ընկավ էնոնց մեջ, բաժանեց, ասաց.
— Դուք պետք է իրար օգնական էղնեք,
Էկեր եք էստեղ իրար կըսպանեք,
Չէ՞ դուք ախպեր եք, մի հոր զավակ:
Իսմիլ խանում տղեք էբե տուն, որ հաշտեցու,
Համա Մելիք ըռկեր էր, մռութներ կախե,
Մեջ իր սրտին քեն կըպահեր,
Կուզեր Դավիթ կերպով մի սպանե:
Երբ Դավիթ տնեն էլավ, Մելիք ասաց.
— Մարե, էդ օձու ձագ է, օձ է,
Էդ մնա Մըսր, իմ գլոխ կուտե,
Էս ավուր եդ
Դավիթ թող չգա իմ աչից դեմ:


12


Դավթի ահ Մելիքի սրտի մեջ էր,
Մելիք շատ կըվախեր մոտեն:
Ամեն ավուր միտք կաներ,
Որ ճամփա մի գտնի,
Գաղտուկ սպանի Դավիթ:
«Չում էնոր գլոխ չկտրեմ,
Գոմշու կոտոշով էնոր արուն չխմեմ,
Էնոր շապիկ չթաթխեմ մեջ արնին,
Չքսեմ իմ երես, իմ սիրտ չի հովնա»,— կասեր:


Վեզիր իմացավ էնոր միտք:
Ինք բարի մարդ էր,
Էլավ Դավթի ձեռ բռնեց,
Տարավ մոտ Ւսմիլ խանում, ասաց,
- Ինչու՞ Դավիթ չես ղրկի էրթա Սասուն,
Օր մի Մելիք կըզարկի, կըսպանի:
Վեր էլի հաց պատրաստի, թող էրթա,
Հերիք է մեր երկիր մնա:
Իսմիլ խանում ասաց.— Դավիթ, լաո,
Սասուն քե հորոխպերներ կան,
Ղրկեմ մոտ էնոնց, կերթա՞ս:
Ասաց.— Հորոխպերնե՞ր ունեմ, ինչի չեմ էրթա:
Մարե, էնոնց անուն ի՞նչ է:
Ասաց.— էնոնց անուն՝
Մեկին Ձենով Հովան,
Մեկին էլ Վերգո կասեն:
Ասաց,— Մարե, բա ինչու՞ շուտ չասիր,
Դե, իմ պատրաստութեն տես,
Էլնեմ, էրթամ հորոխպերտանք:


Լուսուն Դավիթ էլավ տերթեր,
Մելիք թուր քաշեց կայնավ դուռ, ասաց.
— Արի իմ թրի տակով անցի,
Որ իզին տամ էրթաս:
Դավիթ ասաց.— Չեմ անցնի:
Վեզիր ասաց.— Ինչու չես անցնի:
Ասաց.— էղավ, որ ժամանակ մի,
Ես ու էդ եղանք հող ու ջրի շիրիգ.
Մեր մեջ վեճ բացվավ ու կռիվ արինք,
Էն ինձ թրով զարկի, ես չզարկեմ:
Հազար էդպես Մելիք մեռնի՝
Էս մեկ չարսու լաչակ է,
Ես լաչակի տակով կանցնեմ,
Էնոր թրի տակով չեմ անցնի,
Ւնչ ձեռնեն կըգա, թող անի:


Հասան բռնին տաս մարդով,
Քաշին, որ զոռով անցուցեն,
Համա Դավիթ չընկռավ, կայնեց,
Չգնաց, չանցավ թրի տակով:
Թափ տվեց էդոնց, թալեց դեն,
Չոչ բոթ քիսավ իր ջարդաքար,
Ու կրակ էլավ մոտեն:
Մըսրա Մելիք էդ որ աեսավ,
Շատ վախեցավ, ասաց,
— էդ դեռ պստիկ է, էսպես է,
Որ մեծանա՝ ի՞նչ տեղնի,
Էդ խադլոլն ինձնե հեռացրեք;


Կանչեց տանող փահլևաններ
Բաթմանա Բուղեն ու Չարբահար Քամին:
Ոչ գաղտուկ Էնոնց ասաց.
— Դավիթ տարեք յոթ սարով դեն,
Տարեք, վեր Բաթմանա կամուրջ՝ սպանեք,
Կուժ մի արնեն առեք,
Շապիկ թաթխեք մեջ արնին,
Ջանդաք թալեք գետ, դարձեք:
Արուն բերեք՝ խմեմ,
Շապիկ քսեմ իմ երես
Իմ սիրտ հովնա:
Թե իմ խոսք չանեք,
Ես ձեր վիզ կըկտրեմ:
Ասին.— Շատ աղեկ, թագավոր:
Դավիթ մոր ձեռ պագեց,
Կաց բարով արավ, ընկավ ճամփա:


13


Փահլևաններ Դավիթ առան, գացին,
Քաղքից դուրս Էկան, Դավիթ մոռցան:
Էդ Ֆերիզներ իրանց ճամփով կըքելեն,
Դավիթ ծուռ-ծուռ կըքելեր,
Հետ Էնոնց չեր քելի,
Մեկ էսպես կերթեր ու կերթեր,
Հետ քար, քեֆ հետ թուփ կըխաղար,
Չխոսեր, կերթեր ու կերթեր
Հետ քար, հեֆ հետ տուփ կըխաղար,
Կընկներ էստեղ, կընկներ էնտեղ:
Բարդի ծառ կըքաշեր, կաներ ճիպոտ,
Նապաստակներ, աղվեսներ Կըլարեր,
Դեն կըտաներ, դես կըբերեր,
Կընկներ սար-ձոր, հետև հավքերուն,
Հետև ջանավարներուն,
Կերթեր ճնճղուկ կըբռներ,
Մինչև իրիկուն ման կըգար:
Էդ էրկու ֆերիզ-փահլևան,
Օր մի չհարցուցին, «Դավիթ,
Նեղացեր ես , ծարավ ես, անոթի ես».
Կընստին, հաց կուտին,
Դավիթ հաց չեն իտա:
Դավիթ կըմնար խեղճ, անոթի:
Դավիթ ինչ կաներ`
Կըքաղեր բանջարներ, կուտեր,
Սարեն վեր կըգար, սունկ կըքաղեր կուտեր,
Փոր նութ կըգցեր, նորեն կըքլեր:


Շատ, քիչ էսպես ճամփա էկան,
Յոթ սարով դեն անցան,
Էկան Փրե Բաթմանա կամուրջ մոտեցան,
Էրկու փահլևան նստան հացի:
Կանչեն Դավիթ.- Դավիթ արի հաց կեր:
Դավիթ ասաց. «Աստված խեր անի,
Էս յոթ օր կա, կիգանք,
Օր մի ինձ չեն կանչե,
Էսօր ինչո՞ւ կըկանչեն»:
Դավիթ գնաց ֆերիզներու մոտ, ասաց.
— Աստված խեր անի,
Էս յոթ օր կըգանք, մեկ օր չասիք՝
Դավիթ, անոթի՞ ես, ծարա՞վ ես, նեղացե՞ր ես,
Քոլ է, քար է, փուշ է, տատաշ է,
Դու էդոնց մեջ իմա՞լ կըքելես,
Ոտներդ ծակոտեր են, արի, նստի դինջացի:
Ւմ մեր տաս ավուր հաց է դրեր,
Դուք կերաք, ինձ չտվիք,
Էդ ի՞նչ եղավ պատճառ,
Որ էսօր ինձ միտք գցիք,
Չէ, չեմ ուտի ձեր հաց:
Ասին.— Դավիթ, չուր մկա Մելիքի երկիրն էր,
Էնոր համար մենք քե պատիվ չէինք տա,
Էստուց եդ Սասնա սահմանն է,
Քո հոր հող ջուրն է, էն ապով քե կըկանչենք:
Դավիթ ասաց.— Դե որ ընկա իմ հոր երկիր,
Էլ չեմ ուզի ձեր հաց, ձեր պատիվ:
Էլան գացին կամըրջր բերան,
Չարբահար Քամին ասաց,
- Մեկ անցնէի Դավթի առեջ, մեկ անցնի Դավթի հետև,
Որ հասնենք կամըրջի կես տեղ,
Մեկ առջևեն օլըրվի վեր Դավիթ,
Մեկել հետևուց՝ զԴավիթ բռնենք մորթենք:
Դավիթ էկավ, ասաց.
— Ւնչի կայներ եք, չեք էրթա.
Ասին.— Քե համար ենք կամներ,
Կայներ ենք՝ քո ձեռ բռնենք անցունենք,
Ախր, կըվախենանք ընկնես ջուր:
Ասաց,— Փահլևաններ, յոթ օր ճամփա ենք էկե,
Ծովերի ղրաղ, գետերի ղրաղ, ես չեմ ընկե չոլը,
Մկա էստեղ ինչի՞ տի ընկնեմ ջուր.
Չուր էստեղ գել կեր, արջ կեր,
Դուք չասիք՝ «Դավիթ տղա էր, կըվախենա»,
Չուր մկա ինձնե հեռու կըմնեք դուք,
Էն ինչի՞ մկա կըկանչեք, կասեք՝
Արի, անցի մեր առեջ:
Ես չեմ անցնի ձեր առեջ:
Գացին կամըրջի վրեն,
Մեկ ընկավ առեջ, մեկ ընկավ հետև:
Դավիթ ասաց.
«Բան մի կա էնոնց սիրտ, էնոնց միտք չար է»:


14


Հասան կամըրջի մեջտեղ.
Բաթմանա Բուղեն առջևեն,
Չարբահար Քամին հետևեն,
Զու արին, դարձան,
Կուզեն՝ բռնեն զԴավիթ,
Դնեն կամըրջի վրեն, մորթեն:
Դավիթ ասաց.— էդ ինչ տ՚անեք,
Վա՜յ դու կուզեք ինձ թալեք ջուր:
Դավիթ հասավ էդ մարդեր,
Էնոնց ամեն մեկի վզաքոք բռնեց,
Տարավ-բերավ, զարկեց իրար, ասաց.
— Դուք չեք գիտի մարդ թալեք ջուր,
Ես ձեզ նշանց տամ:
Քաշեց, մեկ կախեց կամըրջի էս դին,
Մեկել էն դին:
Փահլևաններ ասին.— Դավիթ,
Աստծու սիրուն, մեզ մի թալի ջուր,
Մենք կնիկ, ճժի տեր ենք:
Դավիթ էնոնց քաշեց, էզատ գետին,
Չոք մի զարկեց մեկու վրեն,
Չոք մի զարկեց մեկելու վրեն,
Արուն պնչներուց թալեց դուրս,
Քիչ մնաց մեռնեն, էնքան զոռ տվեց:
Դավիթ բոռաց.—Թե օղորթ խաբար չտաք,
Ձեր երկուսն լէ տի սպանեմ, թալեմ գետ:
Ասին.— Դավիթ, քո բախտն ենք ընկե,
Դու զմեզ թող, մենք էլնենք, օղորդ խաբար տանք:
Փահլևաններ շատ աղաչանք արին,
Դավթի սրտին մեջ զեղչ ընկավ,
Ձեռ էնոնց մոտեն վերուց,
Էնոնք էլան, նստան:


Սահաթ մի խելք չէր իգա էնոնց գլոխ,
Էնքան որ զոո արավ:
Դավիթ ասաց.—Դե, ասեք, է՜:
Քիչ նաֆաս էկավ էնոնց վրեն,
Ուշքի էկան, ասին.—Դավիթ,
Քռ հոգուն, արևուն մեռնենք,
Քենե պահենք, աստծուց ինչպես պահենք.
Մենք քե դուշման չենք,
Էդ քաֆուր, զալըմ Մելիք մեզ ասաց.
«Տարեք Բաթմանա կամուրջի վրեն,
Էնոր վիզ կտրեք,
Կուժ մի արնեն առեք,
Ջանդակ թալեք գետ,
Արուն բերեք՝ խմեմ,
Իմ սիրտ հովնա:
Թե էդպես ի՛մ խոսք չանեք,
Ես ձեր վիզ կառնեմ»:
Քո աստված քանց մեզ մեծ էր,
Քո ուժ զմեր հաղթեց:
Դավիթ ասաց,–— Դե, էլեք:
Չարբահար Քամին ասաց,
— Ես որ կամ, քո հոր սուփրի վերա եմ ջոջցե,
Քո հոր հացն եմ կերե:
Էն մեկել ասաց,
— Ես որ կամ, իմ սոյ արաբ է,
Մենք թալեր ենք մեզ քո բախտին,
Քանի քո հեր սազ էր,
Մենք քո հոր ծառայութեն կենինք,
Որ քո հեր մեռավ, կտրիճ մարդ վերջացավ,
Գացինք Մըսրա Մելիքին ծառա էղանք:
Մենք չենք գիտեր՝ դու քանց քո հեր ուժով էր,
Էլ չենք էրթա մոտ Մըսրա Մելիք,
Մենք քե մշակ, դու մեր տեր:
Դավիթ խնայեց էնոնց, ազատ արեց, ասաց.
— Ինչպես տեսեր եք, գացեք, էդպես ասեք:
Էդ էրկու ֆերիզներ միտք արին, ասին.
— Դավիթ, կըխնդրենք քո մոտեն,
Դու քո շապիկ տաս,
Մենք նապաստակ մի սպանենք,
Քո շապիկ մեջ էնոր արնին թաթխենք,
Տանենք Մելիքին նշանց տանք,
Որ հավատա՝ քե սպաներ ենք:
Դավիթ ասաց.
— Փահլևաններ, որ դու էդպես կըխնդրեք,
Առեք իմ շապիկ, տարեք:
Էս խոսք փահլևաններ շատ հավնան:
Իրիշկեց, տեսավ, նապաստակ մի էնտեղ փախավ,
Էլավ , փռթավ հետևեն,
Բռնեց, վիզ կտրեց, արուն լցին կուժ,
Շապիկ լե մեջ թաթխին, առան, էդին խուրջին,
Դարձան Դավիթ, ասին.— Քե օղուր էղնի,
Դու գնա քո ճամփեն, մենք էլ կերթանք մեր տուն,
Արի քե նշանց տանք Սասունի ճամփեն:
Տարան մի սարի վրա, ասին.
— էդ ճամփեն կըտեսնե՞ս,
Էդ ճամփեն կըբռնես, կերթաս Սասուն:
Դավիթ սարեն կիջնի, ճամփեն կըբռնի կերթա:
Փահլևաններ կըդառնան Մըսրա երկիր:
Կուժ, հելիկ կտան Մելիքին, կասեն.
— Դավիթ սպանինք, Էս Էլ Էնոր արուն ու հելիկ:


Մըսրա Մելիք կանչեց սինոդներ,
Էնոնք ժողվան, էկան, նստան:
Էնոնց առեջ արուն խմեց,
Արնոտ հելիկ քսեց երես,
Սիրտ հովցավ, ասաց.
— Օխա՜յ, ազատվանք, պրծանք Դավթի մոտեն:


Բ. ԴԱՎԻԹԸ ՍԱՍՈԻՆՈԻՄ


1


Երբ Դաւվիթ ճամփա ընկավ,
Գնա դպա Սասուն,
Ձենով Հովան էրազ տեսավ, ասաց.
Կա, չկա, մեր եթիմ մեջ մեր հողին մտեր է,
Աստված գիտի, Էսօր թե լուսուն,
Կարելի Է մեր տուն կըգա»:
Կնկան քացի մի Էտու, ասաց.
- Սառիյեն, վեր էլի,
Էսօր մեր բրջու բադան կայներ էր,
Մեր թազա բաղ կանաչեր էր,
Մեր շամդաններ բադնի վրեն վառվեր էր,
Մեր բախչի բլբուլ կանչեր էր,
Կա, չկա, մեր էթիմ մեջ մեր հողին մտեր է:
Կնիկ ասաց.
— Ինչու՞ չես թողնի հանգիստ քնենք:
Ձենով Հովան ասաց.
— Դու օտար զարմ ես, քե տեղ չի ցավի,
Դու էլի, իմ սիրտ բաց արա տես...


2


Դավիթ էր՝ շատ սոված մնալեն,
Ինչ խոտ, ինչ բան ընկեր էր ձեռ, կերեր էր,
Խելք գլոխ չէր մնացե, էլեր էր ինչպես շիվար:
Շատ քիչ գնաց, հասավ Սասնա դաշտեր:
Հորթարածներ, նախրորդներ, հովիվներ
Իրիշկին, չճանչցան՝ էդ ով էր:
Դավիթ մինչև հասավ Սասուն, դադրավ,
Չգիտեր՝ որտեղ է էկե:
Գնաց մի տեղ պառկավ, մնաց:
Հովիվ մի էկավ մոտ, հարցուց.
— Տղա, լաո, դու ո՞ր տեղացի ես:
Ասաց.— Ես Սասնա քաղքից եմ:
Ասաց.— Սասնա քաղքի մեզ քեզ չեմ տեսեր,
Սասնու քաղաք մարդ ունես:
Ասաց,—էրկու հորոխպեր ունեմ:
— էնոնց անուն ի՞նչ է:
Ասաց.— Մեծի անուն առան Վերգո է,
Մեկելի անուն՝ Ձենով Հովան:
Հովիվ տեղեն թռավ, ասաց.
— Վա՜յ, չեղնի՞ Դավիթն ես դու:
Ասաց,— Հա, ես Դավիթն եմ:


Հորթարած վազեց դռնեն մտավ,
Խաբար տարավ Հովանին, ասաց.
— Իմ մուշտուլուղ տվեք, Դավիթ էկավ:
Շատ ուրախացան, մի բուռ ոսկի տվին էնոր,
Լցեց քոլոզ, դարձավ դպա հորթեր՝


Ձենով Հովան տնեն էլավ,
Ձեն քցեց քաղքի մեջ, ասաց.
— Քաղքցիք, էկեք, ձեր աչք լուս, մեր աչք լուս,
Մեր Դավիթ էկեր է...
Աստված մեզ նորեն տղա է տվեր,
Մեր ճրագ հանգեր էր, վառվավ,
Մեր գետ ցամքեր էր, լցվավ,
Լուս իջավ մեր վրեն:
Դավիթ էկավ հասավ իմ ձեռ,
Մեր երկիր տի շենանա,
Կըխնդրեմ ձեր մոտեն,
Էկեք, էրթանք Դավթի առեջ:


Քեռի Թորոս, Վերգո, քաղքցիք էկան,
Տեսան Դավիթ մի ահագին, աժդահար տղա է,
Խնդացան, փաթթվան, երես պագին,
Փառք տվին աստծուն, Մհերին, իր կնկան,
Որ իրենց կորած դարձավ, էկավ:
Դավիթ շուտ տարան, լողցուցին,
Նստան, կերան, խման, զրուց արին,
Հետո էլան, իրանց տներ ցրվան:


3


Առավոտուն քաղքցիք, իշխաններ,
Տերտեր էկան մոտ Ձենով Հովան, ասին.
—Ձենով Հովան,
Յոթ տարի սուգ կապինք Մհերի ետև,
Մեր տղեկներ հալվորան,
Մեր աղջիկներ պառվան
Թե գիտես՝ յռթ տարի սուգ պահելով Մհեր կըսաղնա,
Յոթ տարի էլ ավել կըպահենք,
Ւզին տուր էնոնց կարգենք:
Ձենով Հովան ասաց.
— Տերտեր, Մհերին մե «հոգոց» ասա:
«Հոգոց» ասաց, պրծավ Ձենով Հովան իզին էւոուր,
Դուռ-դրկիցներուն ասաց.
— Կարգեք ձեր տղեկներ, աղջիկներ,
Սուգ պահելով բան չի էղնի,
Ամենք թող իրանց հարսնիք անեն:
Ամենք տվին իրենց գինեխում,
Երկար խնդացան, Սասնա սուգ հանին:
Ձենով Հովան իրեք դիր ձեռ էտու գետին, ասաց,
— Փառք իմ քո մոտեն, աստված,
Մեր կտրիճ նորեն տեսա:
Կթխեն լցին, տվին Քեռի Թորոս, ասին.
— Դե խմե, խոսք մի ասա:
Քեռի Թորոս առեց զկթխեն իր ձեռ,
Կայնավ ու միտք արեց,
Նա կըխմե, նա կըդնե:
Թորոսի տղեն մոտն էր,
Ձեն էտուր պապուն, ասաց,
— Աբո, էդոնք Սասնա ծռեր են,
Մկա մեկ քամ խոսք քե կասեն,
Կամ խմե, կամ դիր գետին, քելե:
Պապ վերուց ասաց.
— Մեր տղեն էլավ իր հոր տեղ կըբռնի,
Մկա մենք էլ վախ չունենք:


4


Մի ժամանակ մնաց,
Դավիթ խամութենե էլավ:
Է, էրեխա է, հո տուն չի սիրի,
Տի էրթա տղեկներու հետ խաղա:
Ձենով Հովան էլավ,
Էբի խորոտ հալավ հագուց,
Գլոխ պագեց, ասաց,— Դավիթ,
Գնա մոտ ճժերուն խաղա:


Դավիթ գնաց, տեսավ տաս-քսան Էրեխա,
Իրենց համար ճան կըխաղան:
Ւնք լե թամահ ընկավ,
Էկավ տուն, հորոխպոր պատմեց,
— Հորոխպեր, Էն ի՞նչ բան Է,
Էրեխեք կըթալեն, կըվերուն, կըթալեն, կըվերուն:
Հորոխպեր մտածեց, «Ճան է էղեր,
Դավիթ հլա էրեխա է, չհասկսնա»:
Ասաց,— Դավիթ, լաո, ըդոր ճան կասեն
— Հորոխպեր, ինձ լե ճան առ, էրթամ, խաղամ:
Ձենով Հովան խաթրեն չելավ,
Դե հորոխպոր ջիգար Էր,
Բերեց ջեբ լիք ճան Էլից, ասաց.
—Դե, գնա, խաղ արա:


Դավիթ հասավ տղեկներուն, ճան թալեց:
Է,Դավիթ ճան խաղալ շա՞տ գինար:
Էն թալեց, Էնոնք զարկին շրջին, վերուցին.
էն թալեց, Էնոնք զարկին շրջին, վերուցին,
Ւնչքան խաղցան, զարկին տարան,
Էդպես իրա ճաներ հըմեն տարան,
Որ տարան, էլավ, հասավ էդ էրեքխեք,
Թե իմ ճաներ տվեք:
Ասին.— Այ տղա, ի՞նչ տանք, տարեր ենք.
Խաղցեր ենք, տարվեր ես, մենք լե տարեր ենք,
Տարած ճաներ մենք ետ չենք տա:
Դավիթ էդ որ լսավ, հերսոտավ,
Էլավ, հասավ էդ էրեխեք,
Թե՝ իմ ճաներ ետ տվեք:
Դե, էրեխեք են, քիչ մի իրար քաշկրտին,
Կռվան, իրար ծեծկրտին,
Դավիթ ուժով էր հըմեն ջարդեց,
Ճաներ հըմեն ժողվեց, էկավ տուն:


Ճժեր էլան, լալով գացին իրենց տներ,
Ւրենց հոր, մոր ասին, թե՝
Հովանի ախպօր տղեն՝ Դավիթ,
Էկավ մեզ հետ ճան կըխաղար,
Ճաներ տարվավ, հերսոտավ,
Մեզ էզմալ ծեծեց, ջարդեց,
Մեր ճաներ հըմեն խլեց, տարավ:
Էրեխեքի հերեր, մերեր ասին,
— Իրա քեֆն է, նա Սասնա ճրագ է;


Ժամանակ մի անցավ:
Օր մի Դավիթ ելավ, գնաց քաղքի մեջ,
Տղաց հետ հանաք արեց, խաղաց:
Որու ձեռ բռնեց, ձեռ տեղեն հանեց,
Որու զլոխ բռնեց, գլոխ պոկեց, թալեց,
Որու մեջքին զարկեց, մեջք ջարդեց:
Սուգ-շիվան, լաց-կոծ նորեն էծկեց քաղաք:
էդոնց տերեր՝ հեր, մեր, քուր, ախպեր,
Հրմեն ժողվան, էկան մոտ Ձենով Հովան, ասին,
— Դավիթ մեր տղոց դուշմա՞նն է,
էս ի՞նչ ծուռ է, գցիր մեջ ճժերուն:
Մենք խնդացանք, թե՝ էն մեր երկիր շեն կանի,
Համա էրեխեք ջարդեց, արեց յարալու.
Հովան, մի բան մտածի,
Մեր էրեխեք մեղք են,
Որ էդմալ թողես՝ ճժերու վերջ կըտա:


Հովան նորեն կերթա մոտ Դավիթ, կասի.
— Աստված քո տուն չավրի, Դավիթ,
Դու էդ տղեկներ վրե՞ ջարդիր:
Մարդիկ էկած, դուռ բռնած՝ քե կըկանչեն,
Էլի էնոնց ջուղաբ տու:


Դավիթ էլավ դուռ,
Տեսավ քաղքցիք բոլոր ժողված են:
Շատեր կան Դավիթ չեն տեսած,
էկած են Դավիթ տեսնան,
Շատեր կան, տուժած են,
էկած են Դավթին զարկեն:
Համա Դավիթ, որ տեսան,
Հախու իրար գաղտուկ ասին.
«Դավթին դու ձեռ մի տաք,
Էն ծուռ աժդահար է,
Որ հերսոտավ մեզ կրսպանի»:
Հըմեն իրար մտիկ արին.
Դարձան մեկ-մեկ գացին տներ:


5


Առավոտուն քաղքցիք հըմեն ժողվան,
Կանչին Ձենով Հովան, ասին.
— Հովան, քե կանչեր ենք,
Դավիթ մի գործի դնես,
էնոր որ գործի չդնես,
Քաղքի մեջ շատ ավերութեն կէղնի:
Թող էրթա իր արհեստին.
Իրիկուն գա տուն, քնի:
Հովան մտածեց ի՞նչ արհեստի տա.
Ի՞նչ գործի դնի, ո՞ւր ճամփի:
Ասաց.—ի՞նչ անեմ,
Վայ թե արհեստի տանք,
Օր մի զարկի, ուստին սպանի:
Ասին.— Բա ի՞նչ անենք, որ քաղաք չմնա,
Էաղքի Էրեխեք վնաս չտա:
Ձենով Հովան իր մեջ միտք արեց.
«Ինք ղոչաղ տղա է, լավ է անեմ գառնարած»:
Դարձավ ժողովուրդ ասաց,
— Բերենք, անենք քաղքի գառնարած.
Առավոտ էլնի, գառներ ժողվի, տանի,
Իրիկուն բերի, ցրվի տերվանք:
էդպես Էրեխեք լե հանգիստ կէղնին,
Դուք լէ հանգիստ կէղնե:
Վերջ խելք խելքի տվին, ասին.
— Դավիթ անենք գառնարած:


Ձենով Հովան էկավ տուն, ասաց,
— Դավիթ, քո արևուն մեռնեմ,
Էս տարի մեր հաց պակաս է,
Մշու դաշտ, Աասուն հաց չէղավ,
Էդպես պարապ ման գալ չէղնի,
Մենք աղքատցեր ենք,
Մի գործի գնա, աշխատի,
Քիչ մի ցորեն առնենք, ապրենք՝
Ձմեռ անոթի չմնանք:
Ասաց,— Հորոխպեր, աղեկ կասես,
Մեջ մեր տան քանի՞ մարդ կաշխատի.
Հորոխպեր ասաց.— Ես եմ, լաո, ուրիշ մարդ
Ասաց,— Դու ջոջ մարդ էս, հորոխպեր,
Մկա քե խաթր կա մոտ քաղքցոց:
Ես կըխնդրեմ քո մոտեն,
Ինձ գործի մի դնես,
Էսպես պարապութեն չեմ կրնա անցուցի:
Ճան խաղալեն, բեզարեր եմ,
Ճան խաղալեն բան դուրս չի գա;
Ձենով Հովան ասաց.
— Դավիթ, հորոխպեր ղուրբան քե,
Արի, քե անեմ քաղքի գառնարած, կուզես:
Ասաց. — Հա, հորոխպեր, կուզեմ,
Թե իմ հախ էս գլխեն տան, ինձ չխաբեն,
Գառներ կըտանեմ:


Ձենով Հովան Էլավ, գնաց քաղքի մեջ,
Ասաց,— Դավիթ կէղնի գառնարած,
Թե իր հախ էս գլխեն տաք:
Քաւյքցիք ասին.— Հախ թամամ կըտանք:
Մենակ չմնա քաղքի մեջ:
Հովան ասաց,— Լուսուն ձեր գառներ բերէք մեյդան,
Դավիթ կըճամփեմ, տանի,
Հեվարին հըմեն մարդ գա,
Իր գառներ ջոկի, տանի:


Ձենով Հովան էկավ տուն, ասաց.
— Դավիթ, հըմեն մեկ գառան գլոխ,
Մեկ կուո կորեկ, մեկ կոտ ցորեն մեղ հաց կըտան,
Շաբթե մեկ լե տուն մեկ հաց կըտան,
Կրնաս պահի գառներ, թե չես կրնա:
Ասաց,— էնենց պահեմ՝ ծաղկի պես;
Հըմա հորոխպեր, ես բոբիկ եմ:
Հովան էն սհաթ Էլավ, գնաց,
Ջուխտ մի պողպըտե սոլ էտու կարել,
Պողպըտե կոպալ մի էտու շինել
Առավ, էբի, էտու Դավիթ:


6


Արև չէր ծաղկե, քաղքցիք իրանց գառներ, ուլեր
Առին, բերին մեյդան:
Դավիթ պողպըտե սոլ հագավ,
Պողպըտե կոպալ բռնեց ձեռ,
Էլավ, գնաց առջե գառներուն:
— Դավիթ, գարուն գառներ ժիր են,
Կըփախնին դես-դեն, չեն դադրի,
Մուղաթ մնա, շան-գելի բաժին չեղնին:
Հըմա պողպըտե կոպալ որ տեսան, ասին.
— Հովան, վալլահ, Դավիթ կրսպանի գառներ:
Ձենով Հովան ասաց.
— Դավիթ, լաո, մենք դրկից ենք, գառներ չսպանես,
Սալամաթ տար, սալամաթ բեր հեվարին:
Դավիթ ասաց,
— Հորոխպեր, մագյար ես ծո՞ ւռ եմ,
Գառներ շատ խորոտ կըպահեմ:
Հովան գառներ, ուլեր էտուր Դավթի առեջ,
Տարավ ճամփու էդիր,
Քիչ մի գնաց հետ, ասաց.
— Դավիթ, լաո, գառներ քշես, Ռոլա դաշտ կերթաս,
Էնտեղ ախպուր կա,
էն ախպրի վերա կեսօրին,
Գառներ, ուլեր կըբարահավես,
Ես քե հաց կառնեմ, գիկամ,
Չեղնի քշես, տանես Սև սար:
— Հորոխպեր, ինչի՞ չէրթամ Սև սար:
Ասաց.— Սև սար էրթալ դժար է,
Սև սար ջանավարներ լցվեր են՝
Կըտանես, քե կուտեն ջին-ջանավար:
Հորոխպեր կուզեր Դավիթ չէրթա Սև սար,
Մըսրա Մելիք էն զավթեր էր:


Դավիթ հորոխպոր թամբահ մոոացավ,
Գառներ քշեց, հայդե, Սև սար, ասաց,
«Հե յ ջան, ինչ անուշ է Սասնա երկիր»:
Գառներ էթող էնտեղ արածեն,
Զինք զատացավ, քարի մի տակ պառկավ:


Անցավ վախտ մի, էլավ, իրիշկեց,
Էս դին կիրիշկի՝ գառ չկա,
Էն դին կիրիշկի՝ գաո չկա:
Կայնավ, բոռաց, ձեն ընկավ սար ու ձոր:
Էնոր ձենեն ջին-ջանավար սարից, քոլից էլան,
Թողին իրենց բներ, կըփախնին, հա կըփախնին:
Դավիթ ոտ կըզարկեր գետին, գետին կըթնդեր,
Ոտաց տկեն կուց-կուց կրակ կելներ:
Ջին-ջանավար որ կըփախնին,
Կիմանա իր գառներ են,
Չճանչնա՝ էս գառ է, գել է, թե աղվես:
Կընկնի հետև ուրանց,
Մեկին էս քարից, մեկին էն քոլից,
Մեկին էն առվից, մեկին էն խանդըկից,
Տփելով-տփելով կըժողվի,
Կըբերի, կանի բադանի մեջ:


Ձենով Հովան կեսօրին էլավ, ասաց.
— Բերեք հաց տանեմ, էրթամ տեսնեմ Դավիթ ի՞նչ կանի:
Հաց առավ գնաց Ռոլա դաշտ,
Տեսավ՝ Դավիթ չկա:
Գնաց, հասավ Սև սար:
Մոտեցավ, տեսավ ի՞նչ,
Դավիթ ընցկուն ման էկե սարեր,
Որ քրտնքի մեջ կորե,
Էն պողպըտե սոլեր կտրտվեր են,
Արուն ելեր ոտներուց կէրթեր,
Էն պողպըտե կոպալ լե մաշվե, մացեր է թիզ մի:
Ձենով Հովան ասաց,
— Դավիթ, ղուրբան, ի՞նչ կասես,
Գառնարածութեն անո՞ւշ բան է:
Ասաց,— Հա, վալլահ, շատ անուշ է,
Համա իմ գործ շատ է դժար, հորոխպեր,
էդ սև ուլեր, կարմիր գառներ միամիտ են,
Էդ բալ ուլեր, սիպտակ ուլեր,
Էդ որ ականջներ դքուկ են,
Ինձ շատ կըչարչարեն,
Գառներու մեջ չեն սթրի, կըփախնեն:
Սարից կըբերեմ, ձոր կէրթան,
Ձորից կըբերեմ, սար կէրթան:
Էդ ուլեր ես նշաներ եմ,
Էդոնց որ չհանես գառներաց մեջեն,
Ես առավոտուն սար չեմ էրթա:
Ձենով Հովան ասաց,
— Որդի, մեզ էդ տեսակ ուլեր չկան:
Ասաց,— Տէ, հորոխպեր, շատ կան:
Հորոխպեր ասաց,— Դավիթ, ել կրթանք,
Էդ բալ, սիպտակ ուլեր ես տեսնեմ:


Էլան, բադանի դուռ բացին,
Հորոխպեր ասաց,— Որդի, ու՞ր են,
Բալ, սիպտակ ուլ չկա մեջ գառներուն:
Դավիթ ասաց,— Հորոխպեր, դու մտի ներս,
Գառներ հան դուրս, ես ուլեր բռնեմ,
Դու էնոնց չես կարա բռնի;
Հորոխպեր ասաց,— Չէ, որդի, դու պստիկ ես,
Դու մտի ներս, քշե դուրս, ես բռնեմ:
Դավիթ մտավ ներս:
Փետ զարկեց մեկ էս քան, մեկ էն քան,
Ջին-ջանավար հըմեն էլան դուրս:
Դավիթ ասաց,— Հորոխպեր, ուլեր փախան,
Ուլեր փախան, մի թող էրթան:
Հորոխպեր բոռաց,— Դավիթ,
Աստված քո տուն չավրի,
էդոնք ջանավար են, թող էրթան:
Դավիթ ասաց,— Դո՞ր էրթան, էրթան կորուսեն,
Էդոնք քաղքցոց ուլեր են,
Էնոնց տերեր ինձնե ուլ կուզեն,
Ես էնոնց ջուղաբ ինչը՞խ տամ:
Հորոխպեր աոաց,— Լաո, էդոնք ուլ չեն,
Էնոնք, որ չեն վախնի,
Մեր գառներ, մեր ուլեր էնոնք են,
Իրիկուն կառնես, կըբերես տուն:


Ձենով Հովան դարձավ, էկավ քաղաք,
Էկավ քաղքցոց ասաց,— Դավիթ հլա էրեխ է,
Գել, գառ իրարից չի ջոկի, չի ճանչնա,
Սև սար ինչքան ջին-ջանավար կա,
Հավաքե խառնե դառներուն,կըբերե քաղաք,
Էլեք դռներ փակեք, դուք լե հազիր կացեք:


Ձենով Հովան գնաց,
Դավիթ ընկավ հետև ջանավարներուն:
Տեսավ նապաստակ թռավ քարի տկեն,
Ձեն տվեց, փախավ, էկավ գառներու մեջ:
Աղվես թռավ քարի տկեն,
Ձեն տվեց, փախավ, էկավ գառներու մեջ
Գել էլավ քարի տկեն,
Ձեն տվեց, փախավ, էկավ գառներու մեջ:
Էդպես Սև սարի հըմեն ջանավար,
Տիր մի էլ ժողվեց, հևարին քշեց քաղաք,
Բերեց մեյդան կայնեցուց:
Դես իրիշկեց, դեն իրիշկեց, մարդ չերևաց,
Որ չերևաց, ձեն տվեց:
Ձեն ամպի պես տրաքեց քաղքի վրեն:
— Հե՜յ, դրկիցներ,— ասաց,— էլեք ձեր գառներ տարեք:
Ով մեկ ուներ, հինգ եմ բերե,
Ով հինգ ուներ, տաս եմ բերե,
Ով տաս ուներ, քսան եմ բերե,
Ով քսան ուներ, քառսուն եմ բերե,
Արեք, ձեր գառներ ջոկեք, տարեք:
Համա ոչ մեկ դուռ չէբաց, տեր չէղավ:
Որ ոչ մեկ դուռ չէբաց, չէկավ, ասաց,
«Աստված օրշնա ձեզ, ձեր ստեղծողաց,
Տնական մացեք, դսական գացեք»:
Էդպես ասաց, ընկավ գառներու մեջ,
Նապաստակ, գել, աղվես, ջին-ջանավար,
Քոմմա հանեց, քաղքից խրկեց:


Շատ կայնելուց, Դավիթ բեզրավ,
Սոլեր տնկեց փետի ծեր, էբի, էթալ տուն.
Հաց լե հաբնով արձկեց մեջքեն,
էթալ տուն, անոթի պառկավ,
Ջուլ քաշեց գլոխ, քնավ:


Ամեն մարդ գողտուկ էբաց դուռ,
Տեսավ ջին-ջանավար չկա,
Քաշեց իր գառ, արեց ներս,
Էլ ետ դուռ, լուսամուտ փակեց:


Քաղքցիք էկան մոտ Ձենով Հովան, ասին.
— Հովան, էս ի՞նչ փորձանք է,
Էս ի՞նչ գառնարած ես բռնե.
Մեկ օր մեզ գելերոց կանի,
Մեր գլոխ օյին մի կըբերի:
Էնոր բան չէ գառնարածութեն,
Էնենց գործի դի՝ մենք հանգիստ ապրենք:
Ձենով Հովան ասաց.
— Դավիթ էլ գառներ չի տանի:


Աղոթարան նոր էր բացվե, Դավիթ էլավ,
Կայնավ մեյդանի մեջ, բոռաց.
— Գառներ բերեք, գառներ բերեք:
Համա ոչ մեկ գառ չտարավ դեմ,
Ոչ մեկ մարդ դուռ չէբաց,
Գլոխ տնեն դուրս չհանեց:
Դավիթ տեսավ գառ, ուլ չեն բերի,
Մեյդան էթող, էկավ տուն, ասաց.
— Հորոխպեր, քաղքցիք գառներ չբերին:
Հորոխպեր ասաց»— Չեն ուզի քե գառնարած:
Դավիթ չէր գիտի,
Հորոխպեր քաղքցոց ասեր էր,
Որ էլ գառ, ուլ չբերեն մեյդան:
Դավիթ ասաց.— Դե, որ էդպես է, չվալ վերու,
Էրթանք իմ հախ ժողվենք:
Ասաց.— Ա՜ք տղա, քանի օր ես պսհե,
Որ հախ կուզեսս,
Մեկ օրվա համար ի՞նչ հախ, ի նչ բան:
Ասաց.— Չէ հորոխպեր, պայման եմ արե,
Մեկ սհաթ լե պահեմ,
Իմ հախ տի ժողվեմ, իմ ասած ասած Է:
Հովան ճար չուներ, ի՞նչ տի աներ,
Ելավ, ջվալ վերուցին, գացին,
Հըմեն հախեր ժողվին, բերին, դրին տուն:
Ձենով Հովան կանչեց Սասնա մարդեր, ասաց.
— Դավիթ ղրկենք նախիր,
Թող նախիր տանի:
Ասին,— Հա, լավ կասես, բերենք անենք նախրորդ:
Հովան դարձավ Դավիթ ասաց.
— Լաո, նախրորդ անուշ բան Է,
Մալեր չեն փախնի, հանգիստ կարածեն,
Իրիկուն կառնես, կըբերես տուն:
Դավիթ ասաց.
— Չի արիք գառնարած, հանիք դուս.
Մկա նախրորդ կանեք:


7


Ջենով Հովան ասաց.
— Դավիթ, քե Էլման պողպըտե կոպալ եմ տվե շինել,
Պողպըտե սոլեր եմ տվե կարել, հագի, գնա:
Դավիթ սոլերու վրա շատ խնդացավ,
Վերուց, հագավ, պողպըտե կոպալ բռնեց ձեռ,
Էլան, գացին նախրատեղ:


Ձենով Հովան կայնավ, բոռաց.
— Հե՜յ քաղքցիք, տավար բերեք:
Քաղքցիք տավար թողին Դավթի առեջ:
Ձենով Հովան ասաց.— Դավիթ,
Նախիր տար Սասնա դաշտ չայիր,
Կեսօրին ես քո հաց կըբերեմ:


Դավիթ տավար գցեց աոեջ, տարավ Սասնա դաշտ,
էթող՝ իրենց համար արածեն,
Ինք պառկսւվ, քարի մի տակ քնավ:
Քնից զարթնավ, էլավ իրիշկեց՝
Ոչ կով կա, ոչ եզ, ոչ գոմեշ:
Դես ընկավ, դեն ընկավ,
Էս սար էլավ,
էն ձոր իջավ,
Մեկել տեսավ տավար էլած է քարափ:
Դավիթ բոռաց. Էնոր ձենեն ջին-ջանավար,
Իրենց բնեն փախին դուրս,
Դավիթ ընկավ Էնոնց հետև,
Ասլան մեկ յանից բերեց,
Ղափլան մեկ յանից բերեց,
Շեր մեկ յանից բերեց,
Պըլնգ մեկ յանից բերեց,
Արջ մեկ յանից բերեց,
Գել մեկ յանից բերեց,
Բերեց, խառնեց նախրին,
Կոլոն արեց կայնեցուց:
Ջանավարներ էնոր ահու իրար չդիպան,
Հենց իրար կըդիպնին,
Կըզաներ կըխրվին գետին:
Ճաշին հորոխպեր Դավթին հաց տարավ:
Գնաց, էլավ սարի գլոխ,
Ւրիշկեց Սասնա դաշտ, ի՞նչ տեսավ՝
Դավիթ, ինչքան ջանավար կար,
Հըմեն ժողվե, բերե լցե նախրի մեջ:
Ձենով Հովան վախեցավ,
Իր ձեռի փետ տնկեց գետին,
Հաց կապեց փետից, կանչեց.
- Դավիթ, Դավիթ, հորոխպեր մեռնի քե,
Արի, քո հաց տար,
Ծերացեր եմ, չեմ կարա գա էդտեղ:
Դավիթ ասաց, «Ահա՛, իմ հորոխպեր վախեցավ»:
Գնաց, հաց աոեց, ասաց.
— Հորոխպեր, էսոնք չեն դադրի,
Չեն թողնի, որ ես հաց ուտեմ:
Ձենով Հովան ասաց,— Դավիթ, լաո,
Քո տուն չավրի, էս անկոտոշ՝
Գել, արջ, ջին֊ջանավար են,
Ւնչի ես հավաքեք լցե մեջ մալերուն:
Անկոտոշներ թող էլնեն էրթան,
էն կոտոշներով մեր մալեր են,
Հավաքե, իրիկուն բե քաղաք:


Ձենով Հովան էս խոսք ասաց,
Դարձավ, էկավ տուն,
Կանչեց քաղքցիք, ասաց,
— Դավիթ ջին-ջանավար բերե լցե նախրի մեջ,
Թե գան, քաղաք կավիրեն:
էլեք դռներ զարկեք, փակեք,
Ամեն դռան հետև ջուխտ գերան քաշեք,
Չէրթաք նախրի առեջ:
Դավիթ, որ տեսնի,
Կըռկի, կիգա տուն,
Հարամ կերթա, հալալ կըմնա,
նոր կէլնեք, դռներ կըբացեք,
Ձեր տավարներ կըտանեք գոմ:


Իրիկուն Դավիթ նախիր քշեց,
Էրի էլից քաղաք,
Քաղքի մարդեր տանից կայներ, կիրիշկին՝
Տեսան էդոնք տավար չեն, ջանավար են:
Բիրդի էլան, ահու փախան,
Դարգահներ զարկին, մտան տներ:


Դավիթ էկավ, կայնավ նախրատեղ,
Բարձր կանչեց, բոռաց;
Աեն ամպի պես տրաքեց քաղքի վրեն,
— Է՜յ կովատեր, է՜յ եզատեր,
էլեք, էկեք ձեր մալ տարեք,
Ով կով չուներ, կով եմ բերե,
Ով եզ չուներ, եզ եմ բերե,
Ով մեկ ուներ, արեր եմ տաս.
Ով տասն ուներ, արեր եմ քսան,
Ով քսան ուներ , արեր են քառսուն:
Դավիթ շատ կանչեց, բոռաց,
Ոչ մեկ մարդ չեկավ, դուռ չբացեց:
Անասուններ կըբոռբոռան,
Կըվազեն իրենց տիրոջ դռներ,
Լամա քաղքցիք սիրտ չեն անի՝ դռներ բացի:
Ձենով Հովան Էկավ, հեռու կայնավ, կանչեց:
— Դավիթ, Էկո էստեղ, բան մի ասեմ:
Դավիթ մոտկացավ հորոխպեր, ասաց,
— Սա մարդեր ու՞ր են գացած,
Ինչի չեն գա իրանց մալեր տանեն:
Ձենով Հովան ասաց.— Դավիթ, լաո,
Ջին-ջանավար լցեր ես քաղաք,
Քաղքցիք վախեն մոտ չեն գա նախրին:
Էդոնց հանե, քշե քաղքեն դուս, ասա.
«Հալալ մացեք, հարամ գացեք:
Հալալ մացեք, հարամ գացեք»:
Դավիթ կոպալ առավ ձեռ, բոռաց.
«Հալալ մացեք, հարամ գացեք,
Հալալ մացեք, հարամ գացեք»,
Կոպալ մի էզար էն վագրի քամակ,
Կոպալ մի էզար էն շերի քամակ,
Կոպալ մի էզար էն արջի քամակ,
Նախրից հանեց, քշեց քաղքից դուս:
Քաղքցիք ղուռ-դարգահ բացին,
Ւրանց մալեր տարան տուն:
Դավիթ էնոնց ասաց.
— Աստված ձեր տուն չավրի,
Դուք թող տվիք, հրմեն գիրուկ տավար փախան,
Մացին զաբուն մալեր,
Էլ ես ձե նախրորդ չեմ էղնի:


Ձենով Հովան հերսոտավ, ասաց.
— Դու որ էսպես կանես,
Էլ ես քե չեմ կանա շահի,
Դոր կերթաս, գնա:


Դավիթ ըռկավ, քաշվավ մե յան,
Մե ջոջ քար էդի գլխու տակ,
Լաթ մի քցեց վրան,
Կուչ էկավ, քնավ:


8

Մեկ օր Քեռի Թորոս էլավ, ասաց.
Կնիկ, էսօր Դավիթ ընկեր է իմ միտ,
Պիտի էրթամ էնոր տեսնեմ:
Քեռի Թորոս էկավ քաղաք հարցուց,
Թե,—Մեր տղեն, Դավիթ, ու՞ր է:
Ւնչքան մարդ կար՝ զԴավիթ քրվեց,
Ինչքան կնիկ կար՝ անիծեց:
Քեռին ականջ չերեց, գնաց տղին գտնի:
էկավ տեսավ, որ մեկտեղ
Մե ջոջ քար դրե գլխու տակ,

Լաթ մի քաշե վրան, քնե:

էնպես մի լանգու զարկեց,
Որ թե Դավիթ չէղներ, ուրիշ էղներ,
Յոթ ղաթ գետնի տակ կերթեր:
Դավիթ քնից էլավ,
Տեսավ Քեռի Թորոսն է, ասաց,
— Քեռի, ինչի՞ կըզարկես:
— Քեռին ասաց,— Ւմկնի Սասնա ծուռ,
Էս ինչ է քո արած,
Էս տեսակ էլ մալ կըպահեն:
Դավիթ ասաց.— Քեռի Թորոս,
Էն-լե լրբոք տավար ինձի շատ չարչարեց,
Էդոր համար էլ քաղքցիք ինձ դուրս արին:
Քեռի Թորոս ասաց, — Անխելք Սասնա ծուռ,
Էն տավար, որ շուտ կըփախնի, մի բեր,
Էն որ շուտ չի փախնի, էն տուր առաջ, բեր:
Դավիթ ասաց լավ, գնա,
Քեռի Քո ասածի պես կլըպահեմ նախիր.


Լուսուն Դավիթ էկավ մեյդան,
Նախիր արեց առեջ, քշեց դաշտ:
Քեռին իլավ, էկավ Ռոլա դաշտ,
Տեսավ նախիր էնտեղ կարածի:
Մոտիկացավ նախրին:
էրինջ մի մոզ արեց, փախավ
Դավիթ ընկավ էրինջի հետև,
— Հո , Չալե, հո Չալե…
Տեսավ, որ էրինջ կըփախնի,
Ինք չի կարա հասնի, դարձու,
Կզավ, որ քար վերցու, զարկի,
Քար թռավ գետնեն, ընկավ Դավթի ձեռ,
Զարկեց, կպավ Էրինջին՝
Մեկ կողեն մտավ, մեկելեն դուս Էկավ,
Գնաց, ընկավ քեռու առեջ:
Քեռին կզավ Էդ քար վերուց,
Վերուց, դրեց իր ջեբ:
Դավիթ հասավ, քեռու ձեռ բռնեց, ասաց,
— Քեռի, Էդ քար ինչու վերուցիր:
— Տո, տղա, լաո , աստված քո արև սպանի,
Ախր կըզարկես, խալխի մալեր կըփիծուս,
Ախր խեղճ են, մեղք են, ռանջպար են:
Մարդ կա կով մի ունի,
Մարդ կա Էրկու կով ունի,
Ախր լուսուն քեզ կոտ մի հախ չեն տա:
Քիչ մի խրատեց Դավթին.
— Լաո, մի զարկի, խալխի մալեր մի փիծու:
Ասաց.— էլ չեմ զարկի խալխի մալեր,
Թող փախնին, էրթան կորեն,
Անիծեմ տիրու պապ,..
Դարձավ, խնդրեց Քեռի Թորոսին,
— Քեռի, ես քո հոգուն մեռնեմ,
Օղորմի քո պապուն, էդ քար ինչու վերուցիր:
Օր դրեր էր ջեբ, Դավիթ կըմտածեր,
Թե ինչու՞ վերուց էդ քար:
Քեռին ասաց,— Լա՛ո, Դավիթ, էդ կեծակի քար է,
Ինչ թրի բերան օր սրես էդ քարով,
Թալես, ապառաժ քարեր կըկտրի:
Դավիթ դարձավ քեռուն ասաց.
— Քեռի, որ էդպես է, քար պահի,
Մեզ պետք գիկա:


Իրիկուն Դավիթ նախիր տվեց առեջ,
Էրիջ էդի թևին,
Բերեց տիրու դուռ, ասաց.
— Ձեր մալ փախավ,
Քար թալեցի, կպավ փիծավ:
Էդ վախտ կնկտիք ձեռներ զարկին չոքեր,
Անիծին Դավիթ, ասին.
— Լաո, դատ դատես, քիչ ուտես,
Քիչ դատես, իսկի չուտես,
Աստված քո արև սպանի,
Կանաչ-կանաչ մեռնես:


Գարուն էր, խալխի մալ զաբուն էր,
Անձրև էր, թացութեն էր, տիլ էր...
Մալեր կըչքվին տիլ, կըպաղին,
Օրական յոթ-ութ հատ կըմնեն:
Դավիթ կըքաշեր, տլեն կըհաներ,
Ոտներ իրանց կըկապեր,
Փետ կըմտուցեր մալերու ոտներ,
Կըդներ փիճին, կըբերեր գեղ,
Կըթերեր տիրու տուն, կարձկեր,
Կնկտոց կասեր.— Նանե, ձեր կովեր զաբուն են,
Հավեն ցուրտ է, կըպաղեն, կըտլվեն,
Չեն կանա էլնի, կըփետնան, մեղք են:
Էդ վախտ կնկտիք կօրշնեն Դավիթ, կասեն.
— Շատ դատես, շատ ուտես, Աստված քո արև պահի,
Որ դու չեղներ, մեր կովեր հըմեն կրփետնեն:
Էդ վախտ Դավթին կըպատվեն,
Հաց կըտան, ձվածեղ կանեն, հավկիթ կըտան,
Շատ խորոտ մուղաթ կէղնեն:


Դավիթ պահեց մալեր հարի հունիս –հուլիս:
Դավիթ լավ մալ կըշահեր,
Մալեր հըմեն գիրացան:
Ձենով Հովան տեսավ՝ Դավիթ շատ կըչարչըրվի,
Կանչեց քաղքցոց, ասաց.
— Էսիկ չէղավ, տղեն խեղճ է,
Բերենք մե մարդ դնենք,
Ընկեր էղնի Դավթին:
Բերին մի խելացի բիձա դրին հետ, ասին.
— Ինչ որ էս մարդ ասի,
Դրա խոսքով տ’էղնիս,
Ւնքնարողն չէղնիս քո գլխու:
Դավիթ ասաց.— Հա, թող ձեր խոսք էղնի:


Դավիթ տավար տվեց առեջ,
Բիձու հետ քշեց Ռոլա դաշտ,
Տեսավ նախրորդներ էկած են էնտեղ,
Տավար բերե, կարածան:
Դավիթ ասաց,— Այ նախրորդներ,
Արեք ես-դուք աղբեր էղնենք:
Էն նախրորդներ ու Դավիթ էղան աղբեր:
Դավիթ իշկեց, տեսավ հեռու մե պստիկ գեղ կա,
Էն տեղեն ծուխ կէլնի:
Դարձավ հարցուց.— էն ի՞նչ ծուխ է:
Նախրորդ մի ասաց.— էնի գեղ է:
Ասաց.— էդ ի՞նչ գեղ է:
Ասաց,— էդ գեղ մե մարդ է մեռե,
Էդ գեղ ցասման ժամ է, պատարագ է:
— Մեռել ի՞նչ բան է,— ասաց Դավիթ:
— Մարդ որ կըծնվի, պիտի մեռնի,— ասաց բիձեն
— Բա պատարագն ի՞նչ է,— ասաց Դավիթ:
— Կըքանդեն տեղ, որ մեռել հորեն:
Հորելեն ետ ցասման ճաշ կըտան,
Հարիսա կըդնեն.
Ժամուց որ կէլնեն,
Կըգան պատարագի տիրու տուն, հարիսա կուտեն:
— Դե, որ էդմալ է, բիձա, գնա դու կե,
Մե համար էլ բե, մենք ուտենք:
— Դավիթ, լա՛ո, բա ես կանամ
Էրթամ, հասնեմ էն դեղ,
Դու ջահել տղա ես, գնա մի կուշտ կե,
Մե համար էլ բե՝ մենք ուտենք:
— Բա էրթամ, ի՞նչ ասեմ,— հարցուց Դավիթ:
Ասաց,— Գնա, ասա՝ օղորմի իրան, օղորմի իրան,
Քե տեղ կըտան, կընստես, կուտես:
Դավիթ ասաց.— Դե, դուք նախիր մուղաթ կացեք,
Չուր ես Էրթամ, ձեր համար հարիսա բերեմ:
Համա մալ մի կորավ նախրեն,
Ձեր գլոխ կըկտրեմ:


Դավիթ կոռ Էդիր վեր թևին,
Ընկավ ճամփա, գնաց հասավ գեղ:
Հարց ու փորձ արավ էսոր-էնոր,
Թե՝ հարիսեն վի՞ր տանն է:
Շանց տվին, ասին,— էն տանն է:
Դավիթ գնաց, տեսավ չորս կանթեն պղինձ վըր թունդիր,
Մեկ կնիկ էլ կայնուկ է պղնձի մոտ:
Ասաց.— Օղորմի իրան, օղորմի իրան,
Նանե, փշուր մի հարիսա տվեք,
Յոթ նախրորդ քոմեր ենք մեկ տեղ,
Դե, գեղի աղքատ որ կա,
Դեղի նախրորղն է, հոտաղն է,
Ձեր հոր խերին՝ ինձ հարիսա լից,
Առնեմ տանեմ, քոմենք, ուտենք:
Կնիկ ասաց.— Սաբր արա՝ ժամեն էլնեն,
Տերտեր գա հաց օրհնի, հաց ուտեն,
Մնացող տարեք, կերեք:
Դավիթ ասաց,— Նանե, մնացող շան կըտան:
Ժամեն դուրս էլան, էկան, նստան:
Դավիթ ասաց.— Օղորմի իրան, օղորմի իրան:
Մեկ անձնառու չարավ Դավթի օղորմին,
Էնոր բանի տեղ չդրին,
Տասին, լաո, արի, նստի հարիսա կե:
Էդ որ տեսավ, հերսոտավ, ինք զինք ասաց.
«Յա, ես Դավիթ էղնեմ,
Իմ խոսք էստոնք չլսեն,
Ւնձ չկանչեն հացի, հարիսի,
Բա իմ դավիթութեն էլ ինչի՞ տեղ էս»:


Էլավ, գնաց, ձեռ տարավ,
Պղինձ վերուց, դրեց թոնդրա պռունկ,
Օղի փարաջ առավ ձեռ,
Աղ ու եղ լցեց պղնձի մեջ,
Պղինձ շալկեց,
Վերցուց յոթ հատ շերեփ,
Վերցուց դաստե մի էրկու հաց,
Հարկեց թևի տակ, ասաց.
— Աստված ձեր խեր ղաբուլ անի:
Հարիսա եփող կնիկ ասաց.
— Խերը միջից թափավ,
Էլ ինչ մնաց, որ ինչ խեր ղաբուլ էղնի:
Դավիթ զարկեց, գնաց Ռոլա դաշտ:


Կնիկ փազեց, հավար ւովեց, ասաց,
— Ձեր տուն չավրի, այ գեղացիք,
Սասնա ծուռ Դավիթ էկավ,
Հարիսեն, հացեր զըմեն հավաքեց, տարավ:
Մարդու մեկ կանչեց, ասաց.
— էլեք, գացեք, զարկեք, հարիսեն խլեք, բերեք:
Գեղի ջահել տղեք ասին,
— էլեք, էրթանք Սասնա ճիժ տփենք,
Հարիսեն մոտեն առնենք,
Նա ո՞վ է, որ պղինձ տանի:
Իխթիար մարդ մի ասաց,
— էն Մհերի զարմից է, մի էրթաք,
Աստծու սիրու, ձեն մի հանեք,
Էն Սասնա ծուռ է, կըզարկի ձեզ կըսպանի,
Կըդառնա մեզ Էլ ջարդուբուրդ կանի,
Իր գլոխ ուտի, թող տանի:
Ան ջահելներ չգացին:


Դավիթ հասավ Ռոլա դաշտ,
Իջուց հաց, դրեց գետին,
Ւջուց պղինձ, դրեց գետին,
Բոռաց ընկեր նախրորդներուն.
— Տղեկներ, արեք, հարիսա կերեք:
Բիձեն ասաց,— Ա՜յ տղա, Դավիթ,
Էլ թողեր ես, թե՞ հըմեն բերեր ես:
Դավիթ ասաց,— Գիտաս ինչ, ես կայնա,
Ինձ բանի տեղ չդրին Էդոնք,
Ես էլ ինադ արի, պղինձ վերուցի, բերի:
Բիձեն, նախրորդներ նստ ան, կուշտ կերան:
Դավիթ լե կերավ, կշտացավ, աման սրբեց, ասաց.
— Բիձա, ել շալկի տար մեռլատուն:


— Դավիթ, լա՚ո,— ասաց,— ես մեծ մարդ եմ,
Չեմ կանա էդ աման շլկեմ, տանեմ,
Դու տար ու արի, ջահել տղա ես:
— Տանեմ, ի՞նչ ասեմ, բիձա:
Ասաց,— Տար, ասա՝ օղորմի իրան, օղորմի իրան,
Պղինձ թող, արի, ինչ պըտի ասես:
Դավիթ շլկեց էդ պղինձ, տարավ,
Որտուց բերեր էր, էնտեղ էդի:
Տեսավ մարդեր նստած իրար երես կիշկան.
— Այ մարդեր,— ասաց,— մե պղինձ հարիսա տարա,
Կըտեսնեք աման լե բերի հետ,
Ինչի՞ եք նստե իրար երես կիշկեք,
էլեք, գացեք ձեր տներ:
— Ախպեր,— ասին,— էդ մարդ օղորթ կասի,
Հարիսեն տարավ, կերավ, հլա մենք նստեր ենք,
Մեզ համար հո թազա հարիսա պիտի չբերեն,
էլեք, էրթանք մեր տներ:
Էդ մարդեր էլան, գացին:
Դավիթ լե դարձավ, էկավ իրա նախրին:
Էկավ, տեսավ նախորդներ, բիձեն չկան,
Էս յան ընկավ, էն յան ընկավ,
Տեսավ բիձեն ուշաթափ,
Մե ջոջ քարի տակ ընկեր է,
էն նախրչոց էլ, որի թև կոտրած,
Որի գլոխ ջարդած,
Որն էլ կապոտած՝ ընկած գետին:
էլավ բիձու պորտ օլրեց, ուշքի բերեց,
Նախրչոց արձակեց, ասաց.
— Տո, էդ ի՞նչ բան է, ինչ է էղե:
Ասին,— Դավիթ, դու օր պղինձ տարար գեղ,
Քառսուն հարամի դև էկան զարկին,
Քառսուն Հատ անծին էրինջ տարան,
Մեզ էլ ես օրին գցին:
Ասաց,— Բան չէղնի, տղեկներ,
Գինա՞ք տավարներ որ տեղով տարան:
Տղեկներ ասին.— Հա՜-հա,
Իդա սարով զարկին, անցան էն էրես:
Դավիթ ասաց,— Դուք էս տեղ կացեք,
Տավարներ իջկեք, ես կերթամ դևերու ետև:
Ասին,— Ա՜յ տղա, քե կվնասեն, դու մ՚էրթա,
Տարան-տարան, վնաս մենք կըտանք:
Դավիթ ասաց,
— Չէ, ես Դավիթ էղնիմ, իմ տավարներ տանեն,
Պիտի էրթամ տավարներու ետև:
Դավիթ իր խոսքի տերն է,
Մարդու ականջ կանի՞:


10