Սասունցի Դավիթ II:2

From armeniapedia.org
Revision as of 13:37, 12 February 2006 by Envoy (talk | contribs)
Jump to: navigation, search

<- Եդ Սասունցի Դավիթ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՄԵԾ ՄՀԵՐԻ ԵՎ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԳՈՏԵՄԱՐՏԸ

Մհեր էլավ Սասնա թագավոր,
Երկրի սահմաններ հասավ Ֆարկին, Համիթ,
Համիթեն մինչև Սևորակ,
Սևորակեն մինչև Բալաճուկ:


էն ժամանակ Մըսրա Մելիք
Իր մարդեր ղրկեր էր Սասուն՝
Դեղձուն խաթունից հարկ առնելու:
Մհեր տեսավ Մելիքի մարդեր,
Ասաց,— Մարե, էս ի՞նչ կտրիճներ են,
Որ էկեր են մեր երկիր:
Մեր խաբեց, ասաց.— Մըսրա Մելիքի մարդեր են,
էկեր են քո թագավորութեն շնորհավորեն:
Կըվախեր՝ չէլնի, թե Մհեր ջարդեր էնոնց:


Մնաց մինչև առավոտ:
Մհեր գնաց վեր ախպրին ջուր խմելու:
էնտեղ տեսավ էն աղջիկ,
Որ թագուն սեր կաներ հետ:
էդ աղջիկ տեսավ Մհեր, ասաց.
— Բարով ես էկի, հազար բարով, Մհեր ջան,
Քո կուռ դալար մնա, երկար ապրես,
Մհե՛ր ասաց.— Ւնչի՞ էդպես կասես, աղջի;
Ասաց.— էնդոլ համար կասեմ,
Որ էս տասներկու տարի մեզ կըպսւհես:
Դե, ասա, տեսնանք, ի՞նչ արիր
Մըսրա Մելիքի մարդերաց հետ:
Մհեր ասաց,— ի՞նչ պետք է անեմ,
Ինոնք կտրիճներ են, հյուր էն էկի մեզ:
Աղջիկ գլուխ տարավ, բերավ, ասաց, —
էհ, օղորմած, ի՞նչ հյուր, ի՞նչ բան,
Ինոնք էկիր են հարկ ժողվելու:
Մհեր էդ որ լսավ, հերսոտավ,
Վզի ջլեր գերանի պես կայնան:
Դարձավ, էկավ մոտ էն մարդեր, ասաց,
— Ի՞նչ կուզեք մեզնե:
էն մարդեր ասին, — Խարջ ու խարաջ կուզենք,
Թե չտաս, Մըսրա Մելիք գիկա կռիվ քո վերա:
Մհեր էս խոսք լսելուն պես շուտ էլավ,
Գնաց մոտ քեռի Թորոս, ասաց,
— Հացն ու գինին, Տեր կենդանին,
Չեմ տա, կերթամ կռիվ Մելիքի դեմ:
Քեռի Թորոս ասաց.— Մհեր, լաո,
Դու էղեր էս խոջա մարդ, խելքի հասած,
Քշի գնա Մըսր, Մելիքի մոտ,
Խընդրվի՝ բալքի մեր խարաջ պակասցու,
Մեր խարաջ շատ է, մենք աղքատ ենք,
Կըտեսնիս, չենք կըրնա ապրի:


2


Առավոտ լուսուն Մհեր էլավ,
Քուռուկիկ Ջալալին հեծավ,
Քշեց, գնաց, հասավ Բաղդադ:
Մըսրա Մելիք ամարաթի դուռ նստուկ էր:
Տեսավ հեռվանց ձիավոր մի գիկա,
Ւնք խոչա ամրոց մի՝ նստուկ ձիու վրեն,
Էդ ձին փոթորկի պես գիկեր:
Էկավ, հասավ, բարև տվեց:
Մըսրա Մելիք էնոր տեսավ, զարզընդավ:
Չկըրցավ շիտակ բարև առներ,
Մեջ ուր մտքին ասաց,
«էդմալ էլ մարթ կէղնի աշխարք»:
Շուտ հրաման էտու, «Ձին բռնեք»:
Ծառաներ ձին բռնին, Մհեր իջավ:
Մըսրա Մելիք Մհեր վերուց, էլավ պալատ,
Էտեխ նոր բարև տվեց, բարև առավ,
Դարձավ հարցուց,— Դու ո՞րտեղացի ես, կտրիճ:
Ասաց,— Ես Սասունից եմ,
Քեռի Թորոսի խարզեն եմ:
— Հա ,— ասաց,— իմ հողի մեջ որ կընստեք, դու եք
Մհեր ասաց,— Հա, մենք ենք:
Մըսրա Մելիք սիրով ընդունեց Մհեր,
Պատվեց, կերցուց, խըմցուց, սիրաշահեց,
Տեսավ ինք հաստատ մարդ է, ազնավուր մարդ է,
«էդոր արուն որ մեր ազգի մեջ չընկնի,
Էդոնք իմ ազգի քոք կըկտրեն»:
Էլավ Մըսրա Մելիք, գնաց մոտ Ւսմիլ խանում, ասաց
— Կն՛իկ, դու քեզ էնպես զարդարես,
Որ լուն քո քթեն ընկնի, հազար կտոր էղնի:
Ասաց,— Ւնչի Մըսրա Մելիք:
Ասաց,— էդ մարդ որ էկեր է,
Յոթ օր քո մոտ պետք է պառկի:
Կնիկ, Մհերից, ուր ձիուց թե ջինս չվերունք,
Էս մարդու ազգ մեր քոք կըկտրի:
Մրսրա Մելիք էլավ, Մհեր կանչեց, ասաց.
— Մհեր, գինա՞ս ինչ կա:
— Չէ,— ասաց,— չեմ գինա:
Ասաց,— Ես ծեր եմ,
Մինչ էսօր աստված ինձ զավակ չի տվեր,
Ես ջահել կնիկ մի ունեմ,
Դու էս գիշեր պետք է էրթաս իմ կողվենք,
Որ ինձ տղա մի էղնի,
Իմ թագավորութեն պահի:
— էդ չեղած բան է,— ասաց Մհեր,—
Ինչպես կըրնամ քու կողվենք մտնեմ:
Խալիֆ ասաց.— Մհեր, ես քեզ սիրեր եմ,
Խաթրով էղնի, տէրթաս,
Զոռով էղնի, տէրթաս:
Ինչ արեց, չարեց Մելիք,
Մհեր ասաց.— «Չէ ու չէ»:
Մըսրա Մելիք ուժեղ մարդ էր,
Հերս բռնավ Մհերի վրեն՝ կռիվ սկսավ:
Մհեր էլավ, գնաց Բշկերու դաշտ,
Մըսրա Մելիք էկավ էնոր առեջ:
Ամեն մեկու գուրզ իրեք հարիր լիտր էր,
Գուրզեր առան էկսն իրար դիմաց, կռիվ արին,
Թրըխկոց, շրըխկոց էրկինք, դետինք բռներ էր:
Կես ասին,—«Ամպերն են, կըգոռան»
Կես ասին,— «էրկրաշարժ է, սարը կըպլեն»:
Էտոնց զարկ-զարկոցից աշխարք կըդողար:
Էտոնց կռիվ իրեք օր, իրեք գիշեր քաշեց:
Չորրորդ օր Մելիք ինք զինք ասաց.
«Մեր գրքերաց մեջ գրուկ է,
Որ Սասնա կտրիճներ մեզ պետք է հաղթեն:
Քանի որ էդպես է գրվե մեր ճակատ,
Գիր չավրի, էդպես էլ տէղնի»:
Մտածեց, թողեց կռվի դաշտ,
Եդ քաշվավ, էկավ իր տուն:


Իրիկուն Մելիք ասաց,
— Մհեր ջան, արի ես ու դու ախպեր դառնանք»,
Իրար հետ պայմանն դնենք, թուխտ գրենք՝
Ես շուտ մեռա, իմ կնիկ, էրեխեք դու տանես, պահես,
Դու շուտ մեռար, քո կնիկ, էրեխեք ես բերեմ, պահեմ՝
Ուրիշներ չասեն՝ ախպեր չունի,
Անտեր են մնացե ինոնց ճժեր:
Մհեր ասաց,— Լավ կասես, Մելիք:
Ախպերութեն քաղցր է, արուն արնի խառնին,
Խըմեցին, էղան ախպեր:
Մհեր էլավ, հեծավ իր ձին,
Ասաց,— Մըսրա Մելիք, մնաս բարով:
Ասաց,— Մհեր ջան, ինչքան որ խարջ կար,
Ամեն էլ հալալ էղնի քեզ,
Էն հողեր, ամեն տվեր եմ քեզ,
Գնա, կեր, խմի, վայելի,
Մենակ կռվի ժամանակ որ էղնի,
Դու իմ պառկ էղնիս:
Էդ, Մըսրա Մելիք սաղ սրտով չասաց,
Կըվախենար Մհեր,ից, կըկեղծավորնար,
Մսրա Մելիք կըտեսներ Մհեր,
Որ ինք հաստատ մարդ, ազնահուր մարդ է:


Մհեր էկավ հասավ Սասուն,
Քեռի Թորոս դուռ կանուկ էր,
Բարև տվեց քեռուն, բարև առավ:
Ասաց,— Մհեր, լաո,
Մեր խարջ պակսեցուցի՞ր:
— Տո քեռի՛, ինչ կասես,— ասաց,—
Շատ աղեկ մարդ Է Մըսրա Մելիք,
Խարջ ամեն բաշխեր Է ինձ.
Էս Սասնա հողերու տեր մենք ենք,
Ասաց՝ «Գնա, կեր, խմի, վայելի»:
Քեռի, գինա՞ս ինչ,
Ես Մըսրա Մելիքի հետ ախպեր եմ Էղի.
Մենք ուխտ արինք, արուին արնի խառնինք,
Որ ես շուտ մեռնեմ, էն իմ էրեխեք տանի, պահի
Էն շուտ մեռնի, ես էնոր էրեխեք պահեմ,
Որ ուրիշներ չասեն՝ մացած են որբ:


ՄՀԵՐԸ ԻՍՄԻԼ ԽԱԹՈՒՆԻ ԿԱՆՉՈՎ ԳՆՈՒՄ է ՄԸՍՐ