Difference between revisions of "Սասունցի Դավիթ III:1"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
Line 367: Line 367:
 
:Գնաց թագավորին  գլուխ իջուց,  ասաց,
 
:Գնաց թագավորին  գլուխ իջուց,  ասաց,
 
:—  Տղա Դավիթ չի սըթրում:
 
:—  Տղա Դավիթ չի սըթրում:
:Միս կերե, ոսկոր թալե, շուշեն  կոարե,  
+
:Միս կերե, ոսկոր թալե, շուշեն  կոտրե,  
 
:Շող ընկեր է մեջ սենեկ,  
 
:Շող ընկեր է մեջ սենեկ,  
 
:Էլեր, թևեր քշտե հետ շողին կռիվ տվե:
 
:Էլեր, թևեր քշտե հետ շողին կռիվ տվե:
Line 379: Line 379:
 
:Երբ իմացավ՝ դուրս արև կա,  աշխարք կա,  ասաց
 
:Երբ իմացավ՝ դուրս արև կա,  աշխարք կա,  ասաց
 
: «Ինչու ինձ բանտարկեր եք  էստեղ,  
 
: «Ինչու ինձ բանտարկեր եք  էստեղ,  
:Կուզեմ էլնեմ դուրս,  արև,  աշխարք  տեսնեմ»:
+
:Կուզեմ էլնեմ դուրս,  արև,  աշխարք  տեսնեմ»:
 
:Թագավոր  ասաց,—  Գնա,  առավոտուն հան  դուրս:
 
:Թագավոր  ասաց,—  Գնա,  առավոտուն հան  դուրս:
 
:Վարժապետ  դարձավ մոտ  Դավիթ,  ասաց,
 
:Վարժապետ  դարձավ մոտ  Դավիթ,  ասաց,
Line 386: Line 386:
  
 
7
 
7
 +
 +
:Առավոտուն  էլավ Դավիթ,  տեսավ՝
 +
:Դուռ փակուկ  է,  ինք  մենակ  է  ներս:
 +
:Դուռ էհան  տեղեն,  ընկավ դուրս:
 +
:Ճժեր էրկու փետ դրած վեր պատին,
 +
:Նստեր  են  տրնկոզի  կըխաղան:
 +
:Դավիթ  ասաց,— Տղեկներ, էդպես չէղնի,
 +
:Ես  էլ խաղցեր  եմ,  համա  էդպես չի:
 +
:Ճժեր  ասին,—  Ապա  դու ինչպե՚ս  կըխաղեր:
 +
:Ասաց,—էկեք,  էրթանք շանց  տամ:
 +
:Ճժեր ընկան  ետև Դավիթ,  գնացին:
 +
:Մեջ բախչին էրկեն բարդի ծառ կար,
 +
:Դավիթ ձեռ թալեց  էդ բարդու ծառ,
 +
:Ծառ կոռեց,  ծեր հասուց գետին,
 +
:Ծեր  պինդ բռնեց,  կանչեց.
 +
:—    Տղեկներ,  էկեք,  հեծեք,  տընկողի խաղանք,
 +
:Տղեկներ էկան, շարվան վեր ծառին,
 +
:Մեկ-մեկ ճյուղ բռնին,  կըխնդանան:
 +
:Էնքան խաղցան՝ Դավիթ դադրավ,  ասաց.
 +
:—  Տղեք,  իջեք  տակ,  իմ ձեռ դադրավ:
 +
:Էնոնք  Դավիթ չլսին.  չիջան  տակ:
 +
:Դավիթ մեկել կանչեց.—  Ւջեք տակ:
 +
:Տղեկներ  ասին.—  էստեղ  մենք  կըխաղանք,
 +
:Վրե  իջնենք տակ:
 +
:Չեն  գիտե՝ Դավթի  ձեռ կըցավի:
 +
:Որ չիջան տակ,  Դավիթ ըռըկավ,
 +
:Ձեռ բաց էթող,  գնաց:
 +
:Բարդի  ծառ թափով վեր  էլավ,
 +
:Տղեկներ  հանեց  էրկինք:
 +
:Էրկնուց  տղեկներ  էկան  տակ՝ թափան  գետին,
 +
:Մեկու թու  կոտրեց,  մեկու մեջք ջարդեց,
 +
:Մեկու թև կոտրեց,  մեկու գլուխ ջարդեց,
 +
:Մեկելներ ընկան մեռան:
 +
:Շատեր  պետ  մարդերու տղեկներ ին:
 +
 +
 +
:Ձեն  գնաց քաղքի մեջ, խաբար տվին.
 +
:—    Շուտ  հասեք,  տղեկներ  մեռան:
 +
:Հըմեն մարդ ուր  տնեն  էլավ,  վազեց,  ասաց.
 +
:—    Շուտ հասնեմ իմ տղի հավարին,
 +
:Էս ի՞նչ բան է,  օր էկավ մեր  գլուխ:
 +
:Կէրթան,  համա չեն  հավատա:
 +
:Էկան,  հասան  տղեկներաց,  տեսան՝
 +
:Որու  ոտ  կոտրած,  որու մեջք ջարդուկ,
 +
:Որու թև էլած,  որու գլուխ ջարդուկ,
 +
:Որ մեռած,  որ մեկ  էլ կիսամեռ կըտնքա
 +
:Տեսան  մարտեր բոլոր թափած են,
 +
:Ամեն  մեկ  իր  տղի  վրա  կիլա,  կըբոռա:
 +
:Կանչին, մեկ տղա բերին, հարցում արին–
 +
:—  Տղա,  դու խաղատե՞ղն էր:
 +
:Ասաց.— Հա,  խաղատեղն էր:
 +
:Ասին,—  Մեր  տղեկներ ո՞վ սպանեց:
 +
:Ասաց.—  Դավիթ սպանեց;
 +
:Ասին.—  Վրե՞,  մեր  դուշմա՞ն  էր  Դավիթ:
 +
:Ասաց,— Չէ,  էդա ծառ կըտեսնա՞ք:
 +
:Ասին,— Հա,  կըտեսնանք:
 +
:Ասաց,—  էդա  ծառ  կոռեց,  էբի  գետին,
 +
:Հըմեն  էլան  վիրա,
 +
:Ոլրենց համար  կըխաղին,  կըխնդանան,
 +
:Մենք լէ  տաս-քսան  տղա  գետին  կըխաղինք:
 +
:Դավիթ ասաց,—  Տղեկներ, իչեք տակ,  իմ ձեռ դադրավ,
 +
:Էնոնք  Դավթի  խոսք չլսին,
 +
:Դավիթ մեկել կանչեց.—  Իջեք  տակ  իմ ձեռ դսւդրավ:
 +
:Տղեկներ  ասին,—  էստեղ մենք քեֆ  կանենք,
 +
:Վրե    իջնենք տակ:
 +
:Որ չիջան  տակ,  Դավիթ ըռըկավ,
 +
:Ծառ բաց  էթող,  գնաց:
 +
:Ծառ կաչնավ,  տղեկներ հասան  հետ  էրկնուց,
 +
:Վերուց էկան  տակ,  թափան  գետին.
 +
:Մենք էլ էկանք քաղաք,  ձե խաբար  տվինք:
 +
:Ամեն  մեկ  ուր  տղեն  վերուց, լալով էբի  տուն:
 +
:Լետո  առան  տարան խորին:
 +
 +
 +
:Իրիկուն ճժերու տերվանք էկան,
 +
:Մսրա  Մելիքին  գանգատ  արին,  ասին,
 +
:—  Դավիթ մեր տղեկներ բոլոր  սպանեց,
 +
:Մենք յոնջա չենք՝ նորեն  կանաչենք,
 +
:Որ  դու էդա  ճժուն թամբահ չանես,
 +
:Մենք կելնենք,  մեր տներ կավրենք,
 +
:Կըքոչենք,  կէրթանք  ուրիշ  երկիր:
 +
 +
 +
:Մսրա Մելիք կանչեց ուր մոր,  ասաց,
 +
:—  Մարե,  էսա  էրեխեն  տի սպանեմ,
 +
:Կէլնի մեր գլխուն պատուհաս:
 +
:Մեր  ասաց.—  Տո,  որդի,
 +
:Էնոր խելք չհասնի,  մեղք է, պստիկ  է, բան չհասկնա:
 +
:Մելիք մոր խաթրին չէլնի դուրս.
 +
:—  Մարե,  թող քո խոսք  էղնի:
 +
:Ապա թամբահ  արեց  Դավթին,  ասաց.
 +
:-  Ա՚յ  տղա,  սկուն բան  մի  անե,
 +
:Խալխ  կըգան,  գանգատ  կանեն:
 +
 +
 +
:Էդ  օրից  Իսմիլ խաթուն,
 +
:Չէթող Դավիթ էրթեր հետ ճժերուն խաղար:
 +
 +
 +
8
 +
 +
:Դավիթ մնաց Իսմիլ խաթունի քով:
 +
:Մնաց,  ժամանակ մի  անցավ:
 +
:Օր մի Դավիթ ասաց.
 +
:—    Սարե, իմ ախպեր Մելիք ամեն օր ու՞ր կերթա:
 +
:Ասաց, —Մեր մեռնի քե,
 +
:Կէրթա  իր  սեյրանատեղ,  մինչև իրիկուն
 +
:Հուլ կըխաղա իր համար:
 +
:Դավիթ նեղեցավ,  Էլաց,  ասաց.
 +
:—    Մարե, ի՞նչի  Մելիք  կէրթա,  հոլ  կըխաղա,
 +
:Ինձ չի  տանի իր հետ,
 +
:Մարե,  կըխնդրեմ իմ ախպոր  ասես՝
 +
:Ինձ  է լ  տանի իր հետ,
 +
:Ես թամաշա  անեմ,  տեսնեմ՝ ինչպես կըխաղան՛
 +
:Թե  էն  ձի չտանի իր հետ,
 +
:Ես էնօր հիտև տ’էրթամ:
 +
:Ասաց.—  Մեռնիմ քե,
 +
:Ձիանք կըտան վեր քե,  կըճղտորեն:
 +
:Մինչև հիմա քե տիրեր, շահեր ենք,
 +
:Էրթաս մի բան պատահի,
 +
:Կընկնենք ամոթի տակ:
 +
:Ասաց.—  Մարե,  ես  կէրթամ,  զատ  կըկայնիմ:
 +
 +
 +
:Հեվարին Մելիք էկավ տուն,  տեսավ Դավիթ կըլար:
 +
:Լալու պատճառ մուր  հարցուց:
 +
:Ասաց.—  Որդի,  կասի պիտի էրթամ,
 +
:Իմ  ախպոր խաղ սեհր անեմ:
 +
:Որդի,  Մելիք,  առավտուն քո  ախպեր տար:
 +
:Մըսրա Մելիք ասաց.— Չեմ տանի,
 +
:Վայ թե գա էնտեղ,
 +
:Մե խայտառակութեն, կոպտութեն անի,
 +
:Իմ իրես թուք ու մուր բերե:
 +
:Մեր ասաց.— Մորտուն, Մելիք,
 +
:էն շատ կըլա,  տար՜քե հետ,
 +
:Գիկա իր  համար  կըվազվզի,  կըխաղա:
 +
:Մելիք ասաց.
 +
:—    Տո մարե,  ես ին՚չըխ տանեմ,
 +
:Դավիթ դհա տղա է,
 +
:Առնեմ,  տանեմ,  դնեմ էնտեղ,
 +
:Ձիանք գան, տան վեր փորուն, սպանեն,
 +
:Խալխ  մե  իրես  տի  տան,  տ՛ասեն՝
 +
:«Տարան,  դրին  մեջ մեյդնին,
 +
:Ձիանք  տվին  վերա,  տրորին-սպանին,
 +
:Եթիմ Էր, չեն ուզե շահե»:
 +
:Դավիթ էլաց,  ասաց.
 +
:—    Ես  տի  գամ,  հոլ  խաղամ:
 +
:Մսրա  Մելիք  ասաց.
 +
:—    Դու երեխա ես, չես կարա հոլ խաղա հետ մեզ:
 +
:Դավիթ ասաց.—  Պիտի  գամ:
 +
:Մըսրա  Մելիք,ի մեր խելոք  կնիկ  Էր,
 +
:Ասաց.—  Որդի, բեր Էրկու փահլևան  դիր հետ,
 +
:Թող ձեռ,  ոտ կապեն,
 +
:Տանեն,  դնեն մի բանձր դարի  գլուխ,
 +
:Դավիթ թող Էնտեղեն թամաշա  անի,
 +
:Փահլևաններ  էլ  նստին  կուշտ,
 +
:Մուղաթ անեն  Դավթին՝
 +
:Չէլնի,  գա ցած, ընկնի ձիերու ոտաց տակ:
 +
:Սըսրա Մելիք  ասաց.—  Մարե, լավ ասիր,
 +
:Աղեկ,  լուսուն  կըտանեմ հետ ձիկ:
 +
 +
 +
9

Revision as of 14:13, 12 February 2006

<- Եդ Սասունցի Դավիթ

Ճյուղ Երրորդ


ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


ՈՂՈՐՄԻՍ–ՆԱԽԵՐԳ


1


Դառնանք զօղորմին տի տանք
Գագիկ թագավորին՝ հազա ր օղորմի,
Դառնանք, զօղորմին տի տանք
Ծովինար խաթունին՝ հազա ր օղորմի.
Դառնանք, զօղորմինտի տանք
Սանասարին հազար օղորմի,
Գառնանք, զօղորմինտի տանք
Բաղդասարին՝ հազա ր օղորմի,
Դաոնանք, զօղորմին տի տանք
Քեռի Թորոսին՝ հազար օղորմի.
Ղառնանք, զօղորմին ՝տի տանք
Մելիքսեթ քահանին՝ հազար օղորմի.
Ղառնանք, զօղորմին տի տանք
Դեղձուն ճուղ-ծամին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Ջոջ Մհերին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Արմաղանին՝ հազա ր օղորմի,
Դառնանք, զօղորմին տի տանք
Իսմփլ խանումին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Ձենով Հովանին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմինտի տանք
Արտատեր պառավին՝ հազա ր օղորմի.
Գառնանք, զօղորմին տի տանք
Խանդութ խաթունին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Չմշկիկ Սուլթանին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին չի տանք
Մըսրա Մելիքին՝ հազա՜ր օղորմի.
Դաոնանք, զօղորմին տի տանք
Թառլան Դավթին՝ հազա՜ր օղորմի.
Դառնաւնք, զօղորմին տի տանք
Ականջ արողների ծնողներին՝ հազա՜ր օղորմի.
Խաղանք ճյուղե ճուղ, գանք
Վեր թառլան Դավթին:


ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ


ԴԱՎԹԻ ԿՌԻՎԸ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ


Ա. ՄԱՆՈՒԿ ԴԱՎԻԹԸ ՄԸՍՐՈԻՄ


2


Դավիթ մնաց անհեր, անմեր,
Գետնի վրա րնկած, վեր ծըղին,
Կըբոռար, ձեն երկինք կառներ,
Դավիթ անոթի էր:
Ձենով Հովան էլավ,
Ինչքաձ ծըծմե,ր կար քաղաք, կանչեց,
Թե, էկեք ծիծ տվեք Դավթին:
Ծծմեր մի էկավ, ծիծ դրեց բերան,
Կաթի հետ արուն-արնաջուր տվեց դուրս,
Էդ կնիկ վախեց, ճվաց, փախավ:
Մեկ ուրիշ ջոջ կնիկ բերին,
Հատ կում ծիծ քաշելուն, Էդ կնիկ մեռավ:
Մեկ Էլ բերին, էն է լ էնպես էլավ:
«Զուր է»,— ասին,— էս ազնահուր է
Ոչ մեկ չի կարա էնոր դիմանա»:
Ձենով Հովան քաղքցիք ժողվեց ասաց.
— էս տղեն չենք կարա՝ շահի,
Էսպես որ կենա՛ կըմեռնի,
Ի՞նչ անենք, ինչ չանենք:
Էդտեղ նստածն միտք ա՛րին, ասին.
— Մհեր յոթ տարի որ Մըսր մնաց,
Մկա էնոր ցեղից էնտհղ ծծմեր կա,
Դավիթ ղրկի մոտ Իսմիլ խանում,
Թե էն տիրանա՝ տիրանա–,
Թե չէ, մարդ չի կարա տիրանա:
Ասին,— Բա ով տանի, ով չտանի,
Թե՝ Քուոկիկ Ջալալին տանի:
Քուռկիկ Ջալալին կըբերեն,
Աղեկ թիմար մի կըտան,
Դավթին բարուր կանեն,
Կըդնեն վեր ձիուն, ժիր կըկապեն,
Թուղթ մի կըգրեն, կըդնեն դոշին,
«Դե,— կասեն,— մեր ամանաթ տար»:
Հովան ձիու վիզ կըբռնի, կասի,
— Քուռկիկ Ջալալին, ես քենե կուզեմ,
Իմ տղեն գետ չթալես, քար չզանես,
Տանես Մըսրա երկիր,
Մըսրա խանումին թասլիմ անհս, գաս:
Քուոկիկ Ջալալին հրեղեն ձի էր,
ԸզԴավիթ առավ,
Մեջ երկինք, մեջ գետինք գնաց;


3

Մըսրա խանում փանջարեն նստուկ էր,
Տեսավ թոզ ու դուման դաշտեն կէլնի,
Կրակ գետնու էրեսեն կըտա երկինք:
Ասաց.— էս ամպ չի, կա-չկա,
Էս Քուռկիկ Ջալալու ոտաց կրակն է, էդպես կելնի:
— Դռնապաններ,— գոռաց,— գնացէք, դարպաս բացեք,
Կո ձի մի կհասնի դարպասի դուռ:
Դռնապաններ դարպաս կըբանան,
Քուռկիկ Ջալալին կըգա,
Չոքեր կըզարկի գետին, կըկայնի:
Կը տեսնեն բարուր մի ձիու վրա կապուկ:
Բարուր կառնեն կըտանեն վեր,
Կըտան Սելիքի մոր,
Ւսմիլ բարուր էբաց, տեսավ ի՞նչ,
Նորածին էրեխա է, մի թուղթ էլ վեր դոշին:
Թուղթ վերուց, կարդաց.
Ձենով Հովան դրեր էր.
«Ախպոր կնիկ, հարսե...
Ահեր ,իր կնիկ էրկոլսով մեռեր են,
Դավիթ ,մնացեր է վեր ծըղին, եթիմ.
Կխնդրենք, էրեխեն պահես, պահպանես»:
Իսմիլ խանում միտ վե ասաց.
«Մհերի խաթեր ես կըշահեմ Դավթին,
Նա հո Էլ չի էրթա Սասուն,
Շահեմ էստեղ կենա,
Մելիքի հետ ախպեր էղնեն,
Սասուն, ամբողջ երկիր զավթեն, տիրապետեն»:
Ապա դարձավ դռնապաններ, ասավ.
— Դռնապաններ, դարպասներ փակեր,
Քուռկիկ Ջալալին ընկեր է մեր ձեռ,
Բռնենք, մնա մեզ համար:
Դռնապաններ դարպասներ զարկին,
Որ Քուռկիկ Ջալալին բռնեն:
Քուոկիկ Ջալալին ասաց.
«Ինչըխ տազատվեմ էսոնց մոտեն, աստված»:
Բադանի մեջ դես գնաց, դեն գնաց,
Էզար, զքառսուն գազ բադան անցավ,
Թռամ, հասավ Սասնա երկիր:


4


Հովանի աչք մնացեր էր ճամփն,
Մեկ էլ կըտեսնի՝ իրիկվա կողմ,
Մեջ երկինք, մեջ գետինք թոզ մի կէլնի:
Ասաց.— Կնիկ, Քուռկիկ Ջալալին կրգա,
Բան մի չկա հետ:
Ո՞վ գիտե՝ ո՞ր սարն է թալե,
Ո՞ր քարն է թալե,
Ո՞ր թուփն է թալե, իմ թառլան Դավիթ,
Ո՞ր գելն է կերե,
Ո՞ր ջանավարն է կերե,
Իմ թառլան Դավիթ:
Քուռկիկ Ջալալին էկավ, հասավ,
Ձենով Հովան հարցուց.
— է՜յ, Քուռկիկ Ջալալին
Ո ր սարն ես թալե,
Ո՞ր քարն ես թալե
Ո՞ր թուփն ես թալե իմ թառլան Դավիթ,
Ո՞ր գելն է կերե,
Ո՞ր ջանավարն է կերե իմ թառլան Դավիթ,
Մեր ճրագ հանգավ, թե՞ վառուկ է:
Քուռկիկ Ջալալին աստծու հրամանքով
Լեզու առավ, ասաց,
— Ոչ սարն եմ թալե,
Ոչ քարն եմ թալե,
Ոչ թուփն եմ թալե քո թառլան Դավիթ,
Ոչ գելն է կերե,
Ոչ ջանավարն է կերե քո թառլան Դավիթ:
Տարեր եմ, տեղ եմ հասուցե,
Իսմիլ խանումին թասլիմ եմ արե,
Սասնա ճրագ չի հանգե, վառուկ է:
Համա էնտեղեն հազիվ եմ պրծե,
Ւսմիլ խանում հրաման էտուր,
Դարպասներ վեր ինձ զարկեցին,
Ձիավարներ էկան, որ ինձ բռնեն,
Համա մեկ թափ էտու զինք,
Ձիավորներու մեջեն էլա դուրս,
Զարկի, քառսուն գազ բաղան անցա, էկա:


Ձենով Հովան ձիու ճակատ պագեց,
Թիմար արեց, ասաց.
— Աստծո անեծք վեր էնոր տուն տեղաց էղնի,
Վեր էնոր ղավակներոլն էղնի,
Ով էս ձիու խաբար աշխարհ հանի:
Քուռկիկ Ջալալին տարավ ապա,
Մըլեց յոթ դռնով ներս,
Դռներ գոցեց, հող տվեց վրան,
Էնոր ուտելիք, խմելիք, հերդիս վե կըտար:


5


Իսմիլ խաթուն շատ ուրաիացավ էդ տղի վերա:
Առեց, դրեց ուր գիրկ,
Ծիծ հանեց, գրեց բերան:
Դավիթ Էնոր ծիծ վերուց:


Մսրա Մելիք որսից էկավ՛, ասաց.
— Էս ի՞նչ տղա Է առեր ես քո գիրկ:
Ասաց,— Որդի, քո ախպերն Է,
Էսիկ Սասնա Մհերի տղեն է:
Հերդ, իրեն կնիկ մեռեր են,
Էդ էլ քո ախպերն է, ճամփած են՝
Էրկու տարի, իրեք՝ ծիծ տամ, պահեմ:
Մսրա Մելիք ասաց.— Մարե, էդ իմ բան չէ,
Վերուս՝ դու գիտես, չվերուս՝ դու գիտես:
Մեր ասաց.— Բան չկա, որդի,
Էրեխա է, կըպահենք էրկու-իրեք տարի,
Հրոխպեր գիկա, կառնե կերթա:
Երբ որ էդպես մեր ասաց,
Մսրա Մելիք թողեց, գնաց:


Անցավ իրեք օր, իրեք գիշեր,
Ւսմիլ խաթուն ծիծ էտու,
Դավիթ էնոր ծիծ չվերուց:
Իսմիլ Խաթուն շատ էլաց, մնաց շիվար,
Չէր գիտի՝ ինչ աներ հետ Էնոր.
Կանչեց Մսրա Մելիք, ասաց,.
— Ւ՞ն,չ անենք հետ էս տղին,
Իրեք օր, իրեք գիշեր կա՝ իմ ծիծ ուտի,
Մնա անոթի, տի մեռնի,
Մենք մեղաց տակ կըմնանք,
Ամոթանք կըքաշենք էնոր տիրոջ մոտեն:
Ի՞նչ անենք էս տղի հետ,
Ինչպե՞ս շահենք, որ չմեռնի:
Մսրա Մելիք ասաց.— Մարե,
Էն հայ է, մենք արաբ ենք,
Էդոր համար քո ծիծ չի ուտի:
Մարէ, քո տուն չավրի,
Էնու հոր չկա մեղր ու կարագ,
Չկա անուշ~անուշ բաներ:
Ուղտեր ճամփի, էրթան Սասուն,
Բերեն մեկ բեռ մեղր, մեկ բեռ կարագ,
Կըշինիս եղ-մեղր, կըտաս տղեն կուտի:
Իսմիլ խաթուն Բաթմանա Բուղեն կանչեց, ասաց.
— Կերթաս Սասուն մոտ Ձենով Հովան,
Մեկ բեռ մեղր կըբերես,
Մեկ բեռ Էլ կարագ կըբերես,
Մեղրով, կարագով տի պահենք տղեն.


Բաթմանա Բուղեն էլավ, գնաց Սասուն:
Դավթի հրոխպեր մեկ բեռ կարագ էտու,
Մեկ բեռ մեղր էտու էնոր:
Էն էդի, էդի Իսմիլ Խաթունի առեջ:
Մելիք էդ որ տեսավ, մոր ասաց.
— Տեսա՞ր ինչ աղեկ բան էղավ.
Հա տուր, թող ուտի, ջոջնա:


Մսրա խաթուն տղեն շատ լավ կըշահեր,
Ամեն օր մի աման մեղր,
Մի աման կարագ կըխառներ,
Կըտար Դավթին, Դավիթ կուտեր:
Մեղր, կարագ Դավթի վերա կըգար
Թե հողեղեն ամիս-ամիս կըմեծանա,
Էն օրեօր, ժամե-ժամ կըմեծանար:
Դավիթ էնպես զորացավ՝ բնդեր կըկտրեր:
Մեր էլավ զնջիլ էբի, արավ բնդի թել,
Ջնջիլ լդիմացավ, կտրավ:
Ինչ արեց, ճար չէղավ, կտրավ:
Նոր էբի որվանք, փեխր մանեց,
Արավ էնոր բնդի թել, որ պահեց:
Ինչ Դավիթ շունչ կըքաշեր,
Որվանք կըերկարեր,
Նորեն որ շունչ կըհաներ,
Որվանք կըկծկվեր, դիպներ օրորոցին:
Դավիթ օրորոցից կիրիշկեր չորս կողմ,
Կըտեսներ էս ու էն բաներ կախուկ,
Մեկ ձեռ կըմեկներ, կուզեր բռնի,
Մեկ էլ կըճղար, կըթռներ վեր:
Մի օր էլ որ էդպես կաներ՝ թռավ,
Օրորոցն առավ ձեռ, էլ՚ավ դուրս:
Էս բան ամենուն սարսափեցուց,
«Դավիթ աժդահար կէղնի»,— ասին:


6

Դավիթ որ էղավ հինգ տարեկան,
Մելիք էղավ տասներկու տարեկան,
Էլավ հոր տեղ նստավ,
Դարձավ Մըսրա թագավոր:
Ւսմիլ խաթուն ասաց.
«Տի տամ Դավիթ ուսում առնի»:
Կանչեց վարժապետ մի, ասաց.
— Գիշեր-ցերեկ մեկ արա,
Դավթին ուսում տուր:
Վարժապետ վերցուց, տարավ, էդիր սենեկ մի:
Իսմիլ խաթուն թամբահ էրեց
Թե.— Դավիթ որ հաց տանեք,
Միս էղնի՝ ոսկոռ հանեք,
Չիր էղնի՝ կորիզ հանեք:


Մեկ օր Դավթի հաց տանողին տփին,
Ասաց.— Դու կայնեք, էսօր
Դավթին հաց տանելուց՝
Միս կըտանեմ, ոսկոր չեմ հանի,
Թող ուտի, ոսկոռ բկին դեմ առնի,
Դուրս էլի, ձեզ սպանի:
Էն հաց վերուց, առավոտ տարավ,
Էդիր Դավթի առեջ:
Դավիթ հաց կերավ, միս թալեց ատամներ,
Տեսավ՝ միս փլավ:
Քանի կակուղ էր, կուտեր,
Վերջ տեսաք մի սիվտակ բան դուրս էկավ,
Ասաց.— Չուր մկա հաց կըբերին,
Էսենց բան չեմ տեսեր:
Գցեց ատամներ՝ էս յան, էն յան,
Տեսավ՝ մի բան չեղավ, ըռըկավ, թալեց,
Էտուր փանջարի շուշան կոտրեց,
Շող կաթեց ներս:
«էս ի՞նչ էր մտավ իմ սենեկ»:
Դավիթ թևեր քշտեց, էլավ,
Փաթթվավ շողին, ընկավ գետին:
էնքան հետ շողին կռիվ արեց՝
Քրտինք էս յանեն, էն յանեն թափավ,
Նեղեցավ, ինքզինք ընկավ գետին;


Վարժապետ էկավ, տեսավ՝
Դավիթ քիչ է մնացե՝ մեռնի:
Ջուր բերեց, իրես լվաց, ասաց.
— Դավիթ, քե ղուրբան,
Ինչի՞ էդպես կանես,
Ինչի՞ էդպես կըտփես գետին:
Ասաց.— էս մտեր իմ սենեկ,
Չեմ կանա հանե դուրս:
Ասաց.— Աչքերդ մե խփի:
Դավիթ ալքեր խփեց:
Վարժապետ թաշկինակ բռնեց,
Էն շուշի ծակ կալավ, շող կտրավ:
Դավիթ աչքեր էբաց, ասաց. ՚
— Ուր են մարդ:
Ասաց.— Հանի դուրս:
Ասաց.— Յա, էսօր առավոտնե ես կըչարչարվիմ,ք–
Չեմ կանա հանե դուրս,
Ընձնե զոռբա՞ էր դու, ինչըխ հանիր դուրս:
Ասաց.— Ղուրբան, հեյրան,
Էնիկ մարդ չէր, էնիկ արևի շող էր:
Ասաց.—Բա արև որ կա՝
Ինչի ինձ ճխտել եք էս սենեկի մեջ:
Ասաց,— Ղուրբան, հեյրան,
Արև էլ կա, օր էլ կա, գիշեր էլ կա:
— Բա ինչի՞ ինձ չեք հանի դուրս:
Վարժապետ ասաց,— Ղուրբան, սաբր արա,
էրթամ թագավորին իմաց տամ,
Նոր գամ, քե հանեմ դուրս:


Գնաց թագավորին գլուխ իջուց, ասաց,
— Տղա Դավիթ չի սըթրում:
Միս կերե, ոսկոր թալե, շուշեն կոտրե,
Շող ընկեր է մեջ սենեկ,
Էլեր, թևեր քշտե հետ շողին կռիվ տվե:
էնքան հետ շողին կռիվ է տվե,
Որ քափ ու քրտինք տվե վրեն,
Վերջ նեղցե, ընկե գետին
Գացի տեսա՝ Դավիթ քիչ է մացե մեռնի,
Գետնից վեր առի, ուշքի բերի,
Էն շողի տակ կալա, շող կտրեց,
Դավիթ աչքեր էբաց, նստավ:
Երբ իմացավ՝ դուրս արև կա, աշխարք կա, ասաց
«Ինչու ինձ բանտարկեր եք էստեղ,
Կուզեմ էլնեմ դուրս, արև, աշխարք տեսնեմ»:
Թագավոր ասաց,— Գնա, առավոտուն հան դուրս:
Վարժապետ դարձավ մոտ Դավիթ, ասաց,
— Հրաման կա՝ աոավոտ քե հանեմ դուրս:


7

Առավոտուն էլավ Դավիթ, տեսավ՝
Դուռ փակուկ է, ինք մենակ է ներս:
Դուռ էհան տեղեն, ընկավ դուրս:
Ճժեր էրկու փետ դրած վեր պատին,
Նստեր են տրնկոզի կըխաղան:
Դավիթ ասաց,— Տղեկներ, էդպես չէղնի,
Ես էլ խաղցեր եմ, համա էդպես չի:
Ճժեր ասին,— Ապա դու ինչպե՚ս կըխաղեր:
Ասաց,—էկեք, էրթանք շանց տամ:
Ճժեր ընկան ետև Դավիթ, գնացին:
Մեջ բախչին էրկեն բարդի ծառ կար,
Դավիթ ձեռ թալեց էդ բարդու ծառ,
Ծառ կոռեց, ծեր հասուց գետին,
Ծեր պինդ բռնեց, կանչեց.
— Տղեկներ, էկեք, հեծեք, տընկողի խաղանք,
Տղեկներ էկան, շարվան վեր ծառին,
Մեկ-մեկ ճյուղ բռնին, կըխնդանան:
Էնքան խաղցան՝ Դավիթ դադրավ, ասաց.
— Տղեք, իջեք տակ, իմ ձեռ դադրավ:
Էնոնք Դավիթ չլսին. չիջան տակ:
Դավիթ մեկել կանչեց.— Ւջեք տակ:
Տղեկներ ասին.— էստեղ մենք կըխաղանք,
Վրե իջնենք տակ:
Չեն գիտե՝ Դավթի ձեռ կըցավի:
Որ չիջան տակ, Դավիթ ըռըկավ,
Ձեռ բաց էթող, գնաց:
Բարդի ծառ թափով վեր էլավ,
Տղեկներ հանեց էրկինք:
Էրկնուց տղեկներ էկան տակ՝ թափան գետին,
Մեկու թու կոտրեց, մեկու մեջք ջարդեց,
Մեկու թև կոտրեց, մեկու գլուխ ջարդեց,
Մեկելներ ընկան մեռան:
Շատեր պետ մարդերու տղեկներ ին:


Ձեն գնաց քաղքի մեջ, խաբար տվին.
— Շուտ հասեք, տղեկներ մեռան:
Հըմեն մարդ ուր տնեն էլավ, վազեց, ասաց.
— Շուտ հասնեմ իմ տղի հավարին,
Էս ի՞նչ բան է, օր էկավ մեր գլուխ:
Կէրթան, համա չեն հավատա:
Էկան, հասան տղեկներաց, տեսան՝
Որու ոտ կոտրած, որու մեջք ջարդուկ,
Որու թև էլած, որու գլուխ ջարդուկ,
Որ մեռած, որ մեկ էլ կիսամեռ կըտնքա
Տեսան մարտեր բոլոր թափած են,
Ամեն մեկ իր տղի վրա կիլա, կըբոռա:
Կանչին, մեկ տղա բերին, հարցում արին–
— Տղա, դու խաղատե՞ղն էր:
Ասաց.— Հա, խաղատեղն էր:
Ասին,— Մեր տղեկներ ո՞վ սպանեց:
Ասաց.— Դավիթ սպանեց;
Ասին.— Վրե՞, մեր դուշմա՞ն էր Դավիթ:
Ասաց,— Չէ, էդա ծառ կըտեսնա՞ք:
Ասին,— Հա, կըտեսնանք:
Ասաց,— էդա ծառ կոռեց, էբի գետին,
Հըմեն էլան վիրա,
Ոլրենց համար կըխաղին, կըխնդանան,
Մենք լէ տաս-քսան տղա գետին կըխաղինք:
Դավիթ ասաց,— Տղեկներ, իչեք տակ, իմ ձեռ դադրավ,
Էնոնք Դավթի խոսք չլսին,
Դավիթ մեկել կանչեց.— Իջեք տակ իմ ձեռ դսւդրավ:
Տղեկներ ասին,— էստեղ մենք քեֆ կանենք,
Վրե իջնենք տակ:
Որ չիջան տակ, Դավիթ ըռըկավ,
Ծառ բաց էթող, գնաց:
Ծառ կաչնավ, տղեկներ հասան հետ էրկնուց,
Վերուց էկան տակ, թափան գետին.
Մենք էլ էկանք քաղաք, ձե խաբար տվինք:
Ամեն մեկ ուր տղեն վերուց, լալով էբի տուն:
Լետո առան տարան խորին:


Իրիկուն ճժերու տերվանք էկան,
Մսրա Մելիքին գանգատ արին, ասին,
— Դավիթ մեր տղեկներ բոլոր սպանեց,
Մենք յոնջա չենք՝ նորեն կանաչենք,
Որ դու էդա ճժուն թամբահ չանես,
Մենք կելնենք, մեր տներ կավրենք,
Կըքոչենք, կէրթանք ուրիշ երկիր:


Մսրա Մելիք կանչեց ուր մոր, ասաց,
— Մարե, էսա էրեխեն տի սպանեմ,
Կէլնի մեր գլխուն պատուհաս:
Մեր ասաց.— Տո, որդի,
Էնոր խելք չհասնի, մեղք է, պստիկ է, բան չհասկնա:
Մելիք մոր խաթրին չէլնի դուրս.
— Մարե, թող քո խոսք էղնի:
Ապա թամբահ արեց Դավթին, ասաց.
- Ա՚յ տղա, սկուն բան մի անե,
Խալխ կըգան, գանգատ կանեն:


Էդ օրից Իսմիլ խաթուն,
Չէթող Դավիթ էրթեր հետ ճժերուն խաղար:


8

Դավիթ մնաց Իսմիլ խաթունի քով:
Մնաց, ժամանակ մի անցավ:
Օր մի Դավիթ ասաց.
— Սարե, իմ ախպեր Մելիք ամեն օր ու՞ր կերթա:
Ասաց, —Մեր մեռնի քե,
Կէրթա իր սեյրանատեղ, մինչև իրիկուն
Հուլ կըխաղա իր համար:
Դավիթ նեղեցավ, Էլաց, ասաց.
— Մարե, ի՞նչի Մելիք կէրթա, հոլ կըխաղա,
Ինձ չի տանի իր հետ,
Մարե, կըխնդրեմ իմ ախպոր ասես՝
Ինձ է լ տանի իր հետ,
Ես թամաշա անեմ, տեսնեմ՝ ինչպես կըխաղան՛
Թե էն ձի չտանի իր հետ,
Ես էնօր հիտև տ’էրթամ:
Ասաց.— Մեռնիմ քե,
Ձիանք կըտան վեր քե, կըճղտորեն:
Մինչև հիմա քե տիրեր, շահեր ենք,
Էրթաս մի բան պատահի,
Կընկնենք ամոթի տակ:
Ասաց.— Մարե, ես կէրթամ, զատ կըկայնիմ:


Հեվարին Մելիք էկավ տուն, տեսավ Դավիթ կըլար:
Լալու պատճառ մուր հարցուց:
Ասաց.— Որդի, կասի պիտի էրթամ,
Իմ ախպոր խաղ սեհր անեմ:
Որդի, Մելիք, առավտուն քո ախպեր տար:
Մըսրա Մելիք ասաց.— Չեմ տանի,
Վայ թե գա էնտեղ,
Մե խայտառակութեն, կոպտութեն անի,
Իմ իրես թուք ու մուր բերե:
Մեր ասաց.— Մորտուն, Մելիք,
էն շատ կըլա, տար՜քե հետ,
Գիկա իր համար կըվազվզի, կըխաղա:
Մելիք ասաց.
— Տո մարե, ես ին՚չըխ տանեմ,
Դավիթ դհա տղա է,
Առնեմ, տանեմ, դնեմ էնտեղ,
Ձիանք գան, տան վեր փորուն, սպանեն,
Խալխ մե իրես տի տան, տ՛ասեն՝
«Տարան, դրին մեջ մեյդնին,
Ձիանք տվին վերա, տրորին-սպանին,
Եթիմ Էր, չեն ուզե շահե»:
Դավիթ էլաց, ասաց.
— Ես տի գամ, հոլ խաղամ:
Մսրա Մելիք ասաց.
— Դու երեխա ես, չես կարա հոլ խաղա հետ մեզ:
Դավիթ ասաց.— Պիտի գամ:
Մըսրա Մելիք,ի մեր խելոք կնիկ Էր,
Ասաց.— Որդի, բեր Էրկու փահլևան դիր հետ,
Թող ձեռ, ոտ կապեն,
Տանեն, դնեն մի բանձր դարի գլուխ,
Դավիթ թող Էնտեղեն թամաշա անի,
Փահլևաններ էլ նստին կուշտ,
Մուղաթ անեն Դավթին՝
Չէլնի, գա ցած, ընկնի ձիերու ոտաց տակ:
Սըսրա Մելիք ասաց.— Մարե, լավ ասիր,
Աղեկ, լուսուն կըտանեմ հետ ձիկ:


9