Difference between revisions of "Սասունցի Դավիթ II:2"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
Line 274: Line 274:
 
:Մհեր հեծավ Քուռկիկ Ջալալին,  
 
:Մհեր հեծավ Քուռկիկ Ջալալին,  
 
:Ձիու գյամ թողեց  ու թռավ տեղեն:
 
:Ձիու գյամ թողեց  ու թռավ տեղեն:
 +
 +
 +
2
 +
 +
 +
:Մըսրա խանում էլեր,  նստեր փանջարեն,
 +
:Աչքեր  դեղե, բսկեր հանե դուս,
 +
:Խալիչեք փռե վեր ճամփեք,
 +
:Մոմեր վառե,  ծաղիկներ շաղ տվե,
 +
:Որ Մհեր գրավե,  էնոր սիրտ շահե:
 +
:Մեկ էլ իրիշկեց ճամփեք,  տեսավ՝
 +
:Փոթորկի պես ձիավոր մի գիկա,
 +
:Ասաց.—  «Կա-չկա  էդ Սասնա  ծուռ Մհերն  է»:
 +
:Մհեր էկավ,  կայնավ փանչարի  առեջ,  ասաց.
 +
: —  Իսմիլ խանում, ինձ ինչի  ես  կանչն,
 +
:Քո  խոսք  ասա,  ես  տի  դառնամ:
 +
:Մըսրա խանում ասաց.. — 
 +
:Ջանըմ Էդպես մի զրուցի,
 +
:Ձիուց իջի տակ, արի էստեղ, կըպատմեմ:
 +
: — Չեմ գիտե, պետք է ասես,
 +
:Ես  երդում  եմ արե  աստըծուն
 +
:Ւմ  ոտ  զաւնգվից չհանեմ դուս,
 +
:Մինչև չիմանամ քո միտք:
 +
:Ասա, քո  ասելիք,  ես  տի դառնամ,
 +
:Ասաց,—  Օղորթ որ սասնեցիք հաստակող են,
 +
:Կարծես ձեր Էրկիր ավերակ է, կրակ չկա՝
 +
:էկեր ես  կրակ  տան ես:
 +
:Ձիուց իջե  տակ,  վեր էլի  սարեն,
 +
:Չայ մի խմենք, իրար հետ  զրուցենք,
 +
:Նոր  ել,  գնա քո  ճամփեն:
 +
:—  Ջանըմ,—  ասաց Մհեր,—  էդ խոսքեր  ես չեմ ճանչնար,
 +
:Ասա  նայիմ  ի՞նչ է քո  ասելիք:
 +
 +
 +
:Մըսրա խանում տեսավ  Մհեր պիտի  դառներ
 +
:Դարձաւվ ծառան  ասաց,— Քո  տուն  ավրի,
 +
:Էն  պիտի  դառնա,  էրթա,
 +
:Նայեք,  մի շուտ  գինի բեր:
 +
 +
 +
:Ծառան էլավ յոթ տարվան  գինի էբե,
 +
:էտու Մհեր վեր ձիուն,  ասա՚ց,
 +
:—  Որ  տէրթաս, գոնե  էս թաս  գինին խմե:
 +
:Մհեր  առավ թաս,  խմավ,
 +
:Որ  խմավ,  ճակատ բռնեց,
 +
:Քանդի  քանդինա  ձիուց իջավ տակ,
 +
:Քշեց,  էլավ Մսրա խանումի մոտ:
 +
:—  Ւնչի՞  ես կանչե,  Իսմիլ խանու:
 +
:Խանում  ասաց,—  Մըսր յոթ մելիք  կընստի,
 +
:Ես  վեց  մելիքի  գլխավոր  եմ,
 +
:Մկա էդ վեց մելի՛ք չեն  ուզե,
 +
:Որ ես գլխավոր  էղնեմ:
 +
:Մհեր  ասաց,—  Ել հաց քցի,  ուտեմ,
 +
:Առավոտ լուսոuն էնդոնք  գիկան,
 +
:Ես գիտեմ ու էնդոնք, քո բան չի:
 +
 +
 +
:Իսմիլ խանում,  Մհեր էդ օր քեֆ արին,
 +
:Կերան,  խմեցին,  խնդացան:
 +
:Յոթ տարվա  գինուց Մհեր գինովցավ,
 +
:Մոռցավ ոոտեղ է,  ինչ կանի:
 +
:Իսմիլ խանում ջուր  դրեց,  Մհեր լողցուց,
 +
:Տեղ թալեց, ինքն էլ գնաց,  մտավ ծոց,
 +
:Էդտեղ  արին իրենց քեֆ~ղումբաշ:
 +
:Էդ  վախտ Քուռկիկ Ջալալին  էլ  տարան,
 +
:Քաշին վեր  ուրենց մատակներուն,
 +
:Կնափոխ  արին  զերկոս լե:
 +
 +
 +
:Առավոտուն,  երբ Մհեր էլավ,
 +
:Մելիքներ էկան,  դափուդներ հագած,
 +
:Յոթ անգամ գլուխ տվին  Մհերին,
 +
:Կայնան դիվանխանի  դռան:
 +
:Մհեր խեթ-խեթ նայեց էնոնց,  ասաց.
 +
:—    էհեյ,  մելիքներ, էկե՞ր եք:
 +
:էնոնք նորեն յոթ անգամ գլուխ  տվին,
 +
:Քաշվան ետ,  կայնան:
 +
:Մհեր  ասաց,—  Մելիքներ,  ես ինչպես  մարդ եմ:
 +
:Մելիքներ  ասին.
 +
:—    Թագավոր, վերև աստված գիտենք,
 +
:Ներքև  քեզ գիտենք:
 +
:Ասին,  վեցն էլ նորեն  գլուխ  տվին:
 +
:Մհեր  ասաց.—  Որ  դուք ինձ  գիտեք,
 +
:Ես էլ էս կնկան  գիտեմ:
 +
:Մելիքներր չոքեչոք էկան  ձեռ պաքեցին:
 +
:Ու չոքեչոք դարցան իրանց  տեղ:
 +
:Իսմիլ խանում էլի մնաց  գլխավոր մելիք:
 +
 +
 +
:Մհեր  մնաց  մոտ Իսմիլ խանում:
 +
:Իսմիլ խանում չէթող,
 +
:Որ գինեխում անցներ Մհերի գլխուց:
 +
:Յոթ օր  էդպես  պահեց Մհեր,
 +
:Յոթ օր անցավ՝ Իսմիլ խանում  ակխավ,
 +
:Որ ինք մնացեր է  էրխով:
 +
 +
 +
:Ինն  ամիս, ինն օր էկավ լրացավ,
 +
:Մըսրա խանումին տղա մի էլավ,
 +
:Մըսրա  Մելիք դրին  էնոր անուն,
 +
:Չուզեցին  հոր անուն  կորչի:
 +
:Մելիքի  մատակ  էլ  ծնավ,
 +
:Մի որձ քուռակ բերեց:
 +
 +
 +
 +
ՄՀԵՐԻ  ՎԵՐԱԴԱՐՁԸ  ՍԱՍՈԻՆ  ԵՎ  ՄԱՀԸ
 +
 +
 +
1
 +
 +
:Յոթ տարի  Իսմիլ  Մհեր  պահեց  գինով:
 +
:Քանի մի ժամանակ  կանցնի,
 +
:Մելիք տղեն քիչ մը կըջոչնա:
 +
:Օր  մը  Մհեր  դրսեն  գիկա  տուն,
 +
:Կըկայնի  վեր  դուռ,  կըլսի՝
 +
:Տնեն  ձեն գիկա:
 +
 +
 +
:Կնիկ  կըխաղցներ  տղեն,  կըխնդար,  կասեր,
 +
:«Մեր մեռնի քե՝ Մըսրա  Մելիք,
 +
:Մըսրա  օջախ կայնացուցես,
 +
:Սասնա  օջախ  փըչացուցես,
 +
:Սասնա ճրագ ընցուցես,
 +
:Մըսրա  ճրագ վառուցես»:
 +
:Մհեր  դռան վերեն էդ բան  կըլսի,  կասի,
 +
:«Վա՜յ,  էս ի՞նչ էր,  որ  ես  արի,
 +
:Հայոց ճրագ ընցուցի,
 +
:Մըսրա  ճրագ վառուցի,
 +
:Վաղ էն  տղեն  կըջոջնա,
 +
:Կէլնի  Սասուն  կըզավթի»:
 +
:Մհեր կըմտնի  տուն,  կասի,
 +
: —  էդ ի՞նչ խրատ կըտաս,  էդ ի՞նչ կասես,
 +
:Նա  դեռ ձվեն դուրս չեկած,
 +
:Դու չարութեն շանց  կըտաս էնոր:
 +
:Իսմիլ  ասաց.—  Մհեր,
 +
:Ես կըխնդամ վար իմ լաճուն,
 +
:Էն  տէլնի իմ քաղաք  կառավարի,
 +
:Աշխարք  զավթի իրմով  անի:
 +
:Մհեր  էդ լսեց,  հերսոտավ,
 +
:Դարձավ ինք իր մեջ  ասաց.
 +
: «էնոնք  կուզէն իմ ազգի քոք  կտրեն,
 +
:Ես  էդ կնկա  մոտ  էլ չեմ կենա»:
 +
:Մհեր մոտեցավ  կնկան  ասաց,—  Իսմիլ,
 +
:Ափսոս,  որ ես քեզ մոտ էկա:
 +
:Ափսոս,  որ ես քեզ էրիկ  էղա,
 +
:Ես  տԷլնեմ,  տէրթամ  Սասուն,
 +
:Քո միտ չարի,
 +
:Դու չարութեն շանց կըտաս քո լաճուն:
 +
:Մհեր,  Մըսրա խանում խոսքակռիվ արին:
 +
:Վերջ Մրսրա խանում ասաց,
 +
:—  Կէրթաս,  դու  գիտես, չէրթաս,  դու գիտես,
 +
:Քո քեֆն է, կուզես,  մկա էլ գընա:
 +
:Ես  կուզեր՝ ժառանգ մի  էղներ  Մըսրա,
 +
:Ես  կուզեր՝ Մըսրա  ճրագ չանցներ,
 +
:Ես կուզեր՝ քեզնե լաճ մի էղներ:
 +
:Չէ՞  կտրիճից  կտրիճ  կէղնի,
 +
:Ւմ մուրազ կատարվավ,  կուզես մնա,  կուզես  գնա:
 +
:Քեզ  յոթ տարի  գիւնով  եմ տիրե:
 +
 +
 +
:Էս  ասելուն  պես  Մհեր  գինովութեն  էթող:
 +
:Որ գինովութեն  էթող,  մտածեց,
 +
:«Հա՜յ-հա՜յ,  էս մեկ օր չէ՝ ես էստեղ եմ,
 +
:Ցոթ տարի  է՝ խափուկ  եմ,
 +
:Ի՞նչ պաւտասխան  տփ  տամ մերոնց,
 +
:Ես  տէլնեմ,  տէրթամ իմ էրկիր:
 +
:Իմ կնիկ  ասաց  մ էրթա,
 +
:Ես ակա՚նջ չարէի, Էկա,
 +
:Էնոր խոսք,  տեսա՞ր,  կատարվավ»:
 +
:Էստեղ Մհեր բախտակոծվավ,  ասաց,
 +
:«Ւմ աչքեր քոոներ,  ես էկա,
 +
:Օտար  արտ ջրի,  կանաչավ,
 +
:Ւմ արտ  մնաց անտեր, չորացավ:
 +
:Վա՜յ,  էս ի՞նչ էր,  որ ես  արի»:
 +
:Էլավ նստաՎ Քուռկիկ Ջալալին,
 +
:Քոռ ու փոշման դարձավ Սասուն:
  
  
 
2
 
2

Revision as of 13:48, 12 February 2006

<- Եդ Սասունցի Դավիթ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՄԵԾ ՄՀԵՐԻ ԵՎ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԳՈՏԵՄԱՐՏԸ

Մհեր էլավ Սասնա թագավոր,
Երկրի սահմաններ հասավ Ֆարկին, Համիթ,
Համիթեն մինչև Սևորակ,
Սևորակեն մինչև Բալաճուկ:


էն ժամանակ Մըսրա Մելիք
Իր մարդեր ղրկեր էր Սասուն՝
Դեղձուն խաթունից հարկ առնելու:
Մհեր տեսավ Մելիքի մարդեր,
Ասաց,— Մարե, էս ի՞նչ կտրիճներ են,
Որ էկեր են մեր երկիր:
Մեր խաբեց, ասաց.— Մըսրա Մելիքի մարդեր են,
էկեր են քո թագավորութեն շնորհավորեն:
Կըվախեր՝ չէլնի, թե Մհեր ջարդեր էնոնց:


Մնաց մինչև առավոտ:
Մհեր գնաց վեր ախպրին ջուր խմելու:
էնտեղ տեսավ էն աղջիկ,
Որ թագուն սեր կաներ հետ:
էդ աղջիկ տեսավ Մհեր, ասաց.
— Բարով ես էկի, հազար բարով, Մհեր ջան,
Քո կուռ դալար մնա, երկար ապրես,
Մհե՛ր ասաց.— Ւնչի՞ էդպես կասես, աղջի;
Ասաց.— էնդոլ համար կասեմ,
Որ էս տասներկու տարի մեզ կըպսւհես:
Դե, ասա, տեսնանք, ի՞նչ արիր
Մըսրա Մելիքի մարդերաց հետ:
Մհեր ասաց,— ի՞նչ պետք է անեմ,
Ինոնք կտրիճներ են, հյուր էն էկի մեզ:
Աղջիկ գլուխ տարավ, բերավ, ասաց, —
էհ, օղորմած, ի՞նչ հյուր, ի՞նչ բան,
Ինոնք էկիր են հարկ ժողվելու:
Մհեր էդ որ լսավ, հերսոտավ,
Վզի ջլեր գերանի պես կայնան:
Դարձավ, էկավ մոտ էն մարդեր, ասաց,
— Ի՞նչ կուզեք մեզնե:
էն մարդեր ասին, — Խարջ ու խարաջ կուզենք,
Թե չտաս, Մըսրա Մելիք գիկա կռիվ քո վերա:
Մհեր էս խոսք լսելուն պես շուտ էլավ,
Գնաց մոտ քեռի Թորոս, ասաց,
— Հացն ու գինին, Տեր կենդանին,
Չեմ տա, կերթամ կռիվ Մելիքի դեմ:
Քեռի Թորոս ասաց.— Մհեր, լաո,
Դու էղեր էս խոջա մարդ, խելքի հասած,
Քշի գնա Մըսր, Մելիքի մոտ,
Խընդրվի՝ բալքի մեր խարաջ պակասցու,
Մեր խարաջ շատ է, մենք աղքատ ենք,
Կըտեսնիս, չենք կըրնա ապրի:


2


Առավոտ լուսուն Մհեր էլավ,
Քուռուկիկ Ջալալին հեծավ,
Քշեց, գնաց, հասավ Բաղդադ:
Մըսրա Մելիք ամարաթի դուռ նստուկ էր:
Տեսավ հեռվանց ձիավոր մի գիկա,
Ւնք խոչա ամրոց մի՝ նստուկ ձիու վրեն,
Էդ ձին փոթորկի պես գիկեր:
Էկավ, հասավ, բարև տվեց:
Մըսրա Մելիք էնոր տեսավ, զարզընդավ:
Չկըրցավ շիտակ բարև առներ,
Մեջ ուր մտքին ասաց,
«էդմալ էլ մարթ կէղնի աշխարք»:
Շուտ հրաման էտու, «Ձին բռնեք»:
Ծառաներ ձին բռնին, Մհեր իջավ:
Մըսրա Մելիք Մհեր վերուց, էլավ պալատ,
Էտեխ նոր բարև տվեց, բարև առավ,
Դարձավ հարցուց,— Դու ո՞րտեղացի ես, կտրիճ:
Ասաց,— Ես Սասունից եմ,
Քեռի Թորոսի խարզեն եմ:
— Հա ,— ասաց,— իմ հողի մեջ որ կընստեք, դու եք
Մհեր ասաց,— Հա, մենք ենք:
Մըսրա Մելիք սիրով ընդունեց Մհեր,
Պատվեց, կերցուց, խըմցուց, սիրաշահեց,
Տեսավ ինք հաստատ մարդ է, ազնավուր մարդ է,
«էդոր արուն որ մեր ազգի մեջ չընկնի,
Էդոնք իմ ազգի քոք կըկտրեն»:
Էլավ Մըսրա Մելիք, գնաց մոտ Ւսմիլ խանում, ասաց
— Կն՛իկ, դու քեզ էնպես զարդարես,
Որ լուն քո քթեն ընկնի, հազար կտոր էղնի:
Ասաց,— Ւնչի Մըսրա Մելիք:
Ասաց,— էդ մարդ որ էկեր է,
Յոթ օր քո մոտ պետք է պառկի:
Կնիկ, Մհերից, ուր ձիուց թե ջինս չվերունք,
Էս մարդու ազգ մեր քոք կըկտրի:
Մրսրա Մելիք էլավ, Մհեր կանչեց, ասաց.
— Մհեր, գինա՞ս ինչ կա:
— Չէ,— ասաց,— չեմ գինա:
Ասաց,— Ես ծեր եմ,
Մինչ էսօր աստված ինձ զավակ չի տվեր,
Ես ջահել կնիկ մի ունեմ,
Դու էս գիշեր պետք է էրթաս իմ կողվենք,
Որ ինձ տղա մի էղնի,
Իմ թագավորութեն պահի:
— էդ չեղած բան է,— ասաց Մհեր,—
Ինչպես կըրնամ քու կողվենք մտնեմ:
Խալիֆ ասաց.— Մհեր, ես քեզ սիրեր եմ,
Խաթրով էղնի, տէրթաս,
Զոռով էղնի, տէրթաս:
Ինչ արեց, չարեց Մելիք,
Մհեր ասաց.— «Չէ ու չէ»:
Մըսրա Մելիք ուժեղ մարդ էր,
Հերս բռնավ Մհերի վրեն՝ կռիվ սկսավ:
Մհեր էլավ, գնաց Բշկերու դաշտ,
Մըսրա Մելիք էկավ էնոր առեջ:
Ամեն մեկու գուրզ իրեք հարիր լիտր էր,
Գուրզեր առան էկսն իրար դիմաց, կռիվ արին,
Թրըխկոց, շրըխկոց էրկինք, դետինք բռներ էր:
Կես ասին,—«Ամպերն են, կըգոռան»
Կես ասին,— «էրկրաշարժ է, սարը կըպլեն»:
Էտոնց զարկ-զարկոցից աշխարք կըդողար:
Էտոնց կռիվ իրեք օր, իրեք գիշեր քաշեց:
Չորրորդ օր Մելիք ինք զինք ասաց.
«Մեր գրքերաց մեջ գրուկ է,
Որ Սասնա կտրիճներ մեզ պետք է հաղթեն:
Քանի որ էդպես է գրվե մեր ճակատ,
Գիր չավրի, էդպես էլ տէղնի»:
Մտածեց, թողեց կռվի դաշտ,
Եդ քաշվավ, էկավ իր տուն:


Իրիկուն Մելիք ասաց,
— Մհեր ջան, արի ես ու դու ախպեր դառնանք»,
Իրար հետ պայմանն դնենք, թուխտ գրենք՝
Ես շուտ մեռա, իմ կնիկ, էրեխեք դու տանես, պահես,
Դու շուտ մեռար, քո կնիկ, էրեխեք ես բերեմ, պահեմ՝
Ուրիշներ չասեն՝ ախպեր չունի,
Անտեր են մնացե ինոնց ճժեր:
Մհեր ասաց,— Լավ կասես, Մելիք:
Ախպերութեն քաղցր է, արուն արնի խառնին,
Խըմեցին, էղան ախպեր:
Մհեր էլավ, հեծավ իր ձին,
Ասաց,— Մըսրա Մելիք, մնաս բարով:
Ասաց,— Մհեր ջան, ինչքան որ խարջ կար,
Ամեն էլ հալալ էղնի քեզ,
Էն հողեր, ամեն տվեր եմ քեզ,
Գնա, կեր, խմի, վայելի,
Մենակ կռվի ժամանակ որ էղնի,
Դու իմ պառկ էղնիս:
Էդ, Մըսրա Մելիք սաղ սրտով չասաց,
Կըվախենար Մհեր,ից, կըկեղծավորնար,
Մսրա Մելիք կըտեսներ Մհեր,
Որ ինք հաստատ մարդ, ազնահուր մարդ է:


Մհեր էկավ հասավ Սասուն,
Քեռի Թորոս դուռ կանուկ էր,
Բարև տվեց քեռուն, բարև առավ:
Ասաց,— Մհեր, լաո,
Մեր խարջ պակսեցուցի՞ր:
— Տո քեռի՛, ինչ կասես,— ասաց,—
Շատ աղեկ մարդ Է Մըսրա Մելիք,
Խարջ ամեն բաշխեր Է ինձ.
Էս Սասնա հողերու տեր մենք ենք,
Ասաց՝ «Գնա, կեր, խմի, վայելի»:
Քեռի, գինա՞ս ինչ,
Ես Մըսրա Մելիքի հետ ախպեր եմ Էղի.
Մենք ուխտ արինք, արուին արնի խառնինք,
Որ ես շուտ մեռնեմ, էն իմ էրեխեք տանի, պահի
Էն շուտ մեռնի, ես էնոր էրեխեք պահեմ,
Որ ուրիշներ չասեն՝ մացած են որբ:


ՄՀԵՐԸ ԻՍՄԻԼ ԽԱԹՈՒՆԻ ԿԱՆՉՈՎ ԳՆՈՒՄ է ՄԸՍՐ

1

Մհեր քառսուն տարի թագավորութեն արավ,
Էնպես կըպահեր Սասուն,
Որ դուշման կըվախեր Սասուն մոտնար:
Չորս բոլոր առեր էր ձեռաց տակ, կըպահեր,
Հավք չէր կընա էրթեր՝ էնտեղ:
ժամանակ մի անցավ, Մսրա Մելիք մեռավ:
Էնոր կնիկ՝ Իսմիլ խանում, միտք արավ, միտք, ասավ.
«Մըսրա Մելիք մեռեր է,
Թե սասմեցուց մոտեն կրակ չառնենք,
Էնոնք կէլնին մեզ կըվառեն:
Չէ՞ իմ մարդն էլ կասեր, — Կնիկ,
Մհերից, իր ձիուց թե ջինս չվերունք,
Լնոնք մեր քոք կըկտրեն
Ես ճիժ չունեմ, որ Մըսր թագավոր էղնի,
Մեր ազգին տերութեն անի:
Մհեր կտրիճ է, առյուծ է, զորեղ է.
Էլնեմ մարթ ճամփեմ մոտ Մհեր,
Խնդիրք անեմ, բալքի գա, իմ կուշտ պառկի.
Ինձ տղա մի էղնի,
Մըսրա թագավորութեն չընցնի»:


Իսմիլ խանում էլավ, թուղթ մի գրեց,
Չանչեց փահլևաններ, ասաց.
— էս թուղթ կըտանեք Սասուն, կըտաք Մհերի ձեռ,
Կասեք Մըսրա խանում քեզ կըկանչե:
Էլան էրկու փահլևաններ, թուղթ առան,
Էկան, հասան Սասուն:
Մտան քաղաք, հարցրին Մհերի տուն:
Մհեր սարից գիկար, ծառ մի թևին,
Ամեն ճյուղից նեճիր մի կախած:
Փահլևաններ տեսավ, հարցուց.
— Ու՞մ կուզեք:
Ասին.– Մհեր կուլզենք:
Ասաց.— Մհեր ես եմ:
Փահլևաններ թուղթ տվին Մհերի ձեռ:
Մհեր թուխտ վերուց, կարդաց, ասաց.
— Մսրա խանումին ,բարև տարեք,
Ասեք՝ քառսուն օրից եդ
Ես էնոր մոտ կէղնիմ:


Քառսուն օր անցավ:
Մհեր գնաց մոտ Արմաղան, ասաց,
— Կնիկ, ես տ՚Էրթամ Մըսր,
Իսմիլ խանում թուղթ գրե, կանչե,
Գոտիկ~լաչակ ուղարկե, ասե.
«Թե չգաս, քան զիս շատ կնիկ ես»:
— Մ էրթա, էնիկ չուզի քո խորոտութեն,
Կուզի քո իգիթութեն, կտրիճութե:
Մըսրա թագավորի կնիկ կուզի էրթաս զեն առնես,
Քեզնե լաճ մի ունենա,
Էլնի քաղաք կառավարի,
Մըսրա օջախ շենացն՚ի,
Սասնա օջախ փըչացնի:
Քեզ տղա չկա, մ՚էրթա, կաց էստեղ,
Աստված բալքի քեզ տղա մի տա:
Մհեր ասաց,— Կնիկ,
Թե ես չէրթամ, վատ մարդ կ՚Էղնեմ:
Մհերի կնիկ ասաց.— Մ՚էրթա:
Մհեր ասաց.— Տէրթամ:
Մհերի կնիկ աւսաց.— Մ՚էրթա:
Մհեր ասաց,— Տ’էրթամ:
Կնիկ կասի.֊– Քո քեֆն է,
Իմ զոռ քո վերա չէրթա, ամա կասեմ՝ մ՚էրթա.
Դե որ տ՚էրթաս, իմացած էղիր,
Չուր քառսուն տարի իմ հեր, իմ աղբեր սւ էլնես,
Չուր քառսուն տարի իմ վերա հարամ-պաս տ՚էլնես,
Ղու իմ կողվենք քառսուն տարի տի չգաս:


Մհեր ականջ չարեց կնկան,
Էլավ հեծավ Քուռկիկ Ջալալին,
Օրզանգու զարկեց, որ էրթա,
Արմաղան սև մուշամբեն բերեց,
Լալով քաշեց վեր էնոր սնարին:
Ձենով Հովան էդ որ տեսավ,
Ինքն էլ լալով կախվեց ձիու վզեն, ասաց,
— Մ՚էրթար, էն անաոակ քեզ խաբեր է:
Ձենով Հովան չէր թողնի Մհեր էրթա:
Շատ որ չարեն կտրավ,
Գուրզ վերուց, շարժեց վեր Հովան,
Գուրզի քամին էզար, Հովան խփեց գետին,
Ուշք գնաց, Մհեր մնաց շիվար:
Իմացավ՝ Հովան մեռեր է,
Ւջավ ձիուց, Հովանի սիրտ մաժեց, ասաց.
— Հովան, իմ ախպեր, վեր էլի, վեր էլի,
Ես Մելիքի հետ երթում ,իմ կերե,
Թե չէրթամ, երթում ինձ կըմեռուցի.
Վեր Էլի, իմ ախպեր, վեր էլի:
Հովան էլավ, Մհերի ճակատ պագեց, ասաց,
— Մհեր, դե որ էդպես է, մնա:
Զոր ճամփեք քո առեջ թող կանաչեն,
Թող քո ձեռ թշնամու վրա բանցր մնա:


Մհեր հեծավ Քուռկիկ Ջալալին,
Ձիու գյամ թողեց ու թռավ տեղեն:


2


Մըսրա խանում էլեր, նստեր փանջարեն,
Աչքեր դեղե, բսկեր հանե դուս,
Խալիչեք փռե վեր ճամփեք,
Մոմեր վառե, ծաղիկներ շաղ տվե,
Որ Մհեր գրավե, էնոր սիրտ շահե:
Մեկ էլ իրիշկեց ճամփեք, տեսավ՝
Փոթորկի պես ձիավոր մի գիկա,
Ասաց.— «Կա-չկա էդ Սասնա ծուռ Մհերն է»:
Մհեր էկավ, կայնավ փանչարի առեջ, ասաց.
— Իսմիլ խանում, ինձ ինչի ես կանչն,
Քո խոսք ասա, ես տի դառնամ:
Մըսրա խանում ասաց.. —
Ջանըմ Էդպես մի զրուցի,
Ձիուց իջի տակ, արի էստեղ, կըպատմեմ:
— Չեմ գիտե, պետք է ասես,
Ես երդում եմ արե աստըծուն
Ւմ ոտ զաւնգվից չհանեմ դուս,
Մինչև չիմանամ քո միտք:
Ասա, քո ասելիք, ես տի դառնամ,
Ասաց,— Օղորթ որ սասնեցիք հաստակող են,
Կարծես ձեր Էրկիր ավերակ է, կրակ չկա՝
էկեր ես կրակ տան ես:
Ձիուց իջե տակ, վեր էլի սարեն,
Չայ մի խմենք, իրար հետ զրուցենք,
Նոր ել, գնա քո ճամփեն:
— Ջանըմ,— ասաց Մհեր,— էդ խոսքեր ես չեմ ճանչնար,
Ասա նայիմ ի՞նչ է քո ասելիք:


Մըսրա խանում տեսավ Մհեր պիտի դառներ
Դարձաւվ ծառան ասաց,— Քո տուն ավրի,
Էն պիտի դառնա, էրթա,
Նայեք, մի շուտ գինի բեր:


Ծառան էլավ յոթ տարվան գինի էբե,
էտու Մհեր վեր ձիուն, ասա՚ց,
— Որ տէրթաս, գոնե էս թաս գինին խմե:
Մհեր առավ թաս, խմավ,
Որ խմավ, ճակատ բռնեց,
Քանդի քանդինա ձիուց իջավ տակ,
Քշեց, էլավ Մսրա խանումի մոտ:
— Ւնչի՞ ես կանչե, Իսմիլ խանու:
Խանում ասաց,— Մըսր յոթ մելիք կընստի,
Ես վեց մելիքի գլխավոր եմ,
Մկա էդ վեց մելի՛ք չեն ուզե,
Որ ես գլխավոր էղնեմ:
Մհեր ասաց,— Ել հաց քցի, ուտեմ,
Առավոտ լուսոuն էնդոնք գիկան,
Ես գիտեմ ու էնդոնք, քո բան չի:


Իսմիլ խանում, Մհեր էդ օր քեֆ արին,
Կերան, խմեցին, խնդացան:
Յոթ տարվա գինուց Մհեր գինովցավ,
Մոռցավ ոոտեղ է, ինչ կանի:
Իսմիլ խանում ջուր դրեց, Մհեր լողցուց,
Տեղ թալեց, ինքն էլ գնաց, մտավ ծոց,
Էդտեղ արին իրենց քեֆ~ղումբաշ:
Էդ վախտ Քուռկիկ Ջալալին էլ տարան,
Քաշին վեր ուրենց մատակներուն,
Կնափոխ արին զերկոս լե:


Առավոտուն, երբ Մհեր էլավ,
Մելիքներ էկան, դափուդներ հագած,
Յոթ անգամ գլուխ տվին Մհերին,
Կայնան դիվանխանի դռան:
Մհեր խեթ-խեթ նայեց էնոնց, ասաց.
— էհեյ, մելիքներ, էկե՞ր եք:
էնոնք նորեն յոթ անգամ գլուխ տվին,
Քաշվան ետ, կայնան:
Մհեր ասաց,— Մելիքներ, ես ինչպես մարդ եմ:
Մելիքներ ասին.
— Թագավոր, վերև աստված գիտենք,
Ներքև քեզ գիտենք:
Ասին, վեցն էլ նորեն գլուխ տվին:
Մհեր ասաց.— Որ դուք ինձ գիտեք,
Ես էլ էս կնկան գիտեմ:
Մելիքներր չոքեչոք էկան ձեռ պաքեցին:
Ու չոքեչոք դարցան իրանց տեղ:
Իսմիլ խանում էլի մնաց գլխավոր մելիք:


Մհեր մնաց մոտ Իսմիլ խանում:
Իսմիլ խանում չէթող,
Որ գինեխում անցներ Մհերի գլխուց:
Յոթ օր էդպես պահեց Մհեր,
Յոթ օր անցավ՝ Իսմիլ խանում ակխավ,
Որ ինք մնացեր է էրխով:


Ինն ամիս, ինն օր էկավ լրացավ,
Մըսրա խանումին տղա մի էլավ,
Մըսրա Մելիք դրին էնոր անուն,
Չուզեցին հոր անուն կորչի:
Մելիքի մատակ էլ ծնավ,
Մի որձ քուռակ բերեց:


ՄՀԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՍԱՍՈԻՆ ԵՎ ՄԱՀԸ


1

Յոթ տարի Իսմիլ Մհեր պահեց գինով:
Քանի մի ժամանակ կանցնի,
Մելիք տղեն քիչ մը կըջոչնա:
Օր մը Մհեր դրսեն գիկա տուն,
Կըկայնի վեր դուռ, կըլսի՝
Տնեն ձեն գիկա:


Կնիկ կըխաղցներ տղեն, կըխնդար, կասեր,
«Մեր մեռնի քե՝ Մըսրա Մելիք,
Մըսրա օջախ կայնացուցես,
Սասնա օջախ փըչացուցես,
Սասնա ճրագ ընցուցես,
Մըսրա ճրագ վառուցես»:
Մհեր դռան վերեն էդ բան կըլսի, կասի,
«Վա՜յ, էս ի՞նչ էր, որ ես արի,
Հայոց ճրագ ընցուցի,
Մըսրա ճրագ վառուցի,
Վաղ էն տղեն կըջոջնա,
Կէլնի Սասուն կըզավթի»:
Մհեր կըմտնի տուն, կասի,
— էդ ի՞նչ խրատ կըտաս, էդ ի՞նչ կասես,
Նա դեռ ձվեն դուրս չեկած,
Դու չարութեն շանց կըտաս էնոր:
Իսմիլ ասաց.— Մհեր,
Ես կըխնդամ վար իմ լաճուն,
Էն տէլնի իմ քաղաք կառավարի,
Աշխարք զավթի իրմով անի:
Մհեր էդ լսեց, հերսոտավ,
Դարձավ ինք իր մեջ ասաց.
«էնոնք կուզէն իմ ազգի քոք կտրեն,
Ես էդ կնկա մոտ էլ չեմ կենա»:
Մհեր մոտեցավ կնկան ասաց,— Իսմիլ,
Ափսոս, որ ես քեզ մոտ էկա:
Ափսոս, որ ես քեզ էրիկ էղա,
Ես տԷլնեմ, տէրթամ Սասուն,
Քո միտ չարի,
Դու չարութեն շանց կըտաս քո լաճուն:
Մհեր, Մըսրա խանում խոսքակռիվ արին:
Վերջ Մրսրա խանում ասաց,
— Կէրթաս, դու գիտես, չէրթաս, դու գիտես,
Քո քեֆն է, կուզես, մկա էլ գընա:
Ես կուզեր՝ ժառանգ մի էղներ Մըսրա,
Ես կուզեր՝ Մըսրա ճրագ չանցներ,
Ես կուզեր՝ քեզնե լաճ մի էղներ:
Չէ՞ կտրիճից կտրիճ կէղնի,
Ւմ մուրազ կատարվավ, կուզես մնա, կուզես գնա:
Քեզ յոթ տարի գիւնով եմ տիրե:


Էս ասելուն պես Մհեր գինովութեն էթող:
Որ գինովութեն էթող, մտածեց,
«Հա՜յ-հա՜յ, էս մեկ օր չէ՝ ես էստեղ եմ,
Ցոթ տարի է՝ խափուկ եմ,
Ի՞նչ պաւտասխան տփ տամ մերոնց,
Ես տէլնեմ, տէրթամ իմ էրկիր:
Իմ կնիկ ասաց մ էրթա,
Ես ակա՚նջ չարէի, Էկա,
Էնոր խոսք, տեսա՞ր, կատարվավ»:
Էստեղ Մհեր բախտակոծվավ, ասաց,
«Ւմ աչքեր քոոներ, ես էկա,
Օտար արտ ջրի, կանաչավ,
Ւմ արտ մնաց անտեր, չորացավ:
Վա՜յ, էս ի՞նչ էր, որ ես արի»:
Էլավ նստաՎ Քուռկիկ Ջալալին,
Քոռ ու փոշման դարձավ Սասուն:


2